17:59 02.08.2022
«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում գարու համախառն բերքը, նախորդ տարվա համեմատ, աճել է մոտ 3 անգամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նշվել է, որ տնօրեն Դավիթ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ միջին բերքատվությունը գիտական և արտադրական բաժիններում համապատասխանաբար կազմում է 30.3ց/հա և 26ց/հա: Հատկանշական է, որ ցանքատարածությունների մոտ 10%-ը պարարտացվել են օրգանական […]
16:41 02.08.2022
Եվրոպական միությունը հաստատել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» և «Հայաստանի ՔՈՎԻԴ-19 դիմակայման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում դրամաշնորհի ձևով 14.2 մլն եվրո հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը։ Փոխանցման հաստատման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ընտրված ոլորտային ուղղություններում առաջընթացի գնահատման դրական արդյունքները, մակրոտնտեսական կայունությունը, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկությունը։ «Այս հատկացումը Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև […]
12:30 02.08.2022
Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես հայտնում են ԿԲ-ից, նիստի ընթացքում որոշվել է. վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:
20:06 01.08.2022
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրանում մասնակցել է Առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին։ Իրանական կողմից նիստի համանախագահն էր ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Ալի Ռեզա Փեյման Փաքը։ Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության, ՀՀ-ում միասնաբար արդյունաբերական ավանի ստեղծման, հայ և իրանական ընկերությունների միջև գործարար նոր կապերի հաստատման հնարավորությունները։ Այցի շրջանակում […]
19:56 01.08.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022-ի առաջին 6 ամսում Վրաստանի տարածքով անցել է 209 հազար բեռնատար, ինչը 51 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա նշանակում է, որ ամեն օր ավելի քան 1 150 բեռնատար անցել է երկրի տարածքով: Հաղորդում է Aliq Media-ն։ Վրաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր բեռնատար մինչև 2022 թվականի հունիսի 20-ը վճարել […]
19:52 01.08.2022
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը: Առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ: Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ, որի քանակն ըստ անհրաժեշտության հանձնարարվել է ավելացնել: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների […]
19:22 01.08.2022
Ճապոնիայի արևմտյան Ֆուկուի պրեֆեկտուրայում ռադիոակտիվ տարրեր պարունակող շուրջ յոթ տոննա ջուր է արտահոսել Միհամա ատոմակայանի երրորդ ռեակտորից, որի աշխատանքը դադարեցված էր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Kansai Electric Power կայանի ընկերության կայքում հրապարակված զեկույցում։ Նշվում է, որ ռադիոակտիվ հեղուկը դուրս չի եկել ատոմակայանի տարածքից եւ ազդեցություն չի ունեցել շրջակա միջավայրի վրա։ Ընկերության աշխատակիցները սկսել […]
19:06 01.08.2022
ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայսամ ալ-Գայսը հայտնել է կազմակերպության հիմնադիր այն երկրի անունը, որը նավթի շուկայում կայունության հաստատման հարցում լուրջ դերակատարում ունի։ Քուվեյթի Al Ra’I թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ Վենեսուելան Իրանի նման կարևոր դեր ունի նավթի շուկայում։ Նրա խոսքերով՝ ՕՊԵԿ-ի երկրներին անհրաժեշտ է տարեկան 500 մլրդ դոլար ներդրում, որպեսզի կարողանան պահպանել օրական 100 […]
18:36 01.08.2022
Ֆրանսիայի իշխանություններն արգելափակել են մոտ 1,2 միլիարդ եվրո, որը պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարության հետախուզական ստորաբաժանման ղեկավար Գիյոմ Վալետ-Վալան, գրում է La Tribune թերթը։ «Սառեցված գումարի չափը կազմում է մոտ 1,2 միլիարդ եվրո՝ չհաշված Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի միջոցները»,- ասել է նա։ Նրա խոսքերով՝ այդ քայլն իրականացվել է Եվրամիության որոշման […]
17:54 01.08.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում: Սևանա լճի մակարդակը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.64մ (31.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը […]
17:51 01.08.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը ներկայացրել ագրոօդերևութաբանական դիտարկումներ: Նշվում է, որ շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Կատարվել է հերթական վեգետացիոն և սնուցող ոռոգումը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը շարունակվել են գտնվել կաթնային, նախալեռներում՝ մոմային հասունացման փուլերում։ Կատարվել է առվույտի և կորնգանի խոտհունձ։ Հովտային և նախալեռնայինն շրջաններում շարունակվել է պտղատուների բերքահավաքը, լեռնային […]
17:38 01.08.2022
Անդրանատոլիական գազատարը՝ TANAP-ը, այլընտրանք է ռուսական գազի մատակարարմանը Եվրոպայի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը։ TANAP-ը ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազը Վրաստանի տարածքով տեղափոխում է Թուրքիա, իսկ հետո՝ հարավային Եվրոպայի երկրներ։ «Երկու հիմնական այլընտրանքներից մեկը TANAP-ն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը»,- մեջբերում է A Haber հեռուստաալիքը Քալինի խոսքերը, փոխանցում […]
17:25 01.08.2022
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն արդեն անցել են գործնական պարապմունքների. 183 մասնակից, 7 խմբով Արարատյան մաքսատուն-վարչությունում են։ Տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ, նրանք բարեհաջող հաղթահարել են տեսական դասընթացների փուլը․ յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը ուսանողները քննություն են հանձնել, իսկ հիմա գիտելիքները կիրառում են պրակտիկայում։ 15 շաբաթանոց ծրագիրը բաղկացած է 5 շաբաթ […]
16:24 01.08.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 27-ին Կատարի Պետության Դոհա քաղաքում հանդիպել է Համադ նավահանգստի գործադիր նախագահի տեղակալ Աբդուլազիզ Նասըր Ալյաֆեյի հետ։ Այս մասին նշվում է էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր եզրերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում կատարական կողմի ներդրումների իրականացման հնարավորությանը։
13:25 01.08.2022
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երկար տարիներ իրականացնում է ամերիկյան շուկայում միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ՝ հայաստանյան գործարարների համար ստեղծելով լայն հնարավորություններ։ Նախ Քովիդով, ապա նաև Արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված` Միացյալ Նահանգներում կասեցվել էին խորհրդի բոլոր ծրագրերը, որոնք կրկին մեկնարկել են այս տարվա փետրվարից։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահը և գլխավոր քարտուղարը հանդես են եկել ծրագրերն […]
11:17 01.08.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ): Որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է: Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները, վերահասկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը: Արդյունքում պարզվել է, որ այն չի […]
09:14 01.08.2022
Հացահատիկով բեռնված առաջին նավն ուկրաինական նավահանգստից կմեկնի Մոսկվայի ժամանակով 8:30-ին։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 1-ին, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սիերա Լեոնեի դրոշով Razoni նավը, որը բեռնված է եգիպտացորենով, կլքի Օդեսայի նավահանգիստը տեղական ժամանակով ժամը 08:30-ին (հավասարազոր է Մոսկվայի ժամանակին) և կմեկնի Լիբանան», – ասվում է նախարարության թվիթերյան էջում: Ուկրաինական […]
18:32 30.07.2022
Սույն թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կիրականացվի տեղեկատվական արշավ ՀՀ Սյունիքի, ՀՀ Շիրակի և ՀՀ Գեղարքունիքի մարզերում։ Արշավի նպատակն է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի բոլոր բաղադրիչների ներկայացում, ծրագրի […]
18:23 30.07.2022
Ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի նորացման ծրագիրը «Անի» թաղամասում ջրաշինարարն ավարտում է, թեև ժամկետների խախտումներով։ Ոչ միայն «Անի» թաղամասի, նաև Շիրակացի փողոցում իրականացվող աշխատանքները գերմանական KFW բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլն են կազմում։ Այս ծրագրի ավարտն «Անի» թաղամասում, ամեն դեպքում, փողոցների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքների մեկնարկ չի երաշխավորում։ Խոսքը ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի մասին […]
17:14 30.07.2022
Շիրակի մարզում անտառապատ տարածքների սակավությունը, ջրային ռեսուրսների ոչ նպատակային կառավարումը, օդի աղտոտվածությունը, կանաչ գոտիների պակասն ու ոչ լիարժեք պահպանությունը հանգեցրել են բնապահպանական լուրջ խնդիրների: Դրանք նվազեցնելու ուղղությամբ ինչ ծավալի աշխատանքներ են տարվում կամ ինչքանով են քայլերն արդյունավետ։ Ոլորտի պատասխանատուները այս խնդիրներին են անդրադարձել Գյումրիի «Երկխոսության Մեդիա Կենտրոն»-ում անցկացված քննարկմանը։ Ըստ ներկայացված տվյալների անտառապատ է մարզի […]
09:19 30.07.2022
«Հյուսիսային հոսք» գազատարի համար Siemens տուրբին Կանադայից Ռուսաստանի փոխարեն Գերմանիա ուղարկելը չի համապատասխանում պայմանագրի կետերին։ Այս մասին հուլիսի 29-ին հայտնել է «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Վիտալի Մարկելովը։ «Ցանկանում եմ նշել, որ եվրոպացի գործընկերները «Գազպրոմին» մեղադրում են Եվրոպա գազի մատակարարումների անհիմն կրճատման մեջ։ Ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Հենց նրանք չեն կատարում կոմպրեսորային կայանների սպասարկման պայմանագրային պարտավորությունները։ […]
08:19 30.07.2022
Հուլիսյան գնաճի մակարդակը եվրագոտում սահմանել է պատմական նոր առավելագույն ցուցանիշ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով մինչև 8,9%: Հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրոստատի տվյալներին։ Ներկայացնում է korrespondent.net-ը: Համեմատության համար նշվում է, որ հունիսին եվրագոտում գնաճը կազմել է 8,6%: Հուլիսին սպառողական գների աճը դեռևս պայմանավորված է էներգակիրների և պարենային ապրանքների գների արագ աճով։ Միաժամանակ, հուլիսի ցուցանիշը գերազանցել […]
21:00 29.07.2022
Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակիցների համար արդեն մեկ շաբաթ է ընձեռվել է աշխատանքի ընդունվելու նոր հնարավորություն։ Նախաձեռնությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է, ծրագիրը՝ փորձնական՝ 1 տարի ժամկետով՝ լավարկման միտումով։ Աջակցություն կտրամադրվի ինչպես աշխատանք փնտրող պատերազմի մասնակցին, այնպես էլ գործատուին։ Պայմանները հստակ են՝ տարբերակները՝ 3-ը։ 3 դեպքում էլ, հարկավոր է նախ այցելել միասնական սոցիալական […]
20:48 29.07.2022
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, որսորդական հասարակական կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմիների աշխատանքների համակարգող […]
20:42 29.07.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին, գործառնական տնօրեն Վահե Բաթոյանին եւ «Հարավ» շահագործման տարածաշրջանային տնօրինության ղեկավար Սպարտակ Մկրտչյանին։ Մարզպետը կարեւորել է այս հանդիպումն այն համատեքստում, որ կուտակվել էին հարցեր, որոնք մարզային իշխանությունը ցանկանում էր քննարկել ընկերության ղեկավար կազմի հետ։ Արծարծվել են Սյունիքի մարզում՝ «Վեոլիա»-ի սպասարկման տարածքում, խմելու ջրի […]
20:36 29.07.2022
Իրանի Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ «Թուրքիայի ամբարտակաշինության հետևանքներն Իրանի շրջակա միջավայրի անվտանգության վրա» խորագրով քննարկում են անցկացրել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քննարկման ընթացքում Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանի դասախոս, միջազգային հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը ներկայացրել է, թե Անկարան ինչ ծրագրեր է իրականացնում ամբարտակաշինության ոլորտում: Նա ընդգծել է, որ Տիգրիս, Եփրատ և Արաքս գետերի […]
20:11 29.07.2022
Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառման աշխատանքներ։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 922․3 մլն դրամ է, գումարի 45 % կհամաֆինանսավորի կառավարությունը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ծրագրից օգտվելու է 1400 բնակիչ, կառուցվող մակերեսը՝ 19175 քմ։ Իրականացվելու է Գյումրի քաղաքի թվով 3 […]
19:51 29.07.2022
Ավտոարտադրության ոլորտում գործող ընկերությունները, որոնք ցնցվել են այնպիսի ճգնաժամերից, ինչպիսիք են Covid-19-ի համաճարակը, չիպերի ճգնաժամը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, ամռան ամիսներին ժամանակավորապես դադարեցնում են արտադրական գործընթացը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ճապոնական ավտոարտադրող «Toyota» ընկերությունը նույնպես որոշել է որոշ ժամանակով փակել Թուրքիայում գտնվող խոշոր գործարանը: Ընկերության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ օգոստոսի 1-ից սկսած ժամանակավորապես դադարեցվելու […]
14:51 29.07.2022
Եռօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Վրաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլիի հետ։ Նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլին ներկայացրել է անասնահամաճարակային իրավիճակը Վրաստանում, հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, հնարավոր զարգացումները։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, խոսելով այդ բնագավառում Հայաստանում առկա իրավիճակի մասին, կարևորել […]