Լեռնակերտի հնավայրում հայտնաբերվել է եզակի պաշտամունքային կառույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Լեռնակերտի հնավայրում հայտնաբերվել է եզակի պաշտամունքային կառույց

18:38 31.08.2022

Ավարտվել են Լեռնակերտ գյուղի «Վերին բերդ» կոչվող տարածքի այս տարվա  պլանային պեղումները։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը մոտ մեկ ամիս տևած պեղումների ընթացքում բացված պաշտամունքային եզակի համարվող կառույցում հայտնաբերել է հնագիտական  արժեքավոր գտածոներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ այն տվյալ ժամանակաշրջանի բնակիչների համար ունեցել է  առանձնակի նշանակություն:

Դեռ նախորդ տարի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները պեղումներ էին կատարել Լեռնակերտի  ամրոցի, դամբարանադաշտի ու բնակավայրի տարածքում,  այս հատվածում արշավախումբը տեղադրել էր հետախուզական փոսորակ, որը հուշում էր այն մասին, որ հին բնակատեղիում թաքնված է եզակի մի կառույց, որը կարող է էապես փոխել մինչ այս պեղումների ընթացքում բացահայտված իրողությունները:

«Պարզ դարձավ, որ գործ ունենք մի մոնումենտալ կառույցի հետ, որը համալիր էր ներկայանում, և այս տարվա պեղումներով, փաստորեն, շերտ առ շերտ փլատակների տակից բացվեց հնագիտական մի տեսարան, գործ ունենք մի սրահի հետ, որը ուներ հատուկ նշանակություն  հասարակության համար»,- պատմում է Լեռնակերտի արշավախմբի գիտաշխատող Լևոն Մկրտչյանը։

Բացված  տեսարանի  նախնական ուսումնասիրությունը ուշ բրոնզեդարյան ծեսի շատ կարևոր մանրամասներ է բացահայտում, որը մինչ այս հնագետներին տեսանելի ու հայտնի չի եղել: Բարձրլեռնային գոտում՝ Արագածի շիրակյան լանջերին, բացահայտվում է  մ.թ.ա 2-րդից 1-ին դարերին թվագրվող մի մեծ բնակատեղի՝  իր ամրոցով և ուշ բրոնզեդարյան  պաշտամունքային կառույցով:

2200 մետր բարձրության վրա հայտնաբերված կառույցը առանձնանում է ոչ միայն իր պայտաձև տեսքով, որը տվյալ  ժամանակաշրջանի համար համարվում է բացառիկ երևույթ, այլ նաև պատերի ու քարերի շարվածքով: Շինարարության ընթացքում կիրառել են պատերի կառուցման խոշոր հիմնաժայռերի համադրման տարբերակը:

«Մենք տեսնում ենք, որ պատերի մեջ առկա են խոշոր  հիմնաժայռեր, սակայն այս մեկը բնաժայռի ելուստն է, որի շուրջ ձևավորվել են  սենյակի մյուս պատերը, այսինքն՝ հիմնական ժայռը մաշեցնելով, տաշելով ստացել են իր համապատասխան դիրքը և դրա շուրջ ձևավորել են արդեն սենյակի մյուս պատերը»,- ասում է Լեռնակերտի արշավախմբի ղեկավար, գիտաշխատող Բենիկ  Վարդանյանը։

Պաշտամունքային սենյակում հնագետները հայտնաբերել են երկու հիմնախարիսխներ, որոնցից մեկն ունի կոպիտ պատրաստվածություն։ Ենթադրաբար, քարե հիմնախարիսխը պատրաստվել է հենց տեղում, իսկ մյուսն իր տեսքով ավելի հղկված է, տեղադրված է անմիջապես ժայռի մեջ: Ըստ  գիտաշխատողների, տորաձև այսպիսի քարե հիմնախարիսխը բնորոշ է Հայաստանի այլ տարածաշրջաններին և ենթադրաբար  պաշտամունքային կառույցի շինարարության ժամանակ բերվել է այլ բնակավայրից։

Հիմնախարիսխների մոտ հայտնաբերվել են խեցեղենի մնացորդներ, որոնք, ենթադրաբար,  ծեսի հետևանք կարող են լինել: Հետաքրքրական է նաև երկու հիմնախարիսխների միջև հայտնաբերված ժայռային ելուստը, որը ևս կարող է պաշտամունքային ծեսի կարևոր բաղադրիչ եղած լինի:

«Հետաքրքիր իրավիճակ է․ խեցեղենի այսպիսի կուտակումները, ջարդված կուտակումները, գուցե գործ ունենք ինչ-որ ծեսի հետ, որ զոհաբերությունից հետո առարկաները չեն հանել։ Ինչպես գիտենք, շատ դեպքերում չեն հանում դրանք պաշտամունքային վայրից, այս դեպքում, գուցե, այսպես մնացել են փլատակների տակ, կոտրվել կամ հատուկ կոտրել են»,- ասում է Լևոն Մկրտչյանը։

Նոր հայտնաբերված կառույցը տարածքում ունի տեսանելի դիրք, որն անմիջապես նայում է մինչ այս հայտնաբերված ամրոցին, որտեղ նույնպես ժամանակաշրջանին բնորոշ մշակութային շերտ կա: Պաշտամունքային կառույցից ձգվում են նաև հաջորդող կասկադաձև մի քանի սենյակներ:

Նախնական  ուսումնասիրությամբ, բացված կառույցը հանդիսացել է պաշտամունքային կառույցի գլխավոր  սենյակը: Այս կառույցի  բացահայտումով փոխվեց Լեռնակերտի հնագիտական արշավախմբի  հետագա տարիների  գործունեության ռազմավարությունը: Նորահայտումը թույլ է տալիս այս տարածքում պեղումները շարունակել ևս մի քանի տարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP