10:12 07.07.2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական առաքելության երրորդ քարտուղար տիկին Արաքսյա Բաբիկյանի հայտարարությունը մշակույթի և կայուն զարգացման բարձր մակարդակի ինտերակտիվ երկխոսության ժամանակ. Պարոն նախագահ, Մշակույթը, որպես մարդկային հասարակության կարևոր բաղադրիչ և կայուն զարգացման շարժիչ ուժ, անհատներին և համայնքներին ապահովում է ինքնության և սոցիալական համախմբվածության ուժեղ զգացումով: Մարդկության նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու փոխանցումը կարևոր տարր […]
18:58 06.07.2023
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի նահանգի Թոմարզա շրջանում կառուցված Հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման եզրին մնալ: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Մասնավորապես եկեղեցու տանիքին նկատելի են ճաքեր և կոտրված հատվածներ են , իսկ եկեղեցու սյան և ստորին հատվածներում ՝ ծեփածածկերի պոկված մասեր: Թոմարզայի բնակիչներից մեկը, խոսելով եկեղեցու մասին, նշել է. «Եկեղեցին որը մի ժամանակ […]
21:38 05.07.2023
82 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան և ռեժիսոր Ալեքսեյ Կուզնեցովը, ասվում է Վախթանգովի անվան թատրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի վաստակավոր արտիստի մահվան պատճառները չեն նշվում։ Կուզնեցովը 1964 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական դպրոցը։ Միացել է Վախթանգովի անվան թատրոնի թատերախմբին, որտեղ աշխատել է ավելի քան 55 տարի և խաղացել մոտ 50 դեր։ […]
21:33 04.07.2023
Ռոբերտ Դե Նիրոն մեկնաբանել է 19-ամյա թոռան՝ Լեանդրոյի մահը, գրում է ET-ը։ «Ինձ համար շատ ծանր է իմ սիրելի թոռան՝ Լեոյի մահվան պատճառով: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին ցավակցության համար: Եվ խնդրում ենք, որ հնարավորություն ընձեռվի մնալ մեկուսացման մեջ՝ սգալու Լեոյի համար», – ասել է 79-ամյա Դե Նիրոն: Լեոյի մահվան մասին հայտարարվել է երեկ։ «Կցանկանայի, […]
19:57 04.07.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է ՌԴ վաստակավոր արտիստուհի Տատյանա Արամի Ժդանովային, ով Մոսկվայում ղեկավարում է մի քանի երաժշտական, երգչախմբային նախագծեր, որոնցից առավել հայտնի են «Երգում են Մոսկվայի երեխաները» և «Ուրախություն»։ Հանդիպամանը մասնակցել է նաև Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ Հանդիպման սկզբում հյուրերը կիսվեն են Հայաստանից և, մասնավորապես, Գյումրիից […]
17:47 04.07.2023
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ՝ այսօր Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել հոբելյանին նվիրված հայ-ֆրանսիական նախագծի՝ «Նռան գույնը» պարային բեմադրության նախապատրաստական աշխատանքների մասին մամուլի ասուլիս: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը, ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, Երևանի քաղաքապետարանի մշակույթի […]
15:20 04.07.2023
Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողները Հայաստան կատարած ճանաչողական այցի շրջանակներում հուլիսի 4-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ուսանողներին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […]
14:13 04.07.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հայ-իտալական փոխառնչությունները պատմական հենք ունեն, և այդ կապն ամրապնդվել է […]
13:36 04.07.2023
2023 թվականին երաժշտական աշխարհը նշում է ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակը։ Երևանում ևս հուլիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ տեղի կունենան համերգներ՝ նվիրված ականավոր կոմպոզիտորին։ Դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու Ռախմանինովի փառահեղ ստեղծագործությունները. կհնչեն նրա դաշնամուրային թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 կոնցերտները, ինչպես […]
11:16 04.07.2023
Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում […]
10:36 04.07.2023
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում տեղի է ունեցել «Radient Ray of music» երգի միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էին 12 երկիր՝ Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իտալիա, Ղազախստան, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա: Միջազգային հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացնող երկու պատվիրակները՝ Նարեկ Ասատրյանը և Կարինե Վարդանյանը փայլուն ելույթ են ունեցել։ […]
10:25 04.07.2023
«Խոսող կտավներ» ներառական նախագիծը ներկայացվեց հանրությանը։ Նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն ունեն «տեսնելու» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն ընձեռեց դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճենների՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված տվյալ նկարներին։ Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության […]
16:00 03.07.2023
19 տարեկանում մահացել է դերասան Ռոբերտ Դե Նիրոյի թոռը՝ Լեանդրոն, գրում է Sky News-ը՝ հղում անելով նրա մորը՝ Դրենային։ «Կցանկանայի, որ հենց հիմա կարողանայի քեզ հետ լինել: Ես չգիտեմ՝ ինչպես ապրել առանց քեզ, բայց ես կփորձեմ առաջ շարժվել և տարածել այն սերն ու լույսը, որը դու ստիպեցիր ինձ զգալ, երբ ես դարձա քո մայրը: Ինձ […]
13:22 03.07.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 12-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր: Հերթական անգամ քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սբ Սարգիս վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագծի կոնստրուկտորական մասը և արժանացել է հավանության: Քննարկված հարցերի թվում էր […]
12:51 03.07.2023
Դիլիջանում գտնվող Դիտարանում կարող եք դիտել «Պատկերք» 360° իմերսիվ ցուցադրությունը, ուր ներկայացված է հայ արվեստի ընտրանին՝ մանրանկարներից մինչև Այվազովսկի և Սարյան։ Սա Հայաստանում պատրաստված առաջին 360° իմերսիվ ցուցադրությունն է։ Արվեստաբան Սաթենիկ Չուգասզյանը նշում է, որ իմերսիվ ցուցադրության նպատակն է մեր մշակութային ժառանգության գանձերը ներկայացնել նորարարական մուլտի-մեդիա տեխնոլոգիաների և մոտեցումների միջոցով։ «Մենք արդարացիորեն հպարտանում ենք մեր […]
11:35 03.07.2023
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Արցախի Մարդասիրական աջակցության նախաձեռնությունը համատեղ կազմակերպում են «Միասին կարող ենք ավելին՝ Հանուն Արցախի» խորագրով բարեգործական համերգը։ Բարեգործական համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ 19։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Անտոն Բրուքների 9-րդ սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը […]
23:14 01.07.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերային: Ֆիլմում փորձ է արվել համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի դրամատիկ և […]
18:56 30.06.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման կազմակերպչական և ստեղծագործական խմբի անդամներ Սաթէ Խաչատրյանին (ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավար, նախագծի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ), Մուրադ Մերզուկին (ներկայացման խորեոգրաֆ), Բենժաման Լըբրըտոնին (ներկայացման բեմանկարիչ), Էդգար Մանուկյանին (ներկայացման հագուստների հեղինակ), Ռաֆաել Ռիմսկի Կորսակովին («Տոբոգան» թատրոնի տնօրեն) և Անտուան Գարիելին («Գասկոն» և «Վիլֆրանշ» […]
18:10 30.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գրական ոլորտի ներկայացուցիչների՝ գրողների, թարգմանիչների և գրականագետների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպման առիթը նախարարության գրահրատարակչության ոլորտի «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին […]
16:28 30.06.2023
Հուլիսի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում փորձ է արվում համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի ամենադրամատիկ և նշանակալի դրվագները: Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի ավելի քան 110 նվագախմբեր, որոնց թվում են Լայպցիգի աշխարհահռչակ Գևանդհաուսը, Բեռլինի, Դրեզդենի, Վիեննայի, Փարիզի, Ավինիոնի նվագախմբերը: Կինոպատումն ունի լայն աշխարհագրություն` Երևան, Երուսաղեմ, Լայպցիգ, Փարիզ, Մոսկվա և Քեյփ […]
14:34 30.06.2023
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռի վերականգնման և տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծը հավանության է արժանացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին, այնուհետև հաստատվել է աշխատանքային նախագիծը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման թույլտվություն: Մեկնարկել են մատուռի վերականգնման և տարածքի բարեկարգման […]
12:05 29.06.2023
Հունիսի 28-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված եզրափակիչ միջոցառումը՝ «Հովեր» երգչախմբի համերգը։ Համերգին ներկա էին ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչներ, քույր եկեղեցիների հոգևոր հայրեր: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդո Ֆիրմին Մատոկոն, ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան […]
12:27 28.06.2023
Հունիսի 27-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովը, որով մեկնարկել են Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Նույն օրը տեղի է ունեցել նաև նույնանուն խորագրով ցուցադրության բացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված հայ միջնադարյան հայտնի մտածող Ներսես Շնորհալու հիշատակի միջոցառումներին մասնակցում է նաև ՀՀ […]
16:57 27.06.2023
Հունիսի 27-28-ը Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենան Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառումներին կմասնակցի ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Հունիսի 27-ին կկայանա Ներսես Շնորհալուն նվիրված գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես կգան […]
15:11 27.06.2023
Լեհաստան այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Զաբժե քաղաքում մասնակցել է Լեհաստանում Հայ Առաքելական Սբ. եկեղեցու արքեպիսկոպոսության 655-ամյակին և հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողությանը: Բացման արարողությանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս պարոն Հրաչյա Բոյաջյանը և այլք: Զարեհ Սինանյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև ավելի քան 700 […]
11:17 27.06.2023
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 26-ից հուլիսի 5-ն Արգենտինայում և Ուրուգվայում կանցկացվեն Արամ Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի և Կարեն Շահգալդյանի հյուրախաղերը: Հյուրախաղերի շրջանակում երաժիշտները հունիսի 29-ին հանդես կգան «Կիրշներ» մշակութային կենտրոնի մեծ համերգասրահում, հուլիսի 1-ին՝ Բուենոս Այրեսի պետական համալսարանի մեծ համերգասրահում, հուլիսի 2-ին՝ «Կիրշներ» մշակութային կենտրոնի կամերային համերգասրահում, հուլիսի […]
21:04 26.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել «ԲԵՐԴ» պարային անսամբլի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ավելի քան կես դար ստեղծագործական կոլեկտիվը, անաղարտ պահելով հայկական պարի ուրույն դիմագիծը, անմնացորդ նվիրումով ծառայել է հայ ժողովրդական պարար¬վեստի հանրահռչակմանը: Անուրանալի է անսամբլի հիմնադիր […]
20:46 26.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) արվեստանոց և նկարչի արվեստի սրահ: Ժողովրդական նկարիչը ներկայացրել է իր աշխատանքները, պատմել երկարատև գործունեության մասին: Ցուցասրահը ներկայացնում է Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։ Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում […]
14:36 26.06.2023
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները» ծրագիրը: Ծրագրի նպատակն է փաստագրել մեր երկրի մշակութային ժառանգությունը և օգտագործել գիտակրթական գործընթացում: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի 100 հնագիտական վայրերի օդային պատկերների (անօդաչու և 3D օրթոֆոտոների) հավաքագրման և համապարփակ առցանց շտեմարան ստեղծելու համար, որը ներառում է տեղանքների ճշգրիտ […]