09:45 29.12.2022
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: Մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Պոգո» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր […]
09:33 29.12.2022
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել […]
08:05 29.12.2022
Ֆրանսիացիներն, ովքեր իրենց տները փայտով են տաքացնում, դեկտեմբերի 27-ից կարող են 50-ից 200 եվրոյի չափով չեկ ստանալ՝ կախված քաղաքացիների եկամուտներից, հայտնում է Ouest France ֆրանսիական հրատարակությունը։ «Այս միջոցը ձեռնարկվել է կառավարության կողմից՝ օգնելու ֆրանսիական տնային տնտեսություններին հաղթահարել էլեկտրաէներգիայի ծախսերի կտրուկ աճը», – նշվում է հոդվածում։ Կտրոնը կտրամադրվի անձնական հաշիվ-ապրանքագրի (կամ կոլեկտիվ ջեռուցում ունեցող տնային տնտեսությունների […]
22:40 28.12.2022
Ավստրիայի պաշտպանական բյուջեն 2022 թվականին դարձել է ամենաբարձրը երկրի պատմության մեջ՝ հասնելով 2,7 միլիարդ եվրոյի, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները՝ տարեվերջյան զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «2022 թվականի փետրվարի 24-ը շրջադարձային էր ամբողջ աշխարհի անվտանգության քաղաքականության պատմության մեջ: Արդյունքում շատ երկրներ ստիպված եղան վերակազմավորել իրենց քաղաքականությունը: Ավստրիայի համար սա նախևառաջ նշանակում է […]
19:43 28.12.2022
Ռուսաստանն ու Թուրքիան արդեն սկսել են աշխատել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախագծի իրագործման վրա, չորեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ ռուսական ծովային «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարներն այժմ աշխատում են։ «Այժմ Թուրքիան և մենք սկսել ենք աշխատել այս երկրում գազային հանգույցի […]
19:35 28.12.2022
Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Հայտարարություն է տարածել Արցախի կառավարությունը։ «Հաշվի առնելով սակայն հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված […]
16:13 28.12.2022
Դեկտեմբերի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարբեր գյուղերում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման 2 դեպք։ Արագածավան գյուղում արձանագրված առանց համապատասխան թույլտվության իրականացվող պեռլիտի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։ Դաշտադեմ գյուղում հայտնաբերված առանց համապատասխան փաստաթղթերի առկայության օբսիդիան տեսակի ապար տեղափոխող «ՄԱՆ» մակնիշի բեռնատարը տարվել է Ոստիկանության բաժին։ Նախապատրաստված […]
14:04 28.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 28-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.22 դրամ է, վաճառքը՝ 402.67 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.86 դրամ է, վաճառքը՝ 428.53 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.26 դրամ է, վաճառքը՝ 5.81 դրամ:
10:05 28.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն հանդիպումներ Է ունեցել մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ռեստորանների և հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի և ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց խնդիրները, քննարկելու ստեղծված ճգնաժամային իրավիճակում որոշակի կարգավորումների ներդրման հնարավորությունները: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել տնտեսվարողներին՝ նրանց ըմբռնման և արժանապատիվ վարքագծի համար՝ նկատելով, որ ապրանքների սղության պայմաններում Արցախում […]
08:02 28.12.2022
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Forbes.ua հրատարակությունը հրապարակել է ուկրաինացի 20 ամենահարուստ ձեռներեցների վարկանիշը, որոնց թվում Պորոշենկոն, ով «Ռոշեն» հրուշակեղենի կոնցեռնի սեփականատերն է, զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ «Պյոտր Պորոշենկո. Ոլորտ – Սննդի արդյունաբերություն. Ընկերություն – ՌՈՇԵՆ. Կարգավիճակը (ըստ – խմբ.) 2022 թվականի փետրվար – 1,6 միլիարդ դոլար. […]
19:55 27.12.2022
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կավարտվի 2024 թվականին, տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին նշել է, որ երկաթուղու կառուցումն ակտիվորեն ընթանում է, և աշխատանքի 86 տոկոսն արված է: «Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր բարեկամ Ադրբեջանի հետ, և այս նախագիծն ավարտելու համար հատկացվել է 100 մլն դոլար: Երկու տարի հետո նշված նախագիծը […]
19:26 27.12.2022
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 29,886,500 դրամ գումար է հատկացվել Վարդենիսի 17 անասնապահական տնտեսություններին՝ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով հասցված վնասները վերականգնելու համար։ Տնտեսություններին աջակցման գումարը տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին եւ Վարդենիս համայնքի անասնապահական տնտեսությունների ներկայացուցիչներին։ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել աջակցել 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական ագրեսիաների […]
18:09 27.12.2022
Կառավարության որոշմամբ գյուղացիական տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու համար Տավուշի մարզին պետական միջոցներից հատկացվել է 11 միլիոն 741 հազար դրամ՝ սահմանամերձ բնակիչների կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների ձեռք բերման նպատակով, որպես պետական աջակցություն: Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է մարզի սահմանամերձ բնակավայրերի այն բնակիչներին, ովքեր պետք է աջակցություն ստանան կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների […]
12:54 27.12.2022
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում նրանց խնդիրների մասին, ինչպես նաև քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում […]
09:07 27.12.2022
Ուկրաինական ճգնաժամը թուլացրել է ԱՄՆ դոլարը և ամրապնդել է համաշխարհային ընկալումը, որ բազմաբևեռ համակարգը ավելի լավ է աշխարհի համար, ասել է Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռոբերտ Ռաբիլը ֆրանսիական Brunobertez պորտալում հրապարակված հոդվածում։ Այսօր ամերիկյան արժույթը գլխավորն է, աշխարհում ֆինանսական գործարքների մեծ մասն իրականացվում է դոլարով։ Այնուամենայնիվ, 2000 թվականից ի վեր շատ երկրներ փորձում են […]
08:00 27.12.2022
Միացյալ Նահանգները արհեստականորեն ստեղծեց գնաճ, որպեսզի արժեքավոր ակտիվ՝ ոսկի գնի չապահովված թղթային փող թողարկելով. ապագայում պետությունները կարող են օգտագործել այն ամեն ինչի համար համաշխարհային գները փոխելու համար, Փրայմ գործակալությանն ասել է պատմաբան-տնտեսագետ Անդրեյ Բիկովը։ «Այսօր ԱՄՆ-ը պատրաստվում է վերադառնալ ոսկե մետաղադրամների օգտագործմանը. Կենտրոնական բանկի թվային «ոսկե մետաղադրամները» հանդես կգան դրանց դերում»,- համոզված է նա։ Եթե […]
18:29 26.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Ես որևէ կասկած չունեմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարևոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում և իմ անձնական գնահատականով Ձեր նշանակումը կհանգեցնի նաև կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել […]
15:18 26.12.2022
Ակներցիներն այսուհետ Գորիս կհասնեն ուղիղ, ասֆալտապատ ճանապարհով։ Հանդիսավորությամբ բացվել է Գորիս-Ակներ վերակառուցված ճանապարհը: Այն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով էլ ամբողջովին ասֆալտապատվել է Դիտակետի հարակից տարածքը։ Հիմնադրամների օժանդակությամբ էլ Ակներում կառուցվել է նոր խաղահրապարակ, իսկ Վերիշենում՝ վերակառուցվել մանկապարտեզ: Արդյունքում Ակներ և Վերիշեն բնակավայրի շուրջ 150 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա։ Գորիսն […]
14:28 26.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 26-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.67 դրամ է, վաճառքը՝ 403.22 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.44 դրամ է, վաճառքը՝ 428.72 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.41 դրամ է, վաճառքը՝ 5.92 դրամ:
14:13 26.12.2022
Գերմանական «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավտոբուսների տեղափոխումը կիրականացվի փուլ առ փուլ: Մինչև տարեվերջ Երևան կհասնի նաև «Zhong Tong» մակնիշի 30 ավտոբուս: Նոր ավտոբուսների ներկրմանը զուգահեռ ընթացքի մեջ է վարորդների հավաքագրման գործընթացը: Արդեն իսկ գրանցվել է քննությոնները հանձնած 120 վարորդ: Հարկ է նշել, որ […]
11:46 26.12.2022
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքին ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցները համատեղ շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում Սևանա լճի տարածքում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դորս եկող ճանապարհների հենակետերում։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 2470 հատ, 870 կգ «սիգ» տեսակի […]
10:41 26.12.2022
Տևական դադարից հետո Փորձագիտական կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժինը սկսել է իրականացնել մանրաթելերի և գործվածքների որակական և բաղադրության քանակական փորձաքննություն: Այս մասին հայտնում են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից: Նշվում է, որ հետազոտման օբյեկտ կարող են լինել՝ առանձին տեքստիլային թելեր և թելեր տեխնիկական օգտագործման համար, թելային արտադրանքներ, մանվածքներ, կարի թելեր, կտորներ, տրիկոտաժ, կտորից […]
08:27 26.12.2022
EvaBeta Russia-ի գործընկեր, բանկային ոլորտի մասնագետ Սերգեյ Գրիգորյանը խոսել է վարկերի վերաբերյալ այն միֆերի մասին, որոնց չպետք է հավատալ։ «Փրայմ»-ին տված հարցազրույցում նա բացատրել է, որ վարկ ստանալու համար պարտադիր չէ ունենալ կատարյալ վարկային պատմություն։ «Եթե բանկերը գումար տրամադրեին միայն իդեալական վարկառուներին, նրանք այդքան հաճախորդ չէին ունենա»,- ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով, եթե վարկային վարկանիշը […]
23:11 25.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 25-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.59 դրամ է, վաճառքը՝ 403.38 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.29 դրամ է, վաճառքը՝ 428.76 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.34 դրամ է, վաճառքը՝ 5.93 դրամ:
20:00 24.12.2022
Աշոցք խոշորացված համայնքի Արփենի, Բաշգյուղ, Փոքր Սարիար և Կրասար բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը է 90 մլն 643 հազար դրամ է կազմել, որից կառավարության համամասնությունը՝ 70 տոկոս (բարձր լեռնային)՝ 63 մլն 450 հազար դրամ։ Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը 51 […]
17:23 24.12.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2023 թվականի բյուջեն, որի ծավալը կազմում է 1,7 տրիլիոն դոլար։ Օրինագծին կողմ են քվեարկել կոնգրեսականները՝ 225, 201՝ դեմ ձայնով։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նշված բյուջեն ներառում է 45 միլիարդ դոլարի փաթեթ, որը պետք է հատկացվի Ուկրաինային օգնելու համար։ Դրանցից 13 մլրդ դոլար կհատկացվի տնտեսական օգնությանը, իսկ 23 մլրդ դոլարը կհատկացվի ռազմական […]
10:33 24.12.2022
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծին, որով նախատեսվում է նաև տնտեսական աջակցությունՀայաստանին ու Արցախին : Նա մասնավորապես գրել է. «Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլար տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական […]
12:03 23.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից։ Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս ընթացքում ՀՀ պետական բյուջեից շարունակական սուբսիդավորում է տրվել 5574 ընտանիքի` ներառյալ 2022 թվականի ընտանիքների թիվը: 2022 թվականի պետական […]
11:48 23.12.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են պեստիցիդների (թունաքիմիկատներ) ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Վարչապետի աշխատակազմից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։ Քննարկման հիմնական թեման պեստիցիդների ներմուծման պահանջների փոփոխությունն էր, համաձայն որի՝ այսուհետ պարտադիր է լինելու պեստիցիդն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության […]