09:08 24.10.2023
Կանադայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ համագործակցելով կանադական երաժշտական վոկալ անսամբլի հետ՝ պատրաստվում է Մոնրեալում և Օտտավայում հոկտեմբերի 24-ին և 29-ին ներկայացնել Կոմիտասի «Սուրբ Պատարագ»-ը՝ ի թիվս այլ երաժշտական կատարումների: հայտնում է նաև, որ Օտտավայի համերգի հասույթի մի մասը կտրամադրվի «Հայաստան» հիմնադրամին՝ Արցախից բռնի տեղահանված հայերին աջակցելու համար։ Երգչախմբային այս սուրբ ծրագիրը ուսումնասիրում է հայ […]
18:43 23.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի կինոգործիչների միությունում ներկա է եղել «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի կազմակերպմամբ: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, շնորհավորելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել է, որ այս տարին […]
11:50 23.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: Համերգը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն տենորի համար գրված լավագույն և սիրված արիաները և նախերգանքներ համաշխարհային […]
10:12 21.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկա են եղել Երվանդ Քոչարի թանգարանում «Արվեստն ապագայի քաղաքում» նախագծի շնորհանդեսին։ Միջոցառումը կազմակերպվել էր Երվանդ Քոչարի 125-ամյակին ընդառաջ: Նախագիծը նախաձեռնել է Քոչարի թանգարանը City of the Future Yerevan Street Art Fest –ի հիմնադիր Դավիթ Խաչատրյանի հետ համագործակցությամբ։ Նախատեսվում է Երևանի Պուշկինի 62 հասցեում գտնվող բարձրահարկ […]
19:30 20.10.2023
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպումը տեղի է ունեցել «Հակոբ Հակոբյան 100. Հոգու հայելի» ցուցադրության շրջանակում. ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել […]
15:33 20.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր: Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ: Առաջին այցելությունը Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցն էր: Այստեղ նախարարի […]
13:04 19.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ն հոկտեմբերի 22-28-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ին, Հայաստանի կինոգործիչների միությունում (Վարդանանց 18), որտեղ անցկացվելու են նաև մրցութային ծրագրերը: «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «ԹՈՒՄՈ» կենտրոնում։ […]
11:07 19.10.2023
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Տարվա եղանակները և բլյուզ» համերգային ծրագիրը։ Հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցայինը» սիմֆոնիկ նվագախմբի համար և Էտյուդը հրեական թեմաներով‚ Ալեքսանդր Գլազունովի «Տարվա եղանակները» բալետային երաժշտությունը և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ […]
12:34 18.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2020 թվականից իրականացվում է «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան): Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին: 2023 թ. հոկտեմբերի 23-26-ը Երևանի Կոմիտասի անվան պետական […]
10:58 18.10.2023
2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ի կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն: Դատախազը […]
10:07 16.10.2023
Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 27-ին և 28-ին հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում։ Համերգներն իրականացվում են Արամ Խաչատրյանի 120-ամյակի և «Հայ մշակույթի օրեր Շտուտգարտում» ծրագրի շրջանակներում, որն այս տարի կրում է «Միասին հանուն խաղաղության» խորագիրը։ Հոկտեմբերի 27-ին, ժ․ 19:00 նվագախումբը ելույթ կունենա Ռոտենբուրգի Ցեինտշոյեր մշակույթի կենտրոնում (Zehntscheuer Rottenburg […]
21:57 14.10.2023
Երևանի ծննդյան օրը մայրաքաղաքի երկնքում բարձրացված շուրջ 20 օդապարիկներով մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» միջազգային փառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ այս տարի փառատոնին մասնակցում են մինչև 20 օդապարիկներ Հայաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և Վրաստանից: «Սքայբոլ» ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը տեղեկացրեց, որ փառատոնը բաղկացած է լինելու 2 փուլերից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական […]
15:22 13.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը «ArtNexus» ծրագրի համագործակցության շրջանակում հանդիպել են «The Swedish Arts Grants Committee» կազմակերպության պատվիրակության անդամներ Լիվ Վեյսբերգի և Ջուլիա Բենգսթոնի, ինչպես նաև ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի համակարգող Նարեկ Թովմասյանի հետ: «ArtNexus»-ի հայաստանյան գործընկերն է ՀԲԸՄ գրասենյակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «ArtNexus» ծրագրի համագործակցությանն առնչվող հարցեր: […]
18:24 12.10.2023
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը Մատենադարանին նվիրաբերել […]
12:57 11.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հակոբ Հակոբյանի այրին՝ Մարի Հակոբյանը, դուստրը՝ Նորա Հակոբյանը, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանը, անվանի արվեստագետներ և արվեստասերներ: Ցուցահանդեսը […]
11:22 11.10.2023
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում։ Մաեստրո Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես է եկել դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը։ Համերգի ծրագրում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի և եվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
20:44 10.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ-ում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հակոբ Հակոբյանի այրին՝ Մարի Հակոբյանը, դուստրը՝ Նորա Հակոբյանը, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանը, անվանի […]
21:55 07.10.2023
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի առաջնախաղին ընդառաջ: Մամուլի ասուլիսի բանախոսներն են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, նախագծի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին, բալետմայստերի օգնական Տատյանա Ռաստորգուևան, թատրոնի գլխավոր բալետմայստերի պ/կ Ռուբեն Մուրադյանը։ Ավելի քան 35 տարի […]
16:20 06.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել պատմամշակութային ժառանգության արժեքների վերականգնման և պահպանման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «ՍԻՄՈՆՅԱՆ» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը: Կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը՝ կողմերը կմիավորեն իրենց հնարավորությունները և համատեղ աշխատանքներ […]
13:26 04.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի արդյունքները: Երկօրյա դասընթացը նախատեսված էր մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Այն անցկացվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ թանգարանային առարկաների, իսկ Հայաստանի ազգային գրադարանում թղթային կրիչների պաշտպանության ուղղություններով: Ծրագիրն անցկացվում […]
11:46 04.10.2023
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 90-ամյակի շրջանակում հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացը: Հոկտեմբերի 4-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը վարում է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին: ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի […]
18:18 02.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Գյումրիում էր: Նախարարի տեղակալին ուղեկցել է նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Դանիել Դանիելյանը ներկա է եղել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերաշրջանի բացմանը: Այն մեկնարկել է Ուիլյամ Ուորթոնի «Շարքային թռչնակը» համանուն բեսթսելլեր վեպի հիման վրա բեմադրված ներկայացման առաջնախաղով։ Ներկայացումից […]
23:56 01.10.2023
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը շարունակում է X-ի իր հարթակում անդրադառնալ ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակին, այս անգամ նրա ուշադրության կենտրոնում Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողն է: Նա մասնավորապես գրել է. #Ստեփանակերտի մուտքի «Մենք ենք մեր սարերը» քանդակը տասնամյակներ շարունակ խորհրդանշել է Արցախը։ Բոլոր հայերը նրան անվանակոչել են «Տատիկ և Պապիկ»: Արդյո՞ք այս […]
15:10 28.09.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում էր։ Այցի ընթացքում նախարարի տեղակալը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի, Աշտարակի համայնքապետի տեղակալ Շանթ Վահանյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին։ Առաջին կանգառը Աշտարակի Ա․ Այվազյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ, բացի առօրյա […]
16:55 27.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի մասնակիցների հետ այցելել է Արամ Խաչատրյան համերգասրահ: Սաներին ուղեկցել է փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը: Առանձնահատուկ կարողություններ ունեցող ստեղծագործող երեխաները նախարարի տեղակալի և փառատոնի ղեկավարի հետ շրջել են կառույցի տարածքում, ծանոթացել համերգասրահի պատմությանը, սիմֆոնիկ նվագախմբի գործիքներին, դրանց հնչողությանը: Դանիել […]
12:42 27.09.2023
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2024 թ. ծրագրի իրականացման նպատակով հայտարարվում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թ հոկտեմբերի 27-ը՝ ժամը 11:00-ը: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման […]
11:10 27.09.2023
Հռոմի Կաթոլիկ և Հայ եկեղեցիների համատեղ միջոցառումները, նվիրված «Առաքեալ երկնաւոր շնորհացն» Սբ. Ներսես Շնորհալու մահվան հոբելյանին տեղի կունենան Հռոմում՝ այս տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: 2023 թվականին լրանում է համաշխարհային քրիստոնեության պատմության մեջ քիչ հայտնի, սակայն, ահռելի ազդեցիկ գործչի, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ՝ Ներսես Շնորհալու […]
13:30 19.09.2023
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 12-13-ը կկազմակերպվի Գիտության և կրթության ցուցահանդես, որը մեկ հարթակում կմիավորի գիտական կազմակերպություններին ու բուհերին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Գիտությունների ազգային ակադեմիան: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները կարող են ծանոթանալ ԳԱԱ գիտակրթական կազմակերպությունների, ՀՀ պետական խոշոր բուհերի, ինչպես նաև միջազգային և ոչ […]
18:05 18.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 98-րդ համերգաշրջանի բացմամբ: Փառատոնն այս տարի նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Բացման համերգին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Համերգին հանդես է եկել անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող Դմիտրի […]
12:15 16.09.2023
91 տարեկանում կյանքից հեռացել է կոլումբացի արվեստագետ Ֆերնանդո Բոտերոն։ Բոտերոն 20-րդ դարի ականավոր արվեստագետներից էր՝ հայտնի չափազանցված պատկերման իր ինքնատիպ ոճով։ Նրա երեք հայտնի քանդակ` «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կինը» ցուցադրված են Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Ի դեպ՝ «Կատուն» մեր պարտեզի ամենաառաջին բնակիչն է։