TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Երևանի մարդիկ. փոքրիկ ջութակահար Տաթևիկ Արոյանը

21:08 10.02.2024

Երևանի քաղաքապետարանը պատմում է փոքրիկ ջութակահարի մասին: Այս անգամ Երևանի մարդիկ շարքի հերսոը Տաթևիկ Արոյանն է, որը «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի պատանի երաժիշտներից է: Փետրվանի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա պատանի երաժիշտների բեմական առաջին ելույթը։

̰
Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայկական ինքնությունը․ BBC Travel-ը հոդված է հրապարակել Հայոց այբուբենի մասին

19:07 09.02.2024

BBC Travel-ը հոդված է հրապարակել Հայոց այբուբենի մասին։ «Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը» վերնագրով հոդվածի հեղինակ Սուգատո Մուքերջին պատմում է, որ Հայոց այբուբենը սոսկ գրային համակարգ չէ. այն նաև թվային համակարգ է, որն օգտագործվում է մաթեմատիկական հաշվարկների և օրացուցային տարեթվերի գրանցման համար, ինչպես նաև ազգային հպարտության առարկա է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում լրագրողը կիսվել է […]

̰
Գագիկ Գինոսյանին հրաժեշտ տվեցին ծափողջույններով և «Յարխուշտա»-ով

15:25 09.02.2024

Երևանի Կամերային երաժշտության տանը հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին կյանքից անժամանակ հեռացած «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Գինոսյանն ամբողջանվեր հայ մարդ էր, ում համար հայրենիքն ու պետությունը, Հայաստանն ու հայությունը, Սիփանն ու Խուստուփը մեկ ամբողջություն […]

̰
80-ամյա Ռոբերտ Դե Նիրոն բացառիկ լուսանկար է ցուցադրել իր 10 ամսական դստեր հետ

10:12 09.02.2024

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն հազվագյուտ լուսանկար է տարածել իր փոքրիկ դստեր՝ Ջիայի հետ։ Լուսանկարը հրապարակվել է People կայքում։ 80-ամյա Ռոբերտ Դե Նիրոն ցուցադրել է կադր, որում նկարահանվել է իր 10 ամսական դստեր՝ Գիայի հետ։ Դերասանը նստել է բազմոցին սպիտակ շապիկով և մուգ շորտով։ Նա գրկել է աղջկան, որը կրում է կապույտ կոմբինեզոն և գոգնոց: […]

̰
Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Գագիկ Գինոսյանի գրառումը

21:55 08.02.2024

Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք․ ահա այս պատգամով էր ավարտել «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանն իր գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների տպավորությունների մատյանում, թանգարանի բացումից կարճ ժամանակ անց՝ 1996 թ. մարտի 6-ին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Գագիկ Գինոսյանի գրառումն ամբողջությամբ. «Հարգարժան Լավրենտի Բարսեղյան, նախ գլուխ եմ խոնարհում տարված […]

̰
Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը

18:54 08.02.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք վերաբերել են աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանին նվիրված համերգային ծրագրերի, ցուցահանդեսների, գիտաժողովի, տոնակատարությունների մեկնարկն ազդարարող միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի: Հանդիպմանը […]

̰
Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը. հայտարարվել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ

18:36 08.02.2024

2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իսկ հաստատել է միջոցառումների ցանկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ևս հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ […]

̰
Ցավակցում ենք Գագիկ Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

13:39 08.02.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Գագիկ Գինոսյանի հարազատներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ «Ցավով տեղեկացանք Գագիկ Գինոսյանի՝ ԱՄՆ դեսպանության վաղեմի գործընկերոջ անժամանակ մահվան մասին։ 2010թ․ պ-ն Գինոսյանը, գործակցելով ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ, իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը։ ԱՄՆ դեսպանության անունից ի սրտե ցավակցում ենք պ-ն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին […]

̰
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

11:33 08.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2024 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհային մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է […]

̰
Ամփոփվել է «Մեր ու բոլորի Փարաջանովը» մրցույթը

18:26 07.02.2024

Այս տարի լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը» խորագրով: Այն նախատեսված էր դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն […]

̰
«Հավերժական լույս». Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Արտավազդ Փելեշյանի նոր ստեղծագործությանը

16:32 07.02.2024

«Հոմոսափիենս»-ից մինչև «Հավերժական լույս». գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանը շարունակում է ստեղծագործել: Վարպետը հանդես է եկել ստեղծագործական նոր ժանրում, որում միաձուլված են օպերան, թատրոնը և կինոն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են Արտավազդ Փելեշյանի բնակարան՝ ծանոթանալու նրա […]

̰
Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հայտերի ընդունումը

11:25 07.02.2024

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնությունը՝ 2024 թվականի համար: Նշենք, որ այս ծրագիրը սկսվել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։ «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնության նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակից կազմակերպություններին և մարդկանց խրախուսելն է՝ նախագծերի, […]

̰
Մահացել է Գագիկ Գինոսյանը

23:02 06.02.2024

58 տարեկանում հանկարծամահ է եղել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է սրտի կաթվածը։

̰
Դրամաշնորհ՝ երիտասարդական աշխատողի վերապատրաստման նպատակով

11:38 06.02.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի» իրականացման նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մասնակցի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի երիտասարդական աշխատանքով զբաղվող բոլոր մասնագետների, գործնականում երիտասարդների հետ աշխատողների և բոլոր նրանց մասնագիտական և անձնային հմտությունների ու կարողությունների կատարելագործմանը, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը։ Մրցույթի շրջանակում նախատեսվում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման […]

̰
Հազվագյուտ հիվանդությամբ տառապող Սելին Դիոնը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

11:49 05.02.2024

Երգչուհի Սելին Դիոնը, ով տառապում է մկանային կոշտության համախտանիշով, երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Հայտնին դարձել է «Գրեմմի»  երաժշտական ​​մրցանակաբաշխության հյուրը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 55-ամյա Սելին Դիոնը որդու՝ Ռենե-Շառլ Անգելիլի ուղեկցությամբ բեմ է բարձրացել միջոցառման հյուրերի ծափահարությունների ներքո։ Արտիստը մրցանակը հանձնել է երգչուհի Թեյլոր Սվիֆթին, ով հաղթել է […]

̰
«Գրեմմի»-ում հայտնի է դարձել 2023 թվականի լավագույն երգը

10:55 05.02.2024

«Բարբի» ֆիլմ համար ԱՄՆ ձայնագրման ակադեմիայի վարկածով ստեղծված Բիլլի Այլիշի «Ինչի համար էի ես ստեղծված» երգը դարձել է տարվա լավագույն երգը Լոս Անջելեսում տեղի ունեցած «Գրեմմիի» 66-րդ մրցանակաբաշխությունում։ Տարվա լավագույն երգի կոչման համար այս տարի պայքարում էին նաև «Dance the Night»-ը (Դուա Լիպա) նաև «Barbie» ֆիլմի սաունդթրեքից, «Butterfly» (Ջոն Բաուտիստա), «Flowers» (Մայլի Սայրուս), «A&W» (Լանա […]

̰
Մանսուրյանական շունչը՝ Երևանի մետրոպոլիտենում

15:23 04.02.2024

Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի միջոցառումները շարունակվում են: Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում փետրվարի 3-ին բացվեց մաեստրոյին նվիրված ցուցահանդեսը:

̰
Եվգենիա Գաբրիելյանը՝ Երևանի Հր. Ղափլանյանի  անվան դրամատիկական թատրոնի նկարիչ-դիմահարդարը

21:15 03.02.2024

Գրիմը՝ դիմափոխության արվեստը, թատրոնի հետնաբեմի ամենահետաքրքիր հատվածն է: Ավելի քան կես դար Եվգենիա Գաբրիելյանը Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նկարիչ – դիմահարդարն է: Նա է գործում կեղծամներն ու ամբողջացնում դերասանների կերպարը: Պատմում է Երևանի քաղաքապետարանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քննարկվել են հայ-իրանական համատեղ հրատարակչական և վերապատրաստման ծրագրերի հեռանկարներ

14:22 03.02.2024

ԻԻՀ Մատենադարանի պատվիրակության այցը նշանավորվել է Իրանի առաջատար հրատարակչական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպմամբ: Արդյունավետ քննարկում է տեղի ունեցել «Մաշխ» հրատարակչության հետ, որի ծրագրերում առաջնահերթություն է նաև հայ մշակույթի հանրահռչակումը Իրանում: Իրանագիտական հիմնադրամի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնագետների վերապատրաստման, համատեղ գիտաժողովներ և ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ:

̰
Երվանդ Քոչարի տարածանկարը ցուցադրվում է Փարիզի Պիկասոյի թանգարանում

15:40 02.02.2024

Երվանդ Քոչարի 1934 թվականին ստեղծած տարածանկարը ներկայացված է Փարիզի Պիկասոյի թանգարանի “Dans l’appartement de Léonce Rosenberg: De Chirico, Ernst, Léger, Picabia…” ցուցադրությանը: Այն նվիրված է կուբիզմի և աբստրակտ արվեստի նշանավոր աջակից, կոլեկցիոներ, 1920-1930-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը: Լինելով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ՝ Ռոզենբերգը վերափոխել է իր փարիզյան տունը՝ ի պատիվ իր […]

̰
Կանցկացվեն լսումներ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը նոր անդամներով համալրելու համար

11:57 01.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը 2024 թվականին նոր անդամներով համալրելու համար փետրվարի 12-ին կանցկացվեն լսումներ: Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ակադեմիական երեք մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ։ Մասնակցության համար անհրաժեշտ է․ ձայնագրել ազատ ոճի ծրագիր առնվազն 10 րոպե տևողությամբ, կազմել անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, տարիք, […]

̰
«Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ». ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ

19:22 31.01.2024

Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվորեն համագործակցում է Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։ Դեռևս 2018 թվականին Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ցուցադրվել են 10 բացառիկ ցուցանմուշներ։ 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» […]

̰
ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է հայտնի կինոգործիչ Թարսեմ Սինխին

19:06 31.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է «BOOMERANG MEDIA.AM» ֆիլմարտադրող ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ազգությամբ հնդիկ հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Թարսեմ Սինխը, կանադահայ վաստակաշատ օպերատոր Նորայր Կասպերը, «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը, ֆիլմի պրոդյուսեր Անի Որսկանյանն […]

̰
Իրանի խոշորագույն ձեռագրական կենտրոնում առաջին անգամ կուսումնասիրվեն հայերեն ձեռագրերը

17:12 30.01.2024

Մատենադարանի պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։ Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանն իսլամական ձեռագրերի խոշորագույն կենտրոնն է Իրանում և երրորդը՝ ամբողջ իսլամական աշխարհում։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 85,000 ձեռագիր տարբեր լեզուներով, որոնք բովանդակում են ինչպես կրոնական բնույթի, այնպես էլ գիտության տարբեր […]

̰
Ամբերդն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում

15:27 30.01.2024

Ամբերդ պատմամշակութային արգելոցն ընդգրկվել է «7 ամենավտանգված» ծրագրի կարճ ցուցակում՝ որպես Եվրոպայի 11 ամենավտանգված ժառանգության վայրերից մեկը։ «Եվրոպա Նոստրան», Մշակութային և բնական ժառանգությանը նվիրված քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտն այսօր հայտարարել են Եվրոպայում գտնվող 2024 թ․ «7 ամենավտանգված» ծրագրում ընդգրկված հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները: 2024 թվականի Եվրոպայի 11 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են. Ամբերդ պատմամշակութային արգելոց, ՀԱՅԱՍՏԱՆ Դուրեսի հնավայր (Muret e Portës), ԱԼԲԱՆԻԱ Միդի պալատ (Palais du Midi), Բրյուսել, ԲԵԼԳԻԱ Աշխատավորների դասի բնակարաններ Ռուբե-Տուրկուենում, ՖՐԱՆՍԻԱ Կիկլադյան կղզիներ, Սիֆնոս, Սերիֆոս և Ֆոլեգանդրոս, ՀՈՒՆԱՍՏԱՆ Գեսատի Սուրբ Պետրոս եկեղեցի, Միլան, ԻՏԱԼԻԱ Սիենայի սինագոգ, ԻՏԱԼԻԱ Շտայնորտ պալատ, Հյուսիսային Մասուրիա, ԼԵՀԱՍՏԱՆ […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին

11:00 30.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկար տարիների գործընկերությունը երկու երկրների միջև և նշել, որ համագործակցության լավ փորձ է ձևավորվել, որը զարգանալու և ընդլայնվելու […]

̰
Հայկական պարարվեստը ներկայացվել է Սաուդյան Արաբիայում

19:17 29.01.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայաստանի պարի պետական անսամբլը հունվարի 18-28-ը հյուրախաղերով մասնակցել է Սաուդյան Արաբիայի «Քեմամ» («Qemam») լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոնին (International Festival for Mountain Performance Arts)։ Հայաստանի պարի պետական անսամբլը՝ գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ, ելույթներով հանդես է եկել Բաստա Ալ-Քաբիլում, Ալ. Մասկիի Աբու Շահրա, Ալ-Մուշեյթ […]

̰
Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

18:42 29.01.2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը, գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար […]

̰
2024թ. բյուջեով աննախադեպ միջոցներ են հատկացվել Երևանում տարբեր նախագծեր ու ծրագրեր իրականացնելու նպատակով

14:34 29.01.2024

Այս տարի մայրաքաղաքում մշակութային միջոցառումների պակաս չի լինի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նշվում է, որ 2024թ. բյուջեով աննախադեպ միջոցներ են հատկացվել տարբեր նախագծեր ու ծրագրեր իրականացնելու նպատակով:

̰
ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է. փոխնախարար

14:28 29.01.2024

Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը մշտապես Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է: Այդ հարցը բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում: Եթե կհիշեք՝, 2020 թվականի […]

̰
BACK_TO_TOP