TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.88 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան և Ռուսաստանն անցում կկատարեն ռուսական ռուբլով առևտրին

17:20 06.08.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  ունեցած հանդիպմանը  համաձայնության են եկել երկկողմանի առևտուրը ռուսական ռուբլով իրականացնելու մասին։ Այս մասին հայտնում է TRT-ն։ «Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք  առևտրում որպես արժույթ ռուբլին կիրառելու հարցում։ Քանի որ մենք առևտուրն իրականացնելու ենք ռուբլով, դա կդառնա Թուրքիայի […]

̰
Դիլիջանում մեկնարկել է Վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը

16:42 06.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են օգոստոսի 6-7-ը, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Նիստին մասնակցում են նախագահ Վահագն Խաչատուրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի […]

̰
«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում անցկացվել է աշխատանքի տոնավաճառ ավելի քան 60 գործատուի մասնակցությամբ

16:36 06.08.2022

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի բացօթյա տարածքում կազմակերպել է աշխատանքի տոնավաճառ՝ «Արցախում աշխատանք կա» խորագրով, պատմում է «Արցախպրես»-ը: Միջոցառման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի պաշտպանության Արցախյան պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին: Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ աշխատանքի տոնավաճառ կազմակերպելու […]

̰
Դիտարկվել են Հայաստանի բնակավայրերի տարածքների արդիականացման վերաբերյալ իտալական ընկերության առաջարկները

20:17 05.08.2022

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են քաղաքաշինության ոլորտում հետազոտություններ և նախագծում իրականացնող իտալական խորհրդատվական ընկերության համահիմնադիր, ճարտարապետ Սանդրո Դի Գանգիին: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Նա ներկայացրել է Հայաստանի մի շարք բնակավայրերի տարածքների արդիականացման վերաբերյալ իր պատկերացումները, որոնք ներառում են պատմական ժառանգության պահպանում, հասարակական ակտիվության կենտրոնների ստեղծում, լոգիստիկ ֆունկցիաների զարգացում, փողոցային ցանցի բարելավում, բնակելի նոր […]

̰
Տրավերտինի ապօրինի արդյունահանում Արարատի մարզում

20:02 05.08.2022

  2022 թվականի օգոստոսի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Արարատի մարզի Վեդի համայնքի Գոռավան վարչական շրջանում հայտնաբերել են տրավերտինի ապօրինի արդյունահանման դեպք։ Պարզվել է, որ գործունեություն ծավալող ընկերությունը դեռևս 2018 թվականի հունվարից չունենալով արդյունահանման թույլտվություն, փաստացի իրականացրել է ընդերքօգտագործում։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

̰
Հանրապետությունում մոտ 450.000 տրանսպորտային միջոցներից գազաբալոնների ճնշափորձարկում է անցել 60.000-ը․ լաբորատորիաներում մեքենաները հերթագրում են օնլայն տարբերակով

19:39 05.08.2022

Գազաբալոնների ստուգաչափման և ճնշափորձարկման պարտադիր պահանջը օգոստոսի մեկից ուժի մեջ է, բայց հազարավոր մեքենաներ դեռ չունեն համապատասխան վկայագրեր, որոնց առկայության դեպքում է թույլ տրվում գազալցակայաններում լիցքավորում կատարել։ ՀՀ ՏԿԵ նախարարության տվյալներով՝ գազաբալոններով շահագործվող մոտ 450 հազար տրանսպորտային միջոցներից ճնշափորձարկում անցել են 60 հազարը: Գործընթացը լիարժեք ավարտելու և մեքենաների կուտակումները նվազագույնի հասցնելու համար նախարարությունը սկսել է […]

̰
Հուլիսին պարենային ապրանքների միջազգային գները նվազել են

19:18 05.08.2022

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Պարենի հենանիշային գների ինդեքսը հուլիսին միջազգային գների նշանակալի անկում է արձանագրել, որտեղ հիմնական հացահատիկային մշակաբույսերի և բուսական յուղերի գները երկնիշ տոկոսային անկում են գրանցել, այսօր հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ): ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հուլիսին միջինում 140,9 միավոր է կազմել, որը 8,6 տոկոսով ցածր է […]

̰
Պուտինը հրամանագիր է ստորագրել ֆինանսական և վառելիքաէներգետիկ ոլորտներում անբարյացակամ երկրների դեմ հակաքայլեր ձեռնարկելու մասին

16:59 05.08.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ֆինանսական և վառելիքաէներգետիկ ոլորտներում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին՝ կապված որոշ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների հետ։ Փաստաթուղթը հրապարակվել է ուրբաթ օրը՝ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Այն նաև արգելում է մինչև 2022 թ․-ի դեկտեմբերի 31-ը մի շարք գործարքներ կատարել՝ կապված անբարյացակամ երկրներից օտարերկրացիների մասնակցության հետ […]

̰
Ի՞նչ են բանակցել Պուտինն ու Էրդողանը Սոչիում

16:57 05.08.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սոչիում անցկացրել են նեղ ձևաչափով բանակցություններ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ռուսաստանի ղեկավարը «Թուրքական հոսքը» անվանել է Եվրոպային Ռուսաստանից գազ մատակարարելու կարևորագույն զարկերակներից մեկը, ինչի համար տարածաշրջանի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Անկարային։ ««Թուրքական հոսքը», ի տարբերություն մեր ածխաջրածինների մատակարարման բոլոր այլ ուղղությունների, աշխատում է նորմալ, […]

̰
Կառավարությունն ընդլայնում է տնտեսության արդիականացման գործընթացը

16:44 05.08.2022

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի ծրագիր, որով նախատեսվում է ընդլայնել տնտեսության արդիականացման գործընթացը։ Այն բխում է կառավարության գործողությունների հնգամյա ծրագրից, որով որ կառավարությունը թիրախավորել է բարձրացնել տնտեսության արտադրողականությունը։ Ասուլիսի ընթացքում ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նրա խոսքերով՝ տնտեսության արտադրողականության բարձրացման համար կառավարությունը պլանավորել է իրականացնել 3 հիմնական աշխատանք․1-ը ուղղված […]

̰
Չոր բեռնատար «Ռոջեն», «Նավիստար» և «Պոլարնետ» նավերը լքել են Ուկրաինայի նավահանգիստները

14:51 05.08.2022

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է ուրբաթ առավոտյան Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով երեք չոր բեռնատար նավերի՝ «Նավիստար», «Ռոջեն» և «Պոլարնետի» մեկնումը։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Բոլոր նավերը, ինչպես նշվում է, կստուգվեն Համատեղ կոորդինացիոն կենտրոնի (ՀԿԿ) ներկայացուցիչների կողմից։ Նավերը ծովային հումանիտար միջանցքով կմեկնեն Ստամբուլ, որտեղ դրանք կզննվեն Համատեղ կոորդինացիոն կենտրոնի ներկայացուցիչների կողմից, հաղորդում է Al […]

̰
«Երեմյան ֆարմ»-ը ԵԱԶԲ-ից 25 միլիոն դոլար կստանա նոր տավարաբուծարան ու խոզաբուծարան կառուցելու համար

14:21 05.08.2022

ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմը» ստորագրել են համագործակցության ներդրումային համաձայնագիր, որի շրջանակում Եվրասիական զարգացման բանկը «Երեմյան փրոջեքթս» ընկերությունների խմբին կհատկացնի 25 մլն ԱՄՆ դոլար՝ արտադրության ամբողջական ցիկլի զարգացման համար: Նախատեսվում է քիչ արտադրողականությամբ կենդանիների փոխարինում ավելի բարձր արտադրողականությամբ կենդանիներով, կերային կուլտուրաների աճեցման համար գյուղատնտեսական տարածքների ընդլայնում և արդիականացում՝ մսամթերքի և կաթնամթերքի […]

̰
ՀՀ վարչական դատարանը մերժել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դեմ հայցը

10:42 05.08.2022

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7185/05/20 վարչական գործով վերահաստատել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 305-Ա որոշման իրավաչափությունը՝ հանձնաժողովի դիրքորոշումների առնչությամբ ձևակերպելով հետևյալ կարևոր մոտեցումները. գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ «էկո» («eco») եզրույթի օգտագործումն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատի) բացակայության պայմաններում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման հերթական դեպքը

10:10 05.08.2022

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Ստացված տեղեկությունների հիման վրա, վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ նշված տարածքում ֆիզիկական անձի կողմից իրականացվել է ավազակոպճային խառնուրդի […]

̰
Պահպանել և բազմապատկել. Ինչպե՞ս և որտե՞ղ գումար պահել ճգնաժամի պայմաններում

08:20 05.08.2022

Ճգնաժամի ժամանակ խնայողությունները պահելը և առավել ևս ավելացնելն այնքան էլ հեշտ չէ. գործիքները, որոնք նախկինում լավ եկամուտներ էին բերում, կարող են խորապես բացասական լինել: Ճգնաժամի պայմաններում գումար խնայելու նրբությունների մասին aif.ru-ն զրուցել է փորձագետների հետ։ Առաջին հերթին պետք է մտածել անվտանգության բարձիկ ստեղծելու մասին, ասել է Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի ազգային տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Սերգեյ […]

̰
Շիրակի մարզում հացահատիկի բերքահավաքը շարունակվում է․ աշնանացան ցորենի միջինը՝ 25 ցենտներ բերք են ակնկալում

21:00 04.08.2022

Շիրակի մարզի Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաքը շարունակվում է։ Վերջին օրերի անձրևները մի փոքր խախտել են հացքաղի ժամկետները ցածրադիր գոտիներում։ Ամբողջ մարզում կատարվել է մոտ 32 հազար հա ցանք։ Նախորդ տարիների համեմատ ուժեղ կարկտահարություններ չեղան, տեղումներն էլ նորմայի սահմաններում էին և նախնական գնահատումներով բերքի միջին ցուցանիշի բավարար արդյունք է սպասվում։ Օրինաչափորեն, Շիրակի մարզում […]

̰
ՏԿԵ նախարարը մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի քննարկմանը

19:12 04.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 3-ին մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերող քննարկմանը, որին ներկա էին նաև Կոտայքի ու Գեղարքունիքի մարզպետները, երկու մարզերի բոլոր համայնքների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում մշակված երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, ծրագրի շրջանակներում ստեղծված […]

̰
Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Տնտեսության արդիականացման ծրագրի մեջ. Քերոբյան

18:26 04.08.2022

Այսօր կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Տնտեսության արդիականացման ծրագրի մեջ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշել է, որ ըստ էության, ընդլայնում են այն ոլորտների ցանկը, որտեղ գործող ընկերությունները կարող են նոր սարքավորումներ գնել, և կառավարությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքների մեծ մասը։ Ծրագրի մյուս բաղադրիչով ընկերություններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման […]

̰
Ընդլայնվում է տնտեսության արդիականացման միջոցառման ոլորտների շրջանակը

15:17 04.08.2022

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020թ. մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» որոշման մեջ՝ նպատակ ունենալով ընդլայնել միջոցառման ոլորտային շրջանակը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ նշված միջոցառումը հաջող իրականացվում է մշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար, որոնց առաջարկվում է թարմացնել իրենց հոսքագծերն ու սարքավորումները մինչև 10 մլրդ ՀՀ դրամի շրջանակում, և […]

̰
Աջակցություն հողակտորների խոշորացմանը. հաստատվել է գյուղնշանակության հողերի միավորման աջակցության 2023-2025թթ. ծրագիրը

15:12 04.08.2022

Գործադիրն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025թթ. ծրագիրը հաստատելու մասին որոշում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի զեկուցմամբ՝ որոշման նպատակն է 2023-2025թթ. պետական աջակցության միջոցով հողերի միավորմամբ խթանել արտադրողականության բարձրացումը և ինքնարժեքի իջեցումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, հողերի նպատակային օգտագործումը և արդյունավետ կառավարումը, գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալի ավելացումը։ Մասնավորապես, նախատեսվում է 30 հա […]

̰
Glovo-ն սոցիալական իրավունքների նոր չափանիշ է սահմանում – նախագիծ «Առաքիչների համար»

11:38 04.08.2022

Glovo աշխարհի առաջատար բազմաբնույթ առաքման հարթակը, հայտարարում է նոր նախաձեռնության մասին։ Նախաձեռնությունը ներկայացնում է ընկերության հանձնառությունը՝ բարձրացնելու սուրհանդակների սոցիալական իրավունքների հասանելիությունը և առաջարկելու տարբեր արտոնություններ՝ անկախ այն հաճախականությունից, որով առաքիչը օգտագործում է հավելվածը: «Առաքիչների համար» ստեղծվել է Fairwork-ի խորհրդատվություններով և առաջարկություններով: Այն սահմանում է նոր չափորոշիչներ, որոնք ներառում են արդար ժամավճար (հիմնված WageIndicator արդար աշխատավարձի […]

̰
Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մեծացել է

19:20 03.08.2022

Transparency International Georgia-ի հրապարակած հետազոտության համաձայն՝ նախորդ տարիների համեմատ մեծացել է Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին Transparency International Georgia-ն ներկայացրել է նոր ուսումնասիրություն՝ «Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից. Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ազդեցությունը»: «Ուսումնասիրության համաձայն՝ 2022 թվականի հունվար-հունիսին Վրաստանի եկամուտը Ռուսաստանից կազմել է 1,2 միլիարդ դոլար, հիմնականում՝ տրանսֆերտների, զբոսաշրջության և ապրանքների արտահանման միջոցով, […]

̰
Երկաթուղային վարպետների քաղաք Գյումրիի երկաթուղայինները պարգևատրվել են մասնագիտական տոնի առիթով

18:50 03.08.2022

Հայաստանի երկաթուղու հարուստ պատմությունը սկսվում է Գյումրիից։ Այն, որ քաղաքը եղել է կարևոր հանգույց, վկայում է կայարանամերձ  հրապարակ տեղափոխված 55 տոննա կշռող տանկ-շոգեքարշը, որն ավելի քան մեկ դար առաջ և առաջին անգամ դեպո է հասել  Թբիլիսի-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղով։ Պատմական շոգեքարշը  համարվում է թանգարանային նմուշ, այն կոսմետիկ վերանորոգումներից հետո դարձել է հիմնանորոգված հրապարակի կարևոր բաղադրիչներից մեկը։ Օգոստոսի […]

̰
Գերմանիայում նշել են էներգետիկ ճգնաժամից խուսափելու միակ միջոցը

17:23 03.08.2022

Բեռլինը պետք է հրաժարվի Ռուսաստանի դեմ «անիմաստ պատժամիջոցների քաղաքականությունից» էներգետիկ աղետից խուսափելու համար. նման կարծիք է հայտնել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության առաջնորդ Տինո Խրուպալլան։ Քաղաքական գործչի խոսքերով՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը չպետք է տաբու լինի Գերմանիայի համար, քանի որ դրանով երկիրը կխուսափի էներգետիկ ճգնաժամից, որը կարող է երկրում ժողովրդական անկարգություններ հրահրել, հայտնում է […]

̰
Կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

16:11 03.08.2022

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ օգոստոսի 2-ին կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՓՄՁ արտադրողականության բարձրացմանն ուղղված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության՝ Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին որոշման մեջ:

̰
Ստամբուլում ավարտվել է ուկրաինական հացահատիկով առաջին բեռնանավի ստուգումը

14:10 03.08.2022

Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնի (ՀՎԿ) փորձագետներն ավարտել են ուկրաինական հացահատիկով առաջին բեռնանավի, որը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղումով։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ստուգման արդյունքներով բեռնանավին թույլատրվել է անցնել Բոսֆորի նեղուցով։ «Ռազոնի» բեռնանավը, որը 27 հազար տոննա եգիպտացորեն է տեղափոխում Լիբանան, շուտով կմտնի Բոսֆոր»,- հայտնել են […]

̰
Ռուսական կողմի հետ համագործակցության արդյունքում Լարսի անցակետի գործող 13 ուղիներին ավելացել են ևս 12-ը

13:41 03.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին, որոնց թվում էր ԱԶԲ տեղական ավագ փորձագետ Սթիվ Ալլենը։ Հանդիպմանը, որի հիմնական քննարկման թեման Հարավային Կովկասում և դրանից դուրս ագրոպարենային ապրանքների մուլտիմոդալ բեռնափոխադրումներն էր, մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյի նախագահ Միհրան Խաչատրյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» […]

̰
Մեկնարկում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերահսկողությունը խստացնելու հերթական փուլը

12:22 03.08.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում գործող սպանդանոցների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպման հետ կապված որոշ խնդիրներ: Սպանդանոցայն գործ ձեռնարկած տնտեսավարողների մտահոգությունը հիմնականում ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքն է, սպանդանոցային մորթն ուղեկցող ձև 5 անասնաբուժական վկայականի կեղծումը, […]

̰
Եթե դրամի արժևորումը չլիներ, գնաճը առնվազն մի քանի տոկոսային կետով բարձր կլիներ. Ներսես Երիցյան

19:32 02.08.2022

Եթե դրամի արժևորումը չլիներ, գնաճը առնվազն մի քանի տոկոսային կետով բարձր կլիներ: Այս մասին մամուլի ասուլիսում նշել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Իսկ 2022 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և կազմել է 10,3%, հայտնել է ԿԲ նախագահի տեղակալը: Նրա խոսքերով՝ օգոստոսի 2-ին տեղի ունեցած Կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման […]

̰
«Վեոլիա Ջուր», «Դորոժնիկ» ընկերությունների և KFW ծրագրի պատասխանատուները և Գյումրիի քաղաքապետը քննարկել են ջրամատակարարման նորացման ծրագրին առնչվող հարցեր

18:28 02.08.2022

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Վեոլիա Ջուր», «Դարոժնիկ» ընկերությունների և KFW ծրագրի պատասխանատուներին/ներկայացուցիչներին: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են KFW բանկի ֆինանսավորմամբ Գյումրու Կոմիտաս, Շիրակացի, «Անի» թաղամասի և, մասնավորապես, 3-րդ և 11-րդ փողոցներում իրականացվող աշխատանքների, դրանց ընթացքի, ժամկետների և բազմաթիվ այլ հարցերի մասին։ Համայնքի ղեկավարն իր խոսքում ընկերության պատասխանատուներին հորդորել […]

̰
BACK_TO_TOP