19:05 01.06.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով` 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և խմիչքների արտահանումը նվազել է, ներմուծումը` աճել։ Ըստ Geostat-ի՝ այս տարվա առաջին 4 ամիսներին Վրաստանից արտահանվել է 260 հազար 887 մլն դոլարի արտադրանք, 2021 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել է 268 հազար 589 մլն դոլարի արտադրանք։ Հաղորդում է Aliq Media-ն։ […]
18:46 01.06.2022
Ստամբուլի առևտրային պալատը հրապարակել է երկրում սպառվող ապրանքների գների մայիս ամսվա ինդեքսները, որոնք առաջատար ցուցիչ են համարվում Թուրքիայում գնաճի մակարդակը ցույց տալու համար։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ըստ այդմ՝ մայիսին Ստամբուլի աշխատավարձ ստացողների կենսաապահովման ինդեքսը, որը մանրածախ գների շարժի ցուցիչն է, նախորդ ամսվա համեմատ աճել է 5․84 %-ով, իսկ մեծածախ գների շարժն արտացոլող մեծածախ ապրանքների […]
17:47 01.06.2022
Իրանական կողմից հունական լցանավը կալանելու վերաբերյալ Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները միակողմանի են և անհիմն։ Չորեքշաբթի նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ «Մենք կտրականապես մերժում ենք նման միակողմանի և անհիմն հայտարարությունները,- ասել է նա: «Ցավոք, այդ երկրները բողոքում են Իրանի օրինական գործողությունների դեմ, սակայն լռում են Հունաստանի իշխանությունների կողմից […]
14:45 01.06.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Լարսի անցակետում բեռնատարների հերթերի խնդրին հնարավորինս շուտ լուծում տալու համար ռուս գործընկերների հետ ամենօրյա աշխատանքի մեջ են, նախարարը հունիսի 11-ին ռուս գործընկերոջ հետ Լարսում կփորձեն հասկանալ թողունակությունը ավելացնելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Նախարարը նախ նշեց, որ շատ մտահոգ են այն […]
11:59 01.06.2022
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին բեռնատար մեքենաների բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել: Լուսանկարները հրապարակել է Sputnik Georgia-ն: Ճանապարհին կանգնած բեռնատարները Հայաստանից Վրաստանի տարածքով մեկնում են Ռուսաստան։ Նման հսկա խցանման առաջացումը պայմանավորված է նրանով, որ շարքային քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո վերջերս բացվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանը։ Վերին Լարսի անցակետի թողունակությունն այդ պատճառով […]
19:11 31.05.2022
Գյուղատնտեսությունում ավանդական մշակաբույսերից անցումն ավելի բարձրարժեք տեսակների մշակությունը հողից ակնկալվող եկամուտներն ավելացնելու հնարավորություններ է տալիս։ Ոչ ավանդական բույսերի մշակման ծրագրերից է ինտենսիվ այգիների և ջերմատների հիմնումը, որն էլ վերջին տարիներին պետական աջակցության շրջանակներում առաջարկվում է տնտեսություններին։ Սահակ Մարտիրոսյանը Մարմաշեն գյուղի տնամերձ տարածքում փոքր այգի ունի, խնամում է մրգատու մոտ 30 ծառ։ Այգուց ստացած բերքը չի […]
19:05 31.05.2022
Եվրամիությունը մինչև 2022 թվականի վերջը 92%-ով կկրճատի ռուսական նավթի ներմուծումը և դրան կնպաստի նավթի էմբարգոն։ Այս մասին հայտնում է TF1-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերով՝ ԵՄ-ին հաջողվել է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում էր ավելի քան 80 ֆիզիկական անձ, երեք հեռուստաալիք և «Сбербанк»-ը։ Նա նաև ողջունել է նավթի էմբարգոյի սահմանումը, […]
18:51 31.05.2022
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Հիշեցնենք, որ Մ6 միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ) հատվածը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
18:40 31.05.2022
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ եղել է Ախուրյան խոշորացված համայնքի Ջաջուռավան, Լեռնուտ, Հացիկ բնակավայրերում։ 2021 թվականի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով այս բնակավայրերում վերակառուցվել են մանկապարտեզների շենքերը։ Պատասխանատուները շրջել են կառույցներում։ Արձանագրվել են մի շարք թերություններ, շինարարներին հանձնարարվել է ամենասեղմ ժամկետներում վերացնել բոլոր թերությունները։ […]
18:34 31.05.2022
Կայարանամերձ հրապարակի ու հարակից փողոցի հիմնանորոգումները, որոնք ներառված են ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի երկրորդ տրանշի երրորդ փուլում, վերսկսվել են։ Շինարարությունը 2021-ին մեկնարկել էր ուշացումով, պատճառը ներքին ենթակառուցվածքային ցանցի մաշվածությունն էր, հողային աշխատանքներին խանգարել են մակերեսորեն անցկացված կոյուղատարները։ Նախագծային փոփոխություններից հետո նախորդ տարի անցկացվել է նոր ցանց: Հորդառատ անձրևներից հետո հրապարակում մշտապես կուտակվող սելավաջրերի հեռացման համար կառուցվեցին […]
18:27 31.05.2022
Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով բեռնանավերի ելքը խոչընդոտում են Կիևի կողմից դրված ականները։ Այս մասին մայիսի 31-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Հացահատիկով նավերի անվտանգ դուրսբերման խնդիրներից մեկը ծովում գտնվող ականներն են, որոնք տեղադրվել են Ուկրաինայի կողմից Օդեսայի մարզում»,- ասել է Չավուշոօղլուն Anadolu գործակալության լրագրողների հետ հարցազրույցում։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ականներից […]
15:04 31.05.2022
Սպասվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կայցելի Թուրքիա, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «ԱԳ նախարար Լավրովը ռազմական պատվիրակությամբ Թուրքիա կժամանի հունիսի 8-ին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով «Անադոլու» գործակալության լրագրողների հարցերին։ Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին։ «Մենք հստակ դիրքորոշում […]
14:38 31.05.2022
2021 թ. համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ. ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 31-ի ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ, տեղեկացնում է ԱԺ կայքը։ «Համավարակից և Արցախյան պատերազմից հետո 2021 թ. տնտեսությունը թևակոխել է վերականգնման […]
12:41 31.05.2022
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճել են գրեթե 2%-ով, իսկ Brent-ի ֆյուչերսները (հուլիսյան մատակարարումների համար) մարտի 9-ից ի վեր առաջին անգամ բարձրացել են բարելի դիմաց 124 դոլարից: Այս մասին են վկայում բորսային տվյալները: WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները միաժամանակ թանկացել են 1,55%-ով՝ հասնելով 119 դոլարի:
09:02 31.05.2022
Brent նավթի գինը բարձրացել է՝ գերազանցելով 122 դոլարը մարտի 24-ից ի վեր առաջին անգամ: Այս մասին են վկայում բորսային տվյալները: Մոսկվայի ժամանակով 03.10-ին Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,54%-ով՝ հասնելով 122,33 դոլարի: WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը 0,45%-ի աճ է գրանցել՝ հասնելով 117,71 դոլարի:
18:27 30.05.2022
Վրաստանից վերաարտահանումը տարեցտարի աճում է։ Փոխանցում է BusinessPressNews-ը։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից վերաարտահանվել է 379,9 մլն դոլարի արտադրանք, ինչը մոտ 20,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Աճում են նաև դեպի հարևան երկրներ վերաարտահանման տեմպերը, որոնցից ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում, որտեղ վերավաճառված […]
18:14 30.05.2022
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մայիսի 30-ին հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ նավթի էմբարգոյի վերաբերյալ «համաձայնություն չկա»։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Եվրոպական խորհուրդը որոշել է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական հում նավթի և նավթամթերքի ներմուծման արգելքը չներառել պատժամիջոցների վեցերորդ փաթեթում։ Այդուհանդերձ, փաստաթուղթը ներառում էր ծովային ճանապարհով հում նավթի մատակարարման էմբարգո։ Նշվել է, որ ԵՄ երկրների ղեկավարները […]
15:51 30.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյբուքյան պաշտոնական էջով հրապարակվել է 2022թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ՝ 2022թ․ հունվար-ապրիլը 2021թ․ հունվար-ապրիլի համեմատությամբ։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%, Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.6%-ով, Ծառայությունների ծավալն աճել է 23.5%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 7.8%-ով, Շինարարության ծավալն աճել է 9.0%-ով, Արտահանման ծավալն աճել է 25.2%-ով, Ներմուծման ծավալն աճել է 39.1%-ով։ […]
14:24 30.05.2022
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան առաջին աշխատանքային այցով մեկնել է Կիև, նախատեսված են հանդիպումներ ուկրաինացի գործընկեր Դմիտրո Կուլեբայի և Վոլոդիմիր Զելենսկու հետ, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։ «Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան այսօր կիրականացնի իր առաջին այցը Ուկրաինա՝ Կիև: Այս այցով նախարարը ցանկանում է ուկրաինացի ժողովրդին ցույց տալ Ֆրանսիայի համերաշխությունը և նրա լիակատար […]
19:51 28.05.2022
Շիրակի մարզում առավել կարկտավտանգ գոտիներում 200 հակակարկտային կայան է տեղադրված, որոնց արդյունավետությունը մարզի շատ գյուղացիական տնտեսությունների հողատարածքներում մեծ չէ։ Կայանները պաշտպանվածություն ապահովում են մասնակի, իսկ մարզում կարկտաբեր ամպերը տարբեր ուղղություններ ունեն, կայանների ոչ ճիշտ տեղաբաշխումը ցանցային պաշտպանություն չեն ապահովում։ Հետևանքներն ամեն տարի հունիս-հուլիս ամիսներին գյուղացին հասցված վնասով է չափում։ «Արևիկում կարտոֆիլ էի ցանել, կարկտակայանը հենց […]
17:49 28.05.2022
ԱՄՆ-ն Ուկրաինայում պարենային ճգնաժամ է հրահրում՝ այդ երկիրը զրկելով ցորենի պաշարներից։ Այս մասին, Iz.ru-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայից 20 մլն տոննա ցորենի արտահանման հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը համընկել է ուկրաինական լենդ-լիզի օրենքի ստորագրման հետ։ Ստացվում է, որ Կիևը զենքի դիմաց ցորեն է վճարելու։ Ըստ էության, […]
17:41 28.05.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահին հայտնել է, որ Միացյալ թագավորությունը Ուկրաինայից ցորենի արտահանումը վերսկսելու հարցով բանակցում է միջազգային գործընկերների հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետ հաղորդագրություն է տարածել բրիտանական կառավարությունը։ «Վարչապետը Ուկրաինայի նախագահ Զելենսկիին հայտնել է միջազգային գործընկերների հետ ակտիվ բանակցությունների մասին։ Դրանք ուղղված են այն բանին, որպեսզի ճանապարհներ […]
23:33 27.05.2022
Կանխատեսվում է, որ նավթի համաշխարհային գները կբարձրանան մինչև 150 դոլար՝ մեկ բարելը: Ամերիկայի բանկը կանխատեսել է Brent տեսակի նավթի համաշխարհային գների կտրուկ թռիչք՝ հասնելով 1 բարելի դիմաց 150 դոլարի, ռուսական արտահանման կտրուկ նվազման դեպքում, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով կազմակերպության ուսումնասիրությունը։ Այդ գինը կդառնա ռեկորդային՝ ներկայումս առավելագույնը 147,5 դոլար է՝ մեկ բարելի դիմաց։ Այնուամենայնիվ, եթե ռուսական […]
21:00 27.05.2022
Եվրամիությունը ռուսական գազից լիարժեք հրաժարվելու պլան է պատրաստում, հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։ Նա պարզաբանել է, որ խոսքը արդյունաբերության մեջ մատակարարումների ռացիոնալացման մասին է, սակայն տնային տնտեսությունների համար սահմանափակումներ չեն մտցվի, գրում է Financial Times-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ արդյունաբերությունում սպառվում է ԵՄ մատակարարվող ողջ գազի 27%-ը, հատկապես քիմիական, սննդի և ապակու […]
19:56 27.05.2022
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, նախորդ տարի մեկնարկել և 2022 թվականին կավարտվեն Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքները: Աշխատանքների ընթացքին այսօր ծանոթացել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ է: Այժմ ընթանում են ներքին հարդարման, հատակների կառուցման աշխատանքները։ […]
19:39 27.05.2022
Գյումրիում աշխատանք գտնելու հարթակ են դարձել պարբերաբար կազմակերպվող աշխատանքի տոնավաճառները, որտեղ գործատուների առաջարկածն ամենատարբեր բնույթի աշխատանքներ են։ Շիրակի մարզի պետական և մասնավոր սեկտորը ներկայացնող մոտ 40 գործատուներ այսօր Գյումրիում հերթական անգամ աշխատանք փնտրողներին են առաջարկել ավելի քան 400 թափուր աշխատատեղ։ Աշխատանք փնտրող և գործատու հանդիպումն այս անգամ նախաձեռնել էին «Կանաչ Արահետ» ՀԿ-ն՝ «Ադամյան և ընկերներ» […]
12:31 27.05.2022
Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի նեղուցով հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով թուրքական կառավարության աղբյուրին։ «Թուրքիայից բացվող միջանցքով պահանջարկ կա, որ այդ հացահատիկը հասնի թիրախային շուկաներ։ Բանակցությունները դեռ շարունակվում են»,- ասել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը։ Երկու այլ եվրոպական աղբյուրներ նույնպես հաստատել են «Reuters»-ին Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը […]
20:10 26.05.2022
ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո էլ ավելի է դժվարացել Եվրոպայից ապրանքների ներկրումը Ռուսաստան։ Ի թիվս այլ սահմանափակումների , հինգերորդ փաթեթն արգելում է ռուսական և բելառուսական համարներով բեռնատարների մուտքը ԵՄ։ Արդյունքում՝ Թուրքիան դարձել է Ռուսաստան ապրանքների առաքման հիմնական ուղիներից մեկը։ Սակայն թուրքական բեռնափոխադրողները պնդում են, որ չեն կարող օգտվել Ադրբեջանով անցնող ավելի հարմար […]