12:57 26.10.2021
Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2018թ-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրով մեկնարկել է համագործակցություն՝ հարկային բարեփոխումներին աջակցման նպատակով։ Հաջորդ տարի «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության և Պետական եկամուտների կոմիտեի միջև կնքվել է պայմանագիր, որով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին։ «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի նպատակն է օժանդակել ՊԵԿ-ին 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի […]
12:38 26.10.2021
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են և երկու երկրների քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, մինչդեռ տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ և պետք է համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունը զարգացնել […]
10:03 26.10.2021
Ուկրաինայի «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան գրառում է կատարել Facebook-ում՝ ուկրաինացիներին կոչ անելով պատրաստվել սովի, հիվանդությունների ու մահվան։ «Սլավյանսկայա ՋԷԿ-ի աշխատանքը դադարեցրին վառելիքի բացակայության պատճառով։ Կայանի երկու բլոկներն էլ ամբողջությամբ անջատված են։ Եվ սա միայն սկիզբն է վերահաս աղետի․ ցուրտ, սով, հիվանդություն, մահ»,- գրել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ ուկրաինական էներգահամակարգի […]
19:53 25.10.2021
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի 2 վթարավտանգ հատվածներում (կմ83+200-կմ84+633 և կմ86+000- կմ86+500)՝ Դիլիջանի ոլորաններում, իրականացվում են ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ` ասֆալտապատում, գծանշում, անվտանգության տարրերի ապահովում։ Կապալառու կազմակերպությունն է «Արհովշին» ընկերությունը։ Աշխատանքները կատարվում են Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։ Ծրագրի շրջանակներում այս տարի համանման աշխատանքներ են կատարվել նաև […]
19:40 25.10.2021
Ախուրյան համայնքում կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանատեղի և սպասարկման կենտրոն ունենալու համար Ախուրյան միավորված համայնքն օգտվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից: Հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Պետություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ են տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոնի շինարարության աշխատանքները։ Արդյունքում կկառուցվի ընդհանուրը՝ 1715 քառակուսի մետր մակերեսով երեք փակ […]
19:26 25.10.2021
Հոկտեմբերի 25-ին իր աշխատանքն է սկսել ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման TAIEX գործիքի շրջանակում փորձագիտական առաքելությունը՝ ուղղված զբոսաշրջության օրենսդրական բարեփոխումներին։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Այսօր կայացած միջոցառման մեկնարկին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, շահագրգիռ գերատեսչությունների, զբոսաշրջային ասոցիացիաների, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների […]
16:37 25.10.2021
Պետական եկամուտների կոմիտեում «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկօրյա հանդիպում Իտալիայի հարկային ծառայության ներկայացուցչի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետի և ՊԵԿ աշխատանքային խմբի միջև՝ քննարկելու տրանսֆերային գնագոյացման և քրեական հետաքննության ոլորտներում իրականացված ծրագրերը։ Ներկայացվել են քրեական ոլորտում հարկային խարդախությունների դեմ պայքարի բարելավման հետ կապված Իտալիայում գործող ռազմավարությունը և Իտալիայի հարկային […]
15:50 25.10.2021
Էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության ներկայացուցիչները մասնակցել են հոկտեմբերի 13-15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Ստանդարտացման ռուսական շաբաթ» միջազգային տեխնոլոգիական համաժողովին։ Քննարկվել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի զարգացման նոր մարտահրավերները, միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտացման զարգացման նոր միտումները, համապատասխանության գնահատման ոլորտի մաս կազմող կամավոր սերտիֆիկացման հարցերը, շինարարության բնագավառում նոր իրավական կարգավորումները։ Մենդելեևի անվան չափագիտության համառուսաստանյան գիտա-հետազոտական […]
15:19 25.10.2021
Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկած ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նախագծի մշակման սկզբունքներին, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, բյուջեի պակասուրդին, արտաքին և ներքին պարտքին, եկամուտների ձևավորմանը, հարկային և մաքսային քաղաքականությանը, բյուջեի ծախսերի կառուցվածքին և ծախսային քաղաքականությանը: Ըստ զեկուցողի՝ առաջին անգամ 2022 թվականի համար սահմանվող բյուջեն […]
13:26 25.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին: ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված իր խոսքում վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ Հարգելի պատգամավորներ Կառավարության հարգելի անդամներ Օգոստոսին մենք ներկայացրեցինք կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության […]
19:13 23.10.2021
Մոլդովայում գազի մատակարարման դժվարությունները ծագել են Քիշնևի մեղքով, որը չի վճարել արդեն ստացած վառելիքի դիմաց, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Գազպրոմի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։ «Պարտքըկազմում է 433 մլն դոլար, և հաշվի առնելով վճարումների ուշացումը, պարտքի ընդհանուր գումարը կազմել է 709 մլն դոլար: Միևնույն ժամանակ, չգիտես ինչու, Մոլդովայի ներկայացուցիչները չեն ցանկանում ընդունել կուտակած […]
18:37 23.10.2021
Ընթացքի մեջ են Մեծ Մանթաշ համայնքի 250 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները։ Դրանք իրականացվում են 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցի նորոգման համար անհրաժեշտ գումարի 70 տոկոսը տրամադրելու է պետությունը, 30 տոկոսը՝ համայնքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 16 մլն 830 հազար դրամ է։ […]
18:11 23.10.2021
Գյումրիում առաջին անգամ անցկացվել է չեչիլի փառատոն։ Նախաձեռնել է «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական հիմնադրամը, իսկ խորագիրն է՝ «Հաց ու պանիր, կեր ու բանիր»։ Գյումրիի Վարպետաց փողոցի տաղավարներում պանրագործ վարպետներն ու կաթի վերամշակմամբ զբաղվող տնայնագործ կանայք ցուցադրության էին ներկայացրել իրենց պատրաստած կաթնամթերքն ու պանրի տեսականին։ Չեչիլ պանիրը պատրաստվում է միայն Շիրակի դաշտավայրում, իսկ համբավն ու պահանջարկը երկրի սահմաններից […]
13:22 23.10.2021
Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը լինելով հանդերձ՝ Ջերմուկում նույնպես ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտություն կար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: «Ներկայումս քաղաքում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնցից այս պահին իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: Կկառուցվի նաև […]
19:44 22.10.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բայանդուր համայնքի կենտրոնական մուտքի 8-րդ փողոցի 320 մ երկարությամբ և 12,5 մ լայնությամբ, ընդհանուրը՝ 4000 մետր քառակուսի հատված ասֆալտապատվել է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 36 մլն 730 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմել է 45 տոկոս, 55 տոկոս համաֆինանսավորումն էլ հատկացվել է համայնքային բյուջեից։ Շինարարական […]
18:52 22.10.2021
Մոլդովայի խորհրդարանը կառավարության առաջարկով արտակարգ դրություն է մտցրել երկրում գազի սղության պատճառով: Համապատասխան բանաձևը հաստատվել է ուրբաթ օրը կայացած արտահերթ նիստում: Փաստաթղթի համաձայն, արտակարգ դրության ժամանակահատվածում ՝ հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 20-ը, արտակարգ իրավիճակների հանձնաժողովը «պայմաններ կստեղծի բնական գազի բացակայող ծավալների անհապաղ գնման համար»՝ նաև «կանոններից շեղվելով»: Ինչպես ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ասել է հանրապետության վարչապետ Նատալյա […]
20:56 21.10.2021
Լավ բերքատվություն ապահովելու ճիշտ ու բնական տարբերակը ցանքաշրջանառության կազմակերպումն է։ Գյուղացին կարտոֆիլի ցանքատարածքներից բերքն հավաքելուց հետո տեղում աշնանացան է մշակում: Մարզում քիչ չեն գյուղացիական տնտեսությունները, որոնք մեծ հողատարածքներում, շուրջ 10 հա-ի վրա կարտոֆիլ են ցանում, իսկ նույն ցանքատարածքները աշնանն արդեն վերածում են ցորենի արտերի։ Բայց այժմ հողագործներից մի մասը քիչ է ցորեն մշակելու, նախորդ տարվա […]
20:24 21.10.2021
Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցմանն ու արդիականացմանը, ինչպես նաև Մեղրի-Նորդուզ անցակետերի միջև տրանսպորտային հոսքերի բարելավմանը միտված աշխատանքները։ Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային […]
20:20 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին, Երևանում մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ը։ Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որ ոլորտն ունեցել է վերջին […]
19:40 21.10.2021
Արթիկում մեկնարկել են Սպանդարյան փողոցի հիմնանորոգման, ասֆալտապատման աշխատանքները: Պետական բյուջեի միջոցներով օրերս մեկնարկեցին Արթիկի Սպանդարյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը։ Լինելով համայնքի ամենաբնակեցված փողոցներից՝ Սպանդարյանը վերջին անգամ բարեկարգվել էր խորհրդային տարիներին: Ծրագիրն իրականացնող «Եվրաասֆալտ» ընկերությունն այս պահին իրականացնում է հողային աշխատանքներ: Ընդհանուր կասֆալտապատվի մոտ 7750 քառակուսի մետր ճանապարհ՝ 11.5 մ լայնությամբ և 534 […]
19:33 21.10.2021
Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի միջև կնքվել է մաքսային կարգավորման ոլորտում միջազգային մի շարք պայմանագրերի գործողության դադարեցման մասին արձանագրություն։ Արձանագրության ստորագրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված միջազգային պայմանագրերի արդիականության բացակայությամբ, քանի որ դրանցով կարգավորվող իրավահարաբերություններն արդեն […]
23:45 20.10.2021
Հոկտեմբերի 20-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք, Իրան-Հայաստան առևտրի պալատի և իրանական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարը բարձր է գնահատել Իրան-Հայաստան առևտրի պալատի դերը Հայաստանի և Իրանի միջև առևտրային կապերի աշխուժացման […]
19:43 20.10.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Արթիկում ավարտվել են Տուֆագործների 1-ին նրբանցքի 280 մ երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 29 մլն 333 հազար ՀՀ դրամ է, որի 40 տոկոսը տրամադրել է պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Եվրաասֆալտ» ՍՊԸ-ի կողմից:
16:05 20.10.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթուղթը կնքվել է 1970 թվականին, որին ներկա դրությամբ միացել է 50 երկիր, այդ թվում են նաև ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները: Համաձայնագրի նպատակն […]
15:22 20.10.2021
««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում: Հարցը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսին՝ Սինգապուրում: Նպատակը երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների եւ […]
15:12 20.10.2021
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում: […]
15:26 19.10.2021
Հոկտեմբերի 18-ին Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Նարեկ Տերյանը, փոխդեսպան Չիպ Լեյթինեն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալլելոն և այլ պաշտոնատար անձինք, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական […]
15:09 19.10.2021
Ռուսաստանն առաջիկայում պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը: «2021 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն՝ 17 տոկոս: Դա այն դեպքում, երբ մենք 4 տոկոս անկում ունեինք համավարակի տարում: Մեր համագործակցությունը զարգանում է […]