TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+35.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Օպերա գալա» ծրագրով Երևանում ամփոփվեցին օպերային բացօթյա երեկոները

10:48 16.09.2023

«Օպերա գալա» ծրագրով Երևանում ամփոփվեցին օպերային բացօթյա երեկոները։ Բեմում հայ և համաշխարհային օպերային աստղերն էին՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Մարգարիտա Գրիցկովան, Ազամատ Ժելտրգուզովը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը: Դիրիժոր՝ Ֆաբիո Մաստրանջելո:  

̰
Թատրոն, թանգարան այցելությունը պետք է դառնա կրթության պարտադիր բաղադրիչ. Ժաննա Անդրեասյան

13:13 15.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մշակութային ՊՈԱԿ-ների (թատրոններ, թանգարաններ, գրադարաններ և այլն) ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշել է. […]

̰
Առաջին անգամ Հայաստանում համերգով և վարպետության դասերով հանդես կգա աշխարհահռչակ «Դիոտիմա» քառյակը

09:59 15.09.2023

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նոր համերգաշրջանի մեկնարկը նշանավորվում է բացառիկ նախագծով։ Առաջին անգամ Հայաստանում համերգով և վարպետության դասերով հանդես կգա աշխարհահռչակ «Դիոտիմա» քառյակը։ Խումբը հիմնադրվել է 1996 թ․ Փարիզի ազգային կոնսերվատորիայի շրջանավարտների կողմից՝ կարճ ժամանակ անց դառնալով մեր ժամանակների ամենաառաջադեմ և հաջողակ երաժշտական անսամբլներից մեկը։ Քառյակի երկացանկում հիմնականում 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ են։ Երաժշտական […]

̰
Երևանյան 15-րդ երաժշտական փառատոնն այս տարի նվիրված է Արամ Խաչարտյանի 120-ամյակին

15:02 14.09.2023

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը՝ Երևանյան 15-րդ երաժշտական փառատոնի մեկնարկով, որը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչարտյանի 120-ամյակին: Փառատոնի ողջ ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին […]

̰
Դանիել Դանիելյանը ծանոթացել է Համազգային և Կամերային թատրոնների գործունեությանը

13:11 14.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և Երևանի պետական կամերային թատրոն։ Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է ԿԳՄՍ նախարարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր մասնաշենքի պայմաններին, շինարարական աշխատանքների ընթացքին։ Արտաքին շինաշխատանքներն ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Դանիել Դանիելյանն ընդգծել է շենքում հատկապես […]

̰
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծագործական դրամաշնորհի բաց մրցույթ` Երևան քաղաքի մասին կարճամետրաժ խաղարկային կինոնկարների սցենարների համար

18:56 13.09.2023

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է սցենարների դրամաշնորհային բաց մրցույթ, որը նպատակ ունի ի ցույց դնելու Երևանի մշակութային շերտերն ու հանրահռչակելու քաղաքի դարավոր ժառանգությունը, ներկայացնելու երևանցիներին բնորոշ մարդկային հատկությունները: Մասնավորապես, ակնկալվում է ստանալ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի սինոփսիսներ (սցենարների նկարագրություններ): Հայտերի ստացումից հետո մասնագիտական հանձնաժողովը կընտրի լավագույն տասը սինոփսիսները: Հաջորդ փուլ անցած հայտատուները կմասնակցեն կարճամետրաժ ֆիլմերի սցենարների մրցույթին, […]

̰
Հայաստանում կանցկացվի Հոգևոր երաժշտության փառատոն

12:16 13.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն, որի շրջանակում կանցկացվեն մարզային համերգներ։ Սեպտեմբերի 22-ին համերգ տեղի կունենա Կոտայքի մարզում՝ Պտղնիի տաճարում, Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) մասնակցությամբ: […]

̰
«Անուշ» օպերան՝ բաց երկնքի տակ

00:03 13.09.2023

Երևանում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Մշակութային նախագիծը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է: Համերգային առաջին օրը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ներկայացրեց հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Դասական արվեստի սիրահարները «Անուշը» վայելելու հնարավորություն կունենան նաև վաղը: Օպերային երեկոներն անցկացվում են Թումանյանի անվան զբոսայգում:    

̰
Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են

17:12 12.09.2023

Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Այս պահին ընթանում են հողի շերտի մաքրման աշխատանքները։ Արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը։ Զուգահեռ Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում Լեհաստանից եկած արշավախումբը իրականացնում է սյունասրահի մաքրման, վերաչափագրման աշխատանքները։ Պեղումներն իրականացնում է հայ-լեհական հնագիտական արշավախումբը (համաղեկավարներ՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ […]

̰
«Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը կմեկնարկի այսօր` անկախ եղանակային պայմաններից. Երևանի քաղաքապետարան

16:56 12.09.2023

«Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը կմեկնարկի այսօր, սեպտեմբերի 12-ին, ժամը 20:00-ին` անկախ եղանակային պայմաններից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Նկարում` «Օպերա բաց երկնքի տակ» ծրագրի շրջանակներում այսօր և վաղը ներկայացվող «Անուշ» օպերային ներկայացման նոր պատկերանշանն է: Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00: Թումոյի այգուց դեպի մետրոյի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ»,-ասվում […]

̰
Գիտությունների ազգային ակադեմիան անցկացնում է «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողով

16:43 12.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան անցկացնում է «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Գիտաժողովի բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Արամ […]

̰
Նիդերլանդներում գտել են Վան Գոգի գողացված նկարը

16:39 12.09.2023

Նիդերլանդներում հայտնաբերվել է Վինսենթ Վան Գոգի կտավը, որը գողացել էին թանգարանից 2020 թվականի մարտին, գրում է The Guardian թերթը։ Վան Գոգի «Քահանայի գարնանային այգին Նյուենենում» կտավը՝ 3-6 մլն եվրո արժողությամբ, հայտնաբերել է հոլանդացի արվեստի հետախույզ Արթուր Բրենդը՝ ոստիկանության աջակցությամբ։ Կտավը, որը Վան Գոգը նկարել է 1884 թվականին, գողացվել էր Ամստերդամի մերձակայքում գտնվող «Սինգեր Լարեն» թանգարանից՝ […]

̰
Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը

08:41 12.09.2023

Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնում է, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը: «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Սամվել Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,- ասվում է ՀԹԳՄ հաղորդագրության մեջ:

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Վանաձորի մշակութային հաստատություններ

19:22 11.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Վանաձորի մշակութային հաստատություններ, ծանոթացել դրանց գործունեությանն ու առկա խնդիրներին: Վանաձոր այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարարն աշխա­տանքային հանդիպում-քննարկում է ունեցել Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանի հետ: Քննարկվել են քաղաքի մշակութային առօրյան և մշակութային հաստատությունները աշխուժացնելու, համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու վերաբերյալ տարաբնույթ հարցեր: Վանաձորի քաղաքապետի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանն այցելել է Վանաձորի […]

̰
Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

15:50 11.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասնհինգերորդ նիստը Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից էր ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի (պետ. ցուցիչ՝ 10.4.10, հանրապետական […]

̰
Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը

11:08 11.09.2023

Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է ներկա լինելու բացառիկ մշակութային իրադարձության: Սեպտեմբերի 12-ից 15-ը, առաջին անգամ Երևանում, Թումոյի այգում Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան Սեպտեմբերի 14-ին՝ կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» […]

̰
Նկարիչների շենքի պատին բացվել է Հովհաննես և Դավիթ Բեջանյանների հուշատախտակը

18:07 08.09.2023

Երևանի Սայաթ-Նովա 5 հասցեում՝ Նկարիչների շենքի պատին, բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի և նրա որդու՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Բեջանյան ընտանիքի ներկայացուցիչներ, նկարիչներ, […]

̰
Էդուարդ Դայանը՝ Լոնդոնի միջազգային երաժշտական մրցույթի հաղթող

16:43 08.09.2023

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, ջութակահար Էդուարդ Դայանը Լոնդոնի միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Պատանի երաժշտի ուսուցիչն է ԵՊԿ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը: Նշենք, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, […]

̰
«Համատեղ ուժերով կարող ենք ավելի արդյունավետ աշխատել». Դանիել Դանիելյանի այցերը մշակութային հաստատություններ շարունակվում են

11:10 08.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շարունակում է մշակութային հաստատություններ այցերը: Նա այցելել է Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացրել է միության գործունեությունը, նախատեսվող ծրագրերը, միջազգային համագործակցության ներկա ծրագրերն ու հեռանկարները: Առաջիկա ծրագրերից կարևորվել են Ռոմանոս Մելիքյանի […]

̰
Հայաստանի պարի պետական և Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլների համար տարին հոբելյանական է

16:00 07.09.2023

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65, իսկ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը՝ 85-ամյակը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի աջակցությամբ Երևանում և մարզերում նախատեսվում են հոբելյանական միջոցառումներ: Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Պարի պետական անսամբլի 65-ամյակի համերգը: […]

̰
Նախարարի տեղակալն այցելել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և մի շարք այլ հաստատություններ

14:48 07.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Գեղագիտության ազգային կենտրոն: Դանիել Դանիելյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Դուրգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել գործունեությանը, եղել փորձասրահներում: Կարեն Դուրգարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է բեմադրել Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» […]

̰
Միջազգային գիտաժողով՝ «Արամ Խաչատրյան-120»

13:00 07.09.2023

Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Արամ Խաչատրյան – 120» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։ Նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի […]

̰
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի նախապատրաստական ​​աշխատանքները սկսվել են

09:54 07.09.2023

Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի անցկացվելիք 11-րդ պատարագի նախապատրաստական ​​աշխատանքներն սկսվել են։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերըը»։ Գևաշի քաղաքապետ Մուրադ Սեզերն այս կապակցությամբ ասել է. «Լինելու են հարյուրավոր հյուրեր։ Եկեղեցին կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ի կողմից 915-921 թթ-ին և մեծ նշանակություն ուներ հայերի համար։ Այն վերականգնվել է 2005-ին։ Աշխատանքների […]

̰
France 2-ով հեռարձակվող հեղինակավոր հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է ՀՀ օրհներգը

22:57 06.09.2023

France 2 հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Թողարկման նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայի ամենանշանավոր կոթողներից մեկի` Վերսալյան պալատի Արքայական օպերայի համերգասրահում։ Կատարող` Ռուզան Մանթաշյան, սոպրանո Նվագակցությամբ` Աստղիկ Սիրանոսյանի, թավջութակ, և Վերսալի Արքայական օպերայի նվագախմբի։

̰
«Այս ամենն այնքան անհեթեթ է». Վուդի Ալենը պատմել է իր «չեղյալ հայտարարվելու» մասին

21:07 06.09.2023

Ամերիկացի կինոռեժիսոր Վուդի Ալենն իր նոր՝ «Մեծ հեգնանքը» ֆիլմի թողարկումից առաջ խոսել է իր «չեղյալ հայտարարվելու» մասին: Նա հարցազրույց է տվել Variety-ին։ «Եթե ձեզ չեղարկում են, ապա մշակույթն ինքը պետք է դա անի: Այս ամենն այնքան անհեթեթ է: Չեմ մտածում այդ մասին, չգիտեմ, թե ինչ է նշանակում չեղյալ համարվել: Տարիներ շարունակ ինձ համար ոչինչ չի […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ծանոթացել է Հայաստանի կինոգործիչների միության գործունեությանը

13:29 06.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն և Կինոյի տուն: Դանիել Դանիելյանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել ենթակառուցվածքներին: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը ներկայացրել են միության և Կինոյի տան շենքային պայմանները, իրականացված աշխատանքները: Նախարարի տեղակալին ներկայացվել է նաև […]

̰
Վերականգնվում է Փարպիի Ծիրանավոր եկեղեցին, պեղվում է Ոսկեհատի դամբարանադաշտը

11:10 06.09.2023

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերականգնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցին: ԿԳՄՍՆ աշխատակիցները հերթական այցն են կատարել մարզ՝ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսելու, տեղում կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթը […]

̰
Մահացել է դերասան Յուրի Պոտապենկոն

11:35 04.09.2023

58 տարեկանում մահացել է ուկրաինացի և ռուս դերասան Յուրի Պոտապենկոն, հայտնում է Կիևի «Երիտասարդական թատրոնի» մամուլի ծառայությունը։ «Մահացել է «Երիտասարդական թատրոնի» դերասան Յուրի Պոտապենկոն»,- ասվում է թատրոնի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ վերջերս դերասանը գանգատվել է սրտի շրջանում ցավից։ Պոտապենկոն ծնվել է 1965 թվականի օգոստոսի 1-ին, ավարտել է Կիևի թատերական արվեստի պետական ​​ինստիտուտը՝ Ի.Կ. Կարպենկո-Կարիի […]

̰
Սելին Դիոնի քույրը խոսել է երգչուհու առողջական վիճակի մասին

20:40 03.09.2023

Սելին Դիոնի քույրը՝ Կլոդետը, հարցազրույց է տվել Hello ամսագրին, որտեղ խոսել է երգչուհու առողջական վիճակի մասին այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է մկանային կոշտության համախտանիշ։ Ըստ Կլոդետ Դիոնի՝ իր քույրն անում է «ամեն ինչ՝ վերականգնվելու համար»։ «Նա ամեն ինչ անում է ապաքինվելու համար։ Նա ուժեղ կին է»,- ասել է երգչուհու քույրը։ Նա հավելել […]

̰
Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել

17:40 03.09.2023

Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը: Կհայտարարվի նոր մրցույթ: Առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:

̰
BACK_TO_TOP