TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+35.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Ջեյմս Թուֆենկյանի գորգերի հավաքածուի ցուցադրությունը

23:32 02.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը։ Ցուցադրության կազմակերպիչը Պատմության թանգարանն է՝ «Թուֆենկյան գորգեր» ընկերության հետ գործակցությամբ: Բացման արարողությանը ներկա է եղել Ջեյմս Թուֆենկյանը: Միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ […]

̰
Արցախի անկախության հանրաքվեի 32-րդ տարեդարձին կանգնած ենք մեկ այլ էկզիստենցիալ ճգնաժամի առջև. Սերժ Թանկյան

21:40 02.09.2023

Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of A Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախության հանրաքվեի 32-րդ տարեդարձին կանգնած ենք մեկ այլ էկզիստենցիալ ճգնաժամի առջև՝ բռնապետական Ադրբեջանի կողմից սովի միջոցով մեր ժողովրդի ցեղասպանությունը։ «Որպես հայ՝ մենք պետք է լինենք միասնական և անսասան այս պայքարի համար»,- X-ի իր հարթակում գրել է նա, միաժամանակ […]

̰
Make love not war. Կարիշոկ Դուլյանի ցուցահանդեսը Թբիլիսիում

20:34 02.09.2023

Թբիլիսյան շենքեր, բակեր ու կոլորիտային պատուհաններ, իսկ պատուհաններից այն կողմ՝ սիրով զբաղվող զույգեր: Գեղանկարչուհի Կարիշոկ Դուլյանի անհատական՝ Make love not war խորագրով ցուցահանդեսին կարելի է ծանոթանալ Թբիլիսիի Ազգային գրադարանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Ալիք մեդիան: «Այն ինչ կատարվում է բակում, հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին են մարդիկ իրականում»,- ասում է […]

̰
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով

20:08 02.09.2023

Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Buenos Aires Times-ը։ Լունան մահացել է հինգշաբթի օրը Բուենոս Այրեսի հիվանդանոցում, նա այնտեղ անցկացրել է գրեթե 80 օր։ Հունիսի 13-ին դերասանուհին հոսպիտալացվել է բուժհաստատություն՝ հիպերկալցեմիայի ախտորոշմամբ, ինչը հանգեցրել է երիկամային սուր […]

̰
«Մեծամոր» հնավայրի տարածքում մեկնարկել են հնագիտական պեղումները

13:35 02.09.2023

«Մեծամոր» հնավայրի տարածքում մեկնարկել են հնագիտական պեղումները, այս պահին իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքները: Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը (հայկական արշավախմբի ղեկավար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակ)։ «Մեծամոր» հնավայրի տարածքում պեղումները կշարունակվեն մոտ մեկ […]

̰
Այսօր France 2-ով կհեռարձակվի հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկումը

20:35 31.08.2023

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 21։10-ին, (երևանյան ժամանակով՝ 23։10), ֆրանսիական France 2 պետական հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկումը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

̰
«Իրար դեմ» հեռուստասերիալը վերադառնում է «Շանթ»-ի եթեր. ի՞նչ փոփոխություններ և զարգացումներ կլինեն

20:03 31.08.2023

Ամենաապահանջված, ամենասպասված ու ամենադիտարժան… այս ամենա-ամենաների շարքը կարելի է երկար թվարկել, բայց, չչարաշահելով հեռուստադիտողների համբերությունը, միանգամից հայտնենք՝ «Իրար դեմ» հեռուստասերիալը վերադառնում է «Շանթ»-ի եթեր: Վերադառնում է, որ կիսատ մնացած ասելիքն ամբողջացնի ու հեռուստադիտողին դարձյալ պատմի ընկերության, սիրո ու այլ կարևորագույն արժեքների մասին: Նկարահանման հրապարակներում այս օրերին եռուզեռ է: Շուրջ մեկ ամիս դադարը պարտավորեցնում է շատ […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի ազգային կինոկենտրոն

16:14 31.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային կինոկենտրոն: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դանիել Դանիելյանը կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել կինոկենտրոնի տարածքին և կառուցվածքին՝ բաժիններին և դրանց գործառույթներին: Տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրել է կինոյի ոլորտի առանձնահատկությունները, առկա գործընթացները, հայաստանյան ու միջազգային համագործակցությանն ուղղված առաջիկա կարևոր […]

̰
Շուշանիկ Կուրղինյանի ծննդյանը օրը կիսանդրին վերադարձվում է իր տեղը, իր միջավայր. Ժաննա Անդրեասյան

18:30 30.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և ֆինանսական միջոցներով պատրաստվել և Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կիսանդրին գողացվել էր: Աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով հայտարարվել էր մրցույթ. հաղթող քանդակագործը Սարգիս Բաղդասարյանի որդին է՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր […]

̰
Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին կտրամադրվի անվանական թոշակ․ նախագիծ

18:46 28.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կարգի նախագծի համաձայն՝ անվանական թոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել մրցանակի: […]

̰
Վրաստանի Սամցխե-Ջավախեթի Կարծախ գյուղում նշվել է «Ջիվանու օրը»

17:46 28.08.2023

Օգոստոսի 27-ին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանի Կարծախ գյուղում նշվել է ամենամյա «Ջիվանու օրը»։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հայ մեծանուն աշուղին նվիրված միջոցառման մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Կարծախում կանգնեցված Ջիվանու կիսանդրուն, ապա այցելել են աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որտեղ ծանոթացել են նրա ապրած կյանքին ու հարուստ ստեղծագործական ժառանգությանը։ Միջոցառմանը կատարումներով հանդես են  եկել հայաստանյան […]

̰
Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

14:37 25.08.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1424-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգում։ Մշակութային արժեքների փորձաքննությունն ինքնին բարդ և պատասխանատու գործունեություն է, որը փորձագետից պահանջում է պատշաճ գիտելիքներ, համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով նյութատեխնիկական միջոցներից օգտվելու հմտությունններ և կարողություններ: Փորձագետի կողմից հավաստի և հեղինակավոր փորձագիտական եզրակացությունների տրամադրումը մատնանշում […]

̰
«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում

18:30 24.08.2023

«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին` Արմավիրի մարզի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի ընթացքում՝ ժամը 17։30-ից սկսած կանցկացվի «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով մասնակցային խաղ-փառատոնը, ժամը 20։00-ին՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա «ԽԱՂ» ներկայացումով: Ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա […]

̰
Միլանի եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել Տոտո Կուտունյոյին

15:23 24.08.2023

Միլանում ավարտվել է 81 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացած երգիչ և կոմպոզիտոր Տոտո Կուտունյոյի հրաժեշտը։ Օգոստոսի 24-ին ANSA գործակալության տվյալներով՝ մի քանի հարյուր մարդ հավաքվել էր իտալական բեմի վետերանին ճանապարհելու համար։ Արարողությանը ներկա են եղել իտալացի փոփ երգիչներ Ջանի Մորանդին և Պուպոն (իսկական անունը՝ Էնցո Գինացի): Ինչպես նշել է Մորանդին, Կուտունյոն «մեծ ընկեր էր, մեծ […]

̰
France 2 պետական հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի Հայաստանին նվիրված հատուկ հաղորդում

17:09 23.08.2023

Օգոստոսի 31-ին, ժամը 21։10-ին, (երևանյան ժամանակով՝ 23։10), ֆրանսիական France 2 պետական հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկումը, որը ֆրանսալեզու հեռուստադիտողին հնարավորություն կտա բացահայտել հայ ժողովրդի մշակութային հարստությունները։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հաղորդումը նկարահանվել է Ֆրանսիայի ամենահանրահայտ պատմական կոթողներից մեկում՝ Վերսալյան պալատում։ Բացառիկ այս երեկոն, որը վարելու են […]

̰
Մահացել է իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն

19:27 22.08.2023

80 տարեկանում մահացել է իտալացի երգիչ Տոտո Կուտունյոն։ Այս մասին օգոստոսի 22-ին հայտնել է ANSA գործակալությունը։ Երգչի մենեջեր Դանիլո Մանկուզոյի խոսքով՝ Կուտունյոն մահացել է երկարատև հիվանդությունից հետո։ Վերջին ամիսներին նա իրեն շատ ավելի վատ էր զգում և ընդունվել է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոց: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Կուտունյոն համագործակցել է Անդրիանո Չելենտանոյի, […]

̰
«Եվրոպական ժառանգության օրերը»՝ օգոստոսի 26-ին և 27-ին

13:07 21.08.2023

«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի Հայաստանում կանցկացվեն օգոստոսի 26-ին և 27-ին՝ «Կենսունակ ժառանգություն» խորագրով: Ծրագիրը նվիրվում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։ Երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Տեղի կունենան դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական […]

̰
Հայաստանը վեց մրցանակ է ստացել «Գրքարվեստ» միջազգային մրցույթում

11:48 21.08.2023

Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից: «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մինչև մրցույթի միջազգային փուլը Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հայաստանյան հանձնաժողով, որն ընտրել էր մրցույթին ուղարկվելիք գրքերը։ Միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը նշված գրադարանի […]

̰
«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Դեբետ գյուղում

14:47 18.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 20-27-ը, Լոռու մարզի Դեբետ գյուղում «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն կիրականացնի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը: Ավանդույթի համաձայն՝ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին ու մշակույթին, իսկ գյուղացիները հնարավորություն կունենան տեսնելու վերջին տարիների վավերագրական կինոյի լավագույն նմուշները։ […]

̰
Լուսանկարիչ, ստամբուլահայ Գրիգոր Ճոլոլյանի բացառիկ արխիվը՝ Գյումրիի ցուցասրահում

21:00 17.08.2023

Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը բացառիկ վավերագրերով  և լուսանկարներով ներկայացվում է Գյումրիի ցուցասրահում։  Համահայկական ամառային 8-րդ խաղերի անցկացման առիթով բացված ցուցադրությունը պատմում է հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ ու չափազանց հետաքրքիր դրվագները: Հայկական սպորտի պատմության շարժընթացը վավերացնելուց բացի, Գրիգոր Ճոլոլյանը Ֆրանսիայում արձանագրել է նաև հայկական համայնքի […]

̰
Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում թվայնացվելու և վերականգնվելու է 32 ֆիլմ

15:50 17.08.2023

Հայ կինոյի 100 և Հայկական անիմացիայի 85-ամյակների շրջանակում նախատեսվում է թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական և 17 անիմացիոն կարճամետրաժ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ի սկզբանե 2023 թ.-ի բյուջեով հաստատվել էր 6 ֆիլմի (2 լիամետրաժ խաղարկային, 4 վավերագրական) թվայնացման և վերականգնման […]

̰
Համագործակցության հուշագիր՝ ուղղված մյուզիքլի ժանրի զարգացմանը

14:50 16.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սկայֆիստ Ստուդիո» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և «Սկայֆիստ Ստուդիո» ընկերության հիմնադիր տնօրեն Պողոս Հարությունյանը: Կարևորելով մշակույթի ոլորտում պետություն-մասնավոր գործընկերային կապերի խորացումը, Հայաստանում թատերարվեստի, մասնավորաբար՝ երաժշտական թատրոնի (մյուզիքլի ժանրի) զարգացումը՝ կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն […]

̰
Երգչուհի Լիզետա Նիկոլաուն մահացել է խանութի աստիճաններից ընկնելուց հետո

20:57 13.08.2023

Հույն երգչուհի Լիզետա Նիկոլաուն մահացել է խանութում անհաջող ընկնելուց մի քանի օր անց, գրում է TA NEA-ն։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կինը սայթաքել է ու ընկել սրճարանի աստիճաններից։ Պիրեյի մասնավոր կլինիկա նրան տեղափոխել են ծանր վիճակում, երգչուհու մոտ ախտորոշվել է գլխուղեղի հեմատոմա։ Մի քանի օր անց երգչուհին մահացել է՝ չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը։

̰
Երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում մեկնարկել են Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները

14:00 12.08.2023

«Դուք եք մեծ փոփոխությունների առաջամարտիկը», -շնորհավորելով երիտասարդներին միջազգային օրվա առթիվ` ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում մեկնարկել են Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

̰
Բանվորի արձանը կվերադառնա Աշխատանքի հրապարակ

17:30 11.08.2023

Երևան քաղաքի Աշխատանքի հրապարակում կտեղադրվի Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալացիան և կվերականգնվի դրա պատմական միջավայրը: Գործընթացն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Աշխատանքի հրապարակում` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հան­րու­թյան գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծին: Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մետրոյի Գործարանային կայարանի հարակից հատվածում՝ Աշխատանքի հրապարակի տարածքի բարեկարգումից […]

̰
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար

12:45 11.08.2023

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում։ Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Կառավարությունն ակնկալում է, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20000-25000 մարդ: Բացի դրանից, ակնկալվում է, […]

̰
Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանին է դիմել ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը

11:04 11.08.2023

Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Շվիդկոյն ականավոր ռուս արվեստաբան է, հասարակական, պետական և մշակութային գործիչ։ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր։ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչն իր դիմումում մասնավորապես ասում է. «Մեծարգո […]

̰
Գանձագողերը թալանել են Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին

18:11 10.08.2023

Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին, այս մասին հայտնում է Էրմենիհաբերը: Նշվում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին, որը հայտնվում է գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է: Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը: Տեղացիները պատմում են, […]

̰
Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

16:32 10.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 14-րդ նիստը: Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից մեկն եղել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Ս. Համբարձումյան N 35 հասցեում (պետ. ցուցիչ՝ 7.1.4.913, հանրապետական […]

̰
Կարեն Դուրգարյանը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն

16:24 08.08.2023

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի 2-րդ փուլն ավարտվել է: Վերջինիս մասնակցել են մրցույթի 1-ին փուլը հաղթահարած Կարեն Դուրգարյանը և Լիլիթ Պետրոսյանը: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը: Հրամանագրումը տեղի կունենա 3 աշխատանքային օրվա ընթացքում:

̰
BACK_TO_TOP