10:17 14.06.2023
Նորաձևության և դիզայնի պալատը ուրախությամբ հայտարարում է Հայաստանի առաջին Նորաձևության Շաբաթը, որը կանցկացվի 2023 թվականի հուլիսի 1-ից 6-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7ա)։ Այս աննախադեպ իրադարձությունը հանդիսատեսին խոստանում է պարգևել ամենաանմոռանալի տպավորությունները: Ավելի քան 20 տաղանդավոր հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները: Հավաքածուների բազմազանությունն ու ինքնատիպությունը անկասկած կոգեշնչի և կհիացնի հանդիսատեսին: Միջոցառումը […]
08:43 14.06.2023
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն կընձեռի դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճենների՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված տվյալ նկարներին։ Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 30-ին, ժամը 18:00 Սարյանի տուն-թանգարանում։ Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի […]
22:08 13.06.2023
Երաժիշտ Փոլ Մաքքարթնին հայտարարել է, որ Beatles-ի նոր և վերջին ձայնագրությունը կթողարկվի այս տարվա վերջին, հայտնում է The Guardian-ը երեքշաբթի՝ հունիսի 13-ին։ Երաժիշտը պատմել է, որ արհեստական ինտելեկտի միջոցով «հանել» է Ջոն Լենոնի ձայնը հին ձայնագրությունից և ավարտին հասցրել տասնամյակների վաղեմության երգը: «Մենք հենց նոր ավարտեցինք այն և կթողարկենք այս տարի», – ասել է նա: […]
12:17 13.06.2023
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Չարենցյան ամառ» ամենամյա ծրագիրը, որը Եղիշե Չարենցի նախաձեռնած «Մանուկ ընթերցողների կոնֆերանս» գաղափարի այլընտրանքային իրականացումն է: Ծրագիրը նախատեսված է 14-ից 17 տարեկան դպրոցականների համար: Նպատակն է պատանիների ամառային հանգիստը հարստացնել կրթամշակութային-հետազոտական ժամանցով, հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում՝ ամրապնդելով դպրոց-թանգարան կապը: Ծրագրի առանցքում […]
11:20 13.06.2023
Ամերիկացի դերասան Թրեյթ Ուիլյամսը, ով առավել հայտնի է «Մազերը» ֆիլմում իր դերակատարմամբ, ԱՄՆ-ում 71 տարեկանում մահացել է ավտովթարից։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով Վերմոնտի նահանգի ոստիկանության հայտարարությունը։ Ուիլյամսը մահացել է երկուշաբթի օրը Վիրջինիա նահանգի Դորսեթ քաղաքում, երբ ամենագնացը բախվել է նրա մոտոցիկլետին: Թրեյթ Ուիլյամսն առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությամբ […]
12:44 12.06.2023
2023 թվականի հունիսի 21-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տարածքում կկայանա «Բերքի տոն-ծիրանաքաղ» խորագրով միջոցառումը: Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա ժամը 11:00-ին, հաջորդիվ կներկայացվի ազգային երգ ու պար, կկազմակերպվի բերքահավաք և հյուրասիրություն: Բերքահավաքի նշանակության և խորհրդի վերաբերյալ տեղեկատվական նյութեր կտրամադրվեն այցելուներին, թեմայի շուրջ տեղի կունենան քննարկումներ: Այնուհետև, այցելուները հնարավորություն […]
11:13 12.06.2023
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայկ Պետրոսյանը կներկայացնեն ինքնատիպ համերգային երեկո՝ JAZZNAVOUR խորագրով: Հայկ Պետրոսյանի և հայտնի ջազ երաժիշտների կատարմամբ կհնչեն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը ջազային մեկնաբանությամբ։ Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են: Հաղորդագրությունում ասվում է, որ համերգը կկայանա հունիսի 16-ին, ժամը 20։30 Կամերային երաժշտության տան զբոսայգում։ Երեկոյին հանդես կգան […]
10:07 12.06.2023
Օրերս, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանը տոնել է ծննդյան 70-ամյակը։ Լեգենդար երգչուհու հոբելյանական ցերեկույթը տեղի է ունեցել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի նախաձեռնությամբ, որին ներկա են գտնվել նրա ընկերներն ու գործընկերները։ Հոբելյանական ցերեկույթն ազդարարվել է ֆիլմով, որը պատմել է կյանքով լեցուն երգչուհի Գայանե Հովհաննիսյանի անցած ուղու ու ստեղծագործական գործունեության հարուստ […]
23:58 11.06.2023
44-ամյա ամերիկացի երգիչ-երգահան, տաղանդների շոուի հաղթող Մայքլ Գրիմին խորհրդավոր հիվանդության պատճառով միացրել են արհեստական շնչառության ապարատին։ People-ը գրում է նրա պատմության մասին։ Ինչպես սոցցանցերում հայտնել է արտիստի կինը՝ Լյուսին, Գրիմը վերջերս վատ է իրեն զգացել և դժվարությամբ է բեմ բարձրացել։ 2023 թվականի մայիսի 29-ին նա ամուսնուն տեղափոխել է հիվանդանոց։ «Նա արագ վատացավ, հազիվ էր քայլում, […]
19:44 11.06.2023
Մերձմոսկովյան Գրյազ գյուղում կալանքի տակ է դրվել երգչուհի Ալլա Պուգաչովայի և հումորիստ Մաքսիմ Գալկինի առանձնատունը։ Նման մանրամասներ հայտնի են դարձել Mash Telegram ալիքին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 2018 թվականին Գալկինը բազմիցս հայտնվել է դատարանում՝ չվճարված հարկերի պատճառով, ինչի արդյունքում գույքը հայտնվել է կալանքի տակ, ինչը ենթադրում է օբյեկտը տնօրինելու ցանկացած գործողություն կատարելու արգելք։ Այսպիսով, տունը չի կարող […]
13:26 10.06.2023
Ամփոփեցինք անցած խաչատրյանական օրերը։ Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները և հնարավորություն տվեցին բոլորին վայելել մեծանուն կոմպոզիտորի արվեստը, որ սքանչելի կերպով ներկայացվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ։ Մեծ ոգևորություն էր տեսնել մարդկանց նման մեծ բազմություն՝ միջոցառման ընթացքում։ Երևանի քաղաքապետարանի կողմից նմանօրինակ միջոցառումներ կկազմակերպվեն շարունակաբար՝ […]
21:47 09.06.2023
Տոնական միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, համայնքի բնակիչներ: Տոնական օրվա առթիվ շնորհավորելով անեցիներին ՝ Շիրակի մարզպետը նշել է, որ լիահույս է` համայնքի խնդիրներին համատեղ ջանքերով լուծում կգտնեն. «Աշխարհի […]
19:39 09.06.2023
Ամենատարեց երգչուհին 90 տարեկան է, իսկ ամենակրտսերը՝ 66․․․ Նրանք մոտ երկու տարի առաջ Գյումրիում ստեղծված «Մարջան» երգչախմբի անդամներն են։ 10 տարեց կանանցով շաբաթը երկու անգամ գալիս են փոքր ու համերաշխ երգչախմբում երգելու։ Իրենց ջահել տարիների հին ու մոռացված երգերն են կատարում, նաև այնպիսի լիրիկական ստեղծագործություններ, որոնք սիրում են լսել բոլոր սերունդները։ «Մարջան» երգչախմբի ամենատարեց երգչուհին […]
14:57 09.06.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Սարեր» մշակութային կազմակերպությունը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագիծը, որի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի կտավները: Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 28-ին` ժամը 17:00-ին, Սարյանի տուն-թանգարանում: «Խոսող կտավներ» ներառական նախագծով հնարավորություն կընձեռվի դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճեններին՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է […]
10:11 09.06.2023
Մեկնարկել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլը։ Առաջին փուլը հաղթահարել է 5 երկրի 10 դաշնակահար՝ Արինա Անտոնոսյան (Հայաստան), Այակա Մասեդա (Ճապոնիա), Աստղիկ Ղուկասյան (Հայաստան), Անդրեյ Կուրբետ (Հայաստան), Յուտո Կիգուջի (Ճապոնիա), Լիդա Պատուրյան (Ռուսաստան), Իսադորա Ջիին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Ֆանգջոու Ֆենգ (Չինաստան), Լև Կրավցով (Ռուսաստան), Ռուբեն Կոզին (Հայաստան-Ռուսաստան), ներկայացնում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը: […]
23:54 08.06.2023
Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Այս մասին հայտնում […]
17:55 08.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միության դալիճում բացվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, ՀՆՄ նախագահ (1968-1982թթ.), Հայրենական Մեծ պատերազմի վետերան, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ցուցադրությանը ներկայացված էր Սուրեն Սաֆարյանի գեղանկարչական և գրաֆիկական շուրջ 100 աշխատանք՝ […]
11:16 08.06.2023
Հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Քվանտ» վարժարանին օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» […]
12:28 07.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա են եղել Արամ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել բրիտանացի վիրտուոզ ջութակահար Ջենիֆեր Փայքը։ […]
11:18 07.06.2023
Մանհեթենի հիվանդանոցներից մեկում 101 տարեկան հասակում մահացել է նկարչուհի Ֆրասնուազա Ջիլոն։ Ժիլոն հայտնի է ոչ միայն որպես նկարիչ և գրաֆիկ, այլև իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի հետ իր սիրավեպով։ Նա նույնիսկ գիրք է թողարկել՝ «Իմ կյանքը Պիկասոյի հետ»: Ականավոր արվեստագետը խոչընդոտել է սիրելիի հուշերի հրապարակումը, սակայն երեք դատավարությունում պարտվել է։ Ժիլոն ծնվել է 1921 թվականին Փարիզի […]
10:44 07.06.2023
73 տարեկանում մահացել է դաշնակահար Ջորջ Ուինսթոնը։ Երաժիշտը տասը տարի պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նա ոսկրածուծի փոխպատվաստման է ենթարկվել 2003 և 2012 թվականներին։ Ուինսթոնը թողարկել է իր 16-րդ Night ստուդիական ալբոմը 2022 թվականի մայիսի 6-ին RCA Records-ի միջոցով, սակայն առողջական խնդիրների պատճառով հետաձգել էր այս տարվա շրջագայության ամսաթվերը: Արտիստը նախատեսում էր վերսկսել հյուրախաղերը 2024 թվականին։ […]
22:52 06.06.2023
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է։ Իր գեղարվեստական նվաճումների՝ բալետային հանճարեղ ստեղծագործությունների հետ միասին, Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս անցկացնելով հանդերձ՝ իր երաժշտության միջոցով Խաչատրյանը ցուցադրել է մեր հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ աշխարհասփյուռ հանդիսատեսին ներկայացնելով հայկական […]
17:24 06.06.2023
Հունիսի 6-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Մամուլի ասուլիսով այսօր ազդարարվել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։ Այս տարի մրցույթն անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական […]
14:26 06.06.2023
Այսօր լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը։ «Երեք օր շարունակ, ժամը 20:00-ին, սպասում ենք բոլորիդ Թումոյի այգում՝ վայելելու Խաչատրյանական բալետային գլուխգործոցները»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, 7-ին և 8-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն: Թումոյի այգուց կգործեն նաև անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ:
11:11 06.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան չորս մարզերում (Շիրակ, Լոռի, Տավուշ և Սյունիք) շարունակում է իրականացնել միջազգային համերգաշար՝ չորս հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։ Նախագծի երրորդ փուլի շրջանակում ՀՀ Տավուշի մարզում կհյուրընկալվի անվանի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա)։ Հունիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, երաժիշտը հանդես կգա Դիլիջանի «Դիլիջազ» համալիրում։ Համերգին կմասնակցեն նաև […]
18:17 05.06.2023
Բատիկայի տեխնիկայով՝ մետաքսի վրա ստեղծված հայկական թռչնատառերի կտավների ցուցադրություն է բացվել Գյումրիում։ Հեղինակը լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանն է։ Նկարչուհու աշխատանքներում մեկտեղված է մանրանկարչությունն ու զարդարվեստը։ Թռչունների պատկերներով գրության ձևը հանդիպում է միջնադարյան հայկական ձեռագրերում: Այս կերպ էին սկսվում պատմիչների ընթերցվածքները: Հայկական ձեռագրերում իմաստային նշանակությունից բացի, յուրօրինակ գրության այս ձևը արտահայտում էր գրչի կամ ծաղկողի, դպրոցի […]
17:03 05.06.2023
Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սիրիահայ մշակույթի ձեռարվեստ» ծրագիրը՝ սիրիահայ կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ծրագրի ընթացքում շուրջ 70 սիրիահայ և տեղաբնակ կանայք մասնակցել են ձեռարվեստի տարբեր ուղղությունների դասընթացների, այդ թվում՝ Ուրֆայի, Վանի, Մարաշի ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, գոբելեն, տիկնիկագործություն և այլն: Ծրագիրն իրականացվել է «Սիրիահայերի միություն» […]
16:08 05.06.2023
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժամը 20:00-ից Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: ✅Հունիսի 6 – «Գայանե» ✅Հունիսի 7-«Դիմակահանդես» ✅Հունիսի 8- «Սպարտակ» Մուտքն […]
11:18 05.06.2023
ՀՀ ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասներորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր: Քննարկված հարցերի թվում էր ՀՀ Արագածոտնի մարզի «Դաշտադեմ ամրոցի մասնակի հիմնանորոգում, թանգարանի հիմնում և հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագիրը, որը որոշակի դիտողություններով արժանացել է հավանության: Նիստում քննարկվել է նաև […]
10:11 03.06.2023
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ամփոփվել է Երևանի համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 14-րդ մրցույթ-փառատոնը: Ամենամյա երաժշտական ստուգատեսն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Դպրոցներին շնորհավորել ու պատվոգրեր է հանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: