16:00 22.12.2022
Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնել է վարչապետը: Կառավարության նոր որոշումներով 2023-ի հունվարի 1-ից կսահմանվեն խնամքի նպաստի նոր չափորոշիչներ, կրթամշակութային մի շարք հաստատություններում կիրականացվեն կապիտալ ծրագրեր, բազմաբնակարան շենքերում օրենքի փոփոխությամբ կկանխվեն ապօրինի շինարարությունները և սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար 3 մլրդ 246 միլիոն դրամ կհատկացվի 8 […]
13:00 22.12.2022
2022 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը: Նոյեմբերի տվյալներով 701 հազար 451 աշխատատեղ կա: Այսպիսով՝ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի […]
11:56 22.12.2022
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի շրջափակման 11-րդ օրվա պատկերը. Ըստ այնմ՝ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահասներ, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից, 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում, 19 անձ, որից 13-ը՝ երեխաներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ:
21:11 21.12.2022
2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը և կազմել 701,451 մարդ` գերազանցելով անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը 47,551-ով։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Միջին աշխատավարձը կազմել է 265 հազար դրամ` անցած տարվա 220 հազարի համեմատ` ավելի քան 20% աճ։
20:17 21.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 21-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.44 դրամ է, վաճառքը՝ 403.19 դրամ: Եվրոյի առքը միջինը 410 դրամ է, վաճառքը՝ 428.06 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.29 դրամ է, վաճառքը՝ 5.85 դրամ:
09:35 21.12.2022
Ռուսաստանն ու Հնդկաստանը փոխադարձ առևտրում սկզբունքորեն հեռանում են դոլարից և եվրոյից, RIA Novosti-ին ասել է ՌԴ ԱԳՆ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։ Նա ասել է, որ պետք է սկսել անցնել ազգային արժույթներին։ Քաբուլովը հավելել է, որ լիարժեք անցման համար անհրաժեշտ է ամբողջությամբ լուծել առևտրային գործառնություններում մնացած անհավասարակշռության հարցը։ «Հնդկաստանը դեռ մեզանից ավելի շատ է գնում, […]
09:26 21.12.2022
Համաշխարհային բանկը համաձայնեցրել է Ուկրաինային ավելի քան 600 մլն դոլարի չափով ֆինանսական աջակցության հերթական փաթեթը, այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի երաշխավորությամբ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 500 դոլար վարկ կտրամադրվի բնակչությանը պետական վճարումների ծախսերը հոգալու համար։ ՀԲ-ն մտադիր է նաև ներդրումներ կատարել բժշկական օգնության որակի և մատչելիության բարելավման […]
08:09 21.12.2022
Գազի ԵՄ-ի նոր սահմանաչափը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա Ռուսաստանից խողովակաշարերի մատակարարումների վրա, սակայն դա կթուլացնի Եվրոպայի ազդեցությունը՝ որպես առևտրային գործարքների կենտրոն և ավելի քիչ գրավիչ կդարձնի ներդրողների համար, «Իզվեստիա»-ի հետ զրույցում կարծիք են հայտնել փորձագետները: Դեկտեմբերի 19-ին ԵՄ երկրները պայմանավորվել են կապույտ վառելիքի գնի սահմանաչափի շուրջ 180 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար. փոփոխությունն ուժի մեջ […]
20:00 20.12.2022
2022 թվականի 11 ամսվա ընթացքում Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 17,018 մլրդ դոլար, ինչը 32,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրանքների արտահանումից Վրաստանի եկամուտը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31,8 տոկոսով։ Հաղորդում է Aliq Media-ն։ 2022 թվականի հունվար-նոյեմբերին վրացական ապրանքների արտահանումը Հայաստան և Ղազախստան զգալիորեն աճել […]
19:16 20.12.2022
Ուզբեկստանն առաջին կոնտեյներային գնացքն ուղարկել է Եվրոպա Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղիով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Այս տեղեկությունը տարածել է ուզբեկական Podrono.uz-ը՝ վկայակոչելով Ուզբեկստանի երկաթուղիների հայտարարությունը: Փախանցում է aliq.ge-ն։ Ըստ Podrono.uz-ի՝ գնացքը կերթևեկի Ուզբեկստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Բուլղարիա/Եվրոպա երթուղիով, լաստանավային անցումներով կհատի Կասպից և Սև ծովերը: Նոր երթուղու երկարությունը կազմում է ավելի քան 4 000 կիլոմետր։ Պղնձի խտանյութով բեռնված առաջին կոնտեյներային գնացքը Ուզբեկստանից […]
18:06 20.12.2022
Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ից ստացել է 2 միլիարդ դոլար, որը հատկացվել է Համաշխարհային բանկի միջոցով՝ Ուկրաինայի պետական բյուջեին աջակցելու համար։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ուկրաինայի պետական բյուջեն Համաշխարհային բանկի հավատարմագրային հիմնադրամից ստացել է 2 միլիարդ դոլարի դրամաշնորհային միջոցներ»,- նշել են Ուկրաինայի ֆինանսների նախարարությունից։ Միջոցները տրամադրվել […]
12:34 20.12.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ՝ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 55 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 18.980.940 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 2.998.670 ՀՀ […]
12:10 20.12.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված սահմանափակումների ենթակա՝ թափոն չհանդիսացող ապրանքների և ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկերը, որոնք նախկինում արդեն իսկ որակվել են որպես հսկման ոչ ենթակա ապրանքատեսակներ` համապատասխանաբար տվյալ ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից: Ցանկերը հասանելի են ՊԵԿ […]
08:34 20.12.2022
Դոլարը ժամանակավորապես անկում է ապրում հիմնական արտարժույթների նկատմամբ, սակայն նոր տարում կամրապնդվի, Պրայմ-ին ասել է Sovcombank-ի գլխավոր վերլուծաբան Միխայիլ Վասիլևը։ Փորձագետի կարծիքով՝ հաջորդ տարի ամերիկյան արժույթին կդրդի ռեցեսիան, ռեկորդային գնաճը, աշխարհում տոկոսադրույքների բարձրացումը, պարենային և էներգետիկ ճգնաժամերը։ Բացի դրանից, դոլարը կարող է աջակցել ԱՄՆ Fed-ի տոկոսադրույքի բարձրացմանը 5,2 տոկոսից մինչև 7-10 տոկոս՝ կախված տնտեսական իրավիճակից: […]
18:58 19.12.2022
Այս տարի Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները խորացել են`ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների: Գրում է Aliq Media-ն։ Ըստ այդմ՝ 11 ամսում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 49,2 տոկոսով և կազմել 2,205 մլրդ դոլար. Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 13 տոկոս մասնաբաժնով։ Ներմուծումը Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության մեջ […]
12:54 19.12.2022
Տնտեսվարող սուբյեկտներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը, հաշվի առնելով նաև Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը՝ համատեղ Ստեփանակերտի արտակարգ իրավիճակների քաղաքային բաժնի և ոստիկանության ծառայողների, հանրախանութներում և կրպակներում իրականացրել են ակնադիտական զննություններ, կապված ամանորյա պայթուցիկ առարկաների և ճայթռուկների վերաբերյալ: Ակնադիտական զննությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք […]
12:34 19.12.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, տնտեսական աճի կանխատեսումները, անդրադարձել տնտեսության առաջահերթություններին, տնտեսության արտադրողականության աճին: «Մենք այս տարի սկսեցինք տնտեսության արդիականացնման ծրագիրը, որի ներքո ընկերությունները կարող են սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերել, իսկ կառավարությունը կսուբսիդավորի […]
19:35 17.12.2022
Իրանը բարձրացրել է ուրանի հարստացման տեմպերը՝ հասցնելով ամենաբարձր ցուցանիշին Իսլամական Հանրապետության միջուկային արդյունաբերության պատմության մեջ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այսօր Իրանի ուրանի հարստացման կարողությունները հասել են երկրի միջուկային արդյունաբերության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ ավելի քան կրկնապատկելով նախորդ մակարդակները», – մեջբերում է Tasnim-ը […]
12:17 17.12.2022
Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Այս մասին հայտնում է Հանձնաժողովը: Սոցցանցերում դիտարկումների և Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների […]
12:05 17.12.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Երևան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանն անդամության շրջանակում տնտեսական մրցակցության ոլորտում համագործակցության զարգացման ընթացիկ և հետագա ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՏՄ իրավապայմանագրային բազայի […]
21:45 16.12.2022
Առավոտ է. Ստեփանակերտի փողոցներում ավտոմեքենաները սովորականից քիչ են. Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումից հետո բենզին և դիզվառելիք Արցախ չի մատակարարվում, հեղուկ գազն էլ սպառվել էր գազամատակարարման դադարեցումից հետո: Ուստի, երթուղային ավտոբուսների թիվը կիսով չափ կրճատվել էր, չէին աշխատում նաև տաքսիները: Վաղն արդեն պատկերն այլ կլինի, քանի որ գազը այսօր առավոտյան վերականգնվեց Արցախի գազամատակարարումը: Գազը դեռ գազալցակայաններ չի […]
16:13 16.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Աշխատանքի […]
13:54 16.12.2022
Հայաստանում կձևավորվի Ներքին գործերի նախարարություն. կառավարության նախաձեռնությամբ գումարած արտահերթ նստաշրջանի ժամանակ խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է համապատասխան նախագիծը: Արտահերթ նստաշրջանի օրակարգը պատգամավորները բավական արագ են սպառել: Քննարկել և ընդունել են նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ՊԵԿ նախագահ […]
08:34 16.12.2022
Մերձմոսկովյան շրջանի մերձքաղաքային բնակարանների առաջնային շուկայում քաղաքային տները տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են, քոթեջները՝ 28%-ով։ Այս մասին «Известия»-ին հայտնել են Inkom-Nedvizhimost-ի վերլուծաբանները: Ըստ նրանց՝ այժմ քոթեջն արժե միջինը 30,7 մլն ռուբլի, հողամասն առանց պայմանագրի՝ 4,8 մլն ռուբլի, թաունհաուսը/դուպլեքսը՝ 33,8 մլն ռուբլի։ Տարվա ընթացքում շատերը զգալիորեն թանկացել են՝ համապատասխանաբար 28%, 19% և 99%: Մերձմոսկովյան շրջանի ծայրամասային […]
22:38 15.12.2022
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110կվ օդային գծով: 44-օրյա պատերազմի հետևանքով տվյալ գծի մի մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և բնականաբար պարունակում է համապատասխան […]
20:51 15.12.2022
Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության միջև դրամաշնորհի հատկացման պայմանագիր է ստորագրվել։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր […]
20:08 15.12.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում կազմակերպվել է քննարկում պարտադիր սպանդանոցային մորթի նկատմամբ իրականացվող համատեղ վերահսկողական միջոցառումները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը: Քննարկմանը մասնակցել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Գուրգեն Խաչատրյանը, ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը, մարզի համայնքների պատասխանատուներ, մարզային կենտրոնի գլխավոր տեսուչներ և այլ պաշտոնատար […]
19:07 15.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Վարչապետին նախ զեկուցվել են ճանապարհաշինության ոլորտի կառավարման մասնագետների պատրաստման, ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների կառուցման ու վերանորոգման գործում նկատվում է որակի բարձրացման դրական փոփոխություն, սակայն այն դեռևս հեռու է […]