17:46 27.02.2025
Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը:
Նպատակը՝ առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների կողմից 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները 2025 թ. հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում հարկային բեռի համաչափությունն ապահովելու համար վերջիններիս աջակցություն տրամադրելն է: Հիմնավորման համաձայն՝ 2025 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը (4 տոկոսից դարձել է 9.5 տոկոս):
Միևնույն ժամանակ, շրջանառության հարկի գումարից ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազաների բացակայության դեպքում) Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ենթակա է նվազեցման հետագա հաշվետու ժամանակաշրջանների առևտրական (առք ու վաճառքի) ձևավորվող հարկման բազաների նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից: Մինչև 2025 թ. հունվարի 1-ը առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարված ձեռքբերումները 2025 թ. հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում առաջանում է լրացուցիչ հարկային բեռ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 2025 թ. հունվարի 1-ը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում այդ ձեռքբերումների գծով շրջանառության հարկի գումարից նվազեցումները կատարվել են 4 տոկոսի չափով: Արդյունքում ակնկալվում է՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով շրջանառության հարկի համակարգի վերանայման անցումային փուլում այդ գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել համաչափ հարկային բեռ:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հարցն այն օրինակներից մեկն է, որ որոշակի փոփոխություններ են իրականացվում մասնավոր հատվածի գործընկերների հետ շփումների արդյունքում:
«Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի շրջանառության հարկ վճարողները, օգտագործելով Կառավարության աջակցության այս անցումային ժամանակահատվածը, իրենց ձեռնարկատիրական գործունեության մոդելը վերանայեն այնպես, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռքբերումները և այլ ծախսերը կատարեն առավելապես փաստաթղթավորմամբ, որի պարագայում ոչ միայն հարկային բեռի բարձրացում չի լինի, այլ նաև կարող է լինել հարկային բեռի նվազեցում», -ասել է նախարարը:
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ծրագրից օգտվելու նախապայմանները.
«Հարկ վճարողին աջակցությունը տրամադրվում է, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները՝ 2024 թվականին իրականացրել է առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում հանդիսացել է բացառապես շրջանառության հարկ վճարող, դիմումի ներկայացման օրվա նախորդ օրվա դրությամբ ամբողջությամբ կատարվել են վճարման ենթակա շրջանառության հարկի պարտավորությունները:
Եռամսյակի արդյունքներով առևտրական գործունեությունից շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության 5 տոկոսը, կամ հարկ վճարողի մոտ առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով շրջանառության հարկի գումարի չնվազեցված և փոխանցված գումար: Հարկային մարմին են ներկայացրել առևտրական գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկատվություն: Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվելու է 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար»:
Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցությունը չափերը.
«Եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այլ գործունեության մասով իրացման շրջանառության 5 տոկոսը կազմող գումարի դրական տարբերության չափով, եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության մեկուկես տոկոս կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարի չնվազեցված և փոխանցված գումար: Ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմին՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնի նախագծով սահմանվող ձևին համապատասխան դիմում: Դիմումը 2025 թվականի առաջին եռամսյակի համար կարող է ներկայացվել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, այս թեման արդեն մի քանի տարի է ինչ քննարկվում է.
«Մենք մի կողմից ասում ենք, որ պայքարում ենք ստվերի դեմ, մյուս կողմից օրենսդրական միջանցքներ ենք ստեղծել ստվերի աճի համար: Եվ դրա թիվ 1 միջանցքը շրջանառության հարկն էր, շրջանառության հարկի այն տրամաբանությունը, որը մենք դրել ենք»:
Վարչապետն ընդգծել է, որ թեմայի շուրջ քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ վատ համակարգ ունենալը մի պրոբլեմ է, այդ համակարգը փոխելը կամ այդ համակարգից հրաժարվելը երկրորդ պրոբլեմն է:
«Հիմա եկել ենք այն եզրակացության, որ ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ անենք, և հարկը պիտի, այո, ավելացնենք՝ ստվերի, այսպես ասած, գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք: Շրջանառության հարկի հետ դա է տեղի ունեցել: Այսինքն՝ նվազեցման հնարավորությունը, եթե ամեն ինչ օրինական տրամաբանությամբ է գնում, հարկն իրականում նվազել է՝ դառնալով 1 տոկոս, շրջանառության 1 տոկոսի մասին է խոսքը: Այս ընթացքում որոշակի քննադատություններ եղան, կրքեր բորբոքվեցին և այլն: Այդ ամենով և ամենայն հարգանքով՝ Կառավարությունն իր քաղաքական կամքն արձանագրեց: Արձանագրեց, որ այդ քաղաքական կամքն անբեկանելի է և այլ տարբերակ չկա: Բայց մյուս կողմից մենք ասացինք նաև, որ սա վնաս հասցնելու ակտ չի: Սա ընդհակառակը օգնելու, աջակցելու, որպեսզի բիզնեսն իր առաջ ավելին անելու, ավելի ճիշտ մոտիվացիաներ ունենալու, այդ նպատակն ենք մենք հետապնդում: Իհարկե, մենք նաև հընթացս մոնիթորինգ կանենք»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ կրքերը որոշակիորեն հանդարտվեցին, Կառավարությունը փորձել է գտնել ընդունելի տարբերակ, որպեսզի և՛ քաղաքականությունն արձանագրվի, և՛ քաղաքականությունը ներդրվի և իրականություն դառնա.
«Դրա համար մենք գնացինք հետևյալ ճանապարհով: Եթե շատ բարդ տեքստը պարզեցնենք, ըստ էության, մենք ասում ենք հետևյալը՝ եթե արդյունքում հարկը նախկինում սահմանված այն վերին շեմից՝ 5 տոկոսից ավելի կլինի, մենք այդ ավելի մասը կվերադարձնենք տնտեսվարողներին»:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...