TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Հեղինակավոր «Mezzo»-ն ցուցադրում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները և Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փաստագրական ֆիլմը

11:34 16.01.2024

Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024թ․ փետրվարի 1-ը «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, արտասահմանյան լսարանին է ներկայացնում հայ կոմպոզիտորական արվեստը։ Համերգների ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի և այլ կոմպոզիտորների […]

̰
Դասական երաժշտության հանդեպ սերը սերունդներին է փոխանցում Ջուլիետա Նազարյանը. Երևանի մարդիկ

10:24 16.01.2024

Երևանի քաղաքապետարանը պատմում է Ջուլիետա Նազարյանի մասին: «Երևանի երաժշտական դպրոցներում են սովորում օպերային ապագա երգիչները: Դասական երաժշտության հանդեպ սերը սերունդներին է փոխանցում Ջուլիետա Նազարյանը»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը

16:16 15.01.2024

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: […]

̰
Մրցույթ՝ «Եղիցի լույս. Սևակ-100»

15:28 15.01.2024

Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն գրողի, նրա ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը: Մրցույթի պայմաններն […]

̰
Լեռնային Ղարաբաղի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում․ դեսպան Դըկոտինյի

14:37 15.01.2024

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Փարիզի Գավո համերգասրահում ներկա է գտնվել Ֆրանսահայ «Կապույտ խաչ»-ի բարեգործական համերգին։ «Լեռնային Ղարաբաղի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում։ Հայկական հազարամյա երաժշտության միջով այս ճամփորդությունը վկայում է, որ հնարավոր չէ ջնջել մի ժողովրդի և նրա մշակույթը»,-նշված է հաղորդագրության մեջ։  

̰
Առաջարկների հավաքագրում՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով

18:49 12.01.2024

ՀՀ կրթության, գիտության և մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ստեղծված՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ: Հոբելյանական միջոցառումների առաջարկները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը՝ ուղարկելով [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին: Առաջարկը պետք է ներառի՝ հակիրճ բովանդակություն […]

̰
Նշանակալի իրադարձություն հայկական կինոյում. հայկական ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով

18:40 12.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ֆիլմերի թվայնացման և վերականգնման պետական ծրագրի շրջանակում` Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հայկական ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով: Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի MoMA ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project: The MoMA International Festival of Film Preservation» 20-րդ միջազգային փառատոնի շրջանակում՝ հունվարի 28-ին, ժամը […]

̰
Մեկնարկում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը

14:42 12.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրականացնում է երաժշտական նոր նախագիծ՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը: Նախագիծը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության, Կապանի համայնքապետարանի և անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ նախաձեռնությամբ: Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի հունվարի 13-ին՝ ժամը 19։00-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում: Համերգին կմասնակցեն Սևակ Ավանեսյանը (թավջութակ), […]

̰
Հունվարի 19-ին Ֆրանսիայում կմեկնարկի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

11:46 12.01.2024

Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում կայանալիք «Նռան գույնը» պարային ներկայացմամբ, հունվարի 19-ին Ֆրանսիայում կմեկնարկի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: «Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակն է Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին։ Ներկայացման գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Երաժշտությունը գրել է «Հող Արթուն» […]

̰
Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնին հրավիրվում են մասնակցելու ավանդական պարի խմբեր. ԿԳՄՍՆ

19:05 11.01.2024

2024 թ. փետրվարի 15-22-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը՝ համագործակցելով Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջության և հնությունների նախարարության հետ, Ասուան նահանգում կազմակերպում է Ասուանի մշակույթի և արվեստի միջազգային փառատոնը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնին կարող են մասնակցել 12 անձից բաղկացած ավանդական պարի խմբեր: Եգիպտական կողմը հոգում է մասնակիցների կեցության, ներքին փոխադրումների ծախսերը, ինչպես նաև […]

̰
Հավաքագրվում են առաջարկներ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով. ԿԳՄՍՆ

16:16 11.01.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հայտարարում է առաջարկների հավաքագրում: Հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի հունվարի 26-ը՝ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]: Առաջարկը պետք է ներառի՝ հակիրճ բովանդակություն (1-2 […]

̰
Թբիլիսիում կանցկացվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված գիտաժողով

10:54 11.01.2024

Իլիայի պետական ​​համալսարանի (ԻՊՀ) բարձրագույն հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով, որը կանցկացվի 2024 թվականի հունվարի 16-18-ը, հայտնում է «Ալիք մեդիան»: «Սահմանները հատելը և կարմիր գծերը հատելը Սերգեյ Փարաջանովի կյանքի և արվեստի ընդհանուր բնութագիրն է։ Ինքն էլ եղել է տարբեր ինքնությունների և պատկանելությունների խաչմերուկում՝ Թբիլիսիում ծնված ազգությամբ հայ, […]

̰
Հայուհին նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն

21:35 10.01.2024

Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն, որը նորաստեղծ պաշտոն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը։ Նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը, ինչպես փոխանցում է «Hollywood Reporter»-ը՝ այս մասին նշել է […]

̰
Մահացել է Scorpions խմբի նախկին թմբկահար Ջեյմս Կոտակը

14:00 10.01.2024

61 տարեկան հասակում մահացել է գերմանական Scorpions ռոք խմբի նախկին թմբկահար Ջեյմս Կոտակը, չորեքշաբթի օրը հայտարարել է խումբը։ «61 տարեկանում կյանքից հեռացել է 20 տարվա մեր սիրելի ընկեր և թմբկահար Ջեյմս Կոտակը»,- ​​հայտարարել է խումբը իր կայքում։ Ցավակցական ուղերձը ստորագրել են խմբի բոլոր անդամները։ Մահվան պատճառները չեն նշվում։ Կոտակը Scorpions-ի անդամ է եղել 1996-2016 թվականներին:

̰
Փարաջանովի ծննդյան օրվա միջոցառումներն ամփոփվել են թանգարանում

13:07 10.01.2024

Տարին հոբելյանական է. հունվարի 9-ին լրացել է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Օրվա շրջանակում իրականացված միջոցառումներն ամփոփվել են Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների կատարումներով: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, արվեստասեր հանրության ներկայացուցիչներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]

̰
Կյանքից հեռացել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը

11:04 10.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 90 տարեկանում կյանքից հեռացել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր, մանկավարժ, Հայաստանի գրողների միության անդամ Ռուբեն Արամի Մարուխյանը: Գրական և թատերական աշխարհից պակասեց ևս մեկ արտիստական գույն: Ռուբեն Մարուխյանի ստեղծագործություններն առանձնանում են ինքնատիպ ոճով և պարզությամբ: Ռուբեն Մարուխյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ […]

̰
Սերգեյ Փարաջանովի հոբելյանի առթիվ կազմակերպվեցին տոնական միջոցառումներ

20:37 09.01.2024

Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը նշանավորվեց մի շարք տոնական միջոցառումների անցկացմամբ։ Միջոցառումների մեկնարկին մշակութային գործիչներն ու պետական այրերն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկների խոնարհելու։ Այնուհետև, հոբելյանական միջոցառումները շարունակվեցին Երևանի Կինոյի տանը՝ Փարաջանովի արձանի բացմամբ (քանդակագործ՝ Արա Ալեքյան): «Շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ նշում ենք Մաեստրոյի 100-ամյակը: 2023-24 թթ. […]

̰
Փարաջանովն այս իրականությանը սիրո խոստովանություն արեց իր գույներով ու տառապանքով

19:48 09.01.2024

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Թբիլիսիում ծնվեց հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: Հոբելյանական օրվա առիթով Երևանում, Թբիլիսիում անցկացվում են միջոցառումներ, ցուցադրում ֆիլմեր: Երևանի Կինոյի տանը բացվեց վարպետի մետաղյա արձանը, որի հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է:   Փարաջանովի արձանը կտեղափոխվի Կինոյի տան մոտ, շենքի հարակից հատվածում կստեղծվի աստղային պուրակ, որը, ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ, կկոչվի լեգենդար […]

̰
Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը

15:46 09.01.2024

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստը կդառնար 100 տարեկան: Երևանի Կինոյի տանը ժամանակավորապես տեղադրվել է Փարաջանովի արձանը: Այն հետո տեղափոխվելու է շենքի դիմաց, արվեստագետներով լի մի նոր պուրակում: Մետաղյա այդ ստեղծագործության հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է: Կինոյի տանը բացված Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի […]

̰
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում պարզ է դարձել տարվա լավագույն ռեժիսորի անունը

11:09 08.01.2024

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանը Oppenheimer կենսագրական ֆիլմի համար, հայտնել են կազմակերպիչները։ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում այս տարի առաջադրվել են նաև Մարտին Սկորսեզեն՝ «Ծաղկի լուսնի մարդասպանները», Սելին Սոն՝ «Անցյալ կյանքեր» ֆիլմի համար, Գրետտա Գերվիգը՝ «Բարբի» ֆիլմի համար, Բրեդլի Կուպերը՝ «Մաեստրո» և հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսը («Խեղճ դժբախտ»): Սա Նոլանի վեցերորդ «Ոսկե […]

̰
Մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

11:01 08.01.2024

2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։ Կինոյի տանը 12:00-ին կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը: Նույն օրը՝ 18:00-ին, Փարաջանովի թանգարանում կկայանա համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» […]

̰
Հայտնի է դարձել լավագույն օտարալեզու ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում

10:53 08.01.2024

Ֆրանսիական «Աշնանային անատոմիա» ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այս անվանակարգում առաջադրվել են նաև կորեական ծագումով ռեժիսոր Սելին Սոնգի «Անցյալ կյանքերը», իտալացի ռեժիսոր Մատեո Գարոնեի «Ես կապիտան եմ» (Ֆինլանդիա, Գերմանիա) «Անցած տերևները», «Ձյան եղբայրությունը» (Իսպանիա) և «Հետաքրքրությունների գոտի» (համատեղ արտադրություն ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և լեհական արտադրություն, ռեժիսոր՝ Ջոնաթան Գլեյզեր): Այս արարողության ժամանակ […]

̰
Հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը. մեկնարկում են հոբելյանական միջոցառումները

12:45 07.01.2024

2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։ Կինոյի տանը 12:00-ին կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը: Նույն օրը՝ 18:00-ին, Փարաջանովի թանգարանում […]

̰
Շահումյան պուրակում անցկացվել է Jazz for kids շոու ծրագիրը

21:52 06.01.2024

Ամանորյա Երևանի տոնական ծրագրերը շարունակվում են, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Նշվում է, որ Երևանի բնակիչներն ու քաղաքի հյուրերն այսօր կրկին Շահումյան պուրակում էին’ այս անգամ վայելելու Jazz for kids շոու ծրագիրը։ Սուրբծննդյան երեկոն ջազային հնչյուններով ջերմացրել են նվագախմբի արտիստները:                                 […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին

21:37 06.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել հոգևոր երաժշտության փառատոնին՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին: Այն տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Վարչապետը տիկնոջ հետ շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի: Միջոցառումը […]

̰
Արագածոտնի մարզում անցկացվել է Հոգևոր երաժշտության փառատոն՝ նվիրված Սուրբ Ծննդյանը

21:13 06.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն անցկացրել է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ։ Համերգին ելույթով հանդես է եկել «Հովեր» […]

̰
90-ամյա Ծերեթելին բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

08:28 06.01.2024

Նկարիչ Զուրաբ Ծերեթելին kp.ru-ի հետ զրույցում պատմել է, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը: «Երևի ես ապրել եմ մինչև 90 տարեկան իմ ծնողներից ստացած գեների պատճառով: Կամ գուցե այն պատճառով, որ դեռ շատ գաղափարներ կան, որոնք պետք է կյանքի կոչվեն»,- ասել է Ծերեթելին: Նա խորհուրդ է տվել ապրել հավատով, սիրով դեպի մարդկանց ու գործը։ Նկարիչը […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ին մինչև յոթ ծրագրային առաջարկ ներկայացնելու հնարավորություն

15:05 05.01.2024

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի (Participation Programme) 2024-2025 թթ. շրջափուլը: Նոր շրջափուլի շրջանակում կազմա­կերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել մինչև յոթ ծրագրային առաջարկ՝ ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Առաջարկները ՅՈւՆԵՍԿՕ-ին են ներկայացվելու առաջնահերթության սկզբունքով՝ հաշվի առնելով նաև, որ առաջին չորս ծրագրային առաջարկներից առնվազն մեկը պարտադիր կերպով պետք է ուղղված լինի գենդերային […]

̰
Հունվարի 6-ին Եղիպատրուշում կկայանա հոգևոր երաժշտության փառատոն` Սուրբ ծննդյանը նվիրված համերգ

23:38 02.01.2024

ՀՀ Կրթության,Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարությունը և Կամերային երաժտության ազգային կենտրոնը հրավիրում են հոգևոր երաժշտության փառատոնի` Սուրբ ծննդյանը նվիրված համերգին։ Համերգը կկայանա հունվարի 6-ին Արագածոտնի մարզի Եղիպատրուշի Սուրբ Աստվածածնի եկեղեցում։ Մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի։ Համերգի սկիզբը ժամը` 17։00֊ին։

̰
Շահումյանի պուրակում գտնվող Սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ տեղի կունենա Սրբուկի համերգային ծրագիրը

12:49 02.01.2024

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 2-ին, ժամը 19:30-ին բոլորին սիրով հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող Սուրբծննդյան տոնավաճառ՝ մասնակիցը դառնալու Սրբուկի համերգային ծրագրին։

̰
BACK_TO_TOP