11:26 22.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 21.3 […]
16:45 21.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։ «Մենք համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ ունենք, մասնավորապես` տեխնոլոգիաների, կայունության և նորարարության ուղղություններով: Առկա է նաև համատեղ նախաձեռնությունների ներուժ՝ հաշվի […]
16:25 21.10.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հոկտեմբերի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը և դաշտային աշխատանքները։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծլել է, իսկ որտեղ ցանքը կատարվել էր ավելի վաղ առաջացել է երրորդ տերևը, նախալեռներում՝ հատիկը կտցել է, տեղ-տեղ՝ ծլել, հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել են նախացանքի աշխատանքները։ Շաբաթվա […]
11:40 21.10.2024
Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան համայնքներում, հոկտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Փարաքար և Խոյ համայնքներում, հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս և Վայք համայնքներում նախատեսվում են Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումները գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ […]
10:09 19.10.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը գտնվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ ԵՏՀ կոլեգիայի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հրավերով։ Հանդիպումը միտված է եղել Եվրասիական տնտեսական միության տարբեր ստորաբաժանումներին և էլեկտրոնային հարթակներ մշակող կազմակերպություններին ներկայացնելու ազգային մեկ պատուհան հարթակի աշխատանքը, մասնավորապես, թույլատվական փաստաթղթերի ստացման միասնական հարթակը: Ներկայացվել են նաև մաքսային հսկողության […]
18:37 18.10.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում […]
17:11 18.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է, որ Հ-21, /Հ-75/-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10,33 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի արժեքը 565 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: «Միաժամանակ, ընթացքի մեջ են Նոր Կյանք գյուղից մինչև Մեծ Մանթաշ ընթացող ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն առաջիկայում: Ծրագրի […]
15:27 18.10.2024
Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Մարալիկում: «Անի համայնքի կարիքների համար սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է, որից 26 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Միաժամանակ, Մարալիկին հրատապ ծրագրերի համար 279 մլն դրամ ենք հատկացրել: Հիմնանորոգվել են Մարալիկի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցները, Ազատության հրապարակը»,-ֆեյսբուքյան […]
14:51 18.10.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Վերականգման վարկերի բանկի (KFW) պատվիրակությանը։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ շեշտելով ՀՀ ՏԿԵ նախարարության և Վերականգման վարկերի բանկի (KFW) համագործակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք […]
14:33 18.10.2024
Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ծրագրի արժեքը շուրջ 3 մլրդ 385 մլն դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքներն իրականացվել են Շիրակի, մյուս մասը՝ Արագածոտնի մարզում։ Միջոցները հատկացրել է Կառավարությունը: 2018-ից ի վեր Շիրակի մարզում […]
13:40 18.10.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի հաստատված սուբվենցիոն ծրագրով վերանորոգման աշխատանքներ են մեկնարկել Հրազդան քաղաքի թիվ 15 մանկապարտեզում։ Սուբվենցիայի շրջանակում նախատեսվում է կառուցել նոր տանիք, փոխել դռներն ու պատուհանները։ Ծրագրի արժեքը 75,5 մլն. դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 70 % է, իսկ համայնքի ներդրումը՝ 30 %: Աշխատանքները նոր են մեկնարկել: Հրազդան համայնքում այս պահին ընթանում […]
12:08 18.10.2024
Հ-1, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույց-Աբովյան-Ֆանտան–Ալափարս-Հ-5 ճանապարհի մոտ 11.5 երկարությամբ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
11:07 18.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը»։
18:34 17.10.2024
Վարչապետն այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել օգտատերերին ստանալ վեբկայքեր և վիդեոներ։ «Ռենդերֆորեսթ»-ից օգտվում են […]
16:48 17.10.2024
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-23-ը Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կայանալիք «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ ցուցահանդեսին` ներկայացնելով 23 հայկական ընկերության արտադրանք։ Sial-ը հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ սննդի արդյունաբերության ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում՝ ներկայացնելով աշխարհի առաջատար գնորդներին մեկ վայրում: «Sial» ցուցահանդեսը յուրաքանչյուր տարի ունենում […]
16:04 17.10.2024
ՀՀ ճանապարհային ցանցի արդիականացումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել շուրջ 3.535 մլրդ դրամ՝ ներքոնշյալ ճանապարհահատվածների կառուցման, վերակառուցման, քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացման, կամուրջների հիմնանորոգման, ինչպես նաև դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռք բերման համար: Որոշմամբ նախատեսված կառուցվող և վերակառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը […]
15:50 17.10.2024
Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ օրենսգրքում, մասնավորապես սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը. 2027 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք […]
15:38 17.10.2024
ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է կառավարության կողմից ներկայացված «Թանկարժեք մետաղների մասին օրենքում լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:41 17.10.2024
Գործադիրն առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի եւ դիզելային վառելիքի անվանումների սահմանումները՝ հետագայում գործնականում խնդիրները բացառելու համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նոր […]
14:36 17.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նշել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ Նշվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել […]
13:21 17.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին։ Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց հուզող խնդիրները, քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը։ Քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև կարկտահարության և բերքի կորստի հետևանքով առաջացած ֆինանսական և վարկային խնդիրների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում նախարարը քաղաքացիներին վստահեցրել […]
13:16 17.10.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Նախագիծը նպատակուղղված է Հայաստան ներմուծված կամ արտադրված ապրանքների շարժի, դրանց հետագծելիության նկատմամբ հսկողության բարձրացմանը, նաեւ այդ շարժի ընթացքում հսկիչ նշանների ու դրանց քանակի վերաբերյալ տեղեկատվության արտացոլմանը: «Ունենք հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման […]
12:21 17.10.2024
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության համապատասխան որոշմամբ փոխանցվել է «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց է: Նախագծի ընդունման նպատակն է լուծարված Պետական գանձարանի գործառույթներից հարգորոշման եւ […]
11:55 17.10.2024
Միջազգային Տրանսպորտային ֆորումի ITF Ավտոմոբիլային տրանսպորտի խմբի 2024 թվականի հոկտեմբերի 10-11-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության հայտը Որակի խարտիային համապատասխանելու վերաբերյալ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանն ամբողջովին ապահովել է իր առջև դրված միջազգային պարտավորությունը և համապատասխանում է Որակի խարտիայի պահանջներին։ Այսպիսով Հայաստանն ապահովեց ՏՆԵԿ […]
11:00 17.10.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիաների շրջանակում Կոտայքի մարզի Գառնի համայնքում իրականացվում է չորս ծրագիր՝ փողոցների լուսավորության անցկացում, գազաֆիկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում և խմելու ջրի խողովակների անցկացում, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Լուսավորության համակարգի անցկացում ծրագրի շրջանակում Գառնիում, Գեղադիրում և Ողջաբերդում ընդհանուր առմամբ կառուցվում է շուրջ 7317 մ երկարությամբ լուսավորության համակարգ: Շահած ծրագրի […]
16:01 16.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են հիմնադրամի գործառույթներին և հետագա գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում ընդունվել են որոշումներ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնի» բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման համատեքստում: Որոշում է կայացվել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, որում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա […]
13:10 16.10.2024
Փոքր և միջին ձեռնարկությունների դիմակայունության և աճի խթանման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ՓԲԸ-ի աջակցությամբ ձեռնարկել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ուսումնասիրությունը, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։ Ուսումնասիրության նպատակն է բացահայտել Հայաստանի ՓՄՁ-ների աճի ներուժն ու հնարավորությունները՝ անդրադառնալով խնդիրներին ու մարտահրավերներին: […]
12:14 16.10.2024
ՀՀ կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով՝ երկու փուլով Բյուրեղավան համայնքում խոշոր ծրագիր է իրականացվում՝ մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և այս պահին ակտիվորեն ընթանում են նաև երկրորդ փուլի աշխատանքները: Կառուցվել են մոնոլիտե սյուները, հեծանները. երկհարկանի […]
11:23 16.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 249 դեպք և շուրջ 131 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 65.6 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման […]