TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+21.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի «Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկոն

11:32 22.07.2023

Հուլիսի 24-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Երևանի Թատրոնի և կինոյի պետական իստիտուտը և «Բալետ 2021» հիմնադրամը համատեղ կներկայացնեն «Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկոն: «Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկոն «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի նախաձեռնությունն է: Բալետային արվեստում բեմադրական […]

̰
«Չպատմված պատմություններ». սերունդների կապը երիտասարդների միջոցով

12:23 19.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Չպատմված պատմություններ» ծրագիրն ամփոփվել է երեխաների նկարչական ցուցահանդեսով: Ծրագիրն իրականացվել է ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան և հարակից Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ խոշորացված համայնքներում կազմակերպության երիտասարդները բանահյուսական նյութեր […]

̰
Ամփոփվել է «Կյանքը ափի մեջ» խեցեգործական և մանրանկարչական հմտությունների փոխանցում» ծրագիրը

17:05 18.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Կյանքը ափի մեջ» խեցեգործական և մանրանկարչական հմտությունների փոխանցում» ծրագիրն ամփոփվել է ցուցահանդեսով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ցուցադրությունը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների համար բացված խեցեգործության «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանում: Ծրագիրն իրականացվել է […]

̰
Հայտնի են «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

12:42 18.07.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփվել է. փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը» ֆիլմը։ «Արծաթե ծիրան» է ստացել Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Զառա Դվինգերի «Փոքրիկը» ֆիլմը։ «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրանի» […]

̰
Ընդունվում են Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների առաջարկներ

12:35 18.07.2023

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ: Հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թ.-ի օգոստոսի 21-ը՝ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]: Առաջարկը պետք է ներառի՝ հակիրճ բովանդակություն (1-2 էջ), […]

̰
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին

20:00 17.07.2023

ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ «Son Dakika»  լրատվական կայքում հրապարակված հոդվածում Անին ներկայացվում է որպես «Քաղաքակրթությունների օրրան», «Խաղաղության քաղաք», «Հազարումի եկեղեցիների քաղաք» և «Քառասուն դարպասների քաղաք»։ Նշված է, որ Անին իր պատմաճարտարապետական ​​գեղեցկությամբ գրավում է ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը: […]

̰
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Գյումրիում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը

10:19 17.07.2023

Հուլիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով հանդես կգա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած կինոերաժշտությունը։ Ունկնդիրը կվայելի «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Գիքոր», «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Մի կաթիլ մեղրը», «Գործուղում […]

̰
Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի

09:43 17.07.2023

Հուլիսի 14-16-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը, ով մրցութային երկու օրերին իր կատարողականությամբ ու բեմական կեցվածքով փայլել է հեղինակավոր մրցույթի բեմում։ Առաջին մրցութային օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի […]

̰
«Սովորելու ու արժևորելու շատ բան ունենք»․ բացվել է հայ կինոյի նվիրյալ Դանիել Դզնունու անվան հուշասալիկը

23:23 15.07.2023

⭐«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղին այսօր հարստացել է ազգային կինոյի նվիրյալներից մեկի՝ Դանիել Դզնունու անունը կրող աստղը հավերժացնող հուշասալիկով։ Դզնունին համարվում է հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը և Համո Բեկնազարյանի հետ միասին՝ իր անմնացորդ նվիրումով նպաստել է հայկական կինոյի կայացմանը: 🎗Հուշասալիկի բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, […]

̰
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

23:02 15.07.2023

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 15-ին Կինոյի տանը եզրափակվեց Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծեց փառատոնի միջոցով Հայաստանն ու հայկական կինոն ճանաչելի դարձնելու գաղափարը: «Հայկական կինոն այսoր ավելի լավ վիճակում է, քան կար, սակայն ժամանակներն են փոխվել. բոլորը ցանկանում են նկարահանել «Եռանկյունի» կամ […]

̰
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի պեղման աշխատանքներին

18:42 14.07.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածք՝ ծանոթանալու իրականացվող պեղման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը: Հատիս լեռան տարածքում […]

̰
Հայտնի է դարձել Էլվիս Փրեսլիի միակ դստեր մահվան պատճառը

09:56 14.07.2023

Էլվիս Փրեսլիի միակ դստեր՝ երգչուհի Լիզա-Մարիի մահվան պատճառը բարիատրիկ վիրահատությունից առաջացած բարդություններն են եղել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության զեկույցին։ Լիզա Մարի Փրեսլին մահացել է հունվարի 12-ին 54 տարեկան հասակում։ Սրտի կանգից հետո նրան հոսպիտալացրել են վերակենդանացման բաժանմունք, միացրել են կենսապահովման սարքին և արհեստական ​​կոմայի մեջ դրել: Հաղորդագրության համաձայն՝ […]

̰
«Հայկական կինոդար» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում կցուցադրվեն ֆիլմեր

12:20 13.07.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում հուլիսից նոյեմբեր իրականացնում է «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը: «Հայկական կինոդար» ծրագրի մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, իսկ հաջորդ կանգառը Լոռին է։ Մուտքն ազատ է: Ծրագրի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում: Ցուցադրության համար ընտրվել են հայկական շուրջ […]

̰
Կառավարությունը նախատեսում է Օպերային թատրոնում ֆինանսավորման նոր մոդել ներդնել

12:12 13.07.2023

Կառավարությունը նախատեսում է Օպերային թատրոնում ֆինանսավորման նոր մոդել ներդնել։ Այն ենթադրում է կազմակերությանը պետության կողմից լրացուցիչ ֆինանսավորման հատկացում, որը կարող է կազմել նշյալ կազմակերպության տվյալ տարում տոմսերի վաճառքից ստացված սեփական եկամուտների առավելագույնը 100%-ը՝ նոր և նախկին ներկայացումների վերափոխված տարբերակների բեմադրության համար:

̰
Ստեղծվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

18:14 12.07.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է: Հանձնաժողովի կազմում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ արտաքին գործերի, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, […]

̰
«Ազգային երգիչ» նախագծի բոլոր ֆինալիստները՝ մեկ բեմում. շքեղ համերգը՝ շուտով մարզահամերգային համալիրում

13:29 12.07.2023

Հուլիսի 16-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում կկայանա «Ազգային երգիչ» նախագծի շքեղ համերգը: «Ազգային երգիչ» նախագծի բոլոր ֆինալիստները՝ մեկ բեմում: Ամենասիրված երգեր, գեղեցիկ անակնկալներ, ամռան ամենասպասվածխ հանդիպումը՝ հուլիսի 16-ին, ժամը 19:00-ին: Տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով +374 99 955 225  համարին Կամ օնլայն` հետևյալ հղման միջոցով new.ticketon.am/event/national-singer

̰
Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը հրավիրվել է Երևան

12:19 12.07.2023

Լոս Անջելեսի «Hollywood bowl»-ում կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի նախատեսված հանդիպումը: Քննարկվել են մաեստրո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերի հետ կապված հարցերը: Հանդիպման ընթացքում Գոշ […]

̰
Տեղի կունենա «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրության շնորհանդեսը

17:57 11.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՀՀ ԿԳՄՍՆ «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհի ֆինանսավորմամբ ստեղծվել է «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրությունը: Հուլիսի 12-ին՝ ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Այ Իքս-Թեք» ընկերության և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրության շնորհանդեսը: Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան վիրտուալ իրականության (VR) ակնոցների միջոցով՝ վիրտուալ […]

̰
«Չբացահայտված Եվրոպա». կհնչի Բեթհովենի երաժշտությունը

11:57 11.07.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է նոր և բացառիկ «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը։ Նախագծի երկրորդ համերգը կկայանա հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում` նվիրված գերմանական երաժշտությանը, մասնավորապես՝ Լյուդվիգ վան Բեթհովենին։ Երեկոյին ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Բեմադրող ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր […]

̰
Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և AMAA-ի Ավետիսյան դպրոցի միջև

10:50 11.07.2023

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և AMAA-ի Ավետիսյան դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ըստ հուշագրի` «ԴասA» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Ավետիսյան դպրոցում կիրականացնի երաժշտական դասընթացներ չորս փուլով, կկազմակերպվեն նաև աշակերտների այցելություններ դասական երաժշտության համերգների։ Երաժիշտները կրթօջախի սաների հետ հանդիպումների ընթացքում կներկայացնեն սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքը, երաժշտական կազմը, գործիքակազմը, դիրիժորի աշխատանքը, համաշխարհային և հայ կոմպոզիտորների […]

̰
Մադոննան հոսպիտալացումից հետո առաջին անգամ դիմել է երկրպագուներին

23:37 10.07.2023

Երգչուհի Մադոննան Instagram-ում հրապարակել է գրառում, որում նա խոսել է հիվանդանոցում գտնվելուց հետո իր առողջության մասին և շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար։ «Շնորհակալություն դրական էներգիայի, աղոթքների, ապաքինման ու քաջալերանքի խոսքերի համար։ Ես զգացի ձեր սերը: Ես ապաքինման ճանապարհին եմ և աներևակայելի երախտապարտ եմ իմ կյանքի բոլոր օրհնությունների համար»,- ասել է երգչուհին։ Նա խոստովանել է, որ […]

̰
Քննարկվել են գիտության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները

18:15 10.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել հայ-գերմանական […]

̰
«Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն. Ժաննա Անդրեասյան

13:13 10.07.2023

«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է. հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր բացումը։ Մեկնարկին փառատոնի պատվավոր հյուրերը, աջակիցներն ու պարզապես մշակութասեր մարդիկ անցել են կարմիր գորգի վրայով: «Ոսկե ծիրան» փառառոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտութան, մշակույթի և […]

̰
Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու․ Ավինյան

09:10 10.07.2023

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու: «Համո Բեկնազարյանի Կինոֆաբրիկայից, ՀայՖիլմից մինչև մեր օրեր հայկական կինոն սերունդներին պարգևել է անսպառ հույզեր և արդեն հարազատ դարձած դրվագներ: Հայկական կինոյի լավագույն ավանդույթներից մեկը, անկասկած, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է, որի 20-րդ հոբելյանական տարին դիմավորում ենք միասին: […]

̰
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

17:42 09.07.2023

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «ԴԱՍԱՐԱՆ+ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Հաշվետու ներկայացումներին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը ողջունել է մասնակիցներին և ընդգծել՝ այն բոլոր ծրագրերը, որ հնարավորություն են […]

̰
Հունաստանում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Սբ. Ներսես Շնորհալու 850-ամյակին նվիրված գիտամշակութային միջոցառում

16:48 09.07.2023

Հուլիսի 7-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ կայացել ՝ միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան, 12-րդ դարի հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառում: Այս մասին հայտնում է Աթենքում ՀՀ դեսպանությունը: Միջոցառումը կայացել է Աթենքում ՀՀ դեսպանատան շենքում, որտեղ ներկա են գտնվել Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, մտավորականներ, հոգևոր դասի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ: […]

̰
Բելառուսի վարչապետը մեկնել է Եկատերինբուրգ

16:36 09.07.2023

Բելառուսի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Ռոման Գոլովչենկոյի գլխավորությամբ, մեկնում է Եկատերինբուրգ։ Այս մասին հայտնում է Բելառուսի կաբինետի մամուլի ծառայությունը։ «Վարչապետի աշխատանքային գրաֆիկը ներառում է մի շարք հանդիպումներ և բանակցություններ, այցելություններ «Իննոպրոմ-2023» միջազգային արդյունաբերական ցուցահանդես և Սվերդլովսկի մարզի ձեռնարկություններ»,- ասվում է զեկույցում։ Ըստ մամուլի ծառայության, ցուցահանդեսում Բելառուսի ազգային ցուցահանդեսը կներկայացնեն ավելի քան 120 ձեռնարկություններ։ Ցուցահանդեսի բիզնես ծրագիրը […]

̰
59-ամյա դերասան Բրեդ Փիթը հիացրել է երիտասարդացած արտաքինով

11:57 09.07.2023

Դերասան, «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Բրեդ Փիթը հիացրել է իր երիտասարդացած արտաքինով։ Համապատասխան լուսանկարները հրապարակում է Daily Mail-ը։ 59-ամյա Բրեդ Փիթին բռնել են պապարացիները՝ ֆրանսիական Ռիվիերայի խաղողի այգիներում իտալական De’Longhi կենցաղային տեխնիկայի ապրանքանիշի գովազդը նկարահանելիս: Դերասանը սպիտակ վերնաշապիկ էր հագել՝ վերևի մի քանի  կոճակներն արձակած, թեթև տաբատով և մոկասիններով։ Նա իր տեսքն ամբողջացրել է արևային ակնոցներով։ […]

̰
Հուլիսի 9-16-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

17:17 07.07.2023

«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Ոսկե ծիրան» փառատոնն արդեն 20 տարեկան է։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնում առանձնահատուկ անդրադարձ է արվելու այս երկու հոբելյաններին։ «Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Երևանի քաղաքապետարանն այս […]

̰
Մադոննայի առողջական վիճակի նոր մանրամասներ են հայտնի դարձել

12:20 07.07.2023

Երգչուհի Մադոննան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո շարունակել է թուլություն և հոգնածություն զգալ, հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ ինսայդերի՝ 64-ամյա երգչուհու ապաքինումն այնքան արագ չի ընթանում, որքան նա սպասում էր։ «Նա դեռ թույլ է և շատ հոգնած: Նա շատ ժամանակ է անցկացնում անկողնում», – կիսվել է աղբյուրը: Նա նաև հավելել է, որ Մադոննան […]

̰
BACK_TO_TOP