12:59 24.11.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Արայիկ Հարությունյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ընդգծել է Սերգեյ Փարաջանովի հոբելյանը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական […]
12:45 24.11.2023
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում (հասցե՝ Վարդանանց 18) տեղի կունենա «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի կյանքին ու գործունեությանը: Ֆիլմի նպատակն է համապարփակ տեղեկություններ ներկայացնել Հովհաննես Չեքիջյանի կյանքի ու գործունեության մասին. այն մեկ […]
12:53 23.11.2023
«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բացակա պատկեր» ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արտավազդ Փելեշյանի կինը՝ Աիդա Սարգսյանը, կինոաշխարհի ներկայացուցիչներ և կինոսերներ: Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի և […]
11:56 23.11.2023
Caucasus Heritage Watch գործակալությունը հայտնել է Շուշիում գտնվող հայկական գերեզմանատանը հասցված վնասի մասին: X-ի հարթակում կազմակերպությունը գրել է. «Վնասի նախազգուշացում. հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը բուլդոզերները ճանապարհ են փորել Շուշիում գտնվող պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների գերեզմանոց: Ծառերի մեջ տեղավորված են առնվազն 78 հայերեն տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներին»: Նշվում է, […]
11:15 23.11.2023
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը, որի արդյունքում պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս ութով: Նորահայտ հուշարձաններից են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող Կինոյի տան շենքը (1975 թ., ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան) և շենքի պատի «Պար» հարթաքանդակը (1975 թ., քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան): Առաջինին տրվել […]
18:44 22.11.2023
Նոյեմբերի 7-ից 22-ը Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում որոշում է ընդունվել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում ընդգրկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հայաստանի Հանրապետության կողմից վերոնշյալ հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ ստանալով զգալի աջակցություն […]
17:24 22.11.2023
Մեկնարկել է ԱՊՀ երկրների «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով սեմինարը, որի շրջանակում կքննարկվեն ժամանակակից կինոինդուստրիայի զարգացման մարտահրավերները, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Սեմինարին մասնակցում են ԱՊՀ երկրներից կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ, կինոգիլդիաների անդամներ, կինոքննադատներ, մշակութաբաններ: Ոլորտի ներկայացուցիչները հայ գործընկերների հետ կքննարկեն ժամանակակից կինոինդուստրիային վերաբերող բազմաթիվ թեմաներ: Սեմինարի նպատակն է ստեղծել ԱՊՀ երկրների կինոգործիչների համար նոր […]
12:59 22.11.2023
Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու (5-7-րդ դդ․) պահպանման և վերականգնման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Լևոն Հովհաննիսյանի միջև այսօր կնքվել է հուշագիր: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: «Մենք կարևորում ենք մասնավորի հատվածի հետ համագործակցությունը, որը նպաստում է պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և մեր […]
12:32 21.11.2023
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական անգամ այցելել են ՀՀ Լոռու մարզ՝ Քոբայրավանք և Սանահին վանական համալիր: Աշխատակիցները տեղում ծանոթացել են նախարարության պատվերով իրականացվող Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Քոբայրավանքի սեղանատան վերականգնման աշխատանքները, որոնք վերսկսվել էին նախորդ տարի, մոտենում են […]
11:32 21.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի կինոգործիչների միության համագործակցությամբ «Օրացույց» գիտաստեղծագործական ՀԿ-ն նոյեմբերի 21-26-ը Երևանի Կինոյի տանը կանցկացնի ԱՊՀ երկրների միջազգային սեմինար՝ «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով: Սեմինարի նպատակն է քննարկել ժամանակակից կինոինդուստրիայի զարգացման մարտահրավերները, ստեղծել ԱՊՀ երկրների կինոգործիչների համար նոր հարթակ` […]
10:48 21.11.2023
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ին‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահարուհի Ստելլա Չենի համերգը։ Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիան»։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ […]
23:22 20.11.2023
Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես մերժել են կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցը Արցախ: Հիշեցնենք՝ պատմական հուշարձանների վիճակին ծանոթանալու համար դիտորդական առաքելութուն գործուղելու հարցը օրակարգում է արդեն 3 տարի: Պաշտոնապես հաստատո՞ւմ են, որ արգելել են: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «3 տարի շարունակ ակնհայտորեն Ադրբեջանն էր խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցի կայացումը, և այդ մասին 2021թ.-ի աշնանը ստիպված […]
17:30 20.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև այսօր ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։ Ըստ հուշաթերթի՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի կողմից […]
22:22 18.11.2023
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը X սոցիալական ցանցում հայտնել է Հնդկաստանում ունեցած հանդիպումների մասին: «Մտքերի արդյունավետ փոխանակում Հնդկաստանի արտաքին գործերի և մշակույթի պետական նախարար Մեենակաշի Լեխրիի հետ՝ մշակութային ոլորտում Հայաստան- Հնդկաստան փոխշահավետ օրակարգով առաջ շարժվելու վերաբերյալ։ Համառոտ ներկայացվել է Հայաստանի «Ակադեմիական քաղաք» նախագիծը»,-նշել է նա: Սաֆարյանը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ արդյունավետ բանակցություններ […]
22:54 17.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային: Վերջինիս ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Կառավարության, խորհրդարանի այլ անդամներ: Ֆիլմի պրոդյուսերներն են՝ աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնդաիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ […]
21:52 16.11.2023
Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։ Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, […]
21:21 16.11.2023
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին: Անդրադարձ է եղել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը, որը հաստատվել էր Կառավարության վերջին նիստերից մեկում: Որո՞նք են դրա հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները: Փոխնախարարը խոսել է հուշարձանների, թանգարանների, ոչ նյութական մշակութային ժառանգության և գրադարանների հետ կապված ծրագրային ուղղություններից: […]
18:24 16.11.2023
Մատենադարանի արխիվային հավաքածուն համալրվել է Ալին Էլմայանի մեծարժեք արխիվով: Այս մասին հայտնում են Մատենադարանից: Ալին Էլմայանը (1930-2020) արևմտահայ գրականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Զարուհի Պահրիի (1880-1956) ժառանգներից է, որը 1915 թ. եղեռնից հետո տեղափոխվել էր Փարիզ: Ալինը երիտասարդ տարիներից աշխատակցել է ֆրանսիական մշակութային մամուլին՝ որպես գեղարվեստական խմբագիր և ձևավորող: Դեռևս 1949 թվականին Օլիվիե Պերինում աշխատանքի ընդունվելով […]
11:23 16.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 22-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր: Հայտերն ընդունվում են ներքոհիշյալ փորձաքննության ոլորտների համար` 1) հնէաբանություն և հնէակենսաբանություն, 2) մարդաբանություն, 3) քարեդարյան և պղնձեքարեդարյան մշակույթ (հնագույն […]
12:59 15.11.2023
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած «Համայնքային հուշարձանապահպանություն» ծրագրին: Աշխատաժողովին ներկա էին նաև համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և վարչական շրջանների ղեկավարները: ՊՈԱԿ-ի մասնագետները ներկայացրել են ոլորտի օրենսդրությունն ու իրավական կարգավորումները, համայնքի պարտականություններն ու լիազորությունները: Կարևորվել են համայնքի […]
11:45 15.11.2023
Նոյեմբերի 16-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Այն կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ Մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 16-ը։ […]
22:20 14.11.2023
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի վերաբացման և «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը և մշակութասերներ։ Արվեստանոց-թանգարանը […]
17:31 14.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը ժամանակակից արվեստի ոլորտում: Փոխնախարարը նշել է՝ ռազմավարությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որով պետք է առաջնորդվել առաջիկա տարիներին մշակույթի ոլորտում գործունեություն իրականացնելիս: Ըստ Դանիել Դանիելյանի՝ մշակույթի ռազմավարությունը կառուցված է մեկը […]
17:22 14.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Կառավարության նիստում: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի […]
11:51 14.11.2023
Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա: Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հարապետության կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները, որոնց համաձայն ապահովվելու է․ •Մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթար փոխանցումը սերունդներին […]
18:36 13.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում նոյեմբերի 12-ին 4-րդ անգամ անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգ է մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է տվել Նիկիտա Զեմլյանոյ-Կսենիա Արսենտիեվա պարային զույգը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Սպորտային պարերի աշխարհի երիտասարդական առաջնությանը հանդես է […]
11:32 13.11.2023
Սույն թվականի նոյեմբերի 9-ին Երևանի «Զանգակ» գրատանն անվանի գիտնական, բյուրեղագետ, քիմիկոս, նյութագետ Արտեմ Օհանովը ներկայացրեց իր նոր «Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գիրքը։ Հանդիպումը վարեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը։ «Ես վարում եմ այս հանդիպումը, որովհետև պատիվ ունեմ լինել Արտեմ Օհանովի ընկերը։ Ես երբեք չեմ հանդիպել ավելի էմոցիոնալ ինտելեկտուալի, […]
22:45 11.11.2023
Բրիտանական թագավորական արվեստի հավաքածուի մասնագետները պարզել են, որ գերմանացի հայտնի նկարիչ Հանս Հոլբայնը վերամշակել է իր հաճախորդների դիմանկարները՝ դրանք ավելի գրավիչ դարձնելու համար։ Դա պարզվել է գերմանացի վաճառական Դերիխ Բորնի՝ Հոլբայնի նկարի ուսումնասիրության ժամանակ, գրում է Daily Mail-ը։ Ռենտգեն և ինֆրակարմիր սկանավորումները ցույց են տվել, թե ինչպես նկարիչը սկզբում պատկերել է հաճախորդի իրական դեմքը՝ բավականին […]
21:52 11.11.2023
Ալլա Պուգաչովան պատասխանել է իր մասին բացասաբար արտահայտվողներին՝ նշելով, որ այժմ արտիստի ճակատագիրը տնօրինում է տիեզերքը, և նրա վրա այլևս հնարավոր չէ ազդել, նրանք դժվար թե իր երկրպագուներին շեղեն երգչուհուց, նրա ձայնը դեռևս գրավում է ունկնդիրների, այդ թվում՝ «նախանձողների» սրտերը։ «Զվարճալի և տխուր է դիտել կատաղած անմիտների, նախանձողների ու զրպարտիչների խմբին: Դուք ինձ հասցեագրված ձեր […]
13:30 11.11.2023
Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Պետր Պիրունչիկին, Բոլատ Իմանբաևին, Պավել Չեպլակին։ Դիվանագիտական առաքելության առաջնորդները Մատենադարանի տնօրինության ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, եղել են Վերականգնման բաժնում և արխիվային վավերագրերի պահոցում։ Քննարկվել են […]