17:42 20.12.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցների հետ միասին այցելել են «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան, որոնց ուղեկցել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնագիտական արշավախմբի հնագետները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանը գտնվում է Հայաստան-Թուրքիա […]
10:44 20.12.2023
«Հրաչյա Ղափլանյանը Դրամատիկական թատրոնի հիմքում այնպիսի քար է դրել, որի վրա սխալ բան կառուցելը հնարավոր չի, կփլվի»,- շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը՝ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Դրամատիկական թատրոնից: Ազգային գրադարանը հյուրընկալել էր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի մի ամբողջ աստղաբույլի։ Առիթը անվանի ռեժիսոր-բեմադրիչ, […]
12:11 19.12.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բացառիկ համերգով հանդես է եկել Իտալիայի Պորդենոնե քաղաքի «Վերդիի» անվան թատրոնում: Համերգը նվիրված էր Լեռների համաշխարհային օրվան, որը մեծ շուքով է նշվում Իտալիայում: Համերգը կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության, Իտալիայի զբոսաշրջության նախարարության, Պորդենոնեի քաղաքապետարանի, Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի համագործակցությամբ: […]
11:42 19.12.2023
Դեկտեմբերի 17-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։ Մրցույթն առաջին անգամ է կազմակերպվել Չինաստանում՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Չինաստանի ազգային օպերային թատրոնի և Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ։ Մրցույթին հրավիրված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի […]
18:14 18.12.2023
Հայաստանը հայտ կներկայացնի «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ուժեղացված պաշտպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու […]
16:26 18.12.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ Օֆ Ար» ընկերության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Հայաստանի […]
13:55 18.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով Լոռու մարզի Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են։ ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են հուշարձաններ՝ հեղինակային և տեխնիկական հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ արված աշխատանքների արդյունքներին […]
23:25 16.12.2023
Դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ իր Պատվո լեգեոնի շքանշանը փոխանցում է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակին։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Դեպարդյեի փաստաբաններ Բեատրիս Գայման Աշիլը և Քրիստիան Սեն-Պալեն նշել են, որ արտիստը նման քայլի է գնացել մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակի հայտարարություններից հետո։ Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ Կարգի խորհուրդը կարգապահական վարույթ կսկսի […]
17:50 15.12.2023
Դեկտեմբերի 14-ին Ստրասբուրգի «Սանտ Թոմաս» հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Հյուրերը ծանոթացել են հայկական ժողովրդական մշակույթի […]
11:16 15.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը: Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր իրադարձության առիթով: «15-րդ դարի մատյանը, ինչպես Մատենադարանի տնօրենն ասաց` […]
16:37 14.12.2023
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 299,252.4 հազար դրամ գումարի չափով, ինչպես նաև վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,481,218.2 հազար դրամի չափով ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների […]
16:14 12.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը։ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 28-ի N 696-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի վերոնշյալ […]
14:43 12.12.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստում քննարկել են մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը։ Նորահայտ հուշարձաններից է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հուշարձան արցախյան ազատամարտի հերոսներին» (1990-ական թթ.) հուշակոթողը։ Արագածոտնի մարզի Ավան գյուղի «Հնավայր Տիրինկատար» (պետ․ ցուցիչ՝ 2.12.34) հուշարձանի տարածքում գտնվող 12 վիշապաքարերը (Մ․թ․ա․ IV-II հազ.) […]
11:43 12.12.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բուենոս Այրեսի նշանավոր «Ateneo» գրադարան: Նախագահը շրջել է գրադարանում, ծանոթացել տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող հրատարակություններին և գրքերի ֆոնդերին: Շրջայցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել գրադարանի պատվո հյուրերի մատյանում:
18:21 11.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն ամփոփվել է էլեկտրոնային գրքի հրատարակությամբ (https://tinyurl.com/2f3n26ks): Ծրագիրն իրականացվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում Ջավախքի երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ներգրավմամբ Սամցխե-Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանի 10 համայնքներում (Նինոծմինդա, […]
21:58 10.12.2023
Մոտ երեսուն տարվա դադարից հետո Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում կրկին Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկու գործողությամբ ողբերգության առաջնախաղը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին։ Բեմադրությունը` Լյուդվիգ Հարությունյանի, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան, նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։ Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ ՀՀ կրթության, […]
20:50 09.12.2023
Ամերիկացի դերասան Քեն Հադսոն Քեմփբելը, ով հայտնի է «Տանը մենակ» ֆիլմում Ձմեռ պապի դերով, ստիպված կլինի վիրահատության ենթարկվել. ծնոտի մի մասը կհեռացնեն, ապա կվերականգնեն։ Այս մասին դերասանն ու նրա ընտանիքի անդամները հայտնել են GoFundMe քրաուդֆանդինգ հարթակի էջում, գրում է People-ը։ Հրապարակված կոչում պարզաբանվում է, որ բժիշկները հայտնաբերել են, որ 61-ամյա Քեմփբելը բերանի խոռոչի քաղցկեղ ունի։ […]
16:35 08.12.2023
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը։ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում ներկայում կարգավորված չեն հայկական ֆիլմերի վիճակագրական հաշվառման և պահպանության մեխանիզմները, հետևաբար չի գործում մեկ միասնական տեղեկատվական հարթակ, որտեղ հավաքագրված կլինի հայկական արտադրության ֆիլմերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Միաժամանակ, ազգային ֆիլմերի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և […]
12:23 07.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Դանիել Դանիելյանը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, որոնք պատմական խոր արմատներ ունեն: ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել […]
23:33 05.12.2023
Դեկտեմբերի 4-9-ը Կասանե քաղաքում (Բոտսվանա) ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի ընթացքում կոմիտեն որոշում է կայացրել Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու վերաբերյալ։ Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն […]
15:15 05.12.2023
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է: Գործընթացի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի […]
14:23 05.12.2023
Հայաստանը մասնակցել է Մոսկվայում կայացած «Պրոռեստավրացիա» մշակութային ժառանգության միջազգային փորձագետների խորհրդի նիստին: Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը՝ որպես վերականգնման միջազգային փորձագետ: Նա ներկայացրել «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման աշխատանքները՝ որպես մշակութային ժառանգության զարգացման ուղղություն» թեմայով զեկուցում՝ հանրահռչակելով ՀՀ պատմության և մշակույթի անշարժ […]
15:17 04.12.2023
Դեկտեմբերի 3-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը։ Համերգին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություններ […]
11:52 04.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ hայաստանյան արվեստագետները մասնակցել են կայացած Լառնակայի միջազգային «HOME/HOPE» խորագրով բիենալեին: Լառնակայի բիենալեի համադրող Եվա Կրաֆտի կողմից ընտրվել էին հետևյալ հայ արվեստագետները՝ Ալեքսեյ Մանուկյան (Հայաստան), Շուշանիկ Դրոշակիրյան (Հայաստան), Արմեն Տեր-Մկրտչյան (Հայաստան), Հարութ Հովսեփյան-ՀովՀար (Հայաստան), Բենջի Բոյաջյան (Իսրայել), Հերա Բույուկտաչյան (Թուրքիա), Գոհար Մարտիրոսյան (Ֆրանսիա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա): Բիենալեին, ընդհանուր […]
21:44 02.12.2023
Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերթսը նկարագրել է 1990 թվականին նկարահանված «Սիրունիկը» ֆիլմի հնարավոր մութ ավարտը: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail թերթը։ Հայտնի ֆիլմում Ռոբերթսը մարմնավաճառ Վիվիանի դերն է կատարել։ «Դա պետք է շատ ավելի մութ ֆիլմ լիներ, այն կոչվում էր «Երեք հազար դոլար»: Վիվիանը թմրամոլ էր, և վերջում Էդվարդը թողնում է նրան ճանապարհի […]
16:25 02.12.2023
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Մխիթարեան Միաբան Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանեանի կողմից կազմված «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Ֆերդինանդ Թահթաճեանի փաստաթղթերը Վատիկանի արխիվում» գրքի շնորհանդեսը։ Գիրքն իրենից ներկայացնում է փաստաթղթերի ժողովածու, որը լույս է տեսել Վատիկանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ։ Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով ընդգծել է […]
14:28 01.12.2023
Դեկտեմբերի 1-ին` ժամը 18:30-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կցուցադրվի իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն՝ «Խաչ քո» խորագրի ներքո: Ցուցադրությունը կգործի մինչև 2024 թ. փետրվարի 15-ը: «Խաչ քո» խորագրով ցուցահանդեսն ընդգրկում է թե՛ հայկական, թե՛ այլ ժողովուրդների խաչեր՝ ստեղծված միջնադարից մինչև նորագույն շրջան: Քրիստոնեական տարբեր քաղաքակրթությունների խաչերի ցուցադրությունը մեկ հարկի ներքո […]
19:34 30.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նշում է իր հոբելյանական 20-ամյակը: Փառատոնն իրականացվում է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ, «Կին» կինոփառատոնը կներկայացնի «Կինը հայ կինոյում» ֆիլմը՝ նվիրված հայ կինոյի այլընտրանքային պատմությանը՝ հայ կին կինոռեժիսորների անցած ճանապարհին։ […]
17:42 30.11.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի երկրորդ նիստը: Նախորդ նիստում ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին: […]
15:33 30.11.2023
Դեկտեմբերի 1-ից մեկնարկում է «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը։ Փառատոնի գլխավոր նպատակն է բացահայտել, զարգացնել և նպաստել ներառական մտածողությունը հասարակության մեջ: Փառատոնի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին: «Օրերս պատիվ ունեցանք Կառավարությանը ներկայացնելու նախագիծ, որտեղ մեծ ծրագրերով ներկայացված էր ներառական ոլորտը: Գալով «Կողք կողքի» փառատոնին՝ կուզենայի ողջունել նրա անունը՝ […]