TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել

16:16 27.12.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել. «Դեկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում ունեցավ մի շարք հանդիպումներ: Իրան կատարած այցի շրջանակներում փոխնախարար Վարդանյանին ընդունեց ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները: Հանդիպումների ընթացքում քննարկվեց գազ/էլեկտրաէներգիա փոխանակման […]

̰
Ո՞ր երկրների ապրանքները կփոխարինեն թուրքականին

20:28 26.12.2020

Վերջին մի քանի ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել բոլոր այն տնտեսվարողների հետ, որոնց մոտ կարող էին խնդիրներ առաջանալ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրներ, նաև Վրաստան․ դրանք կլինեն հիմնական փոխարինող երկրները։ «Այդ բացվող շուկաները հիմա այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են իրենց […]

̰
Alibaba-ի հիմնադիրը մեկ օրվա ընթացքում կորցրել է ավելի քան 3.5 միլիարդ դոլար

13:59 25.12.2020

Ըստ Forbes Real-Time վարկանիշի՝ Չինաստանի ամենահարուստ միլիարդատերերից մեկի՝ Alibaba- ի հիմնադիր Ջեք Մայի ունեցվածքը մեկ օրում կրճատվել է ավելի քան 3,5 միլիարդ դոլարով հակամենաշնորհային հետաքննության պատճառով Alibaba-ի բաժնետոմսերի անկման հետևանքով: Հինգշաբթի առևտրի ավարտին Մայի կարողությունը գնահատվում էր 57,3 միլիարդ դոլար: Forbes-ի տվյալներից հետևում է, որ նա մեկ օրում կորցրել է 3,6 միլիարդ: Գործարարը վարկանիշում 19-րդն […]

̰
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ դեկտեմբերի 31-ից գործելու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը

12:17 25.12.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից գործելու է ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը՝ 6 ամիս ժամկետով։ «Մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը այդ […]

̰
Չորս մարզում և Երևանում կխնայվի շուրջ 5 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա․ ՀՏԶՀ

16:10 24.12.2020

ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն ակտիվ փուլում է, և արդեն կան ավարտված աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից։ Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը ենթադրում էր մեխանիկական ոռոգման համակարգերը փոխարինել ինքնահոս համակարգերով։ Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում վեց և Երևանում մեկ կառույցների աշխատանքներն արդեն ավարտվել […]

̰
Թուրքերը առցանց աճուրդում Ուկրաինայում ոսկու հանք են գնել

15:03 24.12.2020

Երկրաբանության և ընդերքի պետական ​​ծառայությունն անցկացրել է էլեկտրոնային աճուրդներ 13 հատուկ թույլտվությունների համար՝ օգտակար հանածոներով, այդ թվում՝ ոսկու, մանգանի հանքաքարերով, ստորգետնյա ջրերով տարածքների մշակման համար, հայտնում է Պետական ​​երկրաբանական ծառայության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մրցակցային պայքարի ընթացքում լոտերի ընդհանուր արժեքը աճել է վեց անգամ՝ 6,5 միլիոն գրիվնայից հասնելով 38,4 միլիոնի։ Աճուրդի արդյունքում ոսկու հանքաքարի […]

̰
Նավթի գինն իջել է 50 դոլարից

12:56 23.12.2020

Նավթի համաշխարհային գներն իջնում ​​են այն մտավախությունների ֆոնին, որ կորոնավիրուսի նոր շտամի տարածումը և դրա հետևանքով սահմանափակող միջոցառումները  Եվրոպայում էլ ավելի կնվազեցնեն նավթի պահանջարկը: Այդ մասին վկայում են դեկտեմբերի 23-ի առևտրային տվյալները: Այսպիսով, Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,77 դոլարով (1,54%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 49,31 դոլար: WTI տեսակի ամերիկյան […]

̰
Քննարկվել են Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի խնդիրները

18:40 22.12.2020

Վահան Քերոբյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները և առաջիկա անելիքները։ Քննարկման առարկա են եղել նաև մաքսային ձևակերպումների, փաստաթղթային ընթացակարգերի պարզեցման և արագացման հարցերը, էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունների զարգացումը։ Մասնավորապես՝ քննարկվել են ալմաստի հումքի ձեռք բերման, ոսկերչական իրերի արտահանման, […]

̰
Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը փոքր-ինչ աճել է

16:19 21.12.2020

Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 1-ի ընթացիկ գներով կազմել է 58 801 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 33 221 դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 0,4%-ով, իսկ սեպտեմբերի 1-ի նկատմամբ` 1.2 %-ով. այս մասին տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը:

̰
Արցախցիների կենսաթոշակների վճարումը՝ կանխիկ և անկանխիկ, կկատարվի դեկտեմբերի 18-ից

19:39 17.12.2020

Դեկտեմբերի 18-ից կիրականացվեն դեկտեմբեր ամսվա կանխիկ և անկանխիկ եղանակով վճարվող Արցախի բնակիչների քաղաքացիական կենսաթոշակների վճարումը: Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ կանխիկ եղանակով ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ, իսկ Արցախի Հանրապետությունում՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր, այդ թվում՝ Մարտունի, Ասկերան և Մարտակերտ քաքաղաքներում: Այս մասին […]

̰
Իրանում ՀՀ դեսպանը և  ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը քննարկել  են Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների համագործակցության խնդիրները

19:21 16.12.2020

Դեկտեմբերի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։ Այս մասին հայտնում է ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների համագործակցության խնդիրները։ Անդրադարձ է եղել կորոնավիրուսային համավարակի և Ղարաբաղյան պատերազմի շրջանում մաքսային մարմինների կատարած աշխատանքներին։ Արտաշես Թումանյանը ներկայացրել է Մեղրիի մաքսակետի […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ նորանշանակ դեսպանին

18:48 16.12.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում  ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ռույժուան Վանը, էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ դեսպանության այլ աշխատակիցներ։ Դեսպան Յոն Ֆանը […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է լիզինգի պետաջակցության ծրագրերի բարելավման հնարավորությունը

17:40 16.12.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպում է ունեցել ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ` գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով։ Արման Խոջոյանը նշել է, որ լիզինգի ծրագրերի նկատմամբ ֆերմերները ցուցաբերում են բավական մեծ հետաքրքրություն, ինչի մասին է վկայում տարեցտարի այս ծրագրերի շահառուների թվի և ձեռքբերվող գյուղտեխնիկայի ու […]

̰
Ներմուծվող ապրանքների մեջ կլինի գնաճ. ԿԲ նախագահ

22:33 15.12.2020

Պարենային ապրանքների շուկայում արդեն իսկ նկատվող ապրանքների գնաճը տեսանելի է ու համադրելի միջազգային շուկայում տիրող իրավիճակի հետ: ԿԲ նախագահը ներկայացրեց առաջին օգտագործման ապրանքների գների վիճակագրությունն այն երկրներում, որտեղից իրականացվում են ներկրումներ, պարզաբանեց ներքին շուկայում որոշ ապրանքների անհասկանլի գնաճը: «Հավկիթի մասով կերն է ներմուծվող, ուստի գնագոյացման մեջ ներմուծման կոմպոնենտը մեծ կշիռ ունի, ներմուծվող ապրանքների մեջ կլինի […]

̰
ՀՀ-ում այս տարի գնաճը շարունակում է պահպանվել մեր նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում. ԿԲ նախագահ

20:51 15.12.2020

2020-ի նոյեմբերին արձանագրվել է 1,3 տոկոս գնաճ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,1 տոկոսի դիմաց, նոյեմբերին շարունակվել է 12-ամսյա բնականոն գնաճը, կորոնավիրուսի նոր ալիքի ու սահմանափակումների ազդեցությունն են կրել համաշխարհային տնտեսության զարգացումները, հաջորդ տարեսկզբի սպասումները դրական են՝ պայմանավորված պատվաստանյութերի արդյունավետ կիրառման հետ: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իրավիճակը ներկայացնելուց բացի, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը խոսել է […]

̰
Մարդիկ կարող են վստահել ու հավատալ՝ միջնաժամկետ հատվածում գնաճի մակարդակը 4 տոկոսը չի գերազանցելու. ԿԲ նախագահ

20:28 15.12.2020

2020-ի դեկտեմբերի 15-ին ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել մեկ տոկոսային կետով՝ սահմանելով 5,25 մակարդակը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա անդրադարձել է ինչպես արտարժույթի, այնպես էլ գնաճի շուկային, ընդգծել, որ Կենտրոնական բանկի խնդիրը ոչ թե արտարժույթը որևէ մակարդակի վրա պահելն է, այլ գնաճը վերահսկելը: Վստահեցրել […]

̰
ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է ՀՀ տնտեսական զարգացմանն ու անվտանգությանն աջակցելու իր հանձնառությանը

09:52 15.12.2020

ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է ՀՀ տնտեսական զարգացմանն ու անվտանգությանն աջակցելու իր հանձնառությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Դեսպան Թրեյսին հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունն ու շարունակական գործընկերությունը։ ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերին, այդ թվում՝ զբասաշրջության, գյուղատնտեսության, բիզնեսի կանոնակարգման […]

̰
Եվրոպայում գազը թանկանում է ռեկորդային ցուցանիշով

15:38 14.12.2020

Եվրոպայում գազի գինը 2019-ի գարնան սկզբից շարունակում է բարձրանալ, գրում է «Ինտերֆաքս»-ը: Այսպիսով, հոլանդական TTF-ում շուկայական գինն աճել է՝ հասնելով 199,7 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց: Սա 2019 թվականի մարտի 8-ից ի վեր առավելագույն արժեքն է: Անցյալ շաբաթ գազի գինը բարձրացել է մինչև 194,9 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց՝ ամսվա սկզբի 183 դոլար միջին գնի […]

̰
Brexit-ի վերջնաժամկետը երկարաձգվել է

14:36 14.12.2020

Առևտրային բանակցությունները կարող են տևել ամբողջ ամիս, քանի որ երկու կողմերը մոտենում են «հավասար մրցակցային դաշտ» ստեղծելուն։ Բրիտանիան և ԵՄ-ը երեկ խոստացել են լրացուցիչ ժամանակ վերցնել՝ փորձելով ապահովել Brexit-ից հետո առևտրային գործարքը։ The Times-ին հայտնի է դարձել, որ կողմերի միջև մեկշաբաթյա «թշնամանքից» հետո տեղի են ունեցել դրական քննարկումներ Brexit-ից հետո տնտեսական «հավասար պայմաններ» ապահովելու վերաբերյալ:

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների և այգեգործների հետ

18:16 12.12.2020

Դեկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող տնտեսվարողների հետ։ Հանդիպումներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։  Նախարարը տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական նպատակն է գույքագրել ջերմատնային տնտեսություններում և այգեգործության ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել դրանց լուծման ուղիները։ Այնուհետև Վահան Քերոբյանը […]

̰
Քայլեր են ձեռնարկվել Էլեկտրոնային առևտրի խթանման համար

15:20 12.12.2020

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշմամբ (նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից) ընդունվել են մի շարք կարգեր էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների և դրանց էլեկտրոնային կտրոնների կիրառման պահանջների վերաբերյալ։ Նախատեսված գործողություններն ուղղված են խթանելու էլեկտրոնային առևտուրը, ինչն առավել արդիական է կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Նշված որոշմամբ սահմանվել էն էլեկտրոնային ՀԴՄ-ների […]

̰
ԱՄՀ-ն վարկային մեխանիզմի շրջանակում Հայաստանին կհատկացնի մոտ 37 մլն դոլար

08:47 12.12.2020

Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Stand-By ծրագրով Հայաստանին 36,9 մլն դոլար տրամադրելուն։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։ «Գործադիր խորհուրդն ավարտել է Stand-By վարկային մեխանիզմի ծրագրի շրջանակում Հայաստանի գործունեության երրորդ ուսումնասիրությունը։Դա թույլ կտա իշխանություններին ներգրավել մոտ 37 մլն դոլար, արդյունքում վճարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 332 մլն դոլար»,-ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՀ-ում նշել են, […]

̰ ̰
Ինչո՞ւ է արժեզրկվում դրամը և որո՞նք են պարենային շուկայում գնաճի պատճառները. պատգամավորների հարցերը՝ ԿԲ խորհրդի անդամի թեկնածուին

19:35 10.12.2020

ԱԺ նիստն այսօր անցել է կիսադատարկ դահլիճում: Այսօրվա օրակարգում եղել են մի շարք թեկնածուների ընտրություններ, որոնցից, սակայն, Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրությունները տեղի չեն ունեցել: Փոխարենը ԱԺ-ին է ներկայացվել Հաշվեքննիչ պալատի անդամի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուների ընտրության հարցը: ԿԲ խորհրդի անդամի թեկնածուին պատգամավորները հարցեր են ուղղել արտարժույթի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների […]

̰
Արդյո՞ք տեղին են այս իրավիճակում բյուջեի քննարկումները. Ջանջուղազյանը փարատում է մտահոգությունները

13:17 09.12.2020

ԱԺ-ում քննարկվում է 2020-ի բյուջեն, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակադարձել է կարծիքներին, որ հիմա դրա ժամանակը չէ, անդրադարձել է ցուցանիշներին: Նշել է, որ ՀՀ տնտեսությունը 2019-ին աճել 7,6 տոկոսով: Օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2017-ին 220 մլն դոլար է եղել, 2018-ին՝ 247 մլն, 2019-ին՝ 397 մլն կամ 60 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: «Մշտապես ուշադրության արժանի է […]

̰
ՌԴ-ն արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը ՀՀ Արմավիրի մարզից

12:48 09.12.2020

Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզորն» արգելում է Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի և պղպեղի ներմուծումը՝ պայմանավորված մոզաիկա պեպինո վիրուսի տարածման հետ։ Այս մասին նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: «Ռոսսելխոզնադզորն» անհրաժեշտ է համարում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից արգելել լոլիկի և պղպեղի ներմուծումը, որոնք արտահանվում և/կամ արտադրվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Ռուսաստանի Դաշնության տարածք Pepino mosaic virus-ի մուտքը […]

̰
Շրջակա միջավայրի նախարարն այցելել է «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ

20:40 04.12.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել   «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ:Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Այստեղ ևս աշխատանքային քննարկում անցկացրի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, քննարկեցինք առկա հիմնախնդիրները, դրանք ճշգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայելու անհրաժեշտությունը: Ներկայացրի Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառավարչական, Անտառային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Պետք […]

̰
Ոստիկանները բացահայտել են Դսեղ գյուղի հարակից անտառից ապօրինի  ծառահատման դեպքը

20:41 02.12.2020

Դեկտեմբերի 1-ին Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց: Ժամը 22.30-ի սահմաններում համայնքային ոստիկանները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նոյեմբերի 27-ին Դսեղ գյուղի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել: Փայտանյութով […]

̰
ԱԺ-ում կստեղծվի տնտեսական հարցերի արագ արձագանքման խումբ

12:46 02.12.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տնտեսական հարցերով զբաղվող պատգամավորները որոշել են ստեղծել տնտեսական հարցերի արագ արձագանքման խումբը, որը կզբաղվի գործարարներին մտահոգող, օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նիստի ընթացքում քննարկվել է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագծով, որը հեղինակել են կառավարությունն […]

̰
Արցախի կառավարությունը բնակչությանը կոմունալ ծառայությունների փոխհատուցում կտրամադրի

19:10 01.12.2020

Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրվում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար: Այս մասին տեղեկացնում է ԱՀ էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարությունը․ Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ. Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում […]

̰
BACK_TO_TOP