14:29 19.10.2021
Հայաստանի համար գազի գնի շուրջ բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ անընդհատ պրոցես է, որը չի ընդհատվում և այս պահին էլ ընթանում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Սահմանին գազի գնի և Հայաստանի տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև մենք 2019 թվականից ծանր բանակցությունների մեջ ենք եղել, […]
14:00 19.10.2021
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ հնարավոր աշխատանքներ սկսելու մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ընդգծեց՝ որպեսզի խոսենք սահմանների մասին, նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան, և ընդ որում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը կամ միացումը […]
10:27 19.10.2021
ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել հարկային պարտավորությունների կատարումը, […]
10:20 19.10.2021
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ: ՀՀ ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա են իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք հնարավորություն են տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես […]
12:24 18.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահն ու նրա երկու տեղակալները կմեկնեն Մոսկվա՝ Միջազգային մաքսային ֆորում-2021-ին, ինչպես նաև միաժամանակ անցկացվող` ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 73-րդ նիստին մասնակցելու նպատակով։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, Հայաստանի Հանրապետության պետական […]
19:59 17.10.2021
Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են Թուրքիա լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր բնական գազ մատակարարելու շուրջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, փոխանցում է Sputnik -ը: «Մինչև ձմեռային սեզոնի մեկնարկը բնական գազի մատակարարումների շուրջ մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ մինչև 2024 թվականը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր […]
11:33 17.10.2021
Ներկայումս ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքները, որոնց համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար ՀՀ դրամ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար: 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում այն լինելու է սեյսմակայուն, ունենալու է հակահրդեհային, ջերմամեկուսացման ու ջեռուցման […]
15:12 16.10.2021
Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը։ Նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահ Մարտինա Տաուբերովայի գլխավորած պատվիրակությունը։ Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցել են Չեխիայի […]
20:01 15.10.2021
Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում հիմնված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 15 տրակտորներ և 2 ՈՒԱԶ «Ֆերմեր» մակնիշի մարդաբեռնատար մեքենաներ: Մինչև տարեվերջ Հայաստանի 7 մարզի շուրջ 27 կոոպերատիվի կտրամադրվի շուրջ 122 գյուղտեխնիկա, ընդհանուր 360 մլն ՀՀ դրամի չափով։ Գյուղտեխնիկայի հանձնման միջոցառմանը […]
15:44 15.10.2021
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից հայկական ընկերությունները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ այլ պետությունների ընկերություններ, կարող են մասնակցել ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Այս հնարավորությունը ընկերություններին ընձեռվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2020 թ․ նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ, որով սահմանվել են պետական և մունիցիպալ գնումների նպատակով առանձին տեսակի ապրանքների […]
15:09 15.10.2021
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել են Ստանդարտների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի 14-ին։ Այս տարի այն կրում է «Աշխարհն ավելի լավը դարձնելու ընդհանուր տեսլականը» կարգախոսը, որն ուղղված է ՄԱԿ-ի կողմից հռչակված Կայուն զարգացման նպատակներին: Այն նշանավորվում է որպես բազմամյա գործողությունների հանրագումարի և գնահատման ամփոփում։ Միջոցառումը […]
20:47 14.10.2021
Ընթացքի մեջ են Անի համայնքի Մարալիկի Շահինյան 6-րդ նրբանցքի, Ձորակապի թիվ 1 և Սառնաղբյուրի 10-րդ փողոցների հիմանորոգման աշխատանքները։ 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցների նորոգման համար անհրաժեշտ գումարի 35 տոկոսը տրամադրելու է պետությունը, 65 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում 7500 քառակուսի մետր ճանապարհահատվածի ասֆալտապատման և պահպանված ասֆալտի […]
20:36 14.10.2021
Ադրբեջանը նախատեսում է 2022 թվականին ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա և Թուրքիա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը: Ըստ Ֆավրիզ Շահբազովի, հաջորդ տարի ադրբեջանական բնական գազի արտահանումը Եվրոպա և Թուրքիա պետք է ավելանա մինչև 16 միլիարդ խորանարդ մետր: «Հարավային միջանցքով նախատեսվում է արտահանել 16 միլիարդ խորանարդ մետր: Այս ծավալի կհասնենք 2022 թվականին: 6 միլիարդ […]
18:41 14.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռավար կարգով: Նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ […]
15:52 14.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում հայտարարել է միության ներսում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման կարևորության մասին: Նա կարևորել է ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանության հարցը երրորդ կողմի ճնշումների հետևանքով առաջացած բացասական ազդեցության դեպքում: Փաշինյանը նշել է ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի […]
20:50 13.10.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հրավերով մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է Պապիկյանը։ Համաժողովի գլխավոր նիստին ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Համաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ եմ ունենալու օտարերկրյա գործընկերների և էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ։ Համաժողովն իրենից ներկայացնում է էներգետիկ ոլորտի տարբեր […]
10:37 13.10.2021
2021 թ. հոկտեմբերի 12-ին Standard&Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Բացի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման վարկանիշից, Standard&Poors-ը շնորհել է նաև արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման «B» մակարդակի […]
19:55 11.10.2021
Համավարակի սահմանափակումներից դուրս գալուց հետո, էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի պատճառով, Չինաստանը փաստի առջև է կանգնել։ Երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են։ Պեկինի իշխանությունները, հակառակ համաշխարհային հանրության բնապահպանական նպատակների, երկրի ածխի արդյունահանման խոշոր ընկերություններին կարգադրել են մեծացնել վնասակար հանածոյի արտադրությունը էներգետիկ ճգնաժամից դուրս գալու համար, հաղորդում է BBC News- ը: Սեպտեմբերի կեսերից երկրում պարբերական անջատումներ են մի քանի […]
17:53 11.10.2021
Հոկտեմբերի 2-5-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում տեղի է ունեցել «Science and Technology in Society» ֆորումի 18-րդ տարեկան հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ Ֆորումի ընթացքում կազմակերպված նախարարական կլոր սեղանի շրջանակներում նախարարը հանդես է եկել ելույթի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության պետնախարար Շինջի Ինուեին և նախագահող Հիրոշի […]
17:46 11.10.2021
«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է որոշակի արտադրանքների մատակարարումը Չինաստանից Ռուսաստան՝ օրենսդրության պարտադիր պահանջները խախտելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հաղորդվում է ծառայության կայքում: Այդ ապրանքներից են՝ եգիպտացորենի արիշտան, չիփսերը և ներսի խաղալիքով շոկոլադե ձուն: «Այսպես, այդ սննդամթերքների մեջ հայտնաբերվել է գենետիկորեն վերափոխված եգիպտացորենի ԴՆԹ և գենետիկորեն վերափոխված սոյայի ԴՆԹ»,- ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հաղորդագրության […]
13:42 11.10.2021
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման և հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին […]
17:12 10.10.2021
Լիբանանի էներգետիկայի նախարար Վալիդ Ֆայադը հայտարարել է, որ խափանումից հետո երկրի էներգահամակարգը վերադարձել է իր բնականոն գործունեությանը, հաղորդում է լիբանանյան OTV հեռուստաալիքը: Շաբաթ օրը Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել էր՝ երկրի երկու խոշորագույն էլեկտրակայանների աշխատանքի դադարի պատճառով։ «Էներգացանցը վերադարձել է իր բնականոն աշխատանքին, որը երկու խոշոր էլեկտրակայաններում վառելիքի սպառման պատճառով դադարեցվել էր»,- ասել է նախարարը:
21:26 09.10.2021
Հայաստանում մեկնարկել է համազգային համագործակցության հարթակը՝ «ռեԱրմենիա»-ն։ Հարթակը կոչված է համախմբել աշխարհի հայերին Հայաստանում առկա խնդիրների լուծման շուրջ։ Հոկտեմբերի 9-ին տրվեց «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի մեկնարկը։ Այն նորարարական հարթակ է, որտեղ ներկայացվում են Հայաստանի խնդիրները լուծող տարատեսակ ծրագրեր և ստանում են համագործակցության առաջարկներ և հանգանակություններ ամբողջ աշխարհից։ Հարթակում Հայաստանի ու Արցախի ապագայով հետաքրքրված մարդիկ […]
18:14 09.10.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ ունեցել է գործնական հանդիպումներ։ Հոկտեմբերի 5-ին նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսաստանյան «ԱԼՌՈՍԱ» ընկերության կառավարման անդամ, «ԱԼՌՈՍԱ միացյալ վաճառքի կազմակերպության» տնօրեն Եվգենի Ագուրեևի և «ԱԼՌՈՍԱ» ընկերության Միջազգային համագործակցության վարչության պետ Պյոտր Կարակչիևի հետ։ Հանդիպման ընթացքում […]
16:10 09.10.2021
Տարեսկզբից տասներեքերորդ անգամ Չինաստանի իշխանությունները բարձրացրել են բենզինի և դիզվառելիքի մանրածախ գները երկրի ներսում: Այս մասին ասված է շաբաթ օրը ՉԺՀ-ի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Մեկ տոննա բենզինի արժեքը հոկտեմբերի 10-ից կաճի 345 յուանով (մոտ 53,4 դոլար), իսկ դիզելային վառելիքինը`330 յուանով (մոտ 51 դոլարով): Համապատասխան ճշգրտումից հետո մեկ տոննա բենզինը […]
15:36 09.10.2021
«Գազպրոմը» բավարարում է իր գնորդների՝ դեպի Եվրոպա գազ մատակարարելու բոլոր դիմումները և գործում է դրանց համաձայն: Այս մասին Россия-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահի տեղակալ, «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան: «Մենք բավարարում ենք մեր գնորդների բոլոր դիմումները և գործում ենք այդ դիմումներին համապատասխան», – ասել է նա: Բուրմիստրովան հայտարարել է, որ […]
20:27 08.10.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել է «ՊանԱրմենիան Էքսպո-2021» 12-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումի բացման արարողությանը։ Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից։ Էքսպոյի նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը, նպաստել հայրենական արտադրանքի ճանաչելիության և պահանջարկի բարձրացմանն ու արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի […]
17:07 08.10.2021
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային: Նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի, Երևանի մետրոպոլիտենի և տրանսպորտային համակարգի, ջրային ռեսուրսների և ոռոգման ենթակառուցվածքների կառավարման ծրագրերը: Մացիեյ Ցզուրան […]
16:08 08.10.2021
Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսը համագործակցության հուշագիր են ստորագրել: «Գեղամ Գևորգյանը նշել է, որ հուշագրի ստորագրմամբ երկու մարմինների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դրվում, ինչը նոր խթան կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը»,- այս մասին հայտնում են ՀՀ մրցակցային պաշտպանության հանձնաժողովից: Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները […]