TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները ներկայացվել են «Պրոռեստավրացիա» միջազգային փորձագետների խորհրդի նիստին

14:23 05.12.2023

Հայաստանը մասնակցել է Մոսկվայում կայացած «Պրոռեստավրացիա» մշակութային ժառանգության միջազգային փորձագետների խորհրդի նիստին: Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը՝ որպես վերականգնման միջազգային փորձագետ: Նա ներկայացրել «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման աշխատանքները՝ որպես մշակութային ժառանգության զարգացման ուղղություն» թեմայով զեկուցում՝ հանրահռչակելով ՀՀ պատմության և մշակույթի անշարժ […]

̰
«Կողք կողքի» անվանումը արտացոլում է փառատոնի գաղափարն ու նպատակը․ Դանիել Դանիելյան

15:17 04.12.2023

Դեկտեմբերի 3-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը։ Համերգին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություններ […]

̰
Հայ արվեստագետները մասնակցել են Լառնակայի միջազգային  «HOME/HOPE» խորագրով բիենալեին

11:52 04.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ hայաստանյան արվեստագետները մասնակցել են կայացած Լառնակայի միջազգային «HOME/HOPE» խորագրով բիենալեին: Լառնակայի բիենալեի համադրող Եվա Կրաֆտի կողմից ընտրվել էին հետևյալ հայ արվեստագետները՝ Ալեքսեյ Մանուկյան (Հայաստան), Շուշանիկ Դրոշակիրյան (Հայաստան), Արմեն Տեր-Մկրտչյան (Հայաստան), Հարութ Հովսեփյան-ՀովՀար (Հայաստան), Բենջի Բոյաջյան (Իսրայել), Հերա Բույուկտաչյան (Թուրքիա), Գոհար Մարտիրոսյան (Ֆրանսիա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա): Բիենալեին, ընդհանուր […]

̰
Ջուլիա Ռոբերթսը բացահայտել է «Սիրունիկը» ֆիլմի ավարտի նախնական տարբերակը

21:44 02.12.2023

Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերթսը նկարագրել է 1990 թվականին նկարահանված «Սիրունիկը» ֆիլմի հնարավոր մութ ավարտը: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail թերթը։ Հայտնի ֆիլմում Ռոբերթսը մարմնավաճառ Վիվիանի դերն է կատարել։ «Դա պետք է շատ ավելի մութ ֆիլմ լիներ, այն կոչվում էր «Երեք հազար դոլար»: Վիվիանը թմրամոլ էր, և վերջում Էդվարդը թողնում է նրան ճանապարհի […]

̰
ԱԳՆ-ում տեղի է ունեցել «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Ֆերդինանդ Թահթաճեանի փաստաթղթերը Վատիկանի արխիվում» գրքի շնորհանդեսը

16:25 02.12.2023

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Մխիթարեան Միաբան Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանեանի կողմից կազմված «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Ֆերդինանդ Թահթաճեանի փաստաթղթերը Վատիկանի արխիվում» գրքի շնորհանդեսը։ Գիրքն իրենից ներկայացնում է փաստաթղթերի ժողովածու, որը լույս է տեսել Վատիկանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ։ Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով ընդգծել է […]

̰
Միջնադարից մինչև նորագույն շրջան. կբացվի հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուի ցուցահանդեսը

14:28 01.12.2023

Դեկտեմբերի 1-ին` ժամը 18:30-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կցուցադրվի իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն՝ «Խաչ քո» խորագրի ներքո: Ցուցադրությունը կգործի մինչև 2024 թ. փետրվարի 15-ը: «Խաչ քո» խորագրով ցուցահանդեսն ընդգրկում է թե՛ հայկական, թե՛ այլ ժողովուրդների խաչեր՝ ստեղծված միջնադարից մինչև նորագույն շրջան: Քրիստոնեական տարբեր քաղաքակրթությունների խաչերի ցուցադրությունը մեկ հարկի ներքո […]

̰
«Կին»​ ​միջազգային​ 20-րդ ​կինոփառատոնի շրջանակում կներկայացվի 53 ֆիլմ՝ 20 երկրից

19:34 30.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նշում է իր հոբելյանական 20-ամյակը: Փառատոնն իրականացվում է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ, «Կին» կինոփառատոնը կներկայացնի «Կինը հայ կինոյում» ֆիլմը՝ նվիրված հայ կինոյի այլընտրանքային պատմությանը՝ հայ կին կինոռեժիսորների անցած ճանապարհին։ […]

̰
Կայացել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի երկրորդ նիստը

17:42 30.11.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի երկրորդ նիստը: Նախորդ նիստում ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին: […]

̰
Կմեկնարկի «Կողք կողքի» փառատոնը՝ միավորելու զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող մարդկանց

15:33 30.11.2023

Դեկտեմբերի 1-ից մեկնարկում է «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը։ Փառատոնի գլխավոր նպատակն է բացահայտել, զարգացնել և նպաստել ներառական մտածողությունը հասարակության մեջ: Փառատոնի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին: «Օրերս պատիվ ունեցանք Կառավարությանը ներկայացնելու նախագիծ, որտեղ մեծ ծրագրերով ներկայացված էր ներառական ոլորտը: Գալով «Կողք կողքի» փառատոնին՝ կուզենայի ողջունել նրա անունը՝ […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

12:58 30.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը. «Տարբեր ուղղություններով ունենք արդյունավետ համագործակցություն, առկա են նաև նոր ծրագրեր. […]

̰
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը՝ համաշխարհային կարգի նվագախումբ. ավարտվել է միջազգային շրջագայությունը

17:50 29.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) միջազգային շրջագայությունն ավարտվել է: Հյուրախաղերը նվիրված էին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Ծրագրում ընդգրկված էին նաև Ռախմանինովի ստեղծագործությունները՝ կոմպոզիտորի 150-ամյակի կապակցությամբ: Համերգները կայացել են նոյեմբերի 12-21-ը այնպիսի հեղինակավոր կառույցներում, ինչպիսիք են Աթենքի ‹‹Մեգարոն››, […]

̰
Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով

11:36 29.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով, որում ասվում է. «67 տարի առաջ այս օրը` 1956 թվականի նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակումը: Նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերության դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանեց Հեռուստատեսության աշխատողի օր: Եվ ահա, հեռուստատեսության բոլոր աշխատողների օրը շնորհավորելու հաճելի առիթն ունեմ: […]

̰
Հայաստանը միացել է ԵԽ «Մշակութային ուղիներ» ծրագրի «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ուղուն

15:48 28.11.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես անդամակցել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» (Association of Significant Cemeteries of Europe/ASCE) ասոցիացիային: Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիան համարվում է մշակութային և զբոսաշրջային ուղղությունների եվրոպական ամենամեծ ցանցերից մեկը` լայն հանրությանը ներկայացնելով եվրոպական գերեզմանատների մշակույթը և դրանց պատմական կարևորությունը: Ասոցիացիան իր […]

̰
Օրբակայտեն Պուգաչովայի հետ արխիվային տեսանյութ է հրապարակել Մայրության օրվա կապակցությամբ

11:16 28.11.2023

Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն սոցցանցերում հրապարակել է Ալլա Պուգաչովայի հետ արխիվային տեսանյութ։ Երգչուհին մայրության օրվա առթիվ կիսվել է ընտանեկան կադրերով: Պրիմադոննան չորս տարի ամուսնացած է եղել կրկեսի կատարող Նիկոլաս Օրբակասի հետ, զույգը բաժանվել է, երբ նրանց դուստրը երկու տարեկան է եղել։ Քրիստինա Օրբակայտեն հարցազրույցներից մեկում ասել է, որ երեխա ժամանակ քիչ ժամանակ է անցկացրել ծնողների հետ՝ […]

̰
Կանայք կազմում են առցանց հարթակներում ժամանակակից արվեստի գործերի գնորդների մինչև 98%-ը

10:27 28.11.2023

25-ից 35 տարեկան կանայք արվեստի առցանց շուկաներում ժամանակակից արվեստի գործերի հիմնական գնորդներն են, «Իզվեստիան» պարզել է մի շարք ինտերնետային հարթակների տվյալների հիման վրա: BIZAR-ում 2023 թվականին գնումների 65%-ը կատարվել է կանանց կողմից, Elephant-ում՝ 87,5%-ը, SUPERMARTKET-ում գնորդների 98%-ը կանայք են: 2022 թվականի համեմատ այս տարբերությունը միայն աճում է։ Այսպիսով, անցյալ տարի TEO by Cosmoscow-ում կանանց և […]

̰
Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

09:53 28.11.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 27-ին Թբիլիսիում ներկա է գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին նվիրված համերգին: Միջոցառումը կազմակերպվել է Արայիկ Հարությունյանի և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո։ Համերգին ներկա են եղել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ՀՀ ԿԳՄՍ […]

̰
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

19:48 27.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարութան նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին: Համաշխարհային ճանաչում ունեցող տոնավաճառին ավելի քան 60 հայ վարպետների 400 տեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացված: Հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբ Ծննդյան և Ամանորի խորհրդանիշները շուրջ մեկ ամիս (նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 24-ն) կզարդարեն Ստրասբուրգի «Saint Thomas» […]

̰
Թբիլիսիում տեղի է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը

15:50 27.11.2023

Նոյեմբերի 27-ին Թբիլիսիի Դիմիտրի Ուզնաձե 93 հասցեում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Այս հասցեում 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։ Միջոցառմանը մասնակցում էին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն։ […]

̰
Հայկական գորգագործության դասընթաց՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում

12:17 27.11.2023

Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում տեղի է ունեցել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի բացման պաշտոնական արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ՝ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո։ […]

̰
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում. Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

21:35 26.11.2023

«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, հաղթեց Ֆրանսիան: Ֆրանսիան հաղթել էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում՝ այն տանելով Նիցցա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր […]

̰
Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը. Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը ելույթ կունենա ութերորդը

19:14 26.11.2023

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում նոյեմբերի 26-ին մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր: Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը հանդես կգա 8 համարի ներքո: Խումբը կկատարի «Do It My Way» երգը: Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին www.junioreurovision.tv կայքի միջոցով: Քվեարկությունն […]

̰
ՀԳՄ նախագահի պաշտոնում վերընտրվել է Էդվարդ Միլիտոնյանը

23:20 25.11.2023

Նոյեմբերի 25-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության 20-րդ համագումարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Բաց քվեարկությամբ, միաձայն ՀԳՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը։ ՀԳՄ անդամների ընդհանուր թիվը ՝521(ներառյալ սփյուռք, Արցախ) ՀԳՄ դահլիճում քվեարկել է 330 հոգի, Օնլայն՝ 120 հոգի Ձայների ընդհանուր թիվը՝ 450»,- գրել է […]

̰
Շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է Աշտարակի դրամատիկական թատրոնը

12:08 25.11.2023

ԿԳՄՍ նախարարության, Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի համագործակցությամբ Աշտարակի դրամատիկական թատրոնն այլևս իրականություն է։ Շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո թատրոնը վերաբացվել է Աշտարակի մշակույթի պալատում։ Նոյեմբերի 24-ին Աշտարակի դրամատիկական թատրոնը լայն հանրության համար իր դռները բացել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Բովանդակություն» ներկայացմամբ (ռեժիսոր՝ Գոռ Մարգարյան), որին […]

̰
Բացվել է «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը

11:42 25.11.2023

Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում բացվել է «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ ընդգծելով. «Հատկապես ուրախալի է այն հանգամանքը, որ միջոցառումը կայանում է միջթանգարանային համագործակցությամբ։ Նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցել ոլորտի առաջխաղացմանը […]

̰
Համագործակցության հուշագիրը նոր ազդակ և լիցքեր կհաղորդի կինոոլորտի զարգացմանը. Ժաննա Անդրեասյան

22:57 24.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։ Հուշագրի ստորագրմանը ներա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության անդամներ, կինոոլորտի ներկայացուցիչներ: Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է այս տարի նշվող […]

̰
«Մեր նպատակն է մարզերում ստեղծել ժամանակակից մշակութային և երիտասարդական միջավայր». Արթուր Մարտիրոսյան

17:54 24.11.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզի Թալին և Շիրակի մարզի Մարալիկ և Արթիկ համայնքներ՝ ծանոթանալու երիտասարդական, մշակութային կյանքին, առկա պայմաններին ու խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարի տեղակալն այցի շրջանակում հանդիպել է նշյալ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել նշյալ համայնքներում երիտասարդների ակտիվության, մշակութային ներուժի […]

̰
Կայացավ Հովհաննես Դավթյանի նոր՝ «Անքնություն» սթենդ ափը

16:45 24.11.2023

«Անքնություն» ներկայացումը մեր օրերի նոր անքնությունների մասին է։ Հովհաննես Դավթյանը մեր իրականության դառը ճշմարտությունը համեմել էր, ինչպես ինքն է նշում, 80 տոկոս հումորով, խինդ-ուրախությամբ, պարբերաբար նաև մտածելու տեղ տվող ասելիքով: «Անքնություն» սթենդ ափում ներառված են գրեթե բոլոր իրավիճակները, որոնցում ամեն օր ենք հայտնվում։ Հովհաննես Դավթյանը նուրբ անցումներով քաղաքականությունից հասավ մինչև նեղ անձնական կյանք, անգամ հայտնի […]

̰
Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով

15:52 24.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր այցելել են «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու նոր ձեռք բերված ֆիզիկաքիմիական լաբորատոր գործիքակազմին: Ֆիզիկաքիմիական հետազոտություններ իրականացնող սարքավորումները ձեռք բերելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ կենտրոնին հատկացվել է 69 մլն դրամ: Դրանք հնարավորություն կտան առավել գիտականահեն գործունեություն ծավալելու և արդյունավետ դարձնելու […]

̰
Վ. Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացման առաջնախաղը՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում

15:34 24.11.2023

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել առաջնախաղ. hանդիսատեսի դատին է հանձնվել Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը։ Ներկայացումը նվիրված է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։ Ներկայացումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից «Թատերական Երևան» դրամաշնորհային մրցույթի շրջանակում։ Մրցույթին ներկայացված 23 հայտերից ընտրվել է 9-ը, այդ թվում՝ Վանաձորի թատրոնը: Մրցույթի նպատակն է Երևանում և մարզերում […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդգծել է Սերգեյ Փարաջանովի հոբելյանը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը

12:59 24.11.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Արայիկ Հարությունյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ընդգծել է Սերգեյ Փարաջանովի հոբելյանը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական […]

̰
BACK_TO_TOP