13:00 09.09.2022
ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է «STARMUS VI» միջազգային փառատոնի հիմնական ծրագիրն այսօր Վայրը՝ Մարզահամերգային համալիր, հիմնական սրահ 11։00-13:30 «Տիեզերական տեխնոլոգիաները երեկ և վաղը» կոնֆերանս Հարոլդ «Սոննի» Ուայթ – Միջմոլորակային թռիչք, Լուսնի այլընտրանքային նկարը Գարեթ Ռեյզման – SpaceX – Հիանալի ճամփորդություն. Falcon-ից դեպի Starship Ադամ Բարրոուս ֊ Տիեզերական նոր տնտեսության հիմնախնդիրներ. տիեզերական մնացորդներ, տիեզերական երթևեկության կառավարում Արմեն […]
11:32 09.09.2022
«STARMUS VI» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-ից Ազատության հրապարակում մեկնարկել է Science Camp ծրագիրը (գիտության ճամբար), որին մասնակցությունն անվճար է: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար ներկայացված են գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ […]
20:52 08.09.2022
Գիտության ու արվեստի փառատոնը՝ Starmus-ը, արդեն մի քանի օր գերակայում է հայաստանյան առօրյայում: Այս օրերին աշխարհահռչակ գիտնականների՝ այդ թվում Նոբելյան մրցանակակիրների եզակի դասախոսությունները լսել են հայաստանյան տարբեր կրթական հաստատություններում: Այս երեկո գիտության ու մասնագիտական կողմնորոշմամբ հետաքրքրվածներին միավորում է գիտական ճամբարը, իսկ երեկ տեղի է ունեցել այս օրերի ամենահիշարժան երաժշտական իրադարձություններից մեկը՝ մեծ համերգը լեգենդար երաժիշտ […]
16:14 08.09.2022
Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկում է մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահի բացմամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այս առիթով թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության […]
13:00 08.09.2022
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնը, որի շրջանակում երեկ տեղի է ունեցել նաև «Another World» («Ուրիշ աշխարհ») խորագրով համերգը՝ լեգենդար «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյի և մի խումբ անվանի երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, կառավարության այլ անդամներ: […]
12:21 07.09.2022
Starmus VI Armenia-ն ներկայացնում է փառատոնի երրորդ օրվա միջոցառումները: Ժամը 11:00 – 13:00-ը նախատեսված է Հանրայնացման ծրագիր, մուտքն ազատ է: Վայրը՝ Հայաստանի համալսարաններ և դպրոցներ Փառատոնի հիմնական ծրագիր, մուտքը՝ General Attendee տոմսով Վայրը՝ Մարզահամերգային համալիր, Հիմնական սրահ 17:30 – 19:30 Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը կոնֆերանս ▪️ Լուիս Ֆրիդման – 50 տարի Մարսի վրա: ▪️ […]
12:12 07.09.2022
Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով ցուցասրահի պաշտոնական բացմամբ։ Ցուցանմուշներն ընդգրկում են մեզանից 1.8 միլիոն տարի առաջ պատրաստված քարե գործիքներից մինչև Ք.ա. 5-րդ հազարամյակի տարբեր ուշագրավ գտածոներ։ Ցուցադրությանը մասնավորապես ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, որոնց թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի […]
19:31 06.09.2022
2022 թ. լրանում է անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը, որի շրջանակում մեկնարկում են հոբելյանական միջոցառումները: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ […]
17:55 06.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել գեղանկարիչ, քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի 70-ամյակի առթիվ. «Սիրելի՛ Վարպետ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Արդի հայ կերպարվեստն անհնար է պատկերացնել առանց իր ինքնատիպությունն ու ինքնուրույնությունը վաղուց հաստատած Ձեր ավանդի, որն իր արժևորումն ու ճանաչելիությունը ստացել է ոչ միայն հայրենի գեղանկարչության և […]
15:50 06.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որը սեպտեմբերի 6-ից վերսկսվել է Վայոց ձորի մարզից: Հայաստանի ազգային պատկերասրահը «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է 2022 թ. մայիսից: Այն ուղղված է ՀՀ մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանը, և հիմնական խնդիրն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և […]
14:12 06.09.2022
Տարեկան շուրջ 19000 հանդիսատես հյուրընկալող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այս պահին շինարարություն է: Երկու տասնամյակ առաջ հիմնանորոգված մշակութային օջախում տարիների ընթացքում բազում խնդիրն էին կուտակվել: «Մեր տեխնիկական հագեցվածությունը բավականին հին էր, շարքից դուրս էին եկել լուսային և ձայնային սարքավորումները: Իսկ թատրոնն առանց լույսի ու ձայնի դժվար է պատկերացնել: Հիմնանորոգումից հետո մենք կունենանք մեծ հնարավորություններ»,- նկատում […]
12:17 06.09.2022
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Միջոցառման բացման արարողության մասին պատմում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Միջոցառմանը ներկա են եղել […]
13:00 05.09.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Գ. Բալլենին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանը: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին, կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-ֆիլիպինյան կապերի զարգացման: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Իգոր Բալլենին իր ներդրումը կունենա Հայաստանի և Ֆիլիպինների […]
12:54 05.09.2022
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի բացման արարողությունը, որի շրջանակում տեղի կունենա փառատոնի մասնակիցների նկարչական ցուցահանդեսն ու համերգային ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնն իրականացնում է «Կողք կողքի» ՀԿ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի […]
23:28 04.09.2022
Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդվարդ Մոսերի դասախոսությամբ ու փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ջազային համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց Starmus VI փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գլխուղեղում տարածության մեջ կողմնորոշվելու բջիջների համակարգի բացահայտման համար Նոբելյան մրցանակի արժանացած, նորվեգացի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Էդվարդ Մոսերը «Երաժշտությունը և ուղեղը» խորագրով դասախոսության ընթացքում ներկայացրեց ուղեղի կողմից երաժշտության ընկալման առանձնահատկությունները՝ մասնավորեցնելով […]
22:17 04.09.2022
Սաղմոսավանում ընթանում է «Ճախրուկ» միջազգային երաժշտական փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում գործող «Ճախրուկներ», «Արևային զանգակներ», «Գյումրու երեխաների տուն», «Մայրի» կենտրոնների և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած «Ընտանեկան կենտրոն» և «Նեյվա» երաժշտական խմբերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
22:45 03.09.2022
«Հատուկ դասարան» հեռուստասերիալը վերադառնում է: Այդքան սպասված երկրորդ եթերաշրջանը շուտով դարձյալ կլինի «Շանթ»-ի եթերում կամ, եթե այլ կերպ ասենք, ուսումնական տարին նաև «Հատուկ դասարան»-ում է սկսվել, բայց դեռ միայն՝ նկարահանման հրապարակներում: Որպեսզի հեռուստաէկրաններին հեռուստադիտողները նորից իրենց սիրելի հեռուստանովելը դիտեն նույն որակով ու նույն էմոցիաներով, բայց որքան հնարավոր է շուտ, ստեղծագործական թիմը վաղ առավոտից մինչև ուշ […]
12:54 03.09.2022
Երգչուհի Ալլա Պուգաչովան Մոսկվայում մասնակցել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանը: Նա վարդագույն շուշանների փունջ է դրել դագաղի մոտ, խաչակնքվել և ցավակցություն հայտնել քաղաքական գործչի հարազատներին։ Դագաղի մոտ Պուգաչովան մի քանի խոսք է ասել, պատմում է Իզվեստիա կայքը: Գորբաչովին հրաժեշտի արարողությանը մասնակցել է նաև ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ծաղիկներ է […]
11:08 03.09.2022
Սեպտեմբերի 2-ին նշվող Գյումրու օրվան այս տարի միախառնվել էր նաև երևանյան մշակութային շունչը: Մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետարանը: Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Ռուսթավելի փողոցից: Վարպետաց քաղաքի վերածված փողոցում ներկայացված էր գյումրվա մշակույթը: Շուրջ 30 տաղավարներից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ու առաջարկն ուներ: *** Գյումրու Աբովյան փողոցի ճեմուղին երևանյան հուշանվերներ արտադրող ընկերություններինն ու անհատ-վարպետներինն էր: Հուշանվերների […]
19:39 02.09.2022
Շիրակի հնագիտական արշավախումբը Ազատանի բացառիկ հնավայրում, որտեղ և՛ ամրոց, և՛ բնակավայր, և՛ դամբարանադաշտեր են, հերթական մաքրման, ամրացման, վերակոնսերվացման աշխատանքներին զուգահեռ ձեռնամուխ է եղել նոր հայտնաբերված դամբարանի պեղումների։ Ընդհանուր դամբարանադաշտից դուրս գտնվող դամբարանը հնագետների ուշադրությունն է գրավել, սարի լանջին՝ որոշակի թեքության վրա գտնվող հսկա ծածկասալի շնորհիվ։ Ազատանի հնավայրը համալիր հուշարձանախումբ է, որը կազմված է ամրոցից, մեծ […]
17:54 02.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեհին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակվում են դարեր ի վեր՝ ժամանակի հետ միայն ամրապնդվելով […]
19:15 01.09.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Արկադի Բաղդասարյանը՝ Արկոն, ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: Ուսանել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1971 թվականին ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որտեղ դասավանդել է շուրջ 8 տարի: Իր կերտած կտավներում կարողացել է […]
18:38 31.08.2022
Ավարտվել են Լեռնակերտ գյուղի «Վերին բերդ» կոչվող տարածքի այս տարվա պլանային պեղումները։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը մոտ մեկ ամիս տևած պեղումների ընթացքում բացված պաշտամունքային եզակի համարվող կառույցում հայտնաբերել է հնագիտական արժեքավոր գտածոներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ այն տվյալ ժամանակաշրջանի բնակիչների համար ունեցել է առանձնակի նշանակություն: Դեռ նախորդ տարի Հնագիտության և ազգագրության […]
17:47 30.08.2022
Այս տարի լրանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակը: Հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի Վանաձորից: Այդ կապակցությամբ այսօր օպերային թատրոնի նկուղային հարկում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը և տնօրենի գլխավոր խորհրդական, գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, տեղեկացնում են […]
16:01 30.08.2022
Հաշված օրեր անց Հայաստանը կհյուրընկալի STARMUS գիտության և երաժշտության փառատոնը: Մարզահամերգային համալիրում կայանալիք փառատոնը եզակի է իր ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝ այն, ինչին ականատես կլինենք Հայաստանում, իր օրինակը չի ունենա ոչ մի երկրում: Նա նշեց, որ եթե տարբեր երաժշտական, սպորտային կամ այլ փառատոններն ու միջոցառումներն ամեն […]
11:40 30.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2022 թ. Ժողովրդական վարպետի վկայական շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում: Գործընթացին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ստեղծագործում են դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում՝ պահպանելով հայկական արհեստագործության ավանդույթները, նպաստելով ժողովրդական արվեստի պահպանման, շարունակական զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցման գործին: Դիմելու վերջնաժամկետը 2022 թ. սեպտեմբերի 30-ն […]
10:39 30.08.2022
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 13-ից 18-ը ցուցադրվելու է «Տաշքենդի միջազգային կինոփառատոնի» շրջանակում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։ Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը (ավելին՝ https://ncca.am/hy/films/40-zulali)։ Նշենք, որ ֆիլմը ստացել է պետական […]
13:38 29.08.2022
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթական երթը և այս անգամ հաղթող է ճանաչվել ամերիկյան մեկ այլ՝ «Accolade Global Film Competition» մրցույթում և արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրվող մրցանակին: Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն: Ֆիլմը նվիրված է ազգերի […]
10:34 29.08.2022
Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 8-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) կրկին միավորել են ուժերը՝ դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելու մեծանուն երաժիշտների կատարողական արվեստն ու հագեցած երկացանկ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Փառատոնն ընդգրկում է սիմֆոնիկ 7 համերգային երեկո։ Առաջին համերգը տեղի կունենա […]