19:54 24.08.2022
Կառավարության կողմից հաստատված աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները օգոստոսի 23-ին այցելել են Մարտունի համայնք, որտեղ հանդիպում են ունեցել տեղի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների, բնակավայրերի վարչական ղեկավարների, հողօգտագործողների և շահառուների հետ։ Ծրագիրը իրականացվում է 1 հա աշնանացան […]
19:38 24.08.2022
Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան շուտով համաձայնագիր կստորագրեն նավթի և գազի փոխանակման վերաբերյալ, հայտնում է Shana-ն։ «Շատ մոտ ապագայում Ռուսաստանից գազի ներկրման և փոխանակման վերաբերյալ վերջնական համաձայնագիր կստորագրվի ռուսական կողմի և Իրանի գազի ազգային ընկերության միջև Մոսկվայում»,- ասել է նախարարը։ Նախօրեին Reuters-ը, վկայակոչելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) աղբյուրներ, […]
19:21 24.08.2022
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով Շիրակի մարզում իրականացվել է 1 մլրդ 216 մլն դրամի աշխատանք։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ 870 մլն 912 հազար դրամի շրջանակներում 11 բնակավայրում իրականացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքներ, շուրջ 40 կմ ջրագիծ, 30 խմոց, 10 հովվի տնակ և կենդանիների 10 հատ հավաքատեղի է կառուցվել։ 3 բնակավայրում ստեղծված […]
16:14 24.08.2022
Որպես միջգերատեսչական արձագանքման համակարգողներ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայաստանում ՄԱԿ-ի թիմի, գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ միասին ներկայացրել են 2021 թվականի Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ ՄԱԿ-ը և գործընկերները նախաձեռնեցին Միջգործակալական արձագանքման ծրագիրը, որպեսզի լրացնեն ՀՀ կառավարության ջանքերը Լեռնային Ղարաբաղից և դրա […]
16:03 24.08.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Գյուղատնտեսական սեզոնի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Վերջինին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզպետները, փոխնախարարներ, շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փոխվարչապետին տեղեկություն է տրամադրել պտղի, բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ներկայացրել է ոռոգման […]
16:00 24.08.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 24-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.87դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 06 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.22 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.75 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով։
10:08 24.08.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան տվյալներ է ներկայացրել տարեսկզբի համեմատ ՀՀ պետպարտքի և Կառավարության պարտքի նվազման վերաբերյալ. «ՀՀ պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով (մոտ 900 մլն դոլար) կամ -8,2%-ով։ Կառավարության պարտքը նվազել է 366 մլրդ դրամով կամ -8,7%-ով։ Կառավարության արտաքին պարտքը նվազել է 585 մլրդ դրամով կամ -19,7%-ով։ Կառավարության ներքին […]
21:13 23.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Սիսիան քաղաքում մասնակցել է «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։ VH Stone ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։ 2015 թվականից ընկերությունը պատկանում է ԶՊՄԿ-ին: Նախկինում շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել էր գործունեությունը 2019 թվականին և չէր գործում ավելի քան 3 տարի։ Այս տարի ԶՊՄԿ-ի նոր […]
20:35 23.08.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 23-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 53 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 4.10 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.76 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.5 դրամով։
19:12 23.08.2022
Վրաստանով բեռնաշրջանառությունն աճել է 1 մլն տոննայով: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին 6 ամսում տրանսպորտի ոլորտը փոխադրել է 20,4 մլն տոննա բեռ: Հաղորդում է jnews.ge-ն։ Աճ է նկատվում ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային բեռնափոխադրումների ոլորտում։ Բացի դրանից, Վրաստանի նավահանգիստները փոխադրել են 6,3 մլն տոննա բեռ, իսկ տարեկան աճը կազմում է 18,8 տոկոս։ Փոթի նավահանգիստը […]
19:05 23.08.2022
Լեհական էներգետիկ խոշորագույն կոնցեռնի՝ Orlen-ի մաս կազմող ANWIL պարարտանյութ արտադրող ընկերությունը դադարեցրել է ազոտական պարարտանյութերի արտադրությունը գազի բարձր գների պատճառով, ասվում է ընկերության օգոստոսի 23-ի հաղորդագրության մեջ։ «Եվրոպայում բնական գազի գների աննախադեպ և ռեկորդային աճի պատճառով ANWIL-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել ազոտական պարարտանյութերի արտադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Գրում է Iz.ru-ն։ Ընկերությունը նշել է, որ բնական […]
18:31 23.08.2022
Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման ծրագրի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում: Այցի ընթացքում դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները: Արձանագրվել է, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են: […]
18:20 23.08.2022
«Անի» թաղամասի մի քանի փողոցներում դեռ քանդման աշխատանքներ են, անցած տարվանից սկսված ջրամատակարարման համակարգի նորացումն ավարտել են, բայց մեկ -երկու տեղամասերում կոյուղատար ցանցի նորոգման գործեր են բացվել։ Դրանց ավարտից հետո էլ, բացի երկու փողոցից մնացածում հիմնանորոգումներ այս տարի չեն լինի։ Սա հայտնի դարձավ գարնանը, երբ 58-ի բոլոր բնակիչները բողոքում էին ցեխից, ամռան այս ամիսներին արդեն […]
10:55 23.08.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական նիստին։ ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՀԽ) 21-րդ նիստը կայացել է Բելառուսի Հանրապետության պետական հսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտի ղեկավարի նախագահությամբ։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի հարկային հետաքննության մարմինների […]
09:50 23.08.2022
Ֆրանսիան երաշտի պատճառով կբախվի կարտոֆիլի անխուսափելի պակասի, Liberation թերթին ասել են ոլորտի մասնագետները: Կարտոֆիլագործների ազգային միության (UNPT) ղեկավար Ժոֆրոյ դ’Էվրիի խոսքով՝ 2022 թվականը բերքատվության առումով վատագույններից է լինելու ավելի քան 20 տարվա ընթացքում։ «Մենք արտադրում ենք ավելի քան երեք միլիարդ եվրոյի կարտոֆիլ, բայց երաշտի հետևանքները կարող են կրճատել ծավալը մեկ միլիարդով», – նախազգուշացրել է նա: […]
23:11 22.08.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 22-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.31 դրամով։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.55 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով։
19:53 22.08.2022
2022թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1 տրլն 898 մլրդ 759․5 մլն ՀՀ դրամ՝ նախորդ եռամսյակի 1 տրլն 484 մլրդ 608 մլն ՀՀ դրամի փոխարեն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն ավելացել է 13%-ով։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել […]
19:47 22.08.2022
Ազգային բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հուլիսին Վրաստանը միջազգային այցելուներից ստացել է 476,1 մլն դոլար եկամուտ։ Ընդհանուր հաշվով, այս տարվա 7 ամսում երկիրը զբոսաշրջությունից ավելի քան 1,6 մլրդ դոլարի եկամուտ է ստացել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հուլիսին ստացված եկամուտը գրեթե 271 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը։ Նշենք, որ նախորդ ամիս ստացված եկամուտը գերազանցում է […]
18:23 22.08.2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ոսկեվազ համայնքի «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն։ Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։ Վերջինիս հիմնադիր սեփականատեր Վահագն Խաչատրյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ջերմոցային տնտեսության առանձնահատկությունները, արտադրվող ծաղիկների տեսականին և վարդերի աճեցման հատուկ տեխնոլոգիական շղթան։ Խաչատրյանը նշել է, որ 6 […]
18:09 22.08.2022
Ռուսաստանից Թուրքիա նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են։ Refinitiv Eikon-ի տվյալների համաձայն՝ Թուրքիան այս տարի Ռուսաստանից մեկ օրում ներկրել է 200 հազար բարել նավթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 98 հազար բարելի փոխարեն։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդ տվյալների՝ թուրքական Tüpraş և ադրբեջանական SOCAR-ի STAR նավթավերամշակող ընկերություններն այս տարի Ռուսաստանի Ուրալի և Սիբիրի շրջաններից նավթի գնման ծավալները […]
15:12 22.08.2022
Նախարար Վահան Քերոբյանն ու «ԳՊ էքսպերտ գրուպ ենթակառուցվածքների արդիականացում» ՍՊԸ տնօրեն Կարեն Գալուստյանը օգոստոսի 22-ին ստորագրել են հուշագիր, որի նպատակն է պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա ապրանքահումքային բորսայի ստեղծման գործընթացի փուլային իրականացումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Հուշագրով նախատեսված ծրագրի հիմնական փուլերն են՝ նախնական տեխնիկատնտեսական հնարավորությունների ուսումնասիրությունը, պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, օրենսդրական նախաձեռնությունը, ապրանքահումքային […]
13:58 22.08.2022
Կենցաղային տեխնիկայի գերմանական արտադրող Robert Bosch GmbH (Bosch)-ը գնորդ է փնտրում Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Ստրելնա գյուղում գտնվող ռուսական երկու գործարանների համար։ Այս մասին օգոստոսի 22-ին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրները: Տեղեկությունների համաձայն, աշխատանքային վիճակում գտնվող գործարանները կարող են արժենալ մինչև 4,4 միլիարդ ռուբլի, քանի որ բաղադրիչ սարքավորումները ստացել են Եվրոպայից։ Այժմ, ոչ աշխատանքային […]
22:13 20.08.2022
Ռազմավարական նշանակություն ունենալուց զատ՝ «Բարեկամության» նոր կամրջի շնորհիվ կավելանա սահմանային անցման կետի թողունակությունը։ Ի՞նչ փուլում է Լաչինի միջանցքի՝ Հայաստանի տարածքում գտնվող հատվածի շինարարությանը: Զրույց Հորիզոնի տաղավարում տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ:
20:00 20.08.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ։ «Այսօր այցելել եմ «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ, որը մասնագիտացված է դիզվառելիքի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ բարձր որակի դիզվառելիքի և գուդրոնի արտադրությամբ»,- այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Ներկայում ընկերության արտադրողականությունն ըստ դիզելային վառելիքի հումքի կազմում է մոտ 2000 տ/տարին, սակայն նպատակ ունեն ավելացնել արտադրության ծավալները։ Ընկերության […]
19:55 20.08.2022
Արդեն երկրորդ ամիսն է՝ Թբիլիսիում բնակարանների վարձակալության արժեքները նվազում են, թեև անցյալ տարվա համեմատ գները մնում են մեկուկես անգամ բարձր, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է TBC Capital խորհրդատվական ընկերությունը։ «Տպավորություն է, որ միգրացիայի ազդեցությունը վարձակալության շուկայի վրա արդեն նվազել է, քանի որ ամսական վարձակալության գները նվազել են հուլիսին», — ասվում է ընկերության կողմից հրապարակված ուսումնասիրության […]
19:20 20.08.2022
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 1700 ծանր բեռնատարներ կանգնած են մնում։ Այս մասին օգոստոսի 20-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Ռուսաստանի սահմանին 1,7 հազար ծանր բեռնատարներ հերթ են կանգնել մեր երկրից հեռանալու համար։ Ոստիկանության աշխատակիցներն ապահովում են Վրաստանի ռազմական մայրուղու անվտանգությունն ու հասարակական կարգը»,- ասել է աղբյուրը։ Նա հավելել […]
18:21 20.08.2022
«Էսֆանդիյար» համատեղ նավթային հանքավայրի շահագործման առաջին փուլը օրակարգում է։ Ակնկալվում է, որ ծրագիրը կավարտվի 36 ամսվա ընթաքցքում։ Այս մասին հայտնել է իրանական օֆշորային նավթային ընկերության ղեկավար Ալիրեզա Մեհդիզադեն։ «Սաուդյան Արաբիայի և Իրանի համատեղ նավթային հանքավայրի շահագործման առաջին փուլը պատրաստ է և հավանության է արժանացել իրանական ազգային նավթային ընկերության կողմից»,- ասել է Ալիրեզա Մեհդիզադեն։ Նրա խոսքով, […]
18:13 20.08.2022
2022 թվականի 1-ին կիսամյակում Լոռու մարզում «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվել է շուրջ 260 տնտեսություն՝ ընդհանուր 335 միլիոն ՀՀ դրամ վարկային գումարի չափով: Պետական աջակցության ծրագրից լոռեցիներն օգտվում են հիմնականում անասնապահության, բուսաբուծության, մեղվաբուծության ոլորտները զարգացնելու համար: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ վերոհիշյալ ծրագրից օգտվող Վանաձոր խոշորացված համայնքի Դարպաս բնակավայրի շահառուների հետ հանդիպել […]
18:05 20.08.2022
Ուկրաինական ցորենով բեռնված առաջին 10 նավերը բարեհաջող տեղ են հասել։ Այս մասին Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Սա Եվրահանձնաժողովի նախագահը անվանել է «լավ սկիզբ» և հավելել է, որ ծովային ճանապարհը պետք է բաց մնա պարենի արտահանման համար։ Օգոստոսի 18-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ընթացիկ ամսվա սկզբից, երբ մեկնարկեց ուկրաինական […]
17:26 20.08.2022
Նորոգվում է հանրապետական նշանակության Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհը։ Մոտ 11 կմ երկարության ճանապարհն անցնում է Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերով։ «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ը ուսումնասիրություններ է կատարել նշված հատվածում և տվել եզրակացություն, որ ճանապարհը ենթակա է միջին նորոգման, ըստ այդմ՝ կատարվում է մասնակի կամ ոչ հիմնային նորոգում, որն համարվում է քիչ ծախսատար և արդյունավետ։ Ծրագիրն իրականացվում է պետական […]