15:17 04.12.2023
Դեկտեմբերի 3-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը։
Համերգին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություններ իրականացնող կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարար ժաննա Անդրեասյանի անունից ողջունել է ներկաներին, շնորհավորել փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին կարևոր նախաձեռնության իրականացման համար։
Դանիել Դանիելյանի նշմամբ՝ նախարարությունն անչափ կարևորում է ներառական ծրագրերը և իր աջակցությամբ մշտապես փառատոնի կողքին է․ «Ներառական ծրագրերը նախարարության ռազմավարության առանցքային կետերից են՝ ԿԳՄՍ բոլոր ոլորտներում։ Այս ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ նպատակային ծրագրեր, և այս փառատոնը մշակույթի ոլորտում ներառականության ապահովմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերից մեկն է։ Փառատոնն ունի խոսուն անվանում՝ «Կողք կողքի»․ այն արտացոլում է փառատոնի գաղափարն ու նպատակը՝ միասնականությունն ու միմյանց սատարումը։ Եվ հատկանշական է, որ այսօր այստեղ՝ մեկ հարթակում, ձեռք ձեռքի հանդես են գալիս անվանի երաժիշտներն ու առանձնահատուկ կարողություններով երեխաները և պատանիները։ Սա բարության, սիրո, միմյանց գնահատելու հրաշալի դրսևորում է»։
Նախարարի տեղակալը փառատոնին մաղթել է կանաչ ճանապարհ և հաջողություններ։
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր-ղեկավար Նաիրա Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել փառատոնի աջակիցներին, հովանավորներին, գործընկերներին։
«Արդեն 4-րդ տարին է անցկացվում փառատոնը, և ԿԳՄՍ նախարարությունը մշտապես մեր կողքին է: Առաջին տարին փառատոնն անցկացվել է հանրապետության տարածքում՝ ընդգրկելով Երևանի և մարզերի ներառական կենտրոնների սաներին: Սակայն հաջորդ տարիներին փառատոնը լայնացրել է իր աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային: Այս չորս տարիների ընթացքում մեծ աշխատանք է արվել, սակայն դեռևս շատ անելիքներ ունենք առջևում»,- ասել է Նաիրա Սարգսյանը:
Գալա համերգին առանձնահատուկ կարողություններով երեխաներն ու պատանիները երաժշտաոլորտի անվանի երաժիշտների, երաժշտական խմբերի, անհատ-կատարողների հետ ելույթ են ունեցել վոկալ, երաժշտական, պարային կատարումներով: Հայաստանյան մասնակիցների հետ հանդես են եկել նաև Ռուսաստանի, Բահրեյնի, Վրաստանի ներկայացուցիչները:
Այս տարի փառատոնում ընդգրկված էր շուրջ 150 երեխա՝ ՀՀ մարզերի, Երևանի տարբեր ներառական կենտրոններից և արտերկրից։
Նշենք, որ փառատոնը մեկնարկել է առանձնահատուկ կարողություններ ունեցող երեխաների և պատանիների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսով: Հ. Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» ներառական թատերախումբը հանդես է եկել «Էսպես չի մնա» /ըստ Հ. Թումանյանի/ ներկայացումով: Տեղի են ունեցել համերգ և «Ամբրելա» ռուսաստանյան ներառական նախագծում հաղթող ճանաչված հայ մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը:
Փառատոնի շրջանակում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի ներառական կրթության ոլորտի հեղինակավոր մասնագետները հայաստանյան գործընկերների հետ կիսվել են իրենց փորձով։ Կլոր սեղանի շուրջ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, մարտահրավերներն ու արդի միտումները:
Նշենք նաև, որ փառատոնն իրականացրել է «Կողք կողքի» կրթամշակութային ՀԿ-ն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո։
Փառատոնի հովանավորն է «ArLeAM» ընկերությունը, գործընկերները՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը, «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:
16:37 02.05.2025
Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները հարկ վճարողների հետ։ Մասնավորապես, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից 2025 թվականի փետրվարից Երևանում և մարզերում անվճար իրականացվում են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման հարցում, ինչպես […] ...
16:29 02.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներինՄայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։ Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող […] ...
16:22 02.05.2025
Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնել է հանդիպում-քննարկում ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաններն են՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ ու լրացումներ (ֆիթնես ոլորտ). Ֆիթնես կենտրոնների գործունեության համար գործող շենքային նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների համար գործող առողջապահական նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների գույքի չափորոշիչներ. Ֆիթնես […] ...
16:14 02.05.2025
Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանումՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին մայիսի 2-ին Ազգային ժողովում հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, «Իրական Հայաստան» հասկացությանը, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, երկրի տնտեսության զարգացման խնդիրներին: Հանդիպման […] ...
16:06 02.05.2025
Տեղի կունենա քահանայական ձեռնադրությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն: Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: ...
15:57 02.05.2025
Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքներըՍուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...