10:12 07.07.2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական առաքելության երրորդ քարտուղար տիկին Արաքսյա Բաբիկյանի հայտարարությունը մշակույթի և կայուն զարգացման բարձր մակարդակի ինտերակտիվ երկխոսության ժամանակ.
Պարոն նախագահ,
Մշակույթը, որպես մարդկային հասարակության կարևոր բաղադրիչ և կայուն զարգացման շարժիչ ուժ, անհատներին և համայնքներին ապահովում է ինքնության և սոցիալական համախմբվածության ուժեղ զգացումով: Մարդկության նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու փոխանցումը կարևոր տարր է 2030 թվականի օրակարգի լիարժեք իրականացումն արագացնելու արդյունավետ քաղաքականության խթանման գործում:
Ընդունելով մշակույթի փոխակերպող ուժը՝ Հայաստանը, որպես հազարամյա պատմություն ունեցող երկիր, հավատարիմ է մշակութային ժառանգության պահպանմանն ու խրախուսմանը, ներառելով այն իր ազգային զարգացման ծրագրերում և ռազմավարություններում՝ ուղղված մշակույթի պահպանմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, զբոսաշրջության ընդլայնմանը, ինչպես նաև մշակութային կենտրոնների ստեղծմանը ոչ ֆորմալ կրթության համար: Համաճարակի հետևանքով առաջացած կարանտինի ընթացքում Հայաստանի թանգարանները և այլ համապատասխան հաստատությունները ադապտացրել են թվային տեխնոլոգիաները՝ առցանց ցուցահանդեսների, վիրտուալ շրջագայությունների և թվային բովանդակության ստեղծման համար։
Պարոն նախագահ,
Մշակութային ժառանգության առաջխաղացման և պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարևոր և եզակի դեր ունի՝ աջակցելու մասնակից պետություններին մշակութային ժառանգության պահպանման, գիտելիքների փոխանակման, գենդերային հավասարության խթանման, ԿԶՆ-ների, խաղաղության և անվտանգության հասնելու համար որակյալ կրթություն ապահովելու գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության և ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված են մի շարք պատմական հուշարձաններ և Հայաստանի և հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության օրինակներ, ինչպիսիք են 10-րդ դարի Հաղպատի և Սանահինի վանքերը, դուդուկը՝ փայտյա փողային երաժշտական գործիքը, և դրա երաժշտությունը: Հայկական խաչքարերի սիմվոլիկան և վարպետությունը մեծ նշանակություն ունի իմ երկրի համար ոչ միայն ազգային ինքնության ձևավորման, այլ նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Այս համատեքստում մենք կարծում ենք, որ մշակութային ժառանգությունը՝ որպես ողջ մարդկության ընդհանուր հարստություն, անկախ կրոնական, էթնիկական կամ պատմական ծագումից, պետք է պաշտպանվի՝ պահպանելով դրա պատմական ճշգրիտ ծագումը որպես ազգի և տարածաշրջանի կայուն զարգացման մաս։
Երբ մշակութային բազմազանությունը հարձակման է ենթարկվում, և անհանդուրժողականության, ատելության խոսքի և մշակութային յուրացման նոր ձևերը մարտահրավեր են նետում խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների խթանմանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչպես երբեք, կրում է հանդիսավոր պարտավորություն խթանել և պաշտպանել մշակույթը՝ հաշվի առնելով իր եզակի մանդատն ու փորձը, ներառյալ կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային կարգավորումներում:Զինված հակամարտությունները և ռազմական գործողությունները աշխարհի տարբեր մասերում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում, կործանարար ազդեցություն են թողնում մշակութային և կրոնական ժառանգության օբյեկտների վրա, որոնք անփոխարինելի արժեք են ողջ մարդկության համար՝ որպես պատմության, ինքնության և մշակութային հիշողության եզակի արտահայտություն: Տվյալների հավաքագրման բարելավումը, մոնիտորինգի և գնահատման ամուր մեխանիզմների ներդրումը, գործընկերության և տեղեկատվության փոխանակման ամրապնդումը, ինչպես նաև թվային և արբանյակային տեխնոլոգիաների և նորարար լուծումների օգտագործումը, ապահովում են մշակութային ժառանգությունը պաշտպանելու և մշակութային վանդալիզմը կանխելու գործիքների լայն փաթեթ:
Պարոն նախագահ,
Հայաստանը հանձնառու է պահպանել մշակութային ժառանգությունը ապագա սերունդների համար՝ հասնելու Կայուն զարգացման նպատակներին, ճանապարհ հարթել դեպի մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ժողովուրդ փայփայում է իր անցյալը, ընդունում է նրա բազմազանությունը և պատասխանատու է բոլորի համար կայուն և ներառական ապագա կառուցելու համար:
Շնորհակալություն.
17:58 12.08.2025
Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ Ցինցինատի17:56 12.08.2025
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակ17:48 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...
17:43 12.08.2025
Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆԱմռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...
17:38 12.08.2025
Ձերբակալվածը մարիխուանան թաքցրել էր գուլպայի մեջ․ Երևանի պարեկների բացահայտումըՕգոստոսի 9-ին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները մայրաքաղաքի Աճառյան փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։ Այնուհետև 58-ամյա վարորդին թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։ Նրա խուզարկությամբ՝ գուլպայի միջից հայտնաբերվել է թղթյա փաթեթ՝ լցված 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...
17:34 12.08.2025
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՕգոստոսի 12-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
17:29 12.08.2025
Արարատ Միրզոյանն ընդունել է Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին: Նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ: Անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ […] ...
17:25 12.08.2025
Շնորհակալություն, մարզիչ. «Փյունիկի» երկրպագուները հրաժեշտ են տվել ՀՀ հավաքականը գլխավորած Եղիշե ՄելիքյանինԵրևանի «Փյունիկի» ֆան ակումբը Գյումրիի «Շիրակի» դեմ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղից առաջ հրաժեշտ է տվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Եղիշե Մելիքյանին: «Սեկտոր 18» ֆան ակումբի անդամները պարզել են պաստառ, որի վրա գրված է` «Շնորհակալություն, մարզիչ»: Երկրպագուները նաև Մելիքյանի նկարով են պաստառ պարզել: Մելիքյանը Գյումրիի քաղաքային ստադիոնում հետևել է հանդիպմանը։ Հիշեցնենք, որ օրեր […] ...