TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.39 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցները խորացրել են թիմային աշխատանքի հմտությունները

12:13 23.05.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունը աշխատակիցների համար կազմակերպել է թիմի կառուցման (team building) միջոցառում, որին մասնակցել է վարչության ամբողջ աշխատակազմը, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներից: Հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը թիմակցիներին ներկայացրել է ստորաբաժանման առջև դրված խնդիրները և դրանց իրագործման քայլերը՝ կարևորեով ընդհանուր նպատակներին հասնելու գործում թիմային աշխատանքի անհրաժեշտությունը: Անդրադարձ է […]

̰
Նախարար Քերոբյանը մասնակցել է Երևան Թեք Ֆորում 2022 միջոցառմանը

23:00 22.05.2022

Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառմանը։ Նախարարն իր ելույթում անդրադարձել է այն քայլերին, որոնք ձեռնարկում է պետությունը, որպեսզի Երևանը դառնա նոր տեխնոլոգիական կլաստեր. «Վերջին երեք ամսվա ընթացքում աշխատանք ենք կատարել, որպեսզի հասկանանք, թե որն է մեր առաջարկը տեխնոլոգիական աշխարհին։ Մեր առաջարկն է Հայաստանը […]

̰
Ավստրիան սառեցրել է ռուսաստանցիների ակտիվները՝ 254 մլն եվրոյի չափով

22:50 22.05.2022

Ավստրիան, Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ֆոնին, սառեցրել է ռուսաստանցիների ակտիվները՝ 254 մլն եվրոյի չափով 97 հաշիվների համար, հայտնում է ORF հեռուստաալիքը՝ վկայակոչելով կանցլերի գրասենյակի փաստաթղթերը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական ակտիվների որոնումն իրականացնում է ներքին գործերի նախարարությանը կից Պետական ​​անվտանգության և հետախուզության դեպարտամենտի աշխատանքային խումբը՝ այլ գերատեսչությունների հետ միասին։ Մայիսի վերջին կգործարկվի հաշվետվության նոր համակարգ՝ նման ակտիվների […]

̰
Ախուրյան խոշորացված համայնքը ներկայացրել է 3500 տոննա պարարտանյութի պահանջարկ

13:28 22.05.2022

Ախուրյան համայնքի բնակավայրերում շարունակվում է ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրով սուբսիդավորված պարարտանյութերի բաշխման գործընթացը: Ախուրյան խոշորացված համայնքը ներկայացրել է 3500 տոննա պարարտանյութի պահանջարկ, արդեն բաշխվել է 1400 տոննան: Հիշեցնենք, որ կառավարությունը պարարտանյութի սուբսիդավորման որոշումն ընդունել էր գնաճի պայմաններում հողօգտագործողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք […]

̰
Լիտվան հրաժարվել է ռուսական էլեկտրաէներգիայի ներկրումից

12:10 22.05.2022

« էլեկտրաէներգիայի փոխանակման օպերատորի որոշմամբ դադարեցվել է Ռուսաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի առևտուրը, որն իրականացնում էր «Ինտեր ՌԱՕ»-ն։ Այս մասին ասված է Լիտվայի էներգետիկայի նախարարության՝ կիրակի՝ մայիսի 22-ին հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Լիտվան կբավարարվի էներգիայի  ներքին արտադրությամբ և ներմուծմամբ՝ Լատվիայի, Լեհաստանի և Շվեդիայի հետ կապերի միջոցով։ 2021 թվականին Լիտվան Ռուսաստանից ներմուծել է ներքին սպառման համար […]

̰
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առևտրի նախարարներին չի հաջողվել համաձայնության գալ 

11:05 22.05.2022

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների առևտրի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Բանգոկում կայացած ֆորումի վերջնական հայտարարության շուրջ, լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը։ «Եզրափակիչ փաստաթղթի 24 պարբերություններից 23-ը համաձայնեցվել են, որոնք վերաբերում էին տնտեսական և առևտրային օրակարգին: Բայց Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան չաջակցեցին Ռուսաստանի և Չինաստանի կոչին՝ շարունակելու համագործակցությունը ֆորումի օրակարգում»,- նշել է […]

̰
Գերմանիան ու Իտալիան թույլ են տվել ընկերություններին ռուբլով հաշիվներ բացել ռուսական գազի գնման համար

12:19 21.05.2022

«Ռոյթեր» գործակալությունը հայտնել է, որ Գերմանիան ու Իտալիան թույլ են տվել ընկերություններին ռուբլով հաշիվներ բացել ռուսական գազի գնման համար: Լրատվամիջոցը հղում է անում իր աղբյուրներին: Ըստ այդմ՝ Գերմանիան այդ քայլին գնում է՝ ԵՄ-ի հետ համակարգմամբ և չխախտելով նաև Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Ըստ «Ռոյթեր»-ի աղբյուրի՝ նույն իրավիճակն է նաև Իտալիայի դեպքում: Իտալիայի իշխանությունները Եվրահանձնաժողովի հետ […]

̰
Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցը

12:11 21.05.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են համատեղ աշխատել Ուկրաինայից հացահատիկի մատակարարման ուղիներն ապաշրջափակելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Էրդողանի հետ բանակցություններից հետո Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: «Վարչապետը ողջունել է Թուրքիայի առաջատար դերը [ուկրաինական] ճգնաժամի կարգավորման հարցում, նրանք պայմանավորվել են աշխատել միասին՝ բացելու ուկրաինական հացահատիկի պաշարների […]

̰
Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը

11:44 21.05.2022

Հայաստանում ամենաշատ արևային օրերն ունեցող մարզերից մեկում՝ Արագածոտնում ևս 1 արևային ֆոտովոլտային կայան է հիմնվել․ «Բիլդմաստեր» ՍՊԸ կողմից Թալինում կառուցվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» կայանը։ Ծրագրի արժեքը շուրջ 5 մլն դոլար է։ Հանդիսավորությամբ և պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել կայանի բացումը։ Ներկա են գտնվել  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական […]

̰
Հունգարիան առաջարկում է արգելել նավթի մատակարարումները Ռուսաստանից ծովային ճանապարհով

10:08 21.05.2022

Եվրամիությունը կարող է արգելել ռուսական նավթի մատակարարումը ծովային ճանապարհով՝ ցամաքային խողովակաշարերով մատակարարումների էմբարգոյի փոխարեն։ Այսպիսով, ԵՄ-ն կհասնի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների առումով իր նպատակներին, և միևնույն ժամանակ կպահպանվի նրա առանձին անդամների տնտեսությունների բնականոն գործունեությունը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ «Եթե Եվրամիությունը ցանկանում է պատժել Ռուսաստանին նավթային ոլորտում, ապա թող էմբարգո […]

̰
Կհիմնանորոգվեն Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներ

20:22 20.05.2022

Կհիմնանորոգվեն Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության՝ կմ66+000-կմ80+000 /14կմ երկարությամբ/ հատվածը, որի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 3,3 միլիարդ դրամ և Հ-39, /Մ-10/ – Գավառ – /Մ-10/ հանրապետական նշանակության՝ կմ4+300-կմ6+800 /3.4կմ երկարությամբ/ հատվածը, որի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1,55 միլիարդ դրամ։ Մրցույթի […]

̰
ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է ռուսական նավթ գնելու համար կարտել ստեղծելու G7-ի ծրագրերի մասին

15:44 20.05.2022

Յոթնյակի (G7) երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկիրները հինգշաբթի երեկոյան քննարկել են գնորդների կարտելի ստեղծման հարցը՝ ռուսական նավթի գինը վերահսկելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։ «Մեծ կարտել է պետք: Գուցե միայն ԵՄ-ն բավարար չլինի»,- ասել է նա The Wall Street Journal-ում: Նախարարի խոսքերով՝ կարտելը կարող է ռուսական նավթի գնային […]

̰
Կրեմլը բացառում է գազի անվճար մատակարարումները Եվրոպա

15:38 20.05.2022

Ռուսաստանը Եվրոպային գազ անվճար չի մատակարարի, եթե գնորդները հրաժարվեն դրա համար վճարել ռուբլով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Մենք տեղեկություն չունենք այն բոլոր ընկերությունների մասին, որոնց հետ «Գազպրոմը» պայմանագրեր ունի, դա մեր իրավասությունը չէ… Ակնհայտ է, որ ոչ ոք ոչ մեկին անվճար ոչինչ չի մատակարարի»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ […]

̰
Իսրայելն ու Ադրբեջանն ագրարային ռազմավարական ծրագրով տարակուսանքի մեջ են գցել Իրանին

10:23 20.05.2022

Իսրայելը և Ադրբեջանը նախաձեռնել են երկու աշխատանքային խումբ ստեղծել՝ երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում  ռազմավարական ծրագիր մշակելու համար: Այս մասին Բաքվում հայտարարել է Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օդեդ Ֆորերը: «Իսրայելը մեծ գիտելիքներ ունի ագրոտեխնոլոգիաների կիրառման և չոր և կիսաչորային շրջաններում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Ադրբեջանը ցանկանում է զարգացնել գյուղատնտեսությունը շատ ոլորտներում, հիմնել առաջադեմ գյուղատնտեսություն՝ մեծ […]

̰
Բունդեսթագն օրենք է ընդունել, որը թույլ կտա վերահսկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը

09:29 20.05.2022

Մայիսի 19-ին Գերմանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը թույլ կտա վերահսկել ռուս գործարարների դեմ պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ DPA գործակալությանը հղումով։ Նախկինում Գերմանիան չուներ օրենսդրական դաշտ, որը թույլ կտար նպատակային կերպով փնտրելու պատժամիջոցների տակ հայտնված անձանց գույքը, ինչը բարդացնում էր պատժամիջոցների կիրառումը։ Բացի այդ, այդ անձանց ֆինանսական վիճակի մասին տեղեկությունները հաճախ թաքնված […]

̰
Լատվիան մտադիր է վերջնականապես հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից

08:36 20.05.2022

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է ռուսական գազի մատակարարումից հրաժարվելու երկրի մտադրության մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին։ «Մենք նախատեսում ենք գազամատակարարման կայաններ կառուցել և հրաժարվել ռուսական գազից»,- ասել է նա։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Լատվիայի իշխանությունները վստահ են, որ ՆԱՏՕ-ն կաջակցի մերձբալթյան երկրներին «ցանկացած սպառնալիք» հետ մղելու […]

̰
Ի՞նչ նախագծեր ընդունվեցին Կառավարության այսօրվա նիստում

20:28 19.05.2022

Կենսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գնումների, վճարումների դեպքում կստանան 10 տոկոսի չափով հետվճար, 9 մարզի պետությունը կտրամադրի շուրջ 790 մլն դրամի սուբվենցիա, կբարձրանա Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձը։ Օրենքի այս նախագծերն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում։ Հուլիսի 1-ից Հայաստանում կենսաթոշակառուները և նպաստառուներն իրենց քարտերով անկանխիկ եղանակով գնումներ և վճարումներ կատարելու դեպքում կստանան 10 տոկոսի չափով […]

̰
Հաստատվել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Մ1 Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը

19:27 19.05.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (կմ 38+450 կմ 90 + 191 հատված) վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Վերջինիս ընթացքում հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր Տրանշ 2-ի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Բավրա կմ […]

̰
Վրաստանից Ռուսաստան արտահանումների ծավալն ավելացել է

19:15 19.05.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 1,587 մլրդ դոլար, ինչը 32,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Փոխանցում է Aliq Media-ն։ Geostat-ի փոխանցմամբ՝ տեղական արտահանումը (առանց վերաարտահանման) կազմել է ընդհանուր արտահանման 76,1 տոկոսը։ Այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 37,1 […]

̰
Նախարար Վահան Քերոբյանը նիդեռլանդական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում  համագործակցության հնարավորությունները

19:04 19.05.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին ընդունել է նիդեռլանդական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը, ինչպես նաև Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ տնտեսության […]

̰
Կենսաթոշակառուները և նպաստառուներն անկանխիկ գնումների, վճարումների դեպքում 10 տոկոսի չափով հետվճար կստանան

12:53 19.05.2022

Հուլիսի 1-ից անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի 10 տոկոս հետվճար։ Այն չի գերազանցելու 5000 դրամը։ Պարզապես կենսաթոշակառուները և նպաստառուները պետք է գնումներ կատարեն ոչ թե կանխիկ, այլ՝ անկանխիկ եղանակով։ Նախագիծն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։ «Հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ […]

̰
Եվրոպական հանձնաժողովը հրատապ միջոցներ է առաջարկում Ռուսաստանից գազի մատակարարումը դադարեցնելու դեպքում

19:50 18.05.2022

Եթե Ռուսաստանը հանկարծակի դադարեցնի գազամատակարարումը, Եվրոպան պետք է շտապ միջոցներ ձեռնարկի այդ էներգառեսուրսները ռացիոնալ օգտագործելու համար։ Չորեքշաբթի՝ մայիսի 18-ին, առաջարկով հանդես է եկել Եվրահանձնաժողովը: Նախ և առաջ, ըստ ԵՀ ներկայացուցիչների, կապույտ վառելիքը պետք է վերաբաշխվի եվրոպական երկրների միջև և բացառապես սահմանվեն առավելագույն թույլատրելի գներ։ Հանձնաժողովը նախատեսում է «ռացիոնալ օգտագործման և պահանջարկի նվազեցման համակարգված միջոցառումներ»։ «Օրինակ, […]

̰
Զախարովան մեկնաբանել է արևմտյան երկրների կողմից ուկրաինական հացահատիկի արտահանումը

19:38 18.05.2022

Ուկրաինայի տարածքից սննդամթերք, այդ թվում՝ հացահատիկ արտահանելով՝ Արևմուտքը վերջին ունեցվածքն է խլում Ուկրաինայի ժողովրդից։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 18-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան հացահատիկի արտահանումը, իբր համաշխարհային շուկաներում գների իջեցման նպատակով, անվանել է «Ուկրաինայի թալանի քաղաքականություն»։ Դիվանագետը հիշեցրել է մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Ուկրաինայից 20 մլն […]

̰
ԱՄՆ-ը ևս 300 միլիոն դոլար կհատկացնի պարենային գլոբալ ճգնաժամի դեմ պայքարի համար

19:33 18.05.2022

ԱՄՆ-ը ևս 300 միլիոն դոլար կհատկացնի պարենային գլոբալ ճգնաժամի դեմ պայքարելու համար, մայիսի 18-ին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը: «Մենք կհայտարարենք լրացուցիչ պարենային օգնության մասին մայիսի 18-ին պարենային անվտանգության նախարարների հանդիպմանը՝ փետրվարից ի վեր ԱՄՆ-ի պարենային օգնության ընդհանուր ծավալը հասցնելով մոտ 2,6 միլիարդ դոլարի: ԱՄՆ-ն ներդրում է անում՝ մեղմելու պարենի համաշխարհային դեֆիցիտը՝ միջոցներ ձեռնարկելով պարենի ներքին […]

̰
Վրաստանում տարեկան գնաճն ավելի բարձր է, քան Հայաստանում

19:20 18.05.2022

Վրաստանում և հարևան երկրներում գները շարունակում են արագ աճել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա ապրիլին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս։ Հաղորդում է aliq.ge-ն։ Մեկ տարվա ընթացքում էականորեն աճել են հետևյալ ապրանքախմբերի գները. տրանսպորտ՝ 22,4 տոկոս աճ, սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ 21,3 տոկոս աճ, հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ՝ 12,5 տոկոս աճ, կահույք և […]

̰
Նախորդ տարվա համեմատ՝ Շիրակի մարզում անասնագլխաքանակը նվազել է 10 հազարով

18:55 18.05.2022

Հանրապետության բնակավայրերում ընթանում է անասնագլխաքանակի հաշվառում: Ըստ նախնական տվյալների՝ Շիրակի մարզում, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է  խոշոր եղջերավորների գլխաքանակի մոտ 10 հազարով նվազում։ Ամասիա համայնքի և Արեգնադեմ գյուղի բնակիչների անասնագոմերում հիմա գրեթե դատարկություն է: Տարիների չարչարանքով պահած խոշոր եղջերավորներին ստիպված են վաճառել, անասնակեր չեն ունեցել, եղածն էլ թանկ գնով են առել, պահեստավորածը չի հերիքել ունեցած […]

̰
Ջրային կոմիտեի նախագահը հանդիպել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակության հետ

14:46 18.05.2022

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հանդիպել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիի հետ։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն անդրադարձել է «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի/ Եղվարդի ջրամբարի» ծրագրին՝ կարևորելով Ջրային կոմիտեի և Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև առկա […]

̰
Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը

21:18 17.05.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Wildberries-ը Հայաստանում բացել է ընկերության առաջին լոգիստիկ կենտրոնը, ինչը թույլ կտա առցանց հարթակում սկսել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Առաջին փուլում «Մարկետփլեյս» վաճառքի մոդելը հասանելի կլինի հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում, հետագայում աշխարհագրությունը կընդլյանվի՝ ընդգրկելով նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։

̰
Լարսի անցակետում մնացած հայկական բեռնատարների խնդիրը կլուծվի մեկ-երկու շաբաթվա ընթացքում․ Վահան Քերոբյան

19:58 17.05.2022

Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի  խնդիրներին, սուբսիդավորված պարարտանյութի ներկրման ու մատակարարման ցուցանիշներին։ Պետական աջակցության այս ծրագրից շատ գյուղացիական տնտեսություններ չեն հասցրել օգտվել, ինչի պատճառը, ըստ նախարարի, եղել են համայնքներից հայտերի  ուշացումները։ Հաշվի առնելով առաջիկայում մթերման սեզոնի մեկնարկը, էկոնոմիկայի նախարարը բոլոր գյուղացիական տնտեսություններին հորդորել է սահմանված ժամկետներում պայմանագրեր կնքել, […]

̰
Ռուսաստանի փոխվարչապետի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա. օրակարգում տնտեսական հարցեր են

19:38 17.05.2022

Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է մեկնում Թուրքիա։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին տնտեսական հարցերով հանդիպում կունենա  մի շարք գերատեսչություններում։ Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթի հաղորդմամբ՝ ռուսական պատվիրակության օրակարգային խնդիրը լինելու է Թուրքիայում ներդրումներ կատարելու հարցը։ Պատվիրակության կազմում գտնվող գործարարները գնահատելու են ներդրումների հնարավորությունները Թուրքիայում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Միջպատվիրակային բանակցությունների օրակարգային հաջորդ թեման […]

̰
BACK_TO_TOP