TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ճապոնիայի ֆինանսների նախարարությունները եռօրյա բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել նոր հարկային համաձայնագրի շուրջ

10:48 16.10.2024

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ու Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, և Ճապոնիայի ֆինանսների նախարարության պատվիրակությունը եռօրյա բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել նոր հարկային համաձայնագրի շուրջ: Համաձայնագիրը ներկայացնում է երկու երկրների միջև հարկման շրջանակը պարզաբանող դրույթներ՝ վերացնելով միջազգային կրկնակի հարկումը և կանխելով հարկումից խուսափումն […]

̰
ՏԿԵ նախարարությունում փոխմարզպետերի հետ տեղի է ունեցել խորհրդակցություն

18:29 15.10.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխմարզպետերի հետ խորհրդակցություն՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի քննարկման վերաբերյալ։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն առանձնացրել է մի շարք օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկմանը, խնդիրների արձանագրմանն ու վերացմանը, հայտերի ընդունմանը, և համայնքային խնդիրների առաջնահերթությունների դասակարգմանը։ ՀՀ […]

̰
2024 թվականին սուվբենցիոն ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից արդեն հատկացվել է 17 մլրդ 52 մլն դրամ

17:11 15.10.2024

2024 թվականին սուվբենցիոն ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից արդեն հատկացվել է 17 մլրդ 52 մլն դրամ: Ծրագրերի մասին մանրամասներ է պատմել ՀՀ ՏԿԵՆ Տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը: Ավելին՝ Կառավարության տեսանյութում:

̰
Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են ծավալուն աշխատանքներ

11:38 15.10.2024

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են բնակավայրերի բարեկարգման և բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծավալուն աշխատանքներ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 2024 թվականին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվել են ճանապարհաշինական, ներհամայնքային փողոցների բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Ծրագրի շրջանակում Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցը վերակառուցվել, ասֆալտապատվել է 950մ երկարությամբ, 10մ լայնությամբ (9500մ2 մակերեսով), մայթը […]

̰
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ֆինանսական և ֆիզիկական առաջընթացները

11:07 15.10.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, հիմնադրամի այլ աշխատակիցներ հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են ԱԶԲ կողմից ֆինանսավորվող ճանապարհաշինական ծրագրերի՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի երկու հատվածների շինարարության ֆինանսական և ֆիզիկական առաջընթացները, ընթացիկ աշխատանքները և այլն։ Հանդիպումից հետո հիմնադրամի և բանկի ներկայացուցիչներն այցելել […]

̰
«Շանթ Ռեզիդենս» գերժամանակակից համալիրում կգտնեք ճարտարապետական գրագետ լուծումներով կառուցվող բնակարաններ

18:52 14.10.2024

«Շանթ Ռեզիդենս» գերժամանակակից համալիրում կգտնեք նորագույն ստանդարտներին համապատասխանող և ճարտարապետական գրագետ լուծումներով կառուցվող բնակարաններ: «Շանթ Ռեզիդենս»-ի այս 50քմ մակերեսով բնակարանը կարող է լինել հենց Ձերը այս պահին գործող -25% զեղչով: Մանրամասների համար՝ Համալիրի հասցե՝ Սևանի 21 Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ Հեռ․ 055 85 00 04, 055 85 00 02 Աշխատանքային ժամեր՝ երկ-շբթ՝ 10։00-19։00 […]

̰
Աշտարակ քաղաքում կազմակերպվել է «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ

18:28 14.10.2024

Հոկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության և «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)» հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ կազմակերպվել է «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն էր գործատուներին, աշխատանք փնտրողներին, մասնագիտական ուսումնական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերին միավորել մեկ հարթակում, կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպում և անմիջական […]

̰
Քննարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ՇՄ նախարարության համագործակցության ընթացքը

15:59 14.10.2024

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը: Ողջունելով տիկին Խիմենեսին, նախարարն անդրադարձել է 2022 թվականի հանդիպման օրակարգին և դրա արդյունքում արդեն իսկ կյանքի կոչված պայմանավորվածություններին․ «Մեր նախորդ հանդիպումից գրեթե երկու տարի […]

̰
Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր

13:50 14.10.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ակտիվ ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նաիրի համայնքի Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական բնակավայրերում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 1 մլրդ. 500 միլիոն […]

̰
Գինին ավելին է, քան պարզապես խմիչք․ այն կամուրջ է, որը միավորում է մարդկանց, մշակույթներն և տնտեսությունները․ Գևորգ Պապոյան

13:10 14.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում կարևորել է OIV-ի առաքելությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության կայուն զարգացմանը։ «Գինին […]

̰
Ապարան համայնքում ընթանում են 4.6 մլրդ դրամ բյուջեով սուբվենցիոն ծրագրեր

10:50 14.10.2024

Ապարան համայնքում այս տարի ընթանում են 4.6 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով սուբվենցիոն ծրագրեր: Անհրաժեշտ գումարի կեսը ներդնում է ՀՀ Կառավարությունը: Խոշորացումից հետո, հատկապես փոքր բնակավայրերում, լայն թափով լուծվում են տարիներով կուտակված խնդիրները:

̰
ԲՏԱ նախարարի տեղակալը AI Conf 2024 շրջանակում մասնակցել է ԱԲ թեմայով քննարկմանը

21:00 13.10.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ հոկտեմբերի 12-ին կայացած AI Conf 2024-ի ընթացքում, մասնակցել է «Արհեստական բանականությունը՝ կառավարությունում» թեմայով պանելային քննարկմանը։ Բանախոսների թվում են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։ Ռուբեն Սիմոնյանն՝ իր խոսքում անդրադառնալով Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ աշխատող մասնագետների գործունեությանը և ԲՏԱ […]

̰
Մեր երկրի համար արհեստական բանականությունը ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է. ԲՏԱ նախարար

15:06 13.10.2024

Մեկնարկել է AI Conf 2024-ը, որն այս տարի անցկացվում է «Building with AI»՝ «Կառուցելով արհեստական բանականությամբ» խորագրով: Բացման հանդիսությանը ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարն ընդգծել է, որ մեր երկրի համար ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է։ Նա նշել է՝ մեծ հնարավորություններ կան՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 13-ին

12:21 13.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.06 դրամ:  

̰
Աբու Դաբիում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

11:50 13.10.2024

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը: Համաժողովին ընդառաջ կայացել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի և ԱՄԷ ֆեդերալ առևտրի պալատի գլխավոր քարտուղար Հումայդ բին Սալեմի հանդիպումը: Ներկա են եղել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ, միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալի օգնական Ջումա Մոհամեդ Ալ Կայթը, […]

̰
Լոռու մարզի Լեռնապատ բնակավայրում 2023 թվականին իրականացվել է 2 սուբվենցիոն ծրագիր

15:48 12.10.2024

Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրում 2023 թվականին իրականացվել է 2 սուբվենցիոն ծրագիր: Առաջին ծրագրով իրականացվել է ներհամայնքային 250 մ երկարությամբ և 5-6մ լայնությամբ ճանապարհահատվածի նորոգում՝ տուֆապատման միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16.784.450 դրամ՝ 40 տոկոս՝ համայնքի, 60 տոկոս՝ ՀՀ կառավարության ներդրմամբ: Ծրագիրը լիովին համապատասխանում է բնակավայրի զարգացման ռազմավարությանը, որի իրագործումը դրական ազդեցություն կունենա […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ին

14:26 12.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.06 դրամ:  

̰
Ալավերդի համայնքում 2023 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր

16:53 11.10.2024

Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2023 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր՝ 15 ենթածրագրով (1 միլիարդ 717 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ): Աշխատանքների մի մասն իրականացվել է 2023 թվականի ընթացքում, մյուսները դեռևս ընթացքի մեջ են կամ՝ ավարտական փուլում, հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ և տուֆ քարով սալարկմամբ՝ Ծրագրերի շրջանակներում ճանապարհների կապիտալ […]

̰
ԲՐԻՔՍ-ի ընդլայնումը մեծացրել է ասոցիացիայի կարևորությունը․ Սիլուանով

16:10 11.10.2024

Այս տարի ԲՐԻՔՍ-ի ընդլայնումը մեծացրել է ասոցիացիայի նշանակությունը և ամրապնդել համատեղ աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ԲՐԻՔՍ-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների երկրորդ հանդիպման բացմանը։ Սիլուանովն ընդգծել է, որ չնայած համաշխարհային տնտեսության պարբերական ցնցումներին, ԲՐԻՔՍ-ի երկրների տնտեսությունները մեծ կայունություն են ցուցաբերում՝ շնորհիվ պատասխանատու տնտեսական և ֆինանսական քաղաքականության։ «ԲՐԻԿՍ-ի […]

̰
Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման համակարգն ապահովում է ապրանքի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում

12:47 11.10.2024

Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրանքից (ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագիր) և ալկոհոլային ապրանքներից (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրեր), բացի մայիսի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պահանջը պարտադիր է նաև փաթեթավորված խմելու ջրի դեպքում, ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման (ԱՏԳ […]

̰
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում

11:34 11.10.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից անկանխիկ եղանակով վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հետ կապված տեղի են ունեցել քննարկումներ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից հավաստիացվել է, որ ՀՀ առևտրային բանկերում գործընթացի մեկնարկային փուլում ժամկետների մասով արձանագրված խնդիրները ներկայումս բացակայում են: Հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով […]

̰
Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

22:10 10.10.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հիշեցնենք, որ «Սինոփսիս Արմենիան» նշում է  20-ամյակը և ԱՄՆ-ից դուրս «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումն է համարվում, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով: Հովիկ Մուսայելյանը խոսել է հետևյալ հարցերի շուրջ. որո՞նք են ընկերության 20 տարվա գործունեության արդյունքները, ի՞նչ նոր ուղղություններ կան «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերում, ՏՏ ոլորտի […]

̰
Կամավոր ատեստավորման փոփոխություն, էլեկտրամոբիլների ներմուծման նոր հնարավորություն. գործադիրի որոշումները

15:42 10.10.2024

Նոյեմբերին ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, 18 համայնքում 20 սուբվենցիոն ծրագրի համար կհատկացվի 1 մլրդ 391 մլն դրամ, էլեկտրամոբիլ ներմուծելիս քաղաքացիներն ԱԱՀ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կառավարությունն այս տարի պետբյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել մարզերին` սուբվենցիոն ծրագրերի համար

13:21 10.10.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 391 մլն դրամ՝ 20 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորելու համար։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերն իրականացվում են 18 համայնքներում: «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կլինի, որ Կառավարությունը բյուջեից 17 մլրդ […]

̰
Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

10:55 10.10.2024

Հոկտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին տեսչական մարմնի ընթացիկ և առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցել և տեղեկատվություն է ներկայացրել տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը: Կառավարման խորհուրդը հաստատել է տեսչական մարմնի 2024 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների կատարողականի […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

19:43 09.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ խնդիրների լուծումը, պատկան գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, այդ թվում՝ […]

̰
Շիրակի մարզպետի մասնակցությամբ դիտարկվել են Արթիկի լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները

18:14 09.10.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ աշխատանքային այցով եղել է Արթիկ համայնքում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի մասնագետների հետ մարզպետը շրջել է Արթիկում, դիտարկվել են Արթիկի լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները, որոնք իրականացվում են պետություն-համայնք համագործակցությամբ՝ «Արթիկ համայնքի 12 բնակավայրի լուսավորության ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի […]

̰
Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են մի շարք ծրագրեր

17:14 09.10.2024

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման, համայնքային կենտրոնների ամբողջական վերանորոգման և տարածքների բարեկարգման, ջրամատակարարման համակարգերի ներքին և արտաքին ցանցերի մասնակի նորոգման և հաշվիչ ցանցերի տեղադրման, ճանապարհների տուֆ քարով սալարկման, գիշերային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքներ: Աշխատանքները մեկնարկել են 2023թ.-ին: […]

̰
Ապարանի պանրի գործարանը կվերսկսի արտադրական գործունեությունը

19:45 08.10.2024

«Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, ք․ Ապարան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

17:21 08.10.2024

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: Ներկայացնելով ՀՀ տնտեսական վերջին զարգացումները՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Համաշխարհային բանկի՝ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ուղղություններով շարունակական աջակցության կարևորությունը։ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ և ՀԲ միջև իրականացվող ընթացիկ ծրագրերին, այնպես էլ […]

̰
BACK_TO_TOP