20:18 31.10.2023
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար թանգարանների համագործակցությամբ կայացավ «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառման բացմանը ներկա էին ինչպես ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի և հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի Պատմության և էրեբունի […]
13:45 31.10.2023
2023թ. հոկտեմբերի 28-ին Իտալիայի Չիտտա դի Կաստելլո քաղաքի Teatro degli Illuminati պատմական թատրոնում տեղի ունեցավ Città di Castello 17-րդ գրական մրցանակաբաշխության արարողությունը: Իտալահայ կենսաբան, գրող Սերջո Զեռունյանը արժանացավ պատվարժան ժյուրիի հատուկ մրցանակի: Դեսպանության դիվանագետ Մարիետա Ստեփանյանն իր ելույթում նշեց. «Շատ ուրախ ենք, որ այս տարի ժյուրիի հատուկ մրցանակների դափնեկիրների թվում է իմ սիրելի հայրենակից Սերջո […]
12:50 31.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ «Ռոլան Բիկով» հիմնադրամը (նախագահ՝ Նունե Մանուկյան) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և ՀՀ 4 մարզում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում: Այն նվիրված է Հայ կինոյի […]
10:40 31.10.2023
Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 30-ին համալսարանում բացվել է «Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքները նոր սերնդի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացված են ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի հայկական սպասքի էսքիզների բնօրինակները և համալսարանի Դիզայնի ֆակուլտետի ուսանողների մոդելավորած աշխատանքները: Ցացահանդեսի բացմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի […]
22:24 30.10.2023
300 անիմացիոն ֆիլմ և ավելի քան 5000 հանդիսատես. Երևանում անցկացվեց «ՌեԱնիամանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 15-րդ փառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր, գլխավոր աջակիցը՝ ԿԳՄՍ նախարարությունը։
17:30 30.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսին մեկնարկած Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը հատում է եզրագիծը: Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, կհնչեն Նարինե Զարիֆյանի, Դավիթ Բալասանյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Գայանե Կեսոյանի, Աշոտ Բաբայանի և Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները: Բոլոր ստեղծագործությունները Հայաստանում […]
10:32 30.10.2023
Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգ՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 35-ամյակին: Համերգի շրջանակներում կհնչեն մաեստրո Տիգրան Մանսուրյանի սիրված կինոմեղեդիները։ Համերգի հատուկ հյուրն է հայտնի երգիչ, երգահան Գոռ Սուջյանը, ով կեզրափակի համերգը Վահե Մելիքսեթյանի հիշատակին նվիրված «Ելար» երգով։ Համերգից գոյացած ողջ հասույթը կուղղվի «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի կրթաբժշկական ծրագրերին՝ […]
16:22 29.10.2023
Adidas-ի մարքեթինգի տնօրեն Ջոն Ուեքսլերը պատմել է ռեփեր Քանյե Ուեսթի տարօրինակ առաջարկի մասին՝ ընկերության հետ համագործակցության ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է The New York Times-ը։ Ուեքսլերն ասել է, որ Ուեսթը Ադոլֆ Հիտլերի դիմանկարը բերել է աշխատանքի 2018 թվականին։ Ըստ Adidas-ի տնօրենի՝ երաժիշտն իրեն հորդորել է ամեն օր համբուրել Հիտլերի նկարը։ Ուեքսլերը, ով հրեական արմատներ ունի, […]
15:55 29.10.2023
ԱՄՆ ոստիկանությունը հետաքննություն է սկսել 54-ամյա դերասան Մեթյու Փերիի մահվան կապակցությամբ, ում մահացած են գտել Լոս Անջելեսի իր տան ջակուզիում, հոկտեմբերի 29-ին հայտնել է CNN-ը։ Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 16:07-ին ահազանգ է ստացվել 911 շտապօգնության հեռախոսահամարով՝ ջրում գտնվող մարդուն փրկելու խնդրանքով։ Զանգահարողը չի նշել իրավիճակի հանգամանքները կամ այն անձի ինքնությունը, ում օգնության կարիք է եղել, […]
15:45 29.10.2023
Բարսելոնայում բացվել է աշխարհում առաջին թանգարանը, որը նվիրված է «արգելված արվեստին»՝ Museu de l’Art Prohibit-ին։ Այն կներկայացնի ցուցանմուշներ, որոնք տարբեր ժամանակներում գրաքննության են ենթարկվել, Lenta.ru-ին ասել է բլոգեր, լրագրող Ալենա Բերդովան: Նա այցելել է ցուցահանդես և խոսել դրա մասին։ «Թանգարանի հավաքածուն համալրվել է 2018 թվականին ձեռնարկատեր և լրագրող Թաթսո Բենեթի կողմից: Ընդամենը հինգ տարվա ընթացքում […]
15:14 29.10.2023
54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Մեթյու Փերին, ով առավել հայտնի է «Ընկերներ» հայտնի հեռուստասերիալում Չենդլեր Բինգի դերով։ Ինչպես ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները, դերասանին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը։ LA Times-ը և TMZ-ը, որոնք առաջինը հայտնել են Փերիի մահվան մասին, հայտնել են, որ դերասանին անգիտակից վիճակում գտել են իր […]
22:10 28.10.2023
96 տարեկանում կյանքից հեռացել է գրող Մաքսիմ Գորկու թոռնուհին՝ դերասանուհի Դարիա Պեշկովան։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի մամուլի ծառայությունը։ «Ցավով տեղեկացնում ենք ձեզ. այսօր՝ 96 տարեկան հասակում, կյանքից հեռացել է հրաշալի դերասանուհի, Վախթանգովի դպրոցի վառ ներկայացուցիչ, գրող Մաքսիմ Գորկու թոռնուհի Դարիա Պեշկովան»,- ասվում է թատրոնի հրապարակման մեջ։ Դերասանուհին ծնվել է […]
21:13 28.10.2023
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Պատանի երաժիշտների, նրանց ծնողների ու երևանյան մշակութային օջախների աշխատակիցների հետ հանդիպել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Պատասխանատու այս նախագիծը միավորել է համայնքային ենթակայության 24 երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 82 աշակերտների ու կրթական այլ հաստատությունների շուրջ 20 […]
20:57 28.10.2023
Երգչուհի Ալլա Պուգաչովան և հաղորդավար Մաքսիմ Գալկինը 10 միլիոն եվրոյով տուն են գնել Կիպրոսում։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։ Գույքը գտնվում է Լիմասոլի շքեղ բնակելի համալիրի «One» աշտարակում։ Բնակելի համալիրն ինքնին գտնվում է ծովի առաջին գծում, իսկ բարձրությունը 170 մետր է։ Ինչպես պատմել են տեղի բնակիչները, Պուգաչովան և Գալկինը գնել են Կիպրոսի բնակելի համալիրներից մեկի […]
08:22 28.10.2023
Ըստ Bloomberg-ի՝ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը առաջին անգամ միլիարդատեր է դարձել, նրա ընդհանուր կապիտալը կազմել է 1,1 միլիարդ դոլար։ Ըստ Bloomberg-ի գնահատումների՝ 2019 թվականից ի վեր արտիստը ստացել է 400 միլիոն դոլար երաժշտական թողարկումներից, 370 միլիոն դոլար՝ ապրանքների վաճառքից և համերգների տոմսերից, իսկ լրացուցիչ 120 միլիոն դոլար է վաստակել YouTube-ում և Spotify-ում։ Գործակալությունը Սվիֆթի անշարժ […]
21:07 27.10.2023
Փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն իր հուշերում պատմել է, որ փաստաբան Էնդրյու Ուոլեթը տարեկան 426.000 դոլար է ստացել կոնսերվատորիայում սովորելու ընթացքում իր ֆինանսները պաշտպանելու համար։ Երգչուհին վրդովված էր, որ Ուոլեթը մեծ գումարներ էր վաստակում փոփ աստղին սեփական ֆինանսներից հեռու պահելու համար: Սփիրսը հավելել է, որ իր խնամակալ Ջեյմի Սփիրսը ամսական 16000 դոլար է ստացել իր աշխատանքի […]
20:31 27.10.2023
750-ից ավելի թեմաներ, մոտ 3200 հեղինակներից ընդգրկված ասացվածքներ, ասույթներ, աշխարհի ժողովուրդների մշակույթին ու պատմությանը վերաբերող գունեղ էջեր. լույս է տեսել Գրենիկ Հակոբյանի հեղինակած 5 տարիների ծավալուն աշխատանքը ամփոփող «Կյանքի մեծ հանրագիտարան» գիրքը: Սա Գրենիկ Հակոբյանի 2-րդ հեղինակած գիրքն է. առաջինը հրատարակվել է 2019-ին: Այն վերաբերել է գործարարությանը, իր մեջ ընդգրկել է լավագույն մտքեր, կյանքի տարբեր […]
19:06 27.10.2023
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին և պատվիրակության անդամներին ներկայացրել […]
11:36 27.10.2023
Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։ Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Թանգարանում հյուրերը շրջայց են կատարել, ծանոթացել համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ […]
19:30 26.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ և Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մասնակցել «Միջմշակութային երկխոսության շաբաթ» խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։ Մեկ շաբաթ տևած ծրագիրը հագեցած է եղել կրթամշակութային բազմաբովանդակ միջոցառումներով՝ սեմինարներով, մասնագիտական վարպետաց դասերով, հոգևոր-մշակութային փառատոնով, վարպետ-արվեստագետների հետ հանդիպումներով, մշակութային քաղաք Գյումրիի պատմաճարտարապետական վայրեր […]
19:00 26.10.2023
Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի շրջանակում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՖՀ մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Ֆրանսիայում […]
13:10 26.10.2023
Հայաստանը 2024 թ․ նախատեսում է միանալ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին։ Համաեվրոպական ծրագրի շրջանակում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Ժառանգություն կերտողները» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթ: Ստեղծագործական մանկապատանեկան մրցույթն անցկացվում է հետևյալ ժանրերում․ 1․ Գրական (պատմվածք, հոդված, էսսե՝ առավելագույնը 3 էջ), 2․ Կերպարվեստ (գեղանկար, գրաֆիկա, անիմացիա), 3․ Երաժշտարվեստ (երաժշտական ստեղծագործություն՝ առավելագույնը 3 րոպե): Մրցույթին […]
11:36 26.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել հայ-լիտվական հարաբերությունների զարգացումը, մասնավորապես մշակույթի ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, թանգարանային ոլորտի վերապատրաստումների անցկացման հնարավորությունները: Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ նշելով, որ թանգարանային […]
18:48 25.10.2023
Համագործակցությունը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Ճապոնիայի դեսպանատան միջև շարունակում է արձանագրել նորանոր հաջողություններ՝ այս անգամ շնորհիվ Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնի։ Փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 24-ին Եղեգնաձոր քաղաքում ցուցադրվել է Յամագուչի Յոշիտակայի «Սամուրայ կատուն» ֆիլմը, որը ոչ միայն համախմբել է կինոյի սիրահարներին, այլև ծառայել որպես կամուրջ՝ ամրապնդելու երկու ազգերի միջև միջմշակութային համագործակցությունը, խթանելու փոխըմբռնումը և մեկ […]
18:42 25.10.2023
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով հոկտեմբերի 26-27-ին, Երևան կժամանեն Եվրիմաժի (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր եվրոպական հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոտմանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզան Նյումանը և փորձագետ Իրիս Կադունը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հրավերի պայմանավորվածությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի և Եվրիմաժի նախագահի միջև ձեռք էր բերվել դեռևս այս տարվա փետրվարին՝ […]
17:16 25.10.2023
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրվել են հայ մուլտիպլիկացիոն ֆիլմերի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր, նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Անվանական հուշաստղերի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի […]
12:14 25.10.2023
Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Ավանդական խաղերի գրառումներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում» ծրագիրը: Ամփոփիչ միջոցառումները կայացել են Երևանի թիվ 104 հիմնական դպրոցում և Օհանյան կրթահամալիրում տեղի ունեցած սեմինար-քննարկումներով: Ծրագիրն անցկացվել է «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում երիտասարդ հետազոտողների […]
11:35 25.10.2023
«ՌեԱ» միազգային 15-րդ փառատոնի շրջանակում «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրել է հայ անիմացիայի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։ Անվանական հուշաստղերի բացման հանդիսավոր միջոցառմանը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին։ Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ […]
20:40 24.10.2023
Ս.թ. հոկտեմբերի 24-ին համացանցում լայն շրջանառվում է մեկ լուսանկար, որով ներկայացվում է, թե Արցախի Ամարասի վանական համալիրում գտնվող Գրիգոր Լուսավորչի թոռան՝ կաթողիկոս Սբ. Գրիգորիսի տապանաքարն իբրև ոչնչացվել է թշնամու կողմից: «ԼՈՒՅՍ» հիմնադրամը հայտարարում է, որ նշյալ լուսանկարը հին է։ Լուսանկարում երևացող այս տապանաքարը պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից։ Սակայն […]
10:35 24.10.2023
Երգչուհի Ալլա Պուգաչովան երեխաների հետ հեռացել է Իսրայելից, հայտնում է KP.ru-ն։ Դիվան երեխաների՝ Լիզայի և Հարրիի հետ տեղափոխվել է Կիպրոս։ Հրատարակության տվյալներով՝ նրանք նախատեսում են այնտեղ ապրել մոտ մեկ տարի։ Կատակերգու Մաքսիմ Գալկինի՝ ընտանիքի հետ հեռանալու մասին ոչինչ չի նշվել։ Ավելի վաղ Գալկինը հերքել էր Իսրայելից հեռանալու մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ կարող է […]