14:00 10.09.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մասնակցել է ս/թ սեպտեմբերի 7-9-ը Լեհաստանի Կարպաչ քաղաքում տեղի ունեցած միջազգային տնտեսական 30-րդ հոբելյանական ֆորումին (փոքր Դավոս), տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Պարոն Ավետիսյանը ֆորումում հանդես է եկել «Սննդի համակարգերի վերակազմակերպում. ինչպես դադարեցնել սովը և պաշտպանել շրջակա միջավայրը» զեկույցով՝ խոսելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հեռանկարների մասին, դիտարկելով այն որպես աղքատության […]
12:13 10.09.2021
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է սեպտեմբերի 10 -ի առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով 8:45 -ին: Այս մասին ասվում է ընկերության Telegram-յան ալիքում: Սեպտեմբերի 6 -ին «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության օպերատորը հայտարարել էր Բալթիկ ծովում վերջին խողովակի եռակցման մասին: Սեպտեմբերի 8 -ին Bloomberg- ը, հղում անելով աղբյուրներին, […]
19:18 09.09.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում՝ համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Բարեկարգման խիստ կարիք ունեցող, բնակավայր մուտք գործող փողոցից մինչև Ամասիայի համայնքապետարան ընկած դժվարանցանելի հատվածի նորոգման համար անհրաժեշտ գումարի 40 տոկոսը տրամադրելու է պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում համայնքում կբարեկարգվի 3150 քառակուսի […]
18:48 09.09.2021
Սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները: Այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Փոխվարչապետ […]
14:05 09.09.2021
Սեպտեմբերի 8-ին Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին տեղեկացրին էկոնոմիկայի նախարարությունից։ Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և ավելացրել, որ մեծ ներուժ է տեսնում առևտրի ծավալները մեծացնելու համար։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության […]
12:06 09.09.2021
Պետական եկամուտների կոմիտեն մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով համագործակցություն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Ձևավորված աշխատանքային խումբն արդեն սկսել է ուսումնասիրել ներկայում գործող մաքսային գործընթացները, առկա խնդիրները, դիտարկել դրանք լուծելու վերաբերյալ ՊԵԿ տեսլականը և կատարել կարիքների գնահատում։ Խմբում ներգրավված միջազգային փորձագետի հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հայտնել է, […]
19:54 08.09.2021
Պարտքերի մարման պահանջ՝ խմելու ջուր ունենալու դիմաց․․․ Այս պայմանով են միայն Լուսաղբյուր գյուղի տնտեսությունները ջրամատակարարման նոր կառուցված ցանցով խմելու ջուր ստանալու։ Այժմ բաժանորդ են նրանք, ովքեր համայնքային բյուջեի նկատմամբ ունեցած հարկ ու տուրքի նախկին պարտքերը փակել են։ Բնակիչները համայնքի ղեկավարների պայմանին համաձայնել են, միայն թե 40 տարի անց խմելու ջուր ունենան տներում։ Գյուղի 300 տնտեսությունների […]
22:29 07.09.2021
Կառավարության ընդունելությունների տանն այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրի հանդիսավոր փակումը և վկայականների հանձնման արարողությունը, որին ներկա են գտնվել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, նախարարներ, փոխնախարարներ և «իԳործ» 2020-ի մասնակիցները։ Մեկ տարի առաջ ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը տվեց «իԳործ» 2020 ծրագրի մեկնարկը։ 19 երկրներից Հայաստան ժամանեցին ընտրված 50 մասնագետները և […]
19:50 06.09.2021
Գվինեայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո ալյումինի գինը բարձրացել է՝ հասնելով տասնամյակի առավելագույն ցուցանիշին: Այդ մասին են վկայում Լոնդոնի մետաղների բորսայի (LME) տվյալները: Ալյումինի մեկ տոննայի արժեքը հասել է 2775,5 դոլարի, ինչը ռեկորդային արժեք է 2011 թվականի մայիսից ի վեր: Այնուհետև փոքր-ինչ գնանկում է նկատվել։ Սեպտեմբերի 5-ին զինվորականները հայտարարեցին իշխանությունը զավթելու մասին և ձերբակալեցին երկրի […]
19:22 06.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ՀՀ գործընկերության զարգացումը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել և դրանց իրականացման գործում կարևորում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱԶԲ հետ գործակցությունը: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ճանապարհաշինության, […]
18:55 06.09.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատ: Հանդիպման սկզբում փոխվարչապետը, ողջունելով հյուրերին՝ շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը կաջակցի նրան իր կարևոր առաքելության իրականացման ընթացքում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է […]
19:27 05.09.2021
«Յանդեքս»-ը մտադիր է ուղևորափոխադրումներ սկսել «անօդաչու» տաքսիների միջոցով թաթարական Իննոպոլիսում, իսկ 2021 կամ 2022 թվականներին նման նախաձեռնություն իրականացնել Մոսկվայում: Այս մասին հայտնում է Известия լրատվականը։ Սկզբնական փուլում փորձարարական ծրագրին կմասնակցեն փոքր քանակության «անօդաչու» մեքենաներ՝ 8-ը Իննոպոլիսում, 10 -ը ՝ Մոսկվայում: Անօդաչու տրանսպորտային միջոցների պարկի ձևավորման գործընթացը կլինի աստիճանաբար: Ընդհանուր առմամբ, էքսպերիմենտալ նախագծին սկզբնական փուլում կմասնակցի […]
22:11 03.09.2021
«Թալիբան» շարժման համար դժվար կլինի կատարել սոցիալական պարտավորությունները բնակչության առջև, երկրում որոշ ապրանքներ արդեն անհետացել են, օրինակ՝ շաքարավազը, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Քաբուլում ՌԴ-ի դեսպան Դմիտրի Ժիրնովը։ «Այժմ Աֆղանստանի հիմնական խնդիրն իսկապես տնտեսական է: Գանիի կառավարության օրոք երկրի բյուջեն երեք քառորդով կազմվել է արևմտյան նվիրատվությունների հաշվին: Այժմ դրանք չկան. Աֆղանստանի ակտիվները սառեցված են, […]
20:26 03.09.2021
Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան: «Գազի ընդհանուր շուկայի շրջանակում հնարավոր կլինի գնել այդ վառելիքը բորսայում: Դրա համար կընդունվի գազի բորսայական առեւտրի կարգ, որն արդեն մշակվում է մասնակից երկրների կառավարությունների եւ […]
19:58 03.09.2021
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Սարփիի մաքսակետում առգրավվել է 49.2 տոննա հիվանդ կարտոֆիլ: Հաղորդում է jnews.ge-ն։ Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի մասնագետների կողմից բուսասանիտարական սահմանամերձ-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ներմուծվող կարտոֆիլի պարունակությունից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում բացահայտվել է առողջության համար վտանգ ներկայացնող կարանտինային վնասակար օրգանիզմներ: Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ […]
15:54 02.09.2021
Սիգի արդյունագործակա որսի ժամկետն ու ծավալները փոխվեցին: Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Սևանա լճում 2021թ. մայիսի 25-ից սկսված սիգի արդյունագործական որսը ժամկետը երկարացնել մինչև հոկտեմբերի 15-ը , իսկ ծավալն ավելացնել 50 տոննայով: Ըստ նախագծի՝ «2021 թ. մարտի որոշմամբ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տ չափաքանակ, որսն իրականացվել է 2021թ. […]
23:41 01.09.2021
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 290 մարդ: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականի մայիսի 6-ից ի վեր: Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 290 մարդ: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականի մայիսի 6-ից ի վեր: Ավելի վաղ, զբոսաշրջիկների սակավության և գերիշխող համաճարակաբանական իրավիճակի պատճառով […]
19:32 01.09.2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՀՀ- ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը մասնակցել է դեսպանության առևտրի և զարգացման հարցերով պատասխանատու Արտաշես Դավթյանը։ Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ և մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը դրական, կառուցողական համագործակցության ձևավորման վստահություն է հայտնել։ Ջոն Գալագերը կարծիք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել […]
19:24 01.09.2021
Շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման մեջ լրացումները և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագիծը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ լրացումներ և փոփոխություն կատարելը պայմանավորված է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքի հետևանքով […]
19:53 31.08.2021
Ավստրալիան դարձել է համաշխարհային առաջատարը՝ բնակելիների տանիքներին արևային վահանակների տեղադրման առումով: Bloomberg-ի տվյալներով դրանք 2026 թվականին կդառնան երկրի էներգիայի հիմնական աղբյուրը և կկարողանան ծածկել ավստրալացիների էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 77 տոկոսը: Ըստ Bloomberg- ի փորձագետների, Ավստրալիայի տների 30 տոկոսը սնուցվում է արևային էներգիայով: Երկիրը ապակենտրոնացված էներգիայի հաջող անցման վառ օրինակ է, որտեղ էներգիան արտադրվում է սպառման […]
11:01 31.08.2021
Շրջիկ առևտրի կետերի փաստաթղթավորումը հեշտացնելու համար նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ։ Սահմանվել է պարտադիր պահանջ, որ մանրածախ վաճառք իրականացնելիս, եթե դա կատարվում է շրջիկ առևտրի կետերի միջոցով, կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա։ Շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ՀԴՄ կտրոնի […]
22:50 30.08.2021
Արցախցիներին սեփական կայուն եկամտով ապահովելու, վերջիններիս շրջանում ձեռներեցությամբ զբաղվելը խթանելու և կյանքի որակը բարձրացնելու նպատակով Արցախում կհիմնվի 1,000 սոցիալական բիզնես։ 1,000 բիզնեսի հիմնման գործում ներդրում կունենա Հայաստանից և Սփյուռքից 1,000 հայ ընտանիք։ Նախաձեռնությունն արդեն իսկ գործնական փուլում է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսված թվից 100 բիզնեսի հիմնում (ջերմոցային […]
19:46 30.08.2021
Գյումրիի կենտրոնական հրապարակը 8 տարի առաջ էր հիմնանորոգվել, իսկ հաջորդ տարիներին հրապարակին հարող մայթերից երկուսը սալապատեցին, մյուս երկուսը ՝ ասֆալտապատեցին։ Հիմա առանց մայթերի, հրապարակն ընդգրկվել է սուբվենցիոն ծրագրում, ընդամենը առաջացած ճաքերի պատճառով, որոնք ամեն տարի կոմունալ բաժինը ընթացիկ նորոգումներով փակել է։ Մասնագիտական ուսումնասիրությունների ու ֆինանսական հաշվարկների հանրագումարում են որոշել, որ ձեռնտու է 8 տարի առաջ […]
17:10 29.08.2021
Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԱՀ խորհրդարանում: Ողջունելով հյուրերին՝ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորածների ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ: Հանդիպմանը քննարկվել է […]
10:33 29.08.2021
Չինաստանի իշխանությունները մտադիր են պայքարել առևտրային հարթակների և սոցիալական ցանցերի օգտահաշիվների դեմ, որոնք տարածում են ֆինանսական տեղեկատվություն, որը վնասում է ՉԺՀ -ի տնտեսությանը: Այս մասին հայտնում է Չինաստանի կիբերտարածության վարչությունը: Այս հարթակներին կարգադրված կլինի հեռացնել նման բովանդակությամբ գրառումները: Թիրախում կլինեն նաև այն հարթակները, որոնք հրապարակում են օտարերկրյա ԶԼՄ -ների՝ Չինաստանում ներքին ֆինանսական թեմաների վերաբերյալ կեղծ […]
19:01 28.08.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Առափի համայնքում մեկնարկել են 1-ին և 4-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1-ին փողոցի 34 գծային մետր, 4-րդ փողոցի 506 գծային մետր՝ ընդհանուրը 540 մետր քառակուսի հատված, կասֆալտապատվի։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 45 մլն 760 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում […]
17:36 28.08.2021
Արթիկի Մողրովենց ու Բմբուլենց ձորեր կոչվող հեղեղատարների մաքրման ու պատնեշների կառուցման աշխատանքները մասնակի կատարված են։ Քաղաքի միջով անցնող հեղեղատարներն ամբողջությամբ լցված էին Արթիկի նախկին քարհանքի թափոններով, որոնք 2016 թվականին տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով ջրի հետ հոսեցին դեպի քաղաք։ Պետական միջոցներով, բայց անավարտ ու մասնակի աշխատանքներ էին կատարվել, հետևանքները լիարժեք վերացված չէին: Մեկ տարի առաջ […]
20:59 27.08.2021
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգվում է։ Այն կդառնա անվտանգ եւ ապահով երթեւեկության համար։ Հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Հիշեցնենք, որ մինչեւ օգոստոսի 29-ը, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, դադարեցված է նշված հատվածի երթեւեկությունը։ Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 […]
14:07 27.08.2021
Բաբկեն Թունյանն ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ վստահության և այս կարևորագույն հանձնաժողովում որպես փոխնախագահ ինձ առաջադրելու համար: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այն հիմնական հարթակներից է, որի միջոցով կյանքի են կոչվելու մեր ծրագրերն ու բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության […]