TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.39 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ Շրջակա միջավայրի նախարարն այցելել է Ջրաշենի տնկադաշտ և «Պենժամին Գումուշճեան» տնկարան

19:32 17.05.2022

Մայիսի 22-ի` Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը՝ նախարարության և մարզպետարանի աշխատակիցների հետ, «My Forest Armenia» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանի ուղեկցությամբ այցելեցին հիմնադրամի կողմից ստեղծված Ջրաշենի տնկադաշտ և «Պենժամին Գումուշճեան» տնկարան՝ տեղում ծանոթանալու կազմակերպության գործունեությանը և հետագա ծրագրերին։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Շրջակա միջավայրի նախարարը […]

̰
Մեծ Բրիտանիայում գների աճի պատճառով բնակչության 65%-ը դադարեցրել է բնակարանների ջեռուցումը

18:47 17.05.2022

Մեծ Բրիտանիայում գների աճի պատճառով բնակչության 65%-ը դադարեցրել է բնակարանների ջեռուցումը։ Sky News-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում անցկացված հարցման արդյունքները։ Մեծ Բրիտանիայի բնակիչները հարցման ընթացքում ներկայացրել են, թե ինչ միջոցներ են ձեռնարկում՝ պայմանավորված գների բարձրացման հետ։ Հարցման մասնակիցների 52 տոկոսը պատասխանել է, որ սկսել են ավելի քիչ սնվել հանրային սննդի օբյեկտներում, 44 տոկոսն ասել […]

̰
Թուրքիայից Իսրայել կատարվող արտահանումը հասել է ռեկորդային մեծ ծավալների

18:37 17.05.2022

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորմանն ուղղված Անկարայի քայլերին զուգահեռ մեծանում է նաև 2 երկրների միջև առևտրաշրջանառության ու հատկապես Թուրքիայից կատարվող արտահանումների ծավալները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալների՝ 2022-ի մարտին Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է 711 մլն 200.000 դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է բոլոր ժամանակների համար և նախորդ տարվա նուն ժամանակահատվածից ավել […]

̰
 Ախուրյանի խճուղի 83 շենքի կոյուղատար ցանցի տարիներով անլուծելի խնդիրը․ բնակիչների բողոքներն անարդյունք են ավելի քան 10 տարի 

18:33 17.05.2022

Ախուրյանի խճուղի թիվ 83 շենքի տարիներով չլուծված խնդրի շուրջ չեն դադարում բողոքել բնակիչները, քանի դեռ չեն հասել  արդյունքի։ Բազմաբնակարան շենքի կոյուղատար ցանցն ու դիտահորերը տասը տարուց ավելի  նորմալ չեն գործում, խցանված են, ինչի պատճառով կեղտաջրերը լցվում են շենքի նկուղներ, հոսում հարակից փողոցներով, հասնում տնամերձ մշակովի հողերին։ Եռահարկ շենքը շահագործման է հանձնվել 88 թվականին, բնակեցված է […]

̰
Գյումրիում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար կառավարությունը 4 միլիարդ դրամի ծրագիր է ներկայացրել․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

18:20 17.05.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր աշխատանքային հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետարանում և Գյումրիի քաղաքապետարանում։ Գյումրին հայտնվել է  ներդրումային  մեծ ընկերությունների ուշադրության կենտրոնում։ Այդ  հնարավորությունների մասին է նշել էկոնոմիկայի նախարարը և փաստել, որ կան  ներդրումային ծրագրերի տարբեր առաջարկներ։ Դրանցից մեկով նախատեսվում է Գյումրիի նախկին զորամասերից մեկի՝ հայտնի «Ուռի գնդի» 21 հեկտար  տարածքում կառուցել տեխնո-էկո քաղաք։ […]

̰
Գնել Սանոսյանը Իրանի նավթի նախարարի հետ քննարկել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր  պայմանագիրը

13:45 17.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը […]

̰
Շրի Լանկայում բենզինը գրեթե սպառվում է

19:55 16.05.2022

Շրի Լանկայի բենզինը գրեթե սպառվել է. այս մասին հայտարարել է վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն, նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։ Նա նշել է, որ երկրում բենզինի պաշարները կբավականացնեն մեկ օր: Մեկնաբանելով երկրում տիրող իրավիճակը՝ վարչապետը նշել է, որ առկա պաշարները «միայն մեկ օրվա համար են»։ Նրա կանխատեսումների համաձայն՝ առաջիկա մի քանի ամիսները շատ դժվար են լինելու տեղի […]

̰
«Автоваз»-ը կկարողանա Renault Duster արտադրել Lada ապրանքանիշի ներքո

19:46 16.05.2022

«Автоваз»-ը կկարողանա Renault Duster արտադրել Lada ապրանքանիշի ներքո։ Այս մասին «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ավտոմոբիլային արդյունաբերության և երկաթուղային ճարտարագիտության բաժնի տնօրեն Դենիս Պակը։ «Կուզենայի ասել «Автоваз»-ում Renault Duster ավտոմեքենաներ արտադրելու հնարավորության մասին, բայց Lada մակնիշի ներքո, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Renault-ի հետ»,- ասել է նա։ […]

̰
Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նավթի գներին, ալյուրի ներկրմանը և հացի թանկացման մասին լուրերին

19:37 16.05.2022

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին այսօր՝ մայիսի 16-ին կայացած կառավարության նիստից հետո մի շարք հայտարարություններ է արել, կապված նավթի գների, ալյուրի ներկրման և հացի թանկացման մասին: Հաղորդում է aliq.ge-ն։ Դավիթաշվիլին խոսքերով՝ ալյուրի ներկրման համար արհեստական ​​խոչընդոտների ստեղծումն անընդունելի է Վրաստանի կառավարության համար։ «Երկրում ալյուր կա, պարենային անվտանգության առումով երկիրը խնդիր չունի։ […]

̰
Ռուսական կարտոֆիլի նոր սորտեր են փորձարկվում Գյումրիի սելեկցիոն կայանի դաշտերում

19:12 16.05.2022

  15 տոննա կարտոֆիլը՝ ներկրված Ռուսաստանի Դաշնությունից, Գյումրիի սելեկցիոն կայանի դաշտերում է առաջին փորձարկումն անցնելու։ Նախորդ տարիներին կարտոֆիլի սերմարտադրության նման նախադեպ ունեցել են։ Բերվում են այն տարածաշրջաններից, որոնց բնակլիմայական պայմանները քիչ թե շատ նմանություն ունեն մեր մարզի հետ։ Նոր սորտերը ՌԴ-ի Լորխի ինստիտուտից են բերվել։ Յուրաքանչյուրից 3-4 տոննա ցանվելու է։ Կարտոֆիլի սերմի պահանջարկը շատ մեծ […]

̰
Ռուսաստանն առաջինն է դեպի Վրաստան գումարային փոխանցումներով

19:01 16.05.2022

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա ապրիլին արտերկրից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 308,104 մլն ԱՄՆ դոլար, որից 132,979 մլն դոլարը՝ Ռուսաստանից։ Ռուսաստանից դրամական փոխանցումները մեկ ամսում աճել են 392,5 տոկոսով։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նշենք, որ ըստ տվյալների՝ մարտին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 27,001 մլն, փետրվարին՝ 21,944 մլն, իսկ հունվարին՝ 22,382 մլն դոլար։ 2022 […]

̰
Պետական բյուջեի միջոցներով Կոտայքի մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ

18:25 16.05.2022

2022 թվականի պետական բյուջեով մեր մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ։ Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը, որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետրը հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։ Ավարտը […]

̰
Պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել գործարար համայնքի հետ

11:14 16.05.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ կայացել է «առանց փողկապի» ձևաչափով հանդիպում գործարարների հետ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս պահին իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով աշխատանքն ու բարձր արտադրողականությամբ զբաղվածությունը խթանելու, կարիքին համապատասխան […]

̰
Դավիթ Խաչատրյանը Վիլնյուսում դեսպան Հովհաննես Իգիթյանի հետ քննարկել է կենսաթոշակային ոլորտում առկա մարտահրավերները

21:26 14.05.2022

Լիտվա կատարած այցի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը Վիլնյուսում՝ Հայաստանի դեսպանատանը, հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանի հետ։ Վերջիններս քննարկել են սոցիալական ոլորտին վերաբերող խնդիրները, մասնավորապես՝ կենսաթոշակային ոլորտում առկա մարտահրավերները՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Եվրամիության անդամ պետություններում։ Կարևորելով Եվրամիության հետ ոլորտային հարաբերությունների զարգացումը՝ նախանշվել են կենսաթոշակային ոլորտում […]

̰
Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը Ֆինլանդիա

19:12 14.05.2022

Ֆրանս-Պրեսս գործակալությունը, հղում անելով ֆիննական էներգետիկ համակարգի օպերատորին (RAO Nordic), հայտնում է, որ այսօրվանից Ռուսաստանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումը Ֆինլանդիա։ RAO Nordic-ն հանդիսանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ստորաբաժանում։ Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ RAO Nordic-ն հայտարարել էր, որ դադարեցնում է էնեկտրաէներգիայի մատակարարումը և որոշումը պատճառաբանել էր վճարումների դժվարություններով, քանի որ Հելսինկին պատրաստվում […]

̰
Պարենային ապրանքների համաշխարհային գներն աճում են Արևմուտքի պատժամիջոցների պատճառով․ Զախարովա

19:04 14.05.2022

Պարենային ապրանքների համաշխարհային գներն աճում են ոչ թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական հատուկ գործողության, այլ Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով։ Այս մասին շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով կարող է համաշխարհային սով առաջանալ։ «Գները աճում […]

̰
Կապանում անցկացված «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը ԵԱՏՄ-ում» աշխատանքային քննարկմանը անդրադարձ է կատարվել «Կանաչ տնտեսության» զարգացման հնարավորություններին

21:00 13.05.2022

Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մասնակցել է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը ԵԱՏՄ-ում» թեմայով տարածաշրջանային աշխատանքային քննարկմանը։ Մայիսի 11-13-ը Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքում անցկացվել է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով տարածաշրջանային աշխատանքային քննարկումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրներից ժամանած պատվիրակություններ։ Աշխատանքային քննարկումների ժամանակ ներկայացվել է ԵԱՏՄ միջմարզային զարգացման հնարավորությունները։ Ելույթով հանդես է եկել […]

̰
Մարտունի-Աստղաձոր միջպետական նշանակության 5,9 կմ ճանապարհահատվածը կհիմնանորոգվի

20:41 13.05.2022

ՀՀ Կառավարությունը գումար հատկացրեց Մարտունի-Աստղաձոր միջպետական նշանակության 5,9 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար: Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ ՀՀ Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի հերթական նիստում որոշվեց 548,4 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մ11 Մարտունի-Աստղաձոր միջպետական նշանակության 5,9 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար։ Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին, որի ընթացքում հիմնանորոգվել է 5,9 […]

̰
ՏԿԵ նախարարը և Իրանի գազի ազգային ընկերության տնօրենը անդրադարձել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագրի կնքման հարցերը

20:36 13.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարարը կարևորել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագրի կնքումը և […]

̰
Բիշքեկում կանցկացվի Եվրասիական տնտեսական ինտեգրման թեմայով համաժողով

11:18 13.05.2022

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մայիսի 26-27-ը կկայանա «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում. ներդրումային ակտիվության նոր հնարավորությունները» թեմայով Եվրասիական տնտեսական համաժողովը։ Համաժողովի ընթացքում տեղի կունենա լիագումար նիստ՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև կկայանա վեց պանելային քննարկում հետևյալ թեմաներով. «Եվրասիական ինտեգրման ռազմավարական զարգացման հեռանկարները գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» «Ֆինանսական շուկաներ և զարգացման ինստիտուտներ. […]

̰
Թուրքիայի նավթի արդյունահանման ծավալներն աճում են

20:40 12.05.2022

Թուրքիայի նավթային կորպորացիայի (TPAO) գլխավոր տնօրեն Մելիհ  Բիլգինը հայտնել է, որ երկրում նավթի արդյունահանման աճը կազմել է 50 տոկոս, և 2022 թվականի առաջին եռամսյակում շահույթը կազմել է 3,12 մլրդ թուրքական լիրա։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Բիլգինի՝ 2022թ.-ին Թուրքիայում 150 նոր նավթահոր է փորվելու: Բիլգինը հայտարարել է, որ իրենք օրական արդյունահանում են 170,000 բարել նավթ: Թուրք […]

̰
Գերմանիան հայտարարել է Ռուսաստանի գազի ամբողջական էմբարգոյին անպատրաստ լինելու մասին

19:56 12.05.2022

Գերմանիան ներկայումս պատրաստ չէ ռուսական գազի մատակարարումների ամբողջական էմբարգոյին։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 12-ին, Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։ «Այս պահին մենք չենք կարող գազի էմբարգո դնել․․․ Եթե հանկարծ հակառակը ստացվի՝ ռուսական մատակարարումները նվազեցվեն, մեր գազապահեստարանները լցված են 40 տոկոսով։ Մյուս ծավալները մատակարարվում են եվրոպական LNG տերմինալների միջոցով»,- ասել […]

̰
Գերմանիան Ռուսաստանին գազի գինը վճարել է ռուբլով, ոչ ոք չի ասել՝ ռուբլով վճարումները կխախտե՞ն արդյոք պատժամիջոցները․ Իտալիայի վարչապետ

19:33 12.05.2022

Գերմանիայում ռուսական գազի խոշորագույն ներկրողն արդեն վճարել է բնական գազի գինը ռուբլով,- ըստ Deutsche Welle-ի՝ ասել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։ Փոխանցում է 1tv.ge-ն։ «Ապացույցները, որոնք մենք տեսանք, ցույց են տալիս, որ Գերմանիան՝ գազի խոշորագույն ներկրողը, արդեն վճարել է ռուբլով։Պաշտոնական հայտարարություն չկա, թե կոնկրետ ինչը կհամարվի պատժամիջոցների խախտում։ Ոչ ոք չի ասել՝ ռուբլու վճարումները կխախտե՞ն […]

̰
Ռուսաստանի նավթային եկամուտները տարեսկզբից աճել են 50%-ով․ Bloomberg

19:28 12.05.2022

Ռուսաստանի նավթային եկամուտները տարեսկզբից աճել են 50%-ով՝ չնայած Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցին։ «Ռուսաստանը 2022 թվականի սկզբից ամսական մոտավորապես 20 միլիարդ դոլար է վաստակում նավթի և նավթամթերքի կուտակային վաճառքից օրական 8 միլիոն բարել արտահանման պայմաններում: Ռուսաստանից մատակարարումները շարունակվում են՝ չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ն ներկայումս քննարկում է […]

̰
«ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հրահրում են համաշխարհային ճգնաժամ»․ Պուտին

18:55 12.05.2022

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանի նկատմամբ «պատժամիջոցների մոլուցքի» քաղաքականության շարունակությունը Եվրամիության քաղաքացիների և աշխարհի ամենաաղքատ երկրների համար կհանգեցնի ամենաբարդ և դժվար շրջելի հետևանքների։

̰
ԱՄՆ-ի սենատորները կոչ են արել ծովային միջանցք ստեղծել Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման համար

16:34 12.05.2022

Ամերիկացի օրենսդիրներն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում՝ հումանիտար միջանցք ստեղծել Սև ծովում՝ միլիոնավոր տոննա հացահատիկի մատակարարումները կազմակերպելու համար, որոնք «արգելափակված են» Ուկրաինայի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է Politico հրատարակությունը: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դաշնակիցների հետ միասին ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկա վերադարձնելու հնարավորություններ է փնտրում այդ […]

̰
Եվրոպական 20 ընկերություններ հաշիվներ են բացել գազի դիմաց ռուբլով վճարելու համար

13:15 12.05.2022

Արդեն եվրոպական 20 ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում», որպեսզի վճարեն ռուսական գազի դիմաց Մոսկվայի պայմաններին համապատասխան, մայիսի 12-ին գրում է Bloomberg-ը։ Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ երկիրը կանցնի անբարյացակամ պետություններին գազի մատակարարման համար ռուբլով վճարելուն։ Մարտի 31-ին համապատասխան հրամանագիր է ստորագրվել։ Գնորդները ստիպված են եղել բացել ռուբլու հաշիվներ, որտեղից կատարվում են գազի […]

̰
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով

12:42 12.05.2022

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տնտեսական ցուցանիշների վերաբերյալ․ «Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: 🔹 Ըստ ոլորտների, ամենաարագն աճել է ծառայությունների ոլորտը՝ 22.2%-ով (ծավալը 503.2 մլրդ դրամ): 🔹 Ծառայությունների ոլորտի աճն ապահովվել է հիմնականում հետևյալ ուղղություններով` […]

̰
Տեղումների հետևանքները Գյումրիի բաց կամ վնասված տանիքներով բնակելիներում

19:12 11.05.2022

   Մայիս ամսվա առաջին տասնօրյակն առանց տեղումների չանցավ։ Անձրևային, նաև կարկտաբեր եղանակների վատ հետևանքներն առաջինը վթարային, ծակ տանիքներով շենքերում են տեսանելի։ Անձրևի անխնա հոսքը բնակարաններ բաց տանիքով շենքերում տարվա չորս եղանակներին է, բնակիչների պայքարն էլ նույն՝ անփոփոխ մեթոդներով։ «Մեր էս պատերը լրիվ խոնավացած են, ամբողջ գիշեր դխկոց-շխկոցից մենք չենք կարող քնել, կտուրը լրիվ պոկված է, […]

̰
Աբովյան և Արզնի համայնքներում նախատեսվում է HYEPROSPECT նորարարական և ներառական արդյունաբերական համայնքի կառուցումը

13:45 11.05.2022

Աբովյանի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, «Էնթերփրայզ Արմենիայի» և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներկայացվել է «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերության ներդրումային ծրագիրը: Ներդրումային ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Աբովյան և Արզնի համայնքներում կառուցել HYEPROSPECT նորարարական և ներառական արդյունաբերական համայնք, որն […]

̰
BACK_TO_TOP