11:47 08.10.2021
Գազի միջազգային ընկերության՝Linde Engineering-ի գլխավոր տնօրեն Յուրգեն Նովիցկին РИА Новости-ին տված հարցազրույցում բացահայտել է Եվրոպայում գազի ճգնաժամի պատճառը: Նրա խոսքով ՝ Եվրոպայում գազի ճգնաժամը պայմանավորված էր ներքին պատճառներով. «ԵՄ երկրները չկարողացան ապահովել գազի մատակարարումն այն ժամանակ, երբ սահմանափակումներից վերականգնվող ազգային տնտեսությունների պահանջարկը գերազանցեց առաջարկը: Ռուսաստանը ոչ մի վատ բան չի արել, և պատճառը Եվրոպայի խնդիրներն […]
20:41 07.10.2021
Գյումրիում ՎԶԵԲ և սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում է 31 փողոց և երկու հրապարակ: Շինաշխատանքներն ավարտված են միայն 14 փողոցներում՝ այն էլ անցած տարվանից մնացած։ Փողոցաշինության տեմպերը կրկին դանդաղում են: Պատճառներն էլ անփոփոխ են՝ նախագծային փոփոխություններ, չնախատեսված աշխատանքներ ու եղանակային պայմաններ: Գործն անավարտ է, շատ փողոցներ դարձել են անանցանելի: Փողոցաշինության ժամկետների ու մինչ ավարտը ժամանակավոր լուծումներով երթևեկելի […]
20:26 07.10.2021
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Ազատան համայնքում կընդլայնվի արտաքին լուսավորության ցանցը։ Համայնքի 11-րդ, 36-րդ և 45-րդ փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի ընդհանուր արժեքը 11 մլն 790 հազար դրամ է։ Գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը, 40-ն էլ՝ համայնքը։ Կտեղադրվեն 74 լուսակիրներ, արդյունքում կլուսավորվի համայնքի ևս 2 կմ ներհամայնքային ճանապարհ։ Շինարարական […]
19:19 07.10.2021
Կառավարության որոշմամբ՝ Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքներին պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից կնվիրաբերվի գույք՝ ոռոգման, խմելու ջրի ֆիլտրման, բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Կապահովվի մարզերում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կառուցված, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի գույքային իրավունքների գրանցումը և շահագործման հանձնումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը:
10:14 07.10.2021
Խոշոր ոչ ռեզիդենտ կորպորացիաները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, հաշվարկելու և վճարելու են ԱԱՀ ՀՀ պետական բյուջե։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ որոշակի տարընկալումներ են ստեղծվել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի առնչությամբ, որով ներդրվում է ոչ ռեզիդենտ հարկ վճարողների […]
19:53 06.10.2021
Շիրակի մարզի համայնքներում հաստատված սուբվենցիոն հայտերում կրկին գերակշռում են ճանապարհների հիմնանորոգումները, խճապատումներն ու սալապատումները: Նորոգվող հատվածները փոքր են՝ գյուղերի բյուջեների համաֆինանսավորման հնարավորություններին համապատասխան: Մյուս ենթակառուցվածքների՝ գազաֆիկացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման աշխատանքների արժեքը բարձր է։ Բասեն գյուղում խմելու նոր ջրագիծ է անցկացվում պետության 65 և համայնքի 35 տոկոս համաֆինանսավորմամբ: Գյուղապետարանն այն կարողացել է ապահովել բարեգործական […]
10:18 06.10.2021
Պետական եկամուտների կոմիտեում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված՝ այս տարվա նիստը կայանում է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Քառօրյա հեռավար հանդիպումներն անցկացնում են համակարգող խորհրդի հարկային մարմինների փորձագետները և ղեկավարները։ Քննարկումների առանցքում ԱՊՀ պետությունների հարկային մարմինների՝ անցած տարվա կատարողական ցուցանիշներն են, 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած […]
08:29 06.10.2021
ԵՄ հինգ երկրներ հանդես են եկել գազի գնի ռեկորդային աճի պատճառները հետաքննելու առաջարկով: Այս մասին Twitter- ի իր միկրոբլոգում հայտնել է Bloomberg-ի լրագրող Խավիեր Բլասը: Համատեղ հայտարարությունը ստորագրել են Ֆրանսիայի, Իսպանիայի, Չեխիայի, Ռումինիայի և Հունաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները: Փաստաթղթով առաջարկվում է հետաքննել գազի եվրոպական շուկայի գործունեությունը` հասկանալու համար, թե ինչու գազի ներկայիս պայմանագրերը դարձան […]
20:00 05.10.2021
Էլցանցի բաժանորդները կկարողանան հոսանքի իրենց սպառման ծավալներին ու ցուցմունքներին հետևել օնլայն: Այս հնարավորությունը ստեղծում են էներգիայի հաշվառման նոր ժամանակակից տեխնոլոգիաները: Էլցանցը նոր հաշվիչներ է տեղադրում, որոնք հնարավորինս նվազեցնում են մարդկային գործոնը: Հաշվիչները կմիացվեն ՀԷՑ-ի ընդհանուր ցանցին, և յուրաքանչյուր բաժանորդի սպառած էներգիայի չափը կգրանցվի օնլայն: Գործընթացը ներառելու է Գյումրիի և Արթիկի բազմաբնակարան շենքերը: Նոր հաշվիչների տեղադրումը […]
19:33 05.10.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Ազատան համայնքում ընթացքի մեջ են կենտրոնական թիվ 1 փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվի 3 կմ երկարությամբ փողոցի 9040 գծային մետր հատվածը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 64 մլն 810 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 40 տոկոս, 60 տոկոս ֆինանսավորումն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։ Շինարարական աշխատանքներն իրականացվում […]
12:39 05.10.2021
Եվրոպայում գազի ֆյուչերսները հասել են բոլոր ժամանակների նոր առավելագույնին՝ հազար խորանարդ մետրի դիմաց առաջին անգամ գերազանցելով 1200 դոլարը, վկայում են ICE Futures-ի առևտրային տվյալները: Առևտրի բացման ժամանակ առավելագույն գինը կազմել է 1 228,8 դոլար, իսկ այնուհետև գները մոտեցել են 1 250 դոլարի նշագծին, ինչը 7,6 տոկոսով բարձր է երկուշաբթի օրվա ցուցանիշից։ Եվրոպական շուկայում գազի գինը […]
10:30 05.10.2021
Windows 11 օպերացիոն համակարգը ներբեռնման համար հասանելի է դարձել հայտարարված օրվանից մեկ օր շուտ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է The Verge պորտալը: Microsoft-ը նշում է, որ վերջերս Windows 10-ով սարք ձեռք բերած հաճախորդներն արդեն կարող են արդիականացնել իրենց օպերացիոն համակարգը: Մինչև 2022 թվականի կեսերը նոր արտադրանքը հասանելի կլինի բոլոր համատեղելի սարքերի համար: Windows 11-ով […]
10:10 05.10.2021
Facebook-ի բաժնետոմսերի գինը երկուշաբթի նվազել է 4,89%-ով՝ սոցցանցի աշխատանքում զանգվածային խափանումների մասին հաղորդագրությունների ֆոնին: Այդ են վկայում Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալները: Ամերիկյան այլ խոշոր ՏՏ ընկերությունների բաժնետոմսերի արժեքը նույնպես նվազել է։ Այսպիսով, Twitter- ի բաժնետոմսերի արժեքը առևտրային օրվա ավարտին իջել է 5,79%-ով, Alphabet-ինը (ընկերություն, որին պատկանում է Google-ը)`2,11%-ով, Amazon-ինը 2,85%-ով, Apple-ինը`2,46%-ով: NASDAQ էլեկտրոնային բորսայի […]
19:26 04.10.2021
Արտաքին լուսավորության ցանց և արևային ֆոտովոլտային կայան ունենալու համար Երազգավորս համայնքն օգտվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից, և պետություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ են համայնքի թիվ 8 փողոցի արտաքին լուսավորության ցանցի անցկացման և 25 կՎտ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքները։ Այսպիսով, Երազգավորս համայնքը կունենա սեփական էներգիայի աղբյուրը, որը տարեկան կարտադրի 37 […]
18:28 04.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին: Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը: Ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ունեցած փորձով և տեխնիկական օժանդակություն ցուցաբերել հայկական կողմին` նմանատիպ ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղբի վերամշակման ոլորտում Լիտվայի գործընկերների հետ […]
15:46 04.10.2021
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև «Պարենի և ջրի անվտանգության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցը։ Պայմանավորվածություն […]
15:51 02.10.2021
ԱՄԷ Դուբայ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է համաշխարհային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ «Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսը: Խոշորագույն այս իրադարձության բացման արարողությունն անցկացվել է Դուբայի հարևանությամբ հատուկ էքսպոյի անցկացման համար կառուցված քաղաքի Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում։ 90 րոպե տևողությամբ շոուի ընթացքում 360 աստիճան պտտվող բեմում ելույթ է ունեցել ավելի քան 1000 մարդ՝ անհատ կատարողներ և խմբեր, հայտնում են […]
20:11 01.10.2021
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի կազմում ընդգրկված պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի զբոսաշրջության լիազոր մարմինների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր ու Զբոսաշրջության խորհուրդների ներկայացուցիչները։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները […]
17:07 01.10.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Օլաֆ Ցիմելկայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, գործընկերներ Տարածքային զարգացման հիմնադրամից և այլոք։ Նախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, բարձր […]
18:44 30.09.2021
Սեպտեմբերի 30-ին կայացել է «ԵՏՀ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորում» խորագրով տեսակոնֆերանս, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ Վլադիմիր Գրակունը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ժենիս Օսերբայը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային […]
14:38 30.09.2021
Եվրոպական շուկայում գազի առավելագույն գինը մեկ օրվա ընթացքում երեք անգամ թարմացել է, վկայում են ICE Futures բորսայի տվյալները: Նախօրեին, ըստ հոլանդական TTF ինդեքսի, նոյեմբերյան ֆյուչերսները բարձրացել են հազար խորանարդ մետրի դիմաց 1 060 դոլարից և այսօր առավոտյան շարունակել են թանկանալ: Մինչև առավոտյան ժամը 09:16-ը նրանք սահմանել են ևս մեկ ռեկորդ ՝ 1 076 դոլար, կես […]
18:41 29.09.2021
Այսօր Գյումրիում և Ախուրյանում շահագործման են հանձնվել հրշեջ-փրկարարական ջոկատների նորակառույց շենքերը։ Ախուրյանի փրկարարական ջոկատի նախկին, վթարային շենքի տեղում մոտ մեկ տարի առաջ էին սկսել կառուցապատման աշխատանքները։ Նոր շենքում ստեղծված են ծառայությունն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները։ Նախկինում փրկարարական ջոկատը հրշեջ մեքենաների համար չուներ փակ կայանատեղի, կառուցվել է նաև մեծ ու ընդարձակ ավտոտնակ։ Նոր շենքում ու […]
23:40 28.09.2021
Մի քանի օրից ՝ սեպտեմբերի 30-ին, ուկրաինական էկրաններին կհայտնվի Դենիել Քրեյգ 007-ի հետ վերջին ֆիլմը ՝ մեռնելու ժամանակ չկա: Լոս Անջելեսում կայացել է Ջեյմս Բոնդի ավտոմեքենաների ցուցահանդեսը: Միջոցառումը տեղի է ունեցել 007 լրտեսական սագայի նոր ֆիլմի պրեմիերայի նախօրեին, որը ամերիկացի հեռուստադիտողները կտեսնեն այսօր՝ սեպտեմբերի 28 -ին: Այս մասին նշված է TSN-ի սյուժեում: Ցուցահանդեսին ներկայացված էր […]
15:44 28.09.2021
Գործարար Իլոն Մասկը, որը բաժնետոմսերի սեփականատեր է SpaceX-ում և Tesla-ում, զբաղեցրել է ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, մինչդեռ Մասկի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարը, ըստ Forbes Real-ի տվյալների: Երկուշաբթի արժեթղթերի առևտրի ավարտին Մասկի կարողությունը գնահատվել է 203,4 մլրդ դոլար, իսկ օրվա ընթացքում այն աճել է 3,8 […]
08:56 28.09.2021
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելից դիմաց գերազանցել է 80 դոլարը։ Նման բան տեղի է ունենում 2018 թվականի աշնանից ի վեր առաջին անգամ։ Այս մասին են վկայում բորսային տվյալները, փոխանցում է РИА Новоссти-ն։ Երեկ նոյեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել էր 0,83 տոկոսով՝ հասնելով 80,19 դոլարի, կարճ ժամանակով դրսևորել նաև ավելի բարձր՝ 80․35 դոլար արժեք։ […]
14:41 25.09.2021
Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների, Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպման հիմնական նպատակն […]
20:26 24.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, Տեսչական մարմնի ներկայացուցիչները մասնակցել են «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում կայացած «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման թեմայով աշխատաժողովին։ Հ․ Ավագյանը ներկայացրել է Երևանում կայացած ԱՊՀ […]
10:21 24.09.2021
Նավթի համաշխարհային գներն անընդմեջ աճով 4-րդ առևտրային օրն են սկսում։ Brent նավթի գինը հասել է 3 տարում առավելագույն ցուցանիշի։ Այս մասին են վկայում բորսային տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,13%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 77․35 դոլարի, WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը 0,04%-ի աճ է դրսևորել՝ հասնելով 73․33 դոլարի։ Աճի […]
20:53 23.09.2021
Ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման, պարբերական վկայագրման կարգը շուտով կփոխվի: Գազաբալոնները կտեղադրեն լիցենզավորված կազմակերպություններ, իսկ գազաբալոններով աշխատող բոլոր մեքենաների համար կստեղծվի էլեկտրոնային շտեմարան: Լրացուցիչ ծախս ու հոգսեր վարորդների համա՞ր, թե ոլորտը վերահսկելու փորձ: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:51 23.09.2021
Շիրակի մարզում կարտոֆիլի բերքահավաք է։ Դեռ հունիս-հուլիս ամիսներին էր գյուղացիական տնտեսություններին հայտնի, որ երաշտի, ոռոգման ջրի դեֆիցիտի պայմաններում ցածր բերքատվություն են ունենալու։ Ամբողջ ոռոգման սեզոնին Կառնուտի ջրամբարից սնվող 10-նյակ գյուղերի հողագործներ ջուր պահանջեցին՝ փակելով ճանապարհներ, բայց այդպես էլ այն ժամանակին ու բավարար քանակի չհասավ գյուղեր, որի պատճառով նախ ցորենի, գարու, այժմ էլ՝ կարտոֆիլի բերք չեն […]