13:17 13.08.2022
ՏՏ ոլորտի 39 ընկերություն՝ 2022թ-ի 1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում են։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների հիման վրա այդ ցանկը կազմել և հրապարակել է Modex գործակալությունը։ ☑️ 17-րդ հորիզոնականում Սոֆթ Կոնստրակտն է, 5,156 մլրդ դրամ ☑️ 54-րդ հորիզոնականում՝ Սինոփսիս Արմենիան (Synopsys Armenia), 2,237 մլրդ դրամ ☑️ […]
12:35 13.08.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այն հարկ վճարողները, ովքեր դիմել են առևտրային բանկին ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու համար, անկախ դիմելու ձևից (թղթային դիմում բանկի մասնաճյուղում, բանկի ինտերնետային կայքի կամ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով) զերծ կմնան որևէ վարչարարությունից անկախ հանգամանքից` անկանխիկ վճարման հնարավորությունն առևտրային կետում ակտիվացված է, թե ոչ: Բանկերը ՀՀ պետական […]
21:00 12.08.2022
Գյումրիի սելեկցիոն կայանի փորձադաշտերումշ ընթացքի հացահատիկային մշակաբույսերի և հատիկընդեղենի բերքահավաք է: Այս տարի ստացված բերքը 2021-ի համեմատ մի քանի անգամ ավելին է: Ըստ մասնագետների, սա պայմանավորված է գիտական բաժիններում ստեղծված հայկական սերմերի արտադրությամբ, որոնք հարմարեցված են տեղի կլիմայական պայմաններին ու ապահովում են բարձր բերքատվություն: Օրեր առաջ հավաքած տեղական արտադրության գարու հատիկները գիտահետազոտական կայանում զտման պրոցես […]
20:27 12.08.2022
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքն ուսումնասիրելու նպատակով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ, ոլորտային պատասխանատուներն այցելում են համայնքներ, հետևում իրականացվող աշխատանքներին։ Հերթական աշխատանքային այցի շրջանակներում քաղաքաշինության վարչության պատասխանատուները եղել են Ամասիա համայնքում, որտեղ դիտարկվել է Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24 փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, առաջին փուլով […]
20:21 12.08.2022
Օգոստոսի 11-ին և 12-ին մեկնարկեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագծին ուղղված առաջին աշխատանքային հանդիպումը: Այդ նպատակով ՀԱԷԿ-ում էին АО “Русатом Сервис”, АО ОКБ «Гидропресс» և АО «Атомэнергопроект» ընկերությունների ներկայացուցիչները՝ АО “Русатом Сервис”-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի ղեկավարությամբ: Տեղեկացնում է Հայկական ատոմային էլեկտրակայանի ֆեյսբուքյան էջը։ Հայկական կողմից խորհրդակցությանը ներկա էին […]
16:18 12.08.2022
Կառավարության վերջին նիստում քննարկված տնտեսական բնույթի ծրագրերի, տնտեսության զարգացման առկա միտումների և խնդիրների վերաբերյալ «Հորիիզոն»-ի տաղավարում Արտակ Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ «Առաջին 6 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսական աճը, տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 11․8 %, որը վերջին 15 տարվա լավագույն ցուցանիշն է՝ առաջին կիսամյակի ակտիվության և որը շատ ուրախալի է։ […]
19:52 11.08.2022
Վրաստանի հետ առևտրային բավականին սերտ հարաբերություններ ունեցող Թուրքիայում նկատվում է բարձր գնաճ։ Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 73,5 տոկոսի, իսկ ամառվա առաջին ամիսներին՝ 78,6 տոկոսի։ Գրեթե 80 տոկոս գնաճը այս երկրի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 24 տարվա ընթացքում։ Թե ինչպես կանդրադառնա գնաճը Վրաստանի վրա, պարզաբանում են փորձագետները․ «Թուրքիան Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է։ Ներմուծվող […]
19:33 11.08.2022
Հաշմանդամություն ունեցողները կօգտվեն պետության ևս 2 օժանդակող ծրագրերից, պետության սուբսիդավորմամբ կավելացվի աշնանացան ցորենի ցանքաշրջանառությունը, Սյունիքում կփորձեն ավարտին հասցնել այլընտրանքային ճանապարհների վերանորոգումն, այլապես կպատժվեն անբարեխիղճ շինարարները։ Որոշումներն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում։ Աշխատավայրում, ուսումնական հաստատությունում, հաշմանդամություն ունենալու հիմքով մարդկանց նկատմամբ խտականությունը բացառելու նպատակով, Կառավարության որոշմամբ կիրականացվի խելամիտ հարմարեցում ծրագիրը։ Մեկ այլ ծրագրով էլ անապահով ընտանիքներում ապրող […]
11:49 11.08.2022
Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն Ուկրաինային աջակցելու համար «գին վճարելու». նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` հինգշաբթի իսպանական El País թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, «քաղաքացիները պետք է պատրաստ լինեն վճարել Ուկրաինայի աջակցության և ԵՄ միասնության» համար: ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը […]
19:47 10.08.2022
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 130 միլիոն 362 հազար դրամ, որի 62 տոկոսը կամ 80 միլիոն 978 հազար 600 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 38 տոկոսը կամ 39 միլիոն 108 հազար 600 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրով […]
19:42 10.08.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում եզդիաբնակ Ֆերիկ համայնքում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 2.98 մլն դրամ է, որի 55%-ը կհամաֆինանսավորի պետությունը, 45%-ը՝ համայնքը։ Ծրագրով նախատեսված է անցկացնել 2․025 կմ երկարությամբ լուսավորության ցանց՝ հենասյուների վրա տեղադրելով 60 Վտ հզորությամբ 39 լեդ լուսատու։ Նախատեսվող աշխատանքների արդյունքում համայնքում […]
19:27 10.08.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է եղել թուրքական «Աբդուլհամիդ հան» հորատիչ նավը շահագործման հանձնվելու պաշտոնական արարողությանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Աբդուլհամիդ հան»-ը հորատման աշխատանքներ կիրականացնի Միջերկրական ծովում: Էրդողանն այս կապակցությամբ ասել է, որ աշխատանքներն իրականացվելու են Թուրքիայի սուվերեն տարածքում, և իրենք դրա համար ոչ ոքից թույլտվություն ստանալու կարիք չունեն: Այս նավը Թուրqիայի ձեռք բերած 4-րդ […]
18:56 10.08.2022
«Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ, որի կառավարության կողմից սուբսիդավորման գումարը կազմել է 655 մլն դրամ: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ, գյուղատնտեսության վարչության պատասխանատուները այցելում են մարզի համայնքներ, տարբեր բնակավայրեր կատարած այցերի ընթացքում իրականացվում է պարարտանյութերի բաշխման գործընթացի […]
13:16 10.08.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում՝ տեղում ծանոթանալու «Մխչյան ֆիշ» և Սիփանիկ համայնք՝ «Ինտեր ակվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ձկնաբուծարաններում ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառված ձկնատեսակներին, դրանց քանակներին, վիճակին և պահման պայմաններին։ Նախարարի տեղակալին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը։ Նախարարի տեղակալը շրջայց է կատարել […]
12:53 10.08.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում մշտապես ոլորտային հսկողություն է իրականացնում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Այս անգամ վարչության դիտակետում էին հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, որոնց նկատմամբ իրականացված միջոցառումների նախապատրաստական և ստուգողական աշխատանքների արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ այն […]
19:52 09.08.2022
Լատվիային կրկին գազ է մատակարարվում Ռուսաստանից, 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է գերմանական «Deutsche Welle» գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ այդ մասին վկայում են Conexus Baltic Grid-ի՝ լատվիական բնական գազի փոխադրման և պահեստավորման օպերատորի տվյալները։ Ինչպես գրում է հրատարակությունը, ռուսական գազը Լատվիա է հոսում Լուհամաա էստոնական կայանի միջոցով։ Լատվիան ապրիլի սկզբին դադարեցրեց ռուսական գազի մատակարարումը այն բանից […]
20:00 08.08.2022
Թորոսգյուղի վարչական տարածքում անասնաբուժական և սննդամթերքի անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող լաբորատորիա է կառուցվում։ Այն Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհի վրա է, իսկ գյուղատնտեսական ծառայություններից օգտվելու են Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների համայնքները, ինչպես նաև Ջավախքի բնակիչները։ Նոր կառուցվող լաբորատորիան կկարգավորի գյուղերում անասնաբույժների պակասի խնդիրը, երբ մեկ անասնաբույժը ստիպված է սպասարկել մի քանի բնակավայրերի։ Աշոցքի տարածաշրջանի անասնաբույժ Նասլին […]
18:52 08.08.2022
Ուկրաինայում հումանիտար գործողությունների համար ՄԱԿ-ին անհրաժեշտ է 4,3 միլիարդ դոլար , ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցում։ Նշվում է, որ փետրվարի 24-ից սկսած ինտենսիվ մարտերի պատճառով առնվազն 17,7 միլիոն մարդ մարդասիրական օգնության և պաշտպանության կարիք ունի՝ մոտ 2 միլիոնով ավելի, քան ապրիլին։ Ուկրաինայի մարդասիրական հարցերով համակարգող Դենիզ Բրաունը կոչ է արել միջազգային հանրությանը […]
18:38 08.08.2022
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ավարտական փուլում են Ալավերդի համայնքի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքները։ Տեղեկացնում է Համաշխարհայինբանկի հայաստանյան գրասենյակը։ Կենտրոնը մեկ հարկի տակ է միավորելու սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով՝ սպասարկելով շուրջ 21 000 շահառուի։ Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 19 հիմնովին վերակառուցված և վերազինված […]
18:08 08.08.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հանգստյան օրերին՝ շուրջօրյա գրաֆիկով, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։ Հանգստյան օրերին՝ օգոստոսի 𝟔-ին և 𝟕-ին իրականացված վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 𝟐𝟏𝟖 տրանսպորտային միջոց։ Արդյունքում 𝟏𝟖 տրանսպորտային […]
15:31 08.08.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2022 թվականի հունիսի վերջին, ըստ էության, հայտարարել էր, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման գծով միառժամանակ վարչարարություն չի իրականացնելու և (կամ) իրականացնելու է պարզեցված վարչարարություն` միաժամանակ հորդորելով հարկ վճարողներին սեղմ ժամկետում ապահովելու օրենքի պահանջների կատարումը: Ընդ որում, ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների […]
15:25 08.08.2022
2022 թվականի նոյեմբերի 7-18 -ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ, Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը ձևավորելու նպատակով, Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է կլիմայի փոփոխությամբ հետաքրքրված բոլոր շահագրգիռ անհատներին, որոնց գործունեությունը միտված է՝ կլիմայի փոփոխության լուսաբանմանը, կլիմայական ֆինանսների ներգրավմանը կամ ֆինանսական վերլուծությանը, կլիմայի փոփոխության հարմարվողականության կամ մեղմման միջոցառմումների մշակմանը կամ իրականացմանը, կլիմայի փոփոխության ոլորտում էկոկրթությանն ուղղված […]
14:15 08.08.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Սեւան համայնքի Գագարին բնակավայրի նորակառույց ջերմոցային տնտեսության շինհրպարակ, որտեղ այժմ շինարարական ակտիվ եռուզեռ է ընթանում։ Այցի մասին նա պատմել է իր ֆեյսբուքյան էջում: Ջերմոցային տնտեությունը հիմնվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում, որտեղ պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է […]
12:04 08.08.2022
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային տարվա ավարտից անմիջապես հետո, ամենօրյա ռեժիմով վերլուծության է ենթարկում շահութահարկի տարեկան յուրաքանչյուր հաշվարկ: ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության ուսումնասիրություններից ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ են դեպքերը, երբ հարկ վճարողները ներկայացնում են շահութահարկի հաշվարկ առանց որևէ թվային ցուցանիշների, սխալ են հայտարարագրում հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկված շահութահարկի գումարները կամ առհասարակ չեն […]
18:06 06.08.2022
Ուկրաինայից եգիպտացորենով բեռնված երեք նավերից առաջինը ժամանել է Ստամբուլ։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Պանամայի դրոշով « Navistar» բեռնատար նավը՝ 33 հազար տոննա եգիպտացորենով, Ուկրաինայից նավարկելու է Իռլանդիա։ Այն Օդեսայի նավահանգստից հասել է Ստամբուլի հյուսիսում գտնվող նշանակված վայր և խարիսխ գցել: Առաջիկա ժամերին նավը կստուգվի Համատեղ կոորդինացիոն կենտրոնի կողմից»,- այս […]
17:36 06.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցում է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի երկօրյա աշխատանքներին, որոնք մեկնարկել են այսօր: Նիստի օրակարգում են ՀՀ տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցերը, ընթացիկ իրավիճակը և կանխատեսվող զարգացումները: Այսօր ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությանը, գնաճային և արժույթային զարգացումների, ինչպես նաև ՀՀ […]
17:29 06.08.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ բնակավայրեր՝ ծանոթանալու 2022 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքներին: Երվանդաշատում մարզպետին ներկայացվել է 30.5 մլն դրամ պայմանագրային արժեքով Ազատության և Սահմանապահների փողոցներում մեկնարկած ասֆալտապատման ծրագիրը՝ 2510 քմ մակերեսով և 40% պետության համաֆինանսավորմամբ: Միաժամանակ անդրադարձ […]