TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.34 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Չարենցի տուն-թանգարանն առաջարկում է «Անակնկալ տատիկ, պապիկների համար» խորագրով ծրագիրը

19:30 04.04.2020

Եղիշե Չարենցի տուն-թանգարանն իր ֆեյսբուքյան https://www.facebook.com/profile.php?id=100028998044633 էջում սկսում է ծրագիր` «Անակնկալ տատիկ, պապիկների համար» խորագրով, որը նախատեսված է մեծահասակների համար: Հայկական ժողովրդական երգերի դասական և նորովի ներկայացված տարբերակները հնարավորություն են ընձեռում վերհիշելու լավագույն ու սիրելի գործերը և վայելելու արդի սերնդի կատարումները: Ներկայացվում են նաև թեմատիկ առանձնացումներով առած-ասացվածքներ, որոնք տարբերակված են ըստ բարբառային և տեղային տարածվածության: Յուրաքանչյուր […]

̰
Երգչուհի Սելենա Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում

13:00 04.04.2020

Ամերիկացի փոփ երգչուհի Սելենա Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում: Այս մասին երգչուհին պատմել է ուրբաթ օրը երգչուհի Մայլի Սայրուսի հետ Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ: Երգչուհին նշել է, որ հիվանդությունը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ հետազոտվել է հոգեբուժական կլինիկայում: Գոմեսը խոստովանել է, որ հանգստություն է զգացել, երբ իմացել է բժիշկների ախտորոշումը: Ըստ նրա՝ […]

̰
Երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով

10:03 04.04.2020

Կորոնավիրուս է ախտորոշվել ամերիկացի երգչուհի Pink-ի մոտ։ Այդ մասին երգչուհին հայտնել է իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ հիվանդության ախտանշաններն ի հայտ էին եկել 2 շաբաթ առաջ։ Կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև նրա 3 տարեկան որդու՝ Ջեյմսոնի մոտ։ Երգչուհու խոսքով՝ իրենք 2 շաբաթ գտնվել են տնային կարանտինում և հետևել բժշկի բոլոր ցուցումներին։ Արդյունքում վերջին թեստերը բացասական արդյունք […]

̰
Մելաձեն Միշուստինի համար կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը

22:55 03.04.2020

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում վրացական ծագմամբ ռուսաստանցի երգիչ Վալերի Մելաձեն երգում է հայկական ժողովրդական «Ով սիրուն, սիրուն» երգը: Տեսահոլովակի նկարագրության մեջ նշվում է, որ Մելաձեն անցյալ տարի կատարել է հայկական երգ ընկերական հավաքի ընթացքում, որին մասնակցել է այժմ ՌԴ վարչապետ, այն ժամանակ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը: Տեսանյութում երևում է, որ առաջին քառատողից […]

̰
Մահացել է հանրահայտ Ain’t No Sunshine երգի հեղինակ Բիլ Ուիզերսը

19:17 03.04.2020

81 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ Բիլ Ուիզերսը: Նրա ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երգիչը մահացել է սրտի հետ կապված խնդիրների հետևանքով, հայտնում է Daily Mail-ը: Բիլ Ուիզերսը առավել հայտնի է Lean On Me, Lovely Day և Ain’t No Sunshine երգերով: Ստացել է 3 «Գրեմմի» մրցանակ: Վերջին շրջանում, կապված […]

̰
Իտալիայում կորոնավիրուսից մահացել է կանացի կոշիկների հայտնի դիզայներ Սերջիո Ռոսսին. Reuters

17:10 03.04.2020

Կորոնավիրուսից մահացել է իտալացի դիզայներ Սերջիո Ռոսսին, որի անունով կոչվող ընկերությունն արտադրում է կանացի բրենդային կոշիկներ։ Այս մասին հայտնել է Չեզենա քաղաքի ղեկավարությունը․ հենց այնտեղ էր ապրում հայտնի դիզայները, փոխանցում է Reuters գործակալությունը։ Ռոսսին ընդամենը օրեր առաջ էր տեղափոխվել հիվանդանոց, ընդ որում՝ միանգամից վերակենդանացման բաժին։ Նրա ինքնազգացողությունը, սակայն, օր օրի վատացել էր։ Այսօր նա մահացել […]

̰
Իեն Գիլանը՝ սուպերսթարցիների հետ նույն բեմում․ ինչ են պատմում կազմակերպիչներն ու մասնակիցներն անմոռանալի համերգի մասին

21:01 02.04.2020

10 տարի առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» մրցույթի շրջանակում տեղի ունեցավ մի համերգ, որը դաջվեց ոչ միայն մասնակիցների ու ներկաների, այլևւ հեռուստադիտողների հիշողության մեջ: Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադևոսյանի առաջարկով՝ հայ երգիչներին լսելու էր եկել «Deep Purple» լեգենդար ռոք-խմբի մեներգիչ Իէն Գիլանը: Համերգից 10 տարի անց «Մեդիամաքս»-ը այդ հիշարժան երեկոյի կազմակերպիչների և մասնակիցների հետ […]

̰
«Փոքրիկ կանայք» ֆիլմում կինովրիպակ են հայտնաբերել

19:00 02.04.2020

Կինոյի սիրահարները Գրետա Գերվիգի «Փոքրիկ կանայք» կինոնկարում «հայտնաբերել են» ժամանակակից առարկաներ, որոնք 1860-ականներին չէին կարող գոյություն ունենալ, գրում է Independent-ը: Այսպես, ֆիլմի 39-րդ րոպեին Տիմոթի Շալամի հարևանությամբ երկրպագուները տեսել են ջրի պլաստմասսայե շիշ, որը պատահաբար մնացել է նկարահանման հրապարկում:

̰
Ջազային երգիչ Ուոլլես Ռոնին մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից. CNN

19:30 01.04.2020

Ամերիկացի լեգենդար շեփորահար Ուոլլես Ռոնին մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից, հաղորդում է CNN-ը: Նա մահացել է  մարտի 31-ին, Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքի «Սենտ Ջոզեֆ» բժշկական կենտրոնում:  Ուոլլեսը 59 տարեկան էր: Հայտնի ջազային երաժիշտը վարակվել էր կորոնավիրուսով: COVID-ից առաջացած բարդություններն էլ դարձել են նրա մահվան պատճառ: We are devastated that our brother trumpeter Wallace […]

̰
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ «Շանթ» ՀԸ-ն ապրիլի 2-ից կդադարեցնի «Երկուսով» հեռուստասերիալի ցուցադրությունը

19:05 01.04.2020

«Շանթ» ՀԸ-ն տեղեկացնում է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ապրիլի 2-ից կդադարեցվի «Երկուսով» հեռուստասերիալի ցուցադրությունը: «Շանթն» արտակարգ դրության այս պայմաններում նպատակահարմար չի գտնում շարունակել սերիալի նկարահանումները: «Շանթ» ՀԸ-ն հայցում է բոլոր հեռուստադիտողների ներողամտությունն ու խնդրում ըմբռնումով մոտենալ: Երբ համավարակը հաղթահարված կլինի նաև մեր երկրում, «Շանթն» առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջապես կվերականգնի սերիալի ցուցադրությունը:

̰
Նախագահը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք մշակութային, գիտակրթական հաստատությունների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ

18:44 01.04.2020

Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ։ Նախագահը նպատակ ունի քաջալերել նրանց, ծանոթանալ արտակարգ դրության պայմաններում նրանց գործունեությանն ու ապագա ծրագրերին: Այդ համատեքստում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է […]

̰
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար

17:30 01.04.2020

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը ընդունվում են 2020 թվականի ապրիլի 15-ից: Այդ մասին ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Նախարարությունից տեղեկացնում են, […]

̰
Մնա տանը` Էմիլ Գազազի հետ շախմատ խաղալու. Տիգրան Վիրաբյանը լուսանկար է հրապարակել

16:51 01.04.2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել:  «Մնա տանը` Էմիլ Գազազի հետ շախմատ խաղալու»,- գրել է Տիգրան Վիրաբյանը։ https://www.facebook.com/tiko.virabyan/posts/2856721191048397?__cft__[0]=AZW-mNDID1djs-brbBoljX5IEIo-9Ck_ArTRS3hYD0vMamqtezA180xNDe97QwhARuyb0TGAsZIIWuDL837BOdpORHRUOC02b0tBTSbkRocNosJTLWEMYYccwVqkl7usQqI&__tn__=%2CO%2CP-R

̰
Մահացել է օպերային թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանը

15:56 01.04.2020

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խոր վշտով հայտնում է թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանի անժամանակ մահվան մասին: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:

̰
Կորոնավիրուսով հիվանդացած Պլասիդո Դոմինգոն խոսել է իր վիճակի մասին. Лента

23:17 31.03.2020

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, որը վարակվել է կորոնավիրուսով, պատմել է իր վիճակի մասին: Նա գրառում է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: Այդ մասին հայտնում է Лента-ն: Երգչի խոսքերով ՝ վերջերս բազմաթիվ կեղծ տեղեկություններ են հայտնվել նրա առողջական վիճակի մասին: Լեգենդար 79-ամյա տենորը հայտնել է, որ ինքը տանն է և իրեն լավ է զգում: «Բարեբախտաբար, հենց […]

̰
«Մնա տանը» արտահայտությունը՝  ստեղծագործ մտքի ու նոր գաղափարների շուրջ խորհելու առիթ

19:30 31.03.2020

Երբ աղմկոտ քաղաքը, թանգարանների ակտիվ ելումուտը ժամանակավոր հանգիստ է վերցրել, արվեստագետի համար լիարժեք է մի բան՝ շարունակ ստեղծագործել: Հենց այսպես է իր ժամանակը տնօրինում գյումրեցի գեղանկարիչ, կավագործության վարպետ Վազգեն Գևորգյանը: Նա փորձում է կենցաղում մոռացված կավե իրերի կիրառումը վերականգնել: Վազգենի համար կավե շաղախի հետ աշխատելը շուրջ 10 տարվա պատմություն ունի։ Գեղանկարչի՝ վրձնից անցումը  խեցեգործությանը իր […]

̰
«Մնա տանը». ՀՀ-ում ժողովրդի մի հատվածն այնքան էլ լուրջ չի ընդունում տանը մնալու հորդորը. Անդրե Սիմոնյան

15:20 31.03.2020

Հասարակական-քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են «Շանթ» ՀԸ եթերից տանը մնալու կոչ անել: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանն ունեցած երկար ժամանակը լցնելու փորձով: Ներկայացնում ենք երաժիշտ, The Beautified Project ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի կոչ-հորդորը. «Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, քանի որ իմ թռիչը չեղարկվեց և ես ստիպված եղա մնալ այստեղ: […]

̰
«Մնա տանը». Բոլորս պետք է մնանք տանը, որովհետև տանը ապահով է. Վահե Զիրոյանի հորդորը

15:40 30.03.2020

Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Women’s Club-ի սիրված դերասանները այս ամենն արել են հումորային եղանակով, […]

̰
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին

15:33 30.03.2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իրենց երախտագիտությունն են հայտնում բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար: Մենք սատարում ենք ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը, այդպիսով նաև թեթևացնելով ձեր գործը: Առողջություն բոլորին։ Իսկ այս կատարումը թող ոգեշնչի բոլոր բուժաշխատողներին։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ո՞րն է «Ազգային երգիչ» նախագծի անդամների կոչը

15:19 30.03.2020

Շանթ ՀԸ «Ազգային երգիչ» նախագծի անդամները ևս կորոնավիրուսի վարակակիր մեր բոլոր հայրենակիցներին մաղթում են առողջություն  և բոլորին կոչ են անում հաճախ լվացվել, մնալ տանը և լսել ազգային երաժշտություն․ «Վերքիս դեղ ու սպեղանի, ախ իմ հայրենիքի ջուրը … ? ??? ??Հաճախ լվացվեք, ?տանը մնացեք և ???լսեք մաքուր ազգային երաժշտություն»,- գրված է նախագծի ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/azgayinergich/videos/928071090970208/?__xts__[0]=68.ARCke32CFOTDZ8fgVdBf5hIehbETT5Jbc_E3sOi6Eb5WYWE_jbTHCD7uNoEgXZqGq1cjtdmltV66UfLsiXPpbZMY-DE4v7yhKTjS11JJ-T_6fSJ0qHjikWYdlC9kcSOgxfEVnB5MvEiJ52QcO7pIO1sBBWV1s7o8i-OoFWfhIyeAkr7TW8WU98AITRbLrC9oLERAR8-KzzC5BjEsu1Uf46AQL1uRyXMQ-zh3MbmYcMVcn_3Id6eZ-erTDDLzEr4NlFxWevsyq99tRg5K7sTfj1sJD9KQVOas1UKfRC8pGVUdeklv86HOx5ik7OqKfNy7r0wJQQjykcMzKC0raYkPfb8eREIYszcDqVIBKA&__tn__=-R

̰
COVID-19-ից առաջացած բարդություններից մահացել է քանթրի կատարող Ջո Դիֆին. Variety

13:40 30.03.2020

Ամերիկացի քանթրի կատարող Ջո Դիֆին մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից, գրում է Variety ամսագիրը: Ջո Դիֆին մահացել է մարտի 29-ին: Նա 61 տարեկան էր: Տղամարդու հիվանդության մասին հայտնի էր դարձել  անցած շաբաթ: Դիֆին շատ հայտնի էր հատկապես 90-ականներին: Երաժիշտը 13 ալբոմ է թողարկել,  որոնցից երկուսը ճանաչվել են պլատինե, երկուսը՝ ոսկե: Same Old Train թրեքը, […]

̰
Կորոնավիրուսից մահացել է I Love Rock-n-Roll հիթի հեղինակ Ալան Մերիլը

13:20 30.03.2020

Նյու Յորքում 69 տարեկան հասակում մահացել է I Love Rock ‘n’ Roll հեղինակ Ալան Մերիլը: Մահվան պատճառը կորոնավիրուսային COVID-19-ի հետ կապված բարդություններն են եղել, Facebook-ում գրել է երաժշտի դուստրը՝ Լորան: «Կորոնավիրուսը սպանեց հորս: Ինձ երկու րոպե էր տրված հրաժեշտի համար: Նա հանգիստ էր թվում»,- գրել է նա: Երկու շաբաթ առաջ, ըստ Լորայի, Ալան Մերիլը տվել […]

̰
Հայտնի է Իգոր Նիկոլաևի կորոնավիրուսային թեստի պատասխանը

12:29 30.03.2020

Ռուս երգիչ և կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը Instagram-ում հրապարակել է իր կորոնավիրուսային թեստի արդյունքը: «Երկար սպասված արդյունքը. COVID-19-ը բացասական է»,- գրել է արտիստը: Նա շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի բժիշկներին և իր ընտանիքին: Մարտի 26-ին հաղորդվել էր, որ Նիկոլաևը հոսպիտալացվել է Մոսկվայի Կոմունարկա գյուղի բժշկական կենտրոնում: Կոմպոզիտորը թեստ էր հանձնել ՝ վիրուսի առկայությունը ստուգելու համար: Ավելի ուշ […]

̰
COVID-19-ի բարդություններից հետո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN

11:32 30.03.2020

Իսպանացի հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, ով օրերս հայտնել էր, թե կորոնավիրուսով է վարակվել, կիրակի դուրս է գրվել Մեքսիկայի հիվանդանոցից, հայտնում է CNN-ի իսպանալեզու կայքը՝ հղում անելով մեքսիկական Հերերո նահանգի առողջապահության նախարարության աղբյուրին: Դոմինգոն մարտի 22-ին Facebook- ի իր էջում հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Ավելի ուշ լրատվամիջոցները, վկայակոչելով երգչի ներկայացուցչին, հաղորդել էին, որ […]

̰
Մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ մագլցել ենք համերգասրահի տանիք. Արայիկ Հարությունյան

23:52 29.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մշակութային ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐ․ Արամ Խաչատրյան համերգասրահ ? Մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ միասին մագլցել ենք համերգասրահի տանիք, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ, տեսել ենք երգեհոնի թոքերը, եղել ենք այնպիսի անկյուններում, ուր չէր եղել նույնիսկ մաեստրոն»։

̰
«Նոր Ամստերդամ» հեռուստասերիալից հեռացվել է «Պանդեմիա» սերիան. Independent

18:02 29.03.2020

Բժիշկների կյանքի մասին պատմող «Նոր Ամստերդամ» հեռուստասերիալից հեռացվել է «Պանդեմիա» սերիան, հայտնում է Independent- ը: Սկզբում Նյու Յորքում մահացու գրիպի պանդեմիայի սերիան վերանվանվել է «Մեր դռները միշտ բաց են», և այնուհետև NBC-ն որոշում է կայացրել հրաժարվել այդ սերիայից՝ COVID-19- ի հետ կապված ճգնաժամի պատճառով: Սերիան նկարահանվել է համավարակից առաջ: «Մարդիկ մահանում են իրական կյանքում: Արդյո՞ք […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ

15:58 29.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ: Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա լեհ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտարվեստի ռահվիրա Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին: Նա հիրավի 20-րդ դարի, ինչպես նաև մեր դարաշրջանի երկու տասնամյակների դասական երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից էր: Պենդերեցկու ստեղծագործություններին քաջածանոթ էին աշխարհի բոլոր անկյուններում, իսկ դրանց […]

̰
Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան. Արայիկ Հարությունյանը՝ Պենդերեցկու մասին

13:32 29.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Կյանքից հեռացավ լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին: Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, […]

̰
Մահացել է Քշիշտոֆ Պենդերեցկին

13:00 29.03.2020

Մարտի 29-ին Լեհաստանում մահացել է ակադեմիական կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, հայտնում է zvuki.ru: 86-ամյա դասականի մահվան մասին հայտնել է նրա ընտանիքը: Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 23-ին լեհական Դեմբիցե քաղաքում։ Կրակովում Պետական բարձրագույն երաժշտական դպրոցն ավարտելուց հետո նա դարձել է պոլիֆոնիայի և կոմպոզիցիայի պրոֆեսոր, այնուհետև դասավանդել այդ առարկաները Գերմանիայում և ԱՄՆ-ում՝ սկսելով […]

̰
«Մնա տանը». Պաչում եմ, բայց հեռվից. «Պոնչը» հորդորում է մնալ տանը

20:00 28.03.2020

Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Women’s Club-ի սիրված դերասանները այս ամենն արել են հումորային եղանակով, […]

̰
BACK_TO_TOP