TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով

10:57 23.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով․ «Մեծարգո մաեստրո, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյա հոբելյանի առիթով: Ձեր ողջ կյանքն ու աշխատանքային գործունեությունը երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորում են, իրական մտավորականի կերպարի արտացոլում: Իբրև արժանավոր արվեստագետ՝ Դուք Ձեր նշանակալի ավանդն ունեք հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում: Ձեր […]

̰
Անջելինա Ջոլին քննադատել է ՄԱԿ-ին անարդարության համար

08:52 23.12.2023

Ամերիկացի դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի նախկին դեսպան Անջելինա Ջոլին դատապարտել է այն փաստը, որ արդարությունը գոյություն ունի մարդկանց մի խմբի համար, բայց ոչ այլ խմբերի համար, որոնք, ըստ նրա, առկա են «նույնիսկ ՄԱԿ-ում»: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Սիրիացի լրագրող Վաադ Ալ-Քաթեաբի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ 20 տարի առաջ սկսել է […]

̰
Լույս է տեսել «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը

17:00 22.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն հրատարակել է «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը: «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը հրատարակվել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում: Օրերս տեղի է ունեցել հրատարակության շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, անվանի արվեստագետներ, […]

̰
Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին պատմող վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» շորթլիստում

11:05 22.12.2023

Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայտնվել է Ամերկյան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության շորթլիստում՝ ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկյան կինոակադեմիայի կայքում հրապարակված տեղեկատվությունը։ Ֆիլմի առանցքում ընկած է հայ կերպար։ Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, որոնք լավ վիճակում են պահպանում ավելի […]

̰
Հայտնի են «Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագրի հաղթողները

10:09 22.12.2023

Դեկտեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացվեց Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Երևանը կանանց համար» դրամաշնորհային մրցութային ծրագրի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը և համերգը, որին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Նատալի Գալստյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերին հայտարարել էր «Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը, որը միտված է կին արվեստագետների ստեղծագործական գործունեության խթանմանը, արվեստի և […]

̰
Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին

22:05 21.12.2023

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում: «Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված լինելով ՝ այն հնարավորություն է տալիս բացահայտել, կրթել և աջակցել նոր սերնդի երաժիշտներին, արվեստի ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում: Հիմնադրամի առաքելությունը շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին կրթաթոշակների և նյութական […]

̰
Ավելի քան 510 մլն դրամ նոր հատկացում  կրթական և մշակութային հաստատությունների կապիտալ շինարարությանը և գույքի ձեռքբերմանը

15:21 21.12.2023

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 510 մլն 592 հազար դրամ գումարի չափով: Ընդունված որոշմամբ նաև վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 804 մլն 641 հազար դրամի չափով, ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշմամբ […]

̰
Թատերախումբը դեռ երկար ճանապարհ է անցնելու՝ հանդիսատեսին փոխանցելով դրական հույզեր. Արաքսիա Սվաջյան

13:13 21.12.2023

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Միասին» թատերախմբի պատանի դերասանները Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում հանդես են եկել «Ջրաշուշանի ճամփորդությունը» ներկայացման առաջնախաղով: Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել է պատանի դերասաններին առաջնախաղի առթիվ և վստահություն հայտնել, որ թատերախումբը դեռ երկար ճանապարհ է անցնելու՝ հանրապետության տարբեր բեմերում, հանդիսատեսին փոխանցելով դրական […]

̰
Ովքե՞ր են մշակել 2023-ի դպրոցական լավագույն մինի այգիները. Լոռու մարզի Նեղոցի դպրոցում հավաքվել էին լավագույնները

11:35 21.12.2023

«Դպրոցական լավագույն մինի այգի» երրորդ մրցույթն ավարտվել է Լոռու մարզի Նեղոց գյուղի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ։ Մրցույթն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից: Միջոցառման ընթացքում ամփոփվել են մրցույթի արդյունքները, պարգևատրվել […]

̰
Այցելություն «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան և «Դվին» պատմահնագիտական արգելոց-թանգարան

17:42 20.12.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցների հետ միասին այցելել են «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան, որոնց ուղեկցել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնագիտական արշավախմբի հնագետները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանը գտնվում է Հայաստան-Թուրքիա […]

̰
Նշվել է Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 100-ամյակը

10:44 20.12.2023

«Հրաչյա Ղափլանյանը Դրամատիկական թատրոնի հիմքում այնպիսի քար է դրել, որի վրա սխալ բան կառուցելը հնարավոր չի, կփլվի»,- շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը՝ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Դրամատիկական թատրոնից: Ազգային գրադարանը հյուրընկալել էր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի մի ամբողջ աստղաբույլի։ Առիթը անվանի ռեժիսոր-բեմադրիչ, […]

̰
«Արարատից՝ Ալպեր». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համերգը՝ Իտալիայում

12:11 19.12.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բացառիկ համերգով հանդես է եկել Իտալիայի Պորդենոնե քաղաքի «Վերդիի» անվան թատրոնում: Համերգը նվիրված էր Լեռների համաշխարհային օրվան, որը մեծ շուքով է նշվում Իտալիայում: Համերգը կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության, Իտալիայի զբոսաշրջության նախարարության, Պորդենոնեի քաղաքապետարանի, Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի համագործակցությամբ: […]

̰
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում

11:42 19.12.2023

Դեկտեմբերի 17-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։ Մրցույթն առաջին անգամ է կազմակերպվել Չինաստանում՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Չինաստանի ազգային օպերային թատրոնի և Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ։ Մրցույթին հրավիրված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի […]

̰
Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները, Որոտան գետի կիրճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո․ նախապատրաստվում է հայտ

18:14 18.12.2023

Հայաստանը հայտ կներկայացնի «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ուժեղացված պաշտպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու […]

̰
Ներդրումների մասնակի վերադարձի համակարգը կնպաստի Հայաստանի պատշաճ դիրքավորմանը միջազգային կինոհարթակներում

16:26 18.12.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ Օֆ Ար» ընկերության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Հայաստանի […]

̰
Քոբայրավանքի սեղանատան և Սանահինի վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման աշխատանքներն ավարտվել են

13:55 18.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով Լոռու մարզի Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են։ ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են հուշարձաններ՝ հեղինակային և տեխնիկական հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ արված աշխատանքների արդյունքներին […]

̰
Դեպարդյեն մշակույթի նախարարին է հանձնել իր Պատվո լեգեոնի շքանշանը

23:25 16.12.2023

Դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ իր Պատվո լեգեոնի շքանշանը փոխանցում է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակին։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Դեպարդյեի փաստաբաններ Բեատրիս Գայման Աշիլը և Քրիստիան Սեն-Պալեն նշել են, որ արտիստը նման քայլի է գնացել մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակի հայտարարություններից հետո։ Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ Կարգի խորհուրդը կարգապահական վարույթ կսկսի […]

̰
Ստրասբուրգում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացումը

17:50 15.12.2023

Դեկտեմբերի 14-ին Ստրասբուրգի «Սանտ Թոմաս» հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Հյուրերը ծանոթացել են հայկական ժողովրդական մշակույթի […]

̰
ՀՀ կառավարությունը Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան

11:16 15.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը: Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր իրադարձության առիթով: «15-րդ դարի մատյանը, ինչպես Մատենադարանի տնօրենն ասաց` […]

̰
Կրթության, մարզական և մշակութային դաստիարակության համար կապահովվեն շենքային առավել բարենպաստ պայմաններ

16:37 14.12.2023

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 299,252.4 հազար դրամ գումարի չափով, ինչպես նաև վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,481,218.2 հազար դրամի չափով ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների […]

̰
Հաստատվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը

16:14 12.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը։ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 28-ի N 696-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի վերոնշյալ […]

̰
Քննարկել են մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը

14:43 12.12.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստում քննարկել են մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը։ Նորահայտ հուշարձաններից է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հուշարձան արցախյան ազատամարտի հերոսներին» (1990-ական թթ.) հուշակոթողը։ Արագածոտնի մարզի Ավան գյուղի «Հնավայր Տիրինկատար» (պետ․ ցուցիչ՝ 2.12.34) հուշարձանի տարածքում գտնվող 12 վիշապաքարերը (Մ․թ․ա․ IV-II հազ.) […]

̰
Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուենոս Այրեսի նշանավոր «Ateneo» գրադարան

11:43 12.12.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բուենոս Այրեսի նշանավոր «Ateneo» գրադարան: Նախագահը շրջել է գրադարանում, ծանոթացել տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող հրատարակություններին և գրքերի ֆոնդերին: Շրջայցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել գրադարանի պատվո հյուրերի մատյանում:

̰
Ամփոփվել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը

18:21 11.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն ամփոփվել է էլեկտրոնային գրքի հրատարակությամբ (https://tinyurl.com/2f3n26ks): Ծրագիրն իրականացվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում Ջավախքի երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ներգրավմամբ Սամցխե-Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանի 10 համայնքներում (Նինոծմինդա, […]

̰
Երկարատև դադարից հետո Գյումրու դրամատիկական թատրոնի խաղացանկում կրկին Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» է

21:58 10.12.2023

Մոտ երեսուն տարվա դադարից հետո Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում կրկին Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկու գործողությամբ ողբերգության առաջնախաղը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին։ Բեմադրությունը` Լյուդվիգ Հարությունյանի, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան, նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։ Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ ՀՀ կրթության, […]

̰
«Տանը մենակ» ֆիլմի դերասանի ծնոտի մի մասը կհեռացնեն քաղցկեղի պատճառով

20:50 09.12.2023

Ամերիկացի դերասան Քեն Հադսոն Քեմփբելը, ով հայտնի է «Տանը մենակ» ֆիլմում Ձմեռ պապի դերով, ստիպված կլինի վիրահատության ենթարկվել. ծնոտի մի մասը կհեռացնեն, ապա կվերականգնեն։ Այս մասին դերասանն ու նրա ընտանիքի անդամները հայտնել են GoFundMe քրաուդֆանդինգ հարթակի էջում, գրում է People-ը։ Հրապարակված կոչում պարզաբանվում է, որ բժիշկները հայտնաբերել են, որ 61-ամյա Քեմփբելը բերանի խոռոչի քաղցկեղ ունի։ […]

̰
Հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը

16:35 08.12.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը։ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում ներկայում կարգավորված չեն հայկական ֆիլմերի վիճակագրական հաշվառման և պահպանության մեխանիզմները, հետևաբար չի գործում մեկ միասնական տեղեկատվական հարթակ, որտեղ հավաքագրված կլինի հայկական արտադրության ֆիլմերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Միաժամանակ, ազգային ֆիլմերի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և […]

̰
Հայ-սիրիական հարաբերությունները կխորանան մշակույթի ոլորտում

12:23 07.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Դանիել Դանիելյանը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, որոնք պատմական խոր արմատներ ունեն: ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել […]

̰
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

23:33 05.12.2023

Դեկտեմբերի 4-9-ը Կասանե քաղաքում (Բոտսվանա) ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակու­թային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 18-րդ նստաշրջանի ընթացքում կոմիտեն որոշում է կայացրել Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու վերաբերյալ։ Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն […]

̰
Նոր տարրերով համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը

15:15 05.12.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է: Գործընթացի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի […]

̰
BACK_TO_TOP