Վստահություն հաղթանակի ու վաղվա օրվա նկատմամբ․ սա ոչ թե պաթոս է, այլ տնտեսագիտություն․ Բաբկեն Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Վստահություն հաղթանակի ու վաղվա օրվա նկատմամբ․ սա ոչ թե պաթոս է, այլ տնտեսագիտություն․ Բաբկեն Թունյան

19:35 14.10.2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Մի շատ կարևոր և իրոք ոգևորիչ տնտեսական լուր
«Չոր» ներկայացնեմ, հետո ասեմ՝ դա ինչ է նշանակում։
Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2050 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ՝ 30 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ 20 մլրդ դրամ ծավալով:
Պահանջարկը 2.5 անգամ գերազանցել է առաջարկը՝ կազմելով 50 մլրդ 123 մլն դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3226 տոկոս է, իսկ սահմանային եկամտաբերությունը` 9.3900 տոկոս:
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած լրացուցիչ աճուրդի ընթացքում տեղաբաշխվել է ևս 3.99 մլրդ դրամ ծավալով պարտատոմս:
Տեղաբաշխումից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 26 մլրդ դրամ:
 Գիտե՞ք սա ինչ է նշանակում։
Եթե մեկ բառով՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ։
Վստահություն հաղթանակի ու վաղվա օրվա նկատմամբ։ Ու սա ոչ թե պաթոս է, այլ տնտեսագիտություն։
Հասարակությունը 30 տարով պարտք է տալիս պետությանը։
Ընդ որում, պատրաստ է 2.5 անգամ ավելի շատ տալ, քան այդ պահին պետությունը ցանկանում է վերցնել։
Հայաստանը ռեսուրսների խնդիր չունի ու չի ունենա: Այլ կարծիք ունեցող ու հույսը դրա վրա դրած որոշ երկրներ սխալվել են իրենց հաշվարկների մեջ։
Եթե պետք լինի, էլի պարտք կվերցնենք։ Եթե պետք լինի, կթողարկենք համահայկական պարտատոմսեր։ Եթե պետք լինի կթողարկենք հավերժական պարտատոմսեր։ Մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր միլիարդ դրամի։ Եվ կուղղենք դա մեր հաղթանակին ու հաղթանակից հետո զարգացմանը»։

 

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1903037159837225

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

13:00 21.07.2025

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 21-ի երեկոյան ժամերին […] ...

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:48 21.07.2025

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

12:38 21.07.2025

88-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել է կանեփ, խորդանոցում՝ մարիխուանա

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի 88-ամյա բնակիչը Հացիկ գյուղում գտնվող իր տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 88-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 47 բույս, իսկ խորդանոցում՝ 290 գրամից ավելի կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները […] ...

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

12:31 21.07.2025

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

12:23 21.07.2025

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

12:17 21.07.2025

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...

BACK_TO_TOP