TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սուբվենցիոն ծրագրով Շիրակի մարզի համայնքներում կառուցվում են ֆոտովոլտային կայաններ

18:30 01.12.2020

2020 թվականի սուբվենցիոն ծրագիրը Սարալանջ համայնքն ուղղել է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմանը և փողոցային լուսավորության ցանցի ընդլայնմանը։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն 580 հազար դրամ, որից պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը 65 տոկոս է, իսկ համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը՝ 35: «Ույուտ-Սենթր» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքները ավարտված են, […]

̰
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ

15:00 01.12.2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ ֆորմատով հանդիպել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չցանկացավ մանրամասներ հայտնել: Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 26-ին:

̰
Արցախի Մարտունի քաղաքն էլեկտրական հոսանքով ապահովելու համար նախատեսվում է ՋէԿ-ի կառուցում

18:30 30.11.2020

Ստեփանակերտի ու հարակից գյուղերի էլեկտրամատակարարումն այժմ ապահովվում է վերականգնված 110 կվտ հզորությամբ ենթակայանի միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը: «Ենթակայանի վերականգնման շնորհիվ ներկայումս Ստեփանակերտն ու շրջակա գյուղերն ապահովված են կայուն էլեկտրամատակարարմամբ, իսկ անջատումները հիմնականում պայմանավորված են լինում օդային գծերի տեղափոխմամբ ու […]

̰
Տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան. ՀՀ էկոնոմիկայի նախարար

23:15 28.11.2020

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաշալի բիզնես հնարավորություններ Գործընկերներ, գիտեք, որ հունվարի 1ից վեց ամսով արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումը` առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են. hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. […]

̰
Դեկտեմբերի 1-ից վերականգնվում է Բագրատաշենի և Գոգավանի մաքսակետերի բնականոն աշխատանքը

18:26 28.11.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։ Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ դեկտեմբերի 1-ից վերականգնվում է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Հիշեցնենք, որ այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական կողմում ճանապարհների վերանորոգման նպատակով։

̰
Վրաստանը սկսում է սուբսիդավորման ծրագիր` կանխելու հացի գնի բարձրացումը

13:49 28.11.2020

Սևծովյան տարածաշրջանում ցորենի գնի բարձրացման պատճառով ստեղծվել են առաջին կարգի ալյուրի և, համապատասխանաբար, հացի գնի բարձրացման նախադրյալներ: Վրաստանի «Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիան» գների անխուսափելի աճը բացատրել է համաշխարհային շուկայում հացահատիկի պահանջարկի մեծացմամբ, ինչպես նաև վրացական ազգային արժույթի՝ լարիի արժեզրկմամբ: Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի ալյուրի գները, որպեսզի երկրում հացը չթանկանա: Այս մասին ճեպազրույցում ասել է Վրաստանի […]

̰
ՊԵԿ-ում տեղի է ունեցել ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության նպատակով մրցույթ

14:09 26.11.2020

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության նպատակով մրցույթ: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից: ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը մրցույթի ընթացքում ուսումնասիրել է մասնակցի կողմից ներկայացված հայտը և կատարել է պահանջներին համապատասխանության գնահատում: Արդյունքում հաղթող է ճանաչվել «Հեռանկարային տեխնոլոգիաների […]

̰
ՀՀ ՏԿՆ փորձագիտական լաբորատորիայի մասնագետները հետազոտում են Շիրակի մարզում նորոգված ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթը

18:10 24.11.2020

ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզում 2020 թվականի ընթացքում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ասֆալտբետոնե ծածկույթի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու նպատակով ՀՀ Շիրակի մարզում են գտնվում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի մասնագետները։Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքը։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ […]

̰
Դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանը  կդադարեցվի․ՇՄ նախարար

20:12 20.11.2020

Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել «Սևան» ազգային պարկ» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղեր։ «Սևան» ազգային պարկում»նախարարն  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ։ Քննարկվել են սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի հետ կապված մի շարք […]

̰
ԱԺ նիստն ընթացել է առանց ընդդիմության

14:35 18.11.2020

Այսօր ԱԺ-ն սկսել ու 15 րոպեում ավարտել է հերթական նիստերի օրակարգում ընդգրկված միակ հարցի քննարկումը: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի ժամկետի երկարաձգումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր կառավարությունը, ընդդիմությունը նիստին չի մասնակցել: 71 պատգամավորի մասնակցությամբ ու միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ձյուն Ստեփանավանի և Դիլիջանի ճանապարհներին, իսկ Սպիտակի լեռնանցքում՝ մառախուղ

18:28 16.11.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Սպիտակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: «Կոչ ենք անում վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով՝ եղանակային վատ պայմաններում վթարներից և խցանումներից խուսափելու համար»,- ասվում է […]

̰
Մշակվել է ՀՀ-ում առևտրական գործունեության հարկային ուղեցույց

17:50 14.11.2020

Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» #STAPL ծրագրի շրջանակներում մշակվել է ՀՀ-ում առևտրական (առք ու վաճառքի) գործունեության հարկային ուղեցույցը: Այն կնպաստի ՀՀ-ում առևտրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների հարկային օրենսդրության դրույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և հարկային կարգապահության բարելավմանը: Ուղեցույցն անդրադառնում […]

̰
Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսել է նավթի պահանջարկի անկում

19:05 12.11.2020

Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսել է, վատթարացրել է այս տարվա նավթի համաշխարհային պահանջարկի անկման կանխատեսումը օրական 0,4 միլիոն բարելով (մինչև 8,8 միլիոն): Այս մասին նշված է կազմակերպության զեկույցում: Միջազգային էներգետիկ գործակալությունը խոստանում է 91,3 միլիոն բերել պահանջարկ: Միևնույն ժամանակ, գործակալության կարծիքով, COVID-19-ի դեմ պատվաստանյութը նավթի հետ կապված իրավիճակը չի կարող բարելավել նաև հաջորդ տարի: 2021 թվականին […]

̰
Մենք քննարկում ենք կետային, ավելի խիստ սահմանափակումներ. Գախարիա

14:38 07.11.2020

«Մեր հիմնական խնդիրն է նվազագույնի հասցնել մեր տնտեսությանը հասցված վնասը, որպեսզի առավելագույնս պահպանենք տնտեսության արագ վերականգնման հնարավորությունն այն պահին, երբ աշխարհը կսկսի վերականգնվել տնտեսական ճգնաժամից», – ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նա ընդգծել է, որ համակարգային «արգելափակումներ» չեն լինի՝ երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված: «Մենք բոլորս պետք է լավ հասկանանք, որ բիզնեսի և մեր […]

̰
Կասեցվել է Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերքի իրացումը․ ՍԱՏՄ

12:38 05.11.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար: Այսպես. Ռուսաստանի Դաշնության Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար՝ ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն […]

̰
Պատմության մեջ չենք ունեցել տարի, որի ընթացքում բյուջեն երկու անգամ վերանայված լինի. ԱԺ-ում սկսվել են 2021թ-ի բյուջեի քննարկումները

11:31 02.11.2020

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել են 2021թ-ի բյուջեի քննարկումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել, որ սերտորեն համագործակցելով ԿԲ-ի հետ՝ 19-20 թթ-ին հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոտնտեսական միջոցառումներ: «2021թ-ը լարված տարի է լինելու, բայց վստահ եմ, որ կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի ռիսկերը, կապահովի մեր երկրի սոցիալ-տնտեսական կայունությունն ու անվտանգությունը: Թիվ 1 […]

̰ ̰
«Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից». ձեռնարկատիրական դասընթացներ արցախցիների համար

15:20 24.10.2020

Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաև արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ) Արցախի […]

̰
Ադրբեջանից ՌԴ ներկրված մրգերում և բանջարեղենում վնասատուների հայտնաբերման դեպքերի թիվն աճել է 

19:29 23.10.2020

  Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայություն՝ «Ռոսսելխոզնադզորը», Ադրբեջանի գործընկերներին անհանգստություն է հայտնել՝ կապված Ադրբեջանից ՌԴ ներկրված մրգերում և բանջարեղենում կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճի վերաբերյալ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ծառայության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2020 թվականի սկզբից գրանցվել է 76 այդպիսի դեպք: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված ծառայությունը ուղարկել է ծանուցագրեր ադրբեջանցի գործընկերներին: Ծառայությունը, մասնավորապես, ընդգծել […]

̰
ՏՄՊՊՀ նախագահը մասնակցել է ՄԱԿ-ի մրցակցության և սպառողների պաշտպանության համաժողովին

18:55 23.10.2020

Հոկտեմբերի 19-ից 23-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ 8-րդ համաժողովը, որին հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես մասնակցություն է ունեցել համաժողովի շրջանակում կազմակերպված Անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ կլոր սեղանին և ելույթով […]

̰
Ռազմական դրությամբ պայմանավորված` ՀՀ ՏՄՊՊՀ-ն իրականացնում է մի շարք ապրանքների ամենօրյա մշտադիտարկումներ

13:24 23.10.2020

Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրության ժամանակ լայն սպառման ապրանքների (պարենային և ոչ պարենային) իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման անհրաժեշտությունը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են 24-ժամյա ռեժիմով և իրականացնում են շուրջ 31 ապրանքային խմբերի մշտադիտարկում (շուրջ 94 ապրանքատեսակ)։ Ստեղծված […]

̰
Թուրքական շուկայի հետ աշխատած գործարարներին կոչ ենք անում հաստատել նոր գործարար կապեր․ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ

12:40 22.10.2020

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կոչով դիմել է գործարարներին․ «Թուրքիայի կողից ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծման հրահրման ու անմիջական մասնակցության, հայոց նոր ցեղասպանության և իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու որդեգրած քաղաքականության պարագայում՝ Հայաստանի համար օրակարգային է դարձել թշնամական տրամադրված այդ երկրի ապրանքների ներկրումից հրաժարումը։ Այս մասին համապատասխան կոչով արդեն դիմել ենք հայ գործարարներին, […]

̰
ԱԺ-ն ընդունել է ռազմական դրության ընթացքում հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքը

21:09 21.10.2020

Օրվա ավարտին խորհրդարանը քննարկել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար: Ներկայացնելով «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը՝ հիմնական զեկույցում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի […]

̰
ԵԱՏՄ երկրներից ներմուծված ո՞ր ապրանքները կազատվեն հարկումից

12:37 21.10.2020

ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը: Այն այսօր կքննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ: Այդ նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է հնարավորություն ընձեռել, որ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ երկրներից ներմուծվող և այնուհետև հումանիտար, առողջապահական, նաև ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքներն ազատվեն հարկումից։

̰
Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում. ՏՄՊՊՀ

13:17 19.10.2020

ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում։ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական իրավասու այլ մարմինների հետ համագործակցությամբ շուրջ 1 շաբաթ է ակտիվ աշխատանքներ է իրականացնում ծաղկի իրացման շղթայում ընդգրկված բոլոր տնտեսվարողների հետ: Արդեն մի քանի օր է, ինչ ծաղկի շուկայում արձանագրվել է գների […]

̰
Թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում կառավարությունը կսատարի տնտեսվարողներին գտնել նոր շուկաներ․ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

17:55 17.10.2020

Առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Կառավարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը իր ամբողջ գործիքակազմով կսատարեն տնտեսվարողներին վերադասավորվել և գտնել նոր շուկաներ։Այս մասին է հայտնել  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ։ https://www.facebook.com/armgovernment/videos/693127168226755/

̰
Խոշոր հարկ վճարողների կողմից 2020թ-ի երրորդ եռամսյակում վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ

15:10 17.10.2020

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists Ըստ այնմ՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 592 մլրդ 608 մլն, իսկ մաքսային մարմին […]

̰
Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով

14:21 16.10.2020

Շատ են հարցնում, թե ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով, գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և պարզաբանել․ «Նախորդ գրառմանս քոմենթներում պատասխանել եմ, բայց այսպես էլ գրեմ։ Սիրելի բարեկամներ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի […]

̰
Հանրային քննարկման է դրվել նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավոր արգելել թուրքական որոշ ապրանքների ներմուծումը

12:30 16.10.2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ […]

̰
Վստահություն հաղթանակի ու վաղվա օրվա նկատմամբ․ սա ոչ թե պաթոս է, այլ տնտեսագիտություն․ Բաբկեն Թունյան

19:35 14.10.2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մի շատ կարևոր և իրոք ոգևորիչ տնտեսական լուր «Չոր» ներկայացնեմ, հետո ասեմ՝ դա ինչ է նշանակում։ Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2050 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ՝ 30 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ […]

̰
BACK_TO_TOP