12:26 13.02.2025
Համընդհանուր հայտարարագրման շրջանակում Կառավարությունը 3 ուղղությամբ կընդլայնի սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը: Նախագիծը գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել է Ֆինանսների նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:40 13.02.2025
Հայաստանի կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ծրագրով նախատեսվում է ավելացնել փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերի ուղղությունները։«Խոսքը երեք ուղղությունների մասին է։ Առաջինը երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և […]
11:04 13.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Հարկային իրավախախտումները մեծ ազդեցություն են ունենում պետության զարգացման և բարեկեցիկ կյանքի ապահովման համար։ Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է ապահովել բարեկեցություն և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, ՊԵԿ-ը ներկայացնում է հունվարի 1-ից […]
19:55 12.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով ժամանած Համաշխարհային GITEX ցանցի ներկայացուցիչներին Դուբայի Համաշխարհային Արևտրի Կենտրոնից՝ մասնավորապես կոմերցիոն տնօրեն Ռուպերտ Ադամին, GITEX-ի ԱՊՀ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գործընկերությունների և վաճառքների պատասխանատու Սաուլե Ջեֆֆերիսին և Հայաստանում ու Վրաստանում GITEX-ի պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Կոտիկյանին: Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել […]
17:56 12.02.2025
Հայաստանը երկարաժամկետում պետք է ընդհանրապես հրաժարվի շրջանառության հարկից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով շրջանառության հարկման համակարգից գործունեության մի խումբ տեսակների դուրս գալու մասին հարցին: «Մեր վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը, որ ոնց որ թե աշխարհում չկա այնպիսի երկիր, որ և շրջանառության հարկ ունենա, և ավելացված արժեքի հարկ»,–ասել է […]
16:43 12.02.2025
Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիների դիմումներն ընդունում է հիմնականում օնլայն տարբերակով: Այսօրվա դրությամբ ծրագրին դիմել է ավելի քան 1000 շահառու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում:
14:58 12.02.2025
Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այս երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումը, Պեսկովը պատասխանել է․ «Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է […]
13:00 10.02.2025
Ֆրանսիան Եվրահանձնաժողովին կոչ է արել անհապաղ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ ապրանքների վրա, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, դա զարմանալի չէ, Թրամփը դա արեց 2018-ին, և մենք այն ժամանակ արձագանքեցինք, այս անգամ մենք նորից կպատասխանենք»,- ասել է Բարրոն ՝ պատասխանելով TF1-ի հարցին, թե ինչ միջոցներ […]
22:08 07.02.2025
Փետրվարի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ։ «Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր տնտեսություն, ինչը հիմքն է ուժեղ պետության, ուժեղ բանակի, որակյալ կրթության և բարեկեցիկ ապագայի»,- նշել է նախարարը։ Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության շուրջ երկու […]
18:41 07.02.2025
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի` փետրվարի 7-ին կայացած արտահերթ քննարկմանն անդրադարձ է եղել ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխություններին: Քննարկմանը մասնացել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Կառավարությունից, ՓՄՁ-ներից: ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը բարձրաձայնել է Հարկային օրենսգրքում ընդունված փոփոխությունների վերաբերյալ շահառուների դժգոհությունը: Նրա խոսքով 2023 թվականին Հարկային օրենսգրքում ՊԵԿ-ի նախաձեռնած փոփոխություններով շրջանառության հարկ […]
14:43 07.02.2025
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ մեկ շաբաթ կոմբինատի մի խումբ աշխատակիցների և կոմբինատի հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոն դրամի վնաս։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ «Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց […]
19:21 06.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով, մասնավորապես․ 2025 թվականի մարտի 1-ից դրոշմավորվելու են գազավորված և ոչ ալկոհոլային ըմպելիքները, մակարոնեղենը, թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները։ 2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերքը, մսամթերքը, երշիկեղենը և կենդանիների կերը։ 2025 […]
15:36 06.02.2025
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մտահոգություն է հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ մատնանշելով, որ երկրի արդյունաբերական ոլորտի առաջատարի աշխատանքի պարապուրդը կազդի տնտեսական ցուցանիշների, արտահանման, հարկերի հավաքագրման վրա՝ առաջացնելով սոցիալական խնդիրներ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է փետրվարի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։Պապոյանը կարծիք է հայտնել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ […]
12:25 06.02.2025
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են արվել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։ Հնարավորություն է ստեղծվում խոշոր՝ ջերմատնային տնտեսությունների հիմնում իրականացնող շահառուին հնարավորություն տալ ձեռք բերելու առավելագույնը 15 մլրդ ՀՀ դրամի սուբսիդավորվող վարկ, որով հնարավորություն կտրվի հիմնելու շուրջ 20 հա ջերմատուն։ Տրամադրված վարկի մինչև 3 մլրդ ՀՀ դրամ գումարի մասնաբաժինը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, […]
18:36 05.02.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «CitiBank»-ի ներկայացուցիչ Ջուլիե Մոնակոյի հետ: Մոնակոն շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության, ինչպես նաև փոխադարձ վստահության համար։ Ներկայացնելով Հայաստանի ընդհանուր տնտեսական և քաղաքական վիճակը՝ նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է ներդրումների ներգրավման գործընթացին: Նախարարը, մասնավորապես, խոսել է Ներդրումների աջակցության ազգային կենտրոնի մասին և նշել, որ […]
18:12 05.02.2025
Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Քիչ առաջ, տեղեկացա, որ անցած տասնօրյակում 4,000 հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից 850-ը (21.5%) դիմել է մինչև 100,000 դրամ կրթական կամ առողջապահական ծախսերի վերադարձի համար։ Պետությունը, եթե խոսենք ընդդիմադիր բառապաշարով, այս […]
17:26 05.02.2025
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկությունները մանրամասն քննարկելու նպատակով փետրվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է նման նախաձեռնությունը` ընդգծելով, որ սա եւս մեկ առիթ է հանրությանն իրազեկելու այս գործընթացի մասին: Հայկ Կոնջորյանի գնահատմամբ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը չափազանց կարեւոր բարեփոխում են իրականացնում: Նա […]
17:16 05.02.2025
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը։ Գևորգ Պապոյանը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը, ներկայացրել տնտեսական վերջին զարգացումները և իրականացվող քայլերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես […]
16:34 05.02.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 5-ին կայացել է հանդիպում ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ոլորտում գործող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, հարկային և օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնակիցները ներկայացրել են […]
15:58 05.02.2025
2024 թվականի ընթացքում Կառավարությունը տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ (մոտ 1 միլիարդ դոլար): Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Համընդհանուր հայտարարագրման համակարգը այս թիվը կարող է ավելացնել շուրջ 70 միլիարդ դրամով»,-գրել է նա:
10:00 05.02.2025
NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոսկու գինն աճել է 1.07%-ով և կազմել 2882.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 1011.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի […]
20:40 04.02.2025
Կենտրոնական բանկի խորհուրդը 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75%: Խորհրդի գնահատմամբ՝ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում:
18:50 04.02.2025
Սպառողական ու հիպոտեկային վարկերի պահանջարկն այնքան մեծ է, որ վարկային տոկոսներն, ընդհանուր առմամբ, մնում են նույն մակարդակին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօրվա ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ինչու վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումը չի հանգեցնում վարկերի տոկոսների իջեցմանը՝ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Ակնհայտ է, որ հստակ կապ կա մեր ֆինանսավորման տոկոսադրույքի և պետական պարտատոմսերի կորի կարճաժամկետ […]
17:29 04.02.2025
ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչությունը կազմակերպել է հանդիպում պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր ներկայացնել պետական բյուջեի հաշվետվության նոր ձևաչափի մանրամասները: Հանդիպման շրջանակներում ֆինանսների նախարարության համապատասխան մասնագետները ներկայացրել են ձևաչափում իրականացված փոփոխությունները՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն տարբեր շահառուների համար պետական բյուջեի հաշվետվությունը դարձնել էլ ավելի մատչելի: Հանդիպման մասնակիցները հնարավորություն են […]
17:06 04.02.2025
Աշխարհում առևտրային պատերազմը կսրվի, Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր է ձեռնարկում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Միջազգային համակարգն այսօր ցավալի շրջան է ապրում: Աշխարհաքաղաքական պայքարն այլևս չի ընթանում այնպես, ինչպես նախկինում էր: Մենք հետևում ենք վերջին զարգացումներին: Առևտրային պատերազմում պայքարը կսրվի: Նման ցավալի համատեքստում Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր […]
12:20 04.02.2025
Փետրվարի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:
12:26 02.02.2025
Չինաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքերի սահմանումը, հայտարարել է, որ «առևտրի և մաքսատուրքերի պատերազմում հաղթողներ չկան»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերը Մեքսիկայից և Կանադայից կազմել են 25%, իսկ Չինաստանից ապրանքների համար՝ 10%։
11:40 02.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ:
10:57 02.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Փաստաթուղթը նախատեսում է Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման համար սահմանել 25% մաքսատուրք, իսկ Չինաստանից՝ 10%:
16:28 01.02.2025
Փետրվարի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) 2024 թվականի գործունեության հաշվետու միջոցառմանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է 2024 թվականին իրականացված և 2025 թվականին նախատեսվող ծրագրերը, որոնք միտված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ոլորտի մրցունակության ամրապնդմանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է, […]