ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին. վարչապետ

18:41 14.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռավար կարգով:

Նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Իր ելույթում, ողջունելով նիստի մասնակիցներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ,
Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին՝ այսօրվա հանդիպումը հեռավար կարգով կազմակերպելու համար:

Նախքան ելույթս սկսելը՝ ցանկանում եմ նաև ջերմորեն ողջունել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին:

Հարգելի գործընկերներ,

Միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին:

Էներգետիկ բնագավառում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը ոչ միայն ԵԱՏՄ ձևավորման մասին պայմանագրի դրույթների իրականացման խնդիր է, այլ նաև տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման նախապայման: Թերևս դա էլ կանխորոշում է այս շուկայի գործունեության սկզբունքների և մեխանիզմների ներդաշնակեցման գործընթացի բարդությունը, ինչը ենթադրում է երկրների՝ էներգետիկ ոլորտում տարբեր հնարավորությունների և շահերի հաշվի առնելը: Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել ապագա համաձայնագրի համալրման հարցում էական առաջընթաց, ինչպես նաև քննարկման հարցերի շուրջ աշխատանքը շարունակելու պատրաստակամության առկայություն, ինչը, հուսով ենք, թույլ կտա լուծել խնդիրը ողջամիտ ժամկետներում: Ելնում ենք նրանից, որ առաջադրված խնդիրների հաջող իրականացումից երկարաժամկետ հեռանկարում կշահեն բոլոր երկրները, ինչպես նաև տնտեսական միությունը:

ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը Միության առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ներքին շուկաների աշխատանքն առանց խոչընդոտների և սահմանափակումների, այդ թվում` առանց այն խոչընդոտների, որոնք սահմանափակում են ձեռնարկատերերի՝ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ մուտքի ազատությունը:

Այս ոլորտում գոյություն ունեցող պայմանավորվածությունների կատարումը կամրապնդի Միության գործունեության հիմքերը, իսկ Միության ներսում խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի ոչ միայն անդամ երկրների միջև միմյանց նկատմամբ վստահության մակարդակը, այլև մեր մրցունակությունն արտաքին շուկաներում: Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում ակտիվացնել առևտրի խոչընդոտները հայտնաբերելու և վերացնելու, ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկաներ ստեղծելու, արդյունավետ մատակարարման շղթաներ կառուցելու, Միության տարանցիկ ներուժը մեծացնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով գործարար համայնքների շահերը և Միության երկրների քաղաքացիների իրավունքները:
Վստահ եմ, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը կնպաստի նաև խոչընդոտների նվազագույնի հասցմանը կամ ամբողջական վերացմանը:
Այսօրվա դրությամբ Միության ներքին շուկայի պաշտպանության հարցը արդիական է նաև երրորդ կողմից տնտեսական ճնշման արդյունքում առաջացած բացասական ազդեցության բացահայտման դեպքում: Այս համատեքստում արձագանքման միջոցառումների մշակումը կարևոր է ինչպես եվրասիական, այնպես էլ ցանկացած տարածաշրջանային ինտեգրման օրակարգում:

Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության` միջազգային իրավունքի հիման վրա ընդհանուր մոտեցում մշակելու ուղիների որոնման հարցում` հաշվի առնելով անդամ երկրների փորձը:

Համաշխարհային հանրության առջև ծառացած հարցերից մեկը կլիմայական փոփոխություններն են, որոնք ազդում են ոչ միայն տնտեսության, այլ նաև սոցիալական գործընթացների վրա: Այս առումով, անհրաժեշտ է փոխգործակցություն` կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու, «կանաչ վերականգնումն» առաջ մղելու և ցածր ածխածնային արտանետումներով տնտեսությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ մշակելու և իրականացնելու համար:

Այս համատեքստում կցանկանայի ընդգծել Եվրասիական տարածաշրջանում էկոլոգիապես մաքուր փոխադրումների խթանմանն ուղղված Հանձնաժողովի աշխատանքների նշանակությունը: ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծումը բխում է շրջակա միջավայրի անվտանգության և հանրային առողջության շահերից:

Համոզված եմ, որ դա կնպաստի նաև նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, ինչպես նաև գիտելիքահեն արդյունաբերությունների ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ մի շարք ավտոարտադրողներ արդեն հայտարարել են մոտ ապագայում ամբողջությամբ էլեկտրական մեքենաների արտադրության անցման մասին, մեր երկրներում էլեկտրամոբիլների շուկայի թերզարգացումը հաստատապես կհանգեցնի տեխնոլոգիական հետամնացության և մրցունակության նվազման:

Այս առումով խնդրում եմ Հանձնաժողովին անդամ երկրների հետ միասին ամրապնդել այս ուղղությամբ աշխատանքը, այդ աշխատանքներում ավելի ակտիվորեն ներգրավել գործարար համայնքին և գիտական շրջանակներին:

Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար ու ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի հավատարմությունը եվրասիական ինտեգրման հիմքում ընկած գաղափարներին:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեությանն առնչվող մի շարք արդիական հարցեր: Դրանց թվում են եղել կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարը, տնտեսության ոլորտին պանդեմիայի հասցրած հետևանքների հաղթահարումը, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, նավթի և գազի միասնական շուկաների ձևավորումը, կլիմայի փոփոխությունների խնդրի և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում փոխգործակցությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP