18:38 01.09.2022
Այս տարի առաջին անգամ աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության պետական ծրագրի փոխհատուցվող գումարը կտրամադրվի ոչ թե սերմ արտադրող կամ ներկրող ընկերություններին, այլ հենց հողի սեփականատիրոջը կամ վարձակալությամբ օգտագործողին։ Այս կերպ ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում փոխհատուցվող գումարը կծախսվի ավելի նպատակային և կավելանա մշակվող հողատարածքների չափը: Նախորդ տարի Շիրակի մարզում կատարվել էր 2000 հա-ով պակաս աշնանացան, […]
08:56 01.09.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանին և Չինաստանին վաճառվող սուպերհամակարգիչների և արհեստական ինտելեկտի համար նախատեսված չիպերի համար։ Այս մասին հայտնել է The New York Times-ը։ Nvidia և AMD GPUարտադրող ընկերությունները նշել են, որ կառավարությունն այժմ պահանջում է արտահանման լիցենզիաներ՝ սերվերային համակարգերում օգտագործվող երկու տեսակի բարձր արդյունավետության չիպերի վաճառքի համար: Ակնկալվում է, որ […]
19:58 31.08.2022
Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) վիճակագրական տվյալների համաձայն՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների թիվը կրկին նվազել է: Հաղորդում է Aliq Media-ն։ Հուլիսին Ռուսաստանից Վրաստան է ուղարկվել 100,59 մլն դոլար, տարեկան աճը կազմում է 150 տոկոս: Հատկանշական է, որ հունիսին այս ցուցանիշը կազմել է 492 տոկոս: Ռուսաստանից փոխանցումների թիվն ամենաշատն աճել է մայիսին՝ 888 տոկոսով: Հուլիսին Թուրքիայից՝ 3,68 տոկոսով, […]
19:42 31.08.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան բնակավայրի Իսահակյան և Ա. Խաչատրյան փողոցների գազաֆիկացման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը 19.63 մլն դրամ է, որի 50%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 50%-ը՝ համայնքի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 1300 գծ.մ երկարությամբ պողպատե խողովակներով ցածր ճնշման գազատար, որից կօգտվի 16 տնային տնտեսություն։ Շինաշխատանքներն իրականացնում է «Գագշին ՄՁ» ՍՊԸ-ն, […]
17:15 31.08.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 31-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 21 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 403.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.48 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0․02 դրամով։
22:33 30.08.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 30-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 35 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 406.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.48 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.69 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0․03 դրամով։
22:10 30.08.2022
Փետրվարի 16-17-ին «Skyball» ընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ AX-9 դասի օդապարիկով իրականացրել են ամենաերկարատև՝ 34 ժամ 39 րոպե տևողությամբ, առանց վայրէջքի թռիչք։ «Երեկ մասնակցել եմ ռեկորդի գրանցման և դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Կարևորում եմ «Skyball» ընկերության գործունեությունը Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Այս ռեկորդը ևս մեկ անգամ հաստատում է, որ […]
21:16 29.08.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 29-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0. 30 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 68րամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով։
15:46 29.08.2022
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) քննարկվում է Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման գաղափարը: Այդ հարցը քննարկել են Միության պետությունների տնտեսական գերատեսչությունների ղեկավարները և ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵԱՏՀ)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հարթակներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ օգոստոսի 29-ին այդ մասին հաղորդվում է ԵԱՏՀ-ի տելեգրամ-ալիքում: ԵԱՏՀ-ի ինտեգրացման և մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազևը, որի խոսքը բերված է հաղորդագրության […]
19:13 27.08.2022
Օգոստոսի 1-ից Ուկրաինայից սննդամթերքի արտահանման ծավալը Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում գերազանցել է 1 մլն տոննան, սա նկատելի ձեռքբերում է։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ստամբուլի Հատուկ համակարգող կենտրոնում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ամիր Մահմուդ Աբդուլլահը՝ մեջբերելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։ «Այսօր Սևծովյան նախաձեռնության շրջանակներում հացահատիկի և սննդամթերքի այլ տեսակների արտահանումը գերազանցել է 1 միլիոն տոննան, […]
18:31 27.08.2022
Ռուսաստանը Հունգարիայում երկու միջուկային ռեակտոր կկառուցի: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ «BBC»-ի՝ շինարարական աշխատանքները կսկսվեն մոտ ժամանակներս։ Ռուսաստանի և Հունգարիայի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականին և նպատակ ունի ընդլայնել ատոմակայանը։ Նրանց փոխանցմամբ՝ պետք է նշել, որ Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցները չեն տարածվում Ռուսաստանի միջուկային ոլորտի վրա։ Միևնույն ժամանակ […]
18:02 27.08.2022
Ղազախստանը մեկ տարով դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը։ Այս մասին օգոստոսի 27-ին հայտարարել է երկրի կառավարությունը։ «Վարչապետ Ալիխան Սմայիլովն անցկացրել է պաշտպանական արդյունաբերության հարցերով հանձնաժողովի նիստ։ Մասնակիցները քննարկել են արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության առաջարկը՝ մինչև 2023 թվականի օգոստոսի վերջը դադարեցնել զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական արտադրանքի արտահանումը։ Այս առաջարկին աջակցել են հանձնաժողովի անդամները»,- ասված […]
20:50 26.08.2022
Նորվեգիայի իշխանությունները միացել են հուլիսի 21-ին Եվրամիության սահմանած հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթին։ Թագավորության արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ուրբաթ օրը Նորվեգիայի կառավարության կայքում։ Նոր սահմանափակումները ներառում են Ռուսաստանի Դաշնությունից ոսկու, ինչպես նաև ոսկերչական իրերի գնման, ներմուծման կամ փոխանցման արգելք, Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային ավանդների ընդունման կանոնների խստացում, երկակի նշանակության ապրանքների […]
20:43 26.08.2022
Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի մեծածախ գինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ գերազանցելով 1000 եվրոն մեկ մեգավատ ժամի դիմաց, ինչը 1000%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, գրում է Figaro թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համար երկրում էլեկտրաէներգիայի արժեքը կազմել է 85 եվրո մեկ մեգավատ ժամի համար, նշում է թերթը։ Հաղորդվում է, որ նման […]
20:37 26.08.2022
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչները հանդիպել են Վահագնի բնակավայրում պետության աջակցությամբ հատապտուղների մշակմամբ զբաղվող գյուղատնտեսների հետ։ Այցի ընթացքում նրանք եղել են Փամբակ խոշորացված համայնքի Վահագնի բնակավայրում, որտեղ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հիմնվել են ազնվամորու տնկարաններ: Վարչության պետ Արուս Թումանյանը և գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը բնակիչների հետ զրուցել են պետական աջակցությամբ 2021֊2023 […]
15:19 26.08.2022
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են համագործակցության զարգացման 10 փաստաթուղթ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Դրանց թվում են միավորման մեջ արդյունաբերական կոոպերացման ֆինանսավորման, տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հետագա աշխատնաքի մասին հահանգները: Վարչապետները նաեւ քննարկել են ԵԱՏՄ-ի ալկոհոլային […]
14:34 26.08.2022
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022թ․ հուլիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2022թ․ հունվար–հուլիսը 2021թ․ հունվար–հուլիսի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.1%, 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով, 📈Ծառայությունների ծավալն աճել է 27.5%–ով, 📈Առևտրի շրջանառությունն աճել է 12.5%–ով, 📈Շինարարության ծավալն աճել է 13.6%–ով, 📈Արտահանման ծավալն աճել է 43.9%–ով, 📈Ներմուծման ծավալն աճել է 50.1%–ով։ 📊2022թ․ հուլիսը 2021թ․ հուլիսի […]
13:49 26.08.2022
2022 թվականին Վրաստանից Հայաստան է վերաարտահանվել 2 034 միավոր թեթև մեքենա՝ 14,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Ինչպես տեղեկացնում է Aliq.ge-ն՝ 2021 թվականի առաջին 6 ամիսներին այս ցուցանիշը կազմել է 234 միավոր ավտոմեքենա՝ 1,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Վրաստանի ավտոներմուծողների միության ղեկավար Լաշա Դարբայսելին այս փաստը բացատրել է մի քանի պատճառներով, այդ թվում՝ ռուսական գործոնով, որտեղ […]
10:55 26.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Մինչ նիստի մեկնարկը` ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմավորման 10-ամյակին նվիրված նամականիշերի թողարկման արարողությանը: Վարչապետ Փաշինյանը ընդլայնված կազմով նիստին հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ, նիստի հարգելի մասնակիցներ, նախ ուզում […]
22:30 25.08.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 25-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0. 07 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է Եվրոյի փոխարժեքը կազմել է 403.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.34դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.78 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0․03 դրամով։
19:56 25.08.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանը սննդամթերքի և խմիչքների գրեթե մեկ երրորդը՝ մոտ 31 տոկոսը, գնում է Ռուսաստանից: Հաղորդում է Aliq Media-ն։ Տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը ՌԴ-ից գնել է 238,856 մլն դոլարի ապրանք, իսկ 7 ամսում սննդամթերքի և խմիչքի ամբողջ ներմուծումը կազմել է 772,700 մլն դոլար։ Ավանդաբար երկրորդ տեղում Թուրքիան է. այս […]
19:15 25.08.2022
Եվրոգոտին մտել է «ծանր» ռեցեսիայի մեջ, որը կտևի մինչև տարեվերջ։ Այս մասին հայտարարել են UBS Group AG-ի տնտեսագետները, գրում է Bloomberg-ը։ Տնտեսության դանդաղումը պայմանավորված է էներգակիրների գների աճով։ Տնտեսագետները կանխատեսում են, որ 19 երկրներ երրորդ եռամսյակում անկում կգրանցեն 0,1%-ով, իսկ չորրորդում՝ 0,2%-ով։ 2023 թվականին տնտեսության աճը կանխատեսվում է ընդամենը 0,8 տոկոսով։ «Էներգիակիրների գների զգալի աճի […]
18:52 25.08.2022
Վրաստանում ցորենի ներմուծումը մեկ տարում թանկացել է 82,2 տոկոսով, իսկ տարեսկզբից՝ 30,1 տոկոսով։ Ավելի կոնկրետ, եթե 2021 թվականի հուլիսին Վրաստան ներմուծված ցորենի գինը մեկ տոննայի դիմաց միջինը կազմում էր 225 դոլար, ապա այս տարվա հուլիսին գինը բարձրացել է մինչև 410 դոլար։ Ինչպես հաղորդում է Aliq Media-ն, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվարին […]
18:38 25.08.2022
Պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է էներգացանցից, հայտնել է «Էներգոատոմ»-ը։ Ըստ ուկրաինական ընկերության՝ ատոմակայանի հարևանությամբ գտնվող Զապորոժիեի ՋԷԿ-ի աղբավայրերում բռնկված հրդեհների պատճառով երկու անգամ անջատվել է ատոմակայանի Ուկրաինայի էներգահամակարգի հետ կապ ունեցող չորրորդ գիծը։ Եվս երեքը նախկինում վնասվել են հրետակոծության ժամանակ։ «Արդյունքում կայանի երկու գործող էներգաբլոկներն անջատվել են ցանցից»,- ասվում է «Էներգոատոմ»-ի […]
15:55 25.08.2022
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճում հայտնաբերել և նկարագրել է տանձենու նոր տարատեսակ՝ Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճը՝ Դարելեգիսի ֆլորիստիկական շրջանը, առանձնանում […]
15:32 25.08.2022
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ ի գիտություն սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների․ «Նկատի ունենալով, որ Դուք գործունեություն եք իրականացնում սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն […]
14:50 25.08.2022
Օգոստոսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանն ընդունել են ՌԴ Օմսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերության և առևտրի բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները: Կարևորվել է տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Օմսկի մարզ հայ գործարար պատվիրակության այց կազմակերպելու վերաբերյալ:
13:35 25.08.2022
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 13.1%: Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. ✔️ծառայություններ՝ 27.5%, ✔️շինարարություն՝ 13.6%, ✔️առևտրի շրջանառություն՝ 12.5%, ✔️արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 7%: 2022թ.-ի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 47.7%-ով. արտահանումն աճել է 43.9%-ով, […]
12:06 25.08.2022
Պետական եկամուտների կոմիտեն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային տարվա ավարտից հետո ուսումնասիրում ու վերլուծում է հարկ վճարողների ներկայացրած տարեկան շահութահարկի յուրաքանչյուր հաշվարկ և հայտարարագրված ցանկացած տվյալ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շահութահարկի հաշվարկների վերլուծություններում առավել շատ հանդիպող ռիսկերը վերաբերվում են ծախսերի ուռճացման և եկամուտների թերհայտարարագրման դեպքերին: Ամենօրյա մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված ռիսկերի մասին ՊԵԿ հարկային տեղեկատվության […]
20:00 24.08.2022
Գյումրիի շուկայամերձ հատվածներն ու փողոցները, որոնք բացօթյա առևտրի վայրեր էին, արդեն 20 օր է մաքրված են տաղավարներից, գետնին վաճառվող միրգ ու բանջարեղեն, կենդանական ծագման մթերքներ չկան։ Փողոցներն ու Հաղթանակի պողոտային հարող մայթերն անցուդարձի համար ազատ են։ Բացօթյա առևտրով զբաղվողներից շատերն իրենց առևտուրն այլ տեղ են կազմակերպում։ «Մի քանի հոգի արդեն տեղափոխվել է Միկրոյի շուկա, մի […]