19:21 10.08.2022
Օգոստոսի 12-25-ը մայրաքաղաքում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող երաժշտական նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրում 14 համերգ է, երկացանկում՝ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ։
17:27 10.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կիրականացնի «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 30 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։ Ցերեկային ցուցադրությունները լինելու են Երևանում՝ Հայաստանի […]
14:28 10.08.2022
Հայազգի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Անի Ղուշչյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանում՝ Ախալցիխե քաղաքում: Նրա հաջողությունների մասին պատմում է Ալիք մեդիան: Ավարտելով Թբիլիսիի N104 հանրային դպրոցը, երաժշտական տաղանդով օժտված Ղուշչյանն ուսումը շարունակել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժինը: Կոնսերվատորիան ավարտելուց հետո Ղուշչյանը վերադարձել է ծննդավայր, սովորել և ավարտել է […]
23:04 09.08.2022
Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պատարա համայնքի մերձակայքում գտնվող Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ: Նշել է, որ անմիջական մթնոլորտում անկեղծ քննարկումներ են ունեցել արտաքին քաղաաքականության, աշխարհաքաղաքական զարգացումների, Արցախի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ։ «Ուսանողների հարցադրումներն ու կարծիքները շատ հետաքրքիր էին և ևս […]
13:00 09.08.2022
Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների և պատմամշակութային հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված և Հանրապետության […]
12:19 09.08.2022
«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ–ն օգոստոսի 6-7–ը Սևանի թիվ 1 հանրային լողափում և Սևանի քաղաքային զբոսայգում անցկացրել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը։ Փառատոնի «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսն այս տարի Սևանի ափին համախմբել էր 18 երաժշտական խմբերի` Հայաստանից, Ռուսաստանից, Ավստրիայից, […]
18:15 06.08.2022
Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ մոտ 20 մլն դրամ էր հատկացվել Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու համար։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր անձամբ է հետևել աշխատանքների ընթացքին, տեղում ուսումնասիրել մինչ այս իրականացված աշխատանքներն ու պատասխանատուների հետ խոսել նաև առաջիկա անելիքների մասին։ Շինարարի և ոլորտային մյուս պատասխանատուների հետ քննարկվել են նաև […]
19:55 05.08.2022
«Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում ցուցադրության փոփոխություն և կահավորման թարմացում» է կատարվելու։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆինանսական աջակցությամբ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նախատեսվում է. Նոր էքսպոզիցիա՝ գրական-գեղարվեստական ժառանգությունը ներկայացնող 4 սրահներում Շարժական պատեր Կետային լուսավորության լամպեր Նոր գույք ու գորգածածկ Մեծադիր պաստառներ Հարուստ բովանդակություն Ժամանակակից լուծումներ Մասնագիտական խմբում աշխատելու են նկարիչ-դիզայներներ, համադրողներ, գիտաշխատողներ, […]
12:35 05.08.2022
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը մի քանի փաստ է ներկայացրել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի մասին: կազմավորվել է` 1959թ.-ին տարածքը` 95,99 հա նպատակը՝ Անդրկովկասում եզակի պսամոֆիլ /ավազասեր/ էկոհամակարգի, այդ թվում՝ սորուն ավազների բուսական և կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը: արգելավայրը Հայաստանում միակ վայրն է, որտեղ ներկայացված են գեղածնկիկ մատիտեղանմանի /ջուզգուն/ համակեցությունները: արգելավայրը հարուստ […]
11:54 05.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թ. օգոստոսի 10-11-ը կազմակերպում է «Զորաց քարեր․ մարդը տիեզերական անսահմանությունում» խորագրով կրթամշակութային միջոցառում։ Միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին՝ ժամը 19:00-ին: Ծրագրի առաջին մասում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հուշարձանին, լսելու թեմատիկ զրույցներ տիեզերքի մասին մարդու պատկերացումների շուրջ, մասնակցելու թեմատիկ խաղերի, հարց ու պատասխանի: Երկրորդ մասը կմեկնարկի ժամը 03:00-ին՝ տիեզերքի մասին ֆիլմի ցուցադրությամբ, որին […]
16:44 04.08.2022
Օգոստոսի 6-ին և 7-ին Սևանա լճի ափին՝ թիվ 1 հանրային լողափում (Սևանի թերակղզու աջակողմյան հատված) և Սևանի Փառատոնային այգում տեղի է ունենալու «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը: Երկու օր շարունակ Սևանի ափին կխոսենք երաժշտության լեզվով և կասենք «շնորհակալությու՜ն, Սևան»,-նշվում է տարածած հաղորդագրության մեջ: Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, […]
16:20 04.08.2022
Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ տուն-թանգարանին կնվիրաբերվի բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին պատկանող դիմանկարը. հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Կտավը պահվում էր մասնավոր հավաքածուներում և հանվել էր վաճառքի։ Այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը և հանդիսավոր արարողությամբ կնվիրի տուն-թանգարանին: Հանդիսավոր միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին` ժամը 15։00-ին, Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ (Օղակաձև զբոսայգում` Ռադիոտան […]
21:23 03.08.2022
Տուրիզմի զարգացման, հարևան երկրների միջև փոխադարձ կապի ամրապնդման, հաճելին ու օգտակարը մեկտեղելու երկուստեք ձգտումով, Սյունիքում օգոստոսի 10-11-ը անցկացվելու է հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոն։ Ըստ բանախոսների` փառատոնն ունի մեծ նշանակություն։ Այն ուղղված է հետկորոնավիրուսյան ժամանակահատվածում նոր, մրցունակ, տարածաշրջանային միասնական արդյունքի ձևավորմանը, մշակութային ասպարեզում ու շուկայում առավել մրցունակ հանդես գալու գործընթացին։ «Կորոնավիրուսից հետո, երբ իրականում աշխարհը, համաշխարհային […]
17:53 03.08.2022
Օգոստոսի 10-11-ը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա «Նավասարդ» խորագրով Հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոնը։ Փառատոնը նախատեսվում է իրականացնել երկու օր: Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարատա – Աքեմենյան ժամանակաշրջանից։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, արհեստագործական […]
11:59 03.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» (EUFSC) օգոստոսի 12-25-ը Երևանում կանցկացնեն «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Ծրագրին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։ Հայ երաժշտասերները, ինչպես նաև քաղաքի հյուրերն ամենօրյա պարբերականությամբ հնարավորություն կունենան ունկնդրելու 14 համերգ՝ կամերային և սիմֆոնիկ՝ հարուստ երկացանկով։ Փառատոնի շրջանակում ելույթ […]
18:35 02.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը և «Սարեր» մշակութային կազմակերպությունն իրականացնում են «Խոսող կտավներ» ներառական նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նախագծի շնորհանդես-ցուցադրության բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային պատկերասրահում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Թանգարաններում, որպես կանոն, արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցող մարդու համար հենց շոշափելիքի […]
15:43 02.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն oգոստոսի 1-ին հանդիսատեսի դատին է հանձնել Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը: Առաջնախաղին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ներկայացման ավարտից հետո նախարարի տեղակալը շնորհավորել է բոլորին սպասված առաջնախաղի […]
19:25 30.07.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ծաղկաձոր միավորված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Կարեն Հունանյանի և օգնականի Ստեփան Բաղդասարյանի հետ Ծաղկաձորում ներկա է գտնվել Օրբելի եղբայրների տուն-թանգարանի բացման 40-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը և «Էրմիտաժի սխրանքը» գրքի շնորհանդեսին: Տնօրեն Նարե Ստեփանյանը ներկայացրել է թանգարանի գործունեությունն ու ծրագրերը, ինչպես նաև մանրամասներ Օրբելի եղբայրների […]
18:43 30.07.2022
Գյումրիի ծայրամասային՝ Բուլվարային կոչվող թաղամասի Հեքիաթ-տան բնակիչը Անուշ Քիշմիշյանն է, որն իր գեղանկարչական արվեստով տունը վերածել է պատկերասրահ հիշեցնող մի վայրի: Անուշը գյումրեցի Վաշինգտոն Քիշմիշյանի դուստրն է, որը 88-ի երկրաշարժից հետո Գյումրիի Բուլվարային թաղամասում կառուցած իր տունը վերածել էր 70 երեխայի համար մանկապարտեզի և նվիրել քաղաքին: Այն շատ կարճ ժամանակ գործեց որպես մանկապարտեզ։ Նկարչուհի-ռեստավրատոր Անուշը […]
19:41 29.07.2022
Մեր հյուրերին ասենք՝ բարի գալուստ մշակութային Երևան: Հայտարարում ենք արդեն պաշտոնապես` սեպտեմբերի առաջին տասնօրյակը շատ թեժ է լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Այս սեպտեմբերին Բրայան Մեյը գալիս է Հայաստան՝ StarmusVI փառատոնի շրջանակներում։ Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ […]
17:10 29.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 1-3-ը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Առաջնախաղին ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
12:23 29.07.2022
«ՀայՓոստ»-ը 2022 թվականի հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային: 800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հատված «Հարսնացու հյուսիսից» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան), որը նկարահանվել է 1975 թվականին: Գեղաթերթիկի վրա պատկերված են ֆիլմի հերոսները, ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննսիյանը և ֆիլմից մի հատված՝ ներկայացված […]
12:06 29.07.2022
«Արամ Խաչատրյան» համերգասրահում համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ հնչել է Վերդիի «Օթելլո» օպերան: Օպերայի համերգային կատարմանը հետևել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը: Օթելլոյի դերում […]
20:08 28.07.2022
Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի հետ այցելել է «Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան» ու տնօրեն Արեւհատ Ամիրյանի օգնությամբ ծանոթացել թանգարանի շուրջ ստեղծված կացությանը։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Տուն-թանգարանը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հաշվեկշռում, համարվում նրա մասնաճյուղը։ 2006 թվականին ՀՀ եւ ՌԴ վաստակավոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանը […]
16:43 28.07.2022
Իտալիայում Չարենցի 125-ամյա հոբելյանի շրջանակում կկայանա բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրության շնորհանդեսը, իսկ նրա պատվին կտավը ցուցադրվում է «Պիոմբինոն արվեստում» փառատոնում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ Եղիշե Չարենցի 125-ամյակի շրջանակում Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը՝ «Եղիշե Չարենց. մի բանաստեղծի անհանգիստ կյանքը» գիրքը: Հեղինակը լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդին է, հրատարակել է […]
12:37 28.07.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու Հաղպատ վանական համալիրի խնդիրներին, ինչպես նաև 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքը վերահսկելու և առաջացած խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Լոռու մարզի Հաղպատ վանական համալիրը տեղակայված է Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում։ Սանահինի […]
12:05 28.07.2022
Հուլիսի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շքադահլիճում կայացել է Դմիտրի Խմելյովի անձնական հավաքածուից խորհրդային նավատորմի լեգենդար ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանին փոխանցման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի եւ ՌԴ ԶՈւ Կետրոնական թանգարանների, Սամարայի կայազորի Կ.Ե. Վորոշիլովի անվան Սպայի տան […]
13:38 27.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է ամենամյա Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ: Այն անցկացվում է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով և նվիրված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին ու այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը: Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել են […]
11:24 27.07.2022
Հայաստանի պատանի անիմատորները հրավիրվում են մասնակցելու «Փողոցային մուլտֆիլմերի փառատոնին», որը մուլտիպլիկացիայի բնագավառում նոր տաղանդների հայտնաբերման մրցույթ է: Տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մասնակիցների աշխատանքները գնահատում է հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են «Սոյուզմուլտֆիլմի» ռեժիսորներ ու նկարիչներ, ԿՊՀԻ (ВГИК) մուլտիմեդիայի և անիմացիայի ֆակուլտետի դասախոսներ: Նախագծի նպատակն է ցույց տալ, որ սմարթֆոնը նաև ստեղծագործելու և մուլտիպլիկացիայի պատմությունը կերտելու միջոց է: […]