TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+14.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՎԶԵԲ-ը 2020-ին Հայաստանում ռեկորդային՝ 167 միլիոն եվրոյի ներդրումներ է արել

14:44 20.01.2021

2020 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում արձագանքել է Covid-19 համաճարակին` կատարելով 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ էներգետիկայի, բանկային և տրանսպորտային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման աջակցության միջոցով։ Բանկն օգնել է հոգալ երկրի տնտեսության անմիջական և երկարաժամկետ կարիքները: ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է,- «ՎԶԵԲ-ի թիմն աշխատել է օգնել մեր հաճախորդներին հաղթահարել Covid-19 համաճարակի ազդեցությունը: Մեր աջակցությունը ներառում է […]

̰
Ծխախոտային արտադրատեսակների ակցիզային հարկերի բարձրացումը արտահանողների վրա բացասական ազդեցություն չի ունենա. ֆինանսների փոխնախարար

13:20 20.01.2021

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծով ներկայացվել է ծխախոտային արտադրատեսակների ակցիզային հարկերի բարձրացման մասին հարցը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է նախագծի մանրամասները: «Մի գործընթաց է նախաձեռնվել, որի նպատակը գալիք 4 տարիների ընթացքում ծխախոտի արտադրանքի համար անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի […]

̰
Ինչ է անում հանձնաժողովը չարդարացված թանկացումներ իրականացնող տնտեսվարողներին բացահայտելու ուղղությամբ․ հարց ՏՄՊՊՀ նախագահին

21:51 19.01.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին լրագրողներն այսօր հարցեր են տվել թանկացումների մասին: Նրանց, մասնավորապես, հետաքրրքրել է, թե ինչ է անում հանձնաժողովը չարդարացված թանկացումներ իրականացնող տնտեսվարողներին բացահայտելու ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Համավարակի, պատերազմի պայմաններում Հայաստան հացահատիկի մատակարարումը չի դադարել․ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

19:20 19.01.2021

Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ է, ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով: Այս մասին  հայտնում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ «Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը չի դադարել: Պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա»,- նշել է փոխնախարարը:

̰
Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում

16:31 19.01.2021

ԱՀ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2021թ. հունվարի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (11.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում: Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է կարտոֆիլ 1կգ` 25 դրամ […]

̰
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը կկանխի չարաշահումները. ԱԺ-ն քննարկել է տասնյակ հարցեր

14:58 19.01.2021

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է սեղմված բնական գազի լիցքավորման կայաններում շահագործման ժամկետն անցած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը բացառելու մասին օրինագիծը, օրակարգում են եղել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքների նախագծերը: Իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը ներկայացվել է նոր տեսքով և լուրջ քննարկման առարկա դարձել: […]

̰
ՀՀ տարածքում գործող հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությունը արժանահավատ չէ. ԱԺ հանձնաժողովի զեկույցը

13:37 19.01.2021

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ քննության իրականացում մասնագիտացված դատավորի կողմից, հակակոռուպցիոն, հակակոռուպցիոն վերաքննիչ, մասնագիտացած հակակոռուպցիոն դատարանների ստեղծում և այլն. համակարգի բարեփոխումների վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի բոլոր նախագծերն այսօր ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ: Պատգամավորների մեծամասնությունը առանց առարկությունների կողմ է քվեարկել երեկ քննարկված բոլոր 22 օրինագծերին, իսկ այսօրվա նախագծերից առավել լայն քննարկման է արժանացել Մետաղական հանքարդյունաբերության […]

̰
Իրանը պատրաստ է աջակցել հայ-իրանական տնտեսական ծրագրերի և նախագծերի իրականացմանը

11:25 19.01.2021

Հունվարի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ եղավ ենթակառուցվածքային ծրագրերին, առևտրին և ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին: Կողմերը քննարկեցին […]

̰
«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը նախարար Քերոբյանը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր

23:38 18.01.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 19-ին երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում: Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնմիկայի նախարարությունից։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան: Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և […]

̰
Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

19:36 18.01.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այցելել է Մեղրի։ «Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները»,- Մեղրի կատարած այցի մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

̰
Տիգրան Ավինյանը և իտալական «Ռենկո» ընկերության ղեկավարը քննարկել են նոր ներդրումների հնարավորությունների հեռանկարները

18:42 18.01.2021

Հունվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերը քննարկել են 2019թ. նոյեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, որով նախատեսվում էր Երևան քաղաքում կառուցել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան: Ջովաննի Ռուբինին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ, թեև Covid-19 համավարակով պայմանավորված սահմանված ժամանակացույցում […]

̰
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղմթերք

11:13 18.01.2021

Հայաստանը, չնայած 2020-ին առկա մարտահրավերին, կարողացել է հաջողությամբ իրականացել գյուղմթերքի արտահանում՝ այսպիսով նախորդ տարվա համեմատ արտահանելով մոտ 3000 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: Մի շարք մշակաբույսերի արտահանումը նկատելիորեն աճել է: 2020-ին Հայաստանն արտահանել է շուրջ 24 հազար 200 տոննա խաղող, իսկ 2019-ին այդ թիվը կազմել […]

̰
̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ

19:10 16.01.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ ADM Dimonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը։ Քննարկումից առաջ ADM Dimonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը նախարարին և հանդիպման մյուս մասնակիցներին ծանոթացրել է ընկերության արտադրական պրոցեսներին և շենքի պայմաններին, որն ուներ նաև հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար հարմարեցված հատված։ […]

̰
Շիրակի մարզի համայնքները հողի հարկի ու գույքահարկի պարտքեր են կուտակել

17:15 16.01.2021

Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտների հավաքագրումներն, անցած տարվա համեմատ, թերակատարել են 13 %-ով: Ընդհանուր առմամբ չի հավաքագրվել և որպես ապառք է ձևակերպվել 534 մլն 105 հազար դրամ: Սահմանափակումների պատճառով արտագնա աշխատանքի Շիրակի մարզի բնակիչները չեն մեկնել, եկամուտները պակասել են, հարկերը չեն վճարել: Իսկ եթե հավաքագրումները թերի են, սա նշանակում է, որ տեղական բյուջեներում մուտքերը քիչ […]

̰
Մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ համակարգը կդառնա ինքնաբավ և տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց․ ՀՀ ՏԿԵՆ

20:00 14.01.2021

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: ՀՀ տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել. «Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել են արդիականությունը, և անհրաժեշտություն էր առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական […]

̰
Արցախի ԱԺ-ն քննարկել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

19:16 13.01.2021

Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ հունվարի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2021թի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետնախարար – ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021-ի բյուջետային քաղաքականությունն հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն: Պետական բյուջեի […]

̰
Սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր. ՊԵԿ

15:45 13.01.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշմամբ սահմանվել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման […]

̰
ԿԲ-ն արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ

10:33 13.01.2021

ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Կառավարությունն իրականացնում է առաջին կարևոր քայլերը՝ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկա ստեղծելու համար

12:40 12.01.2021

USAID Armenia-ն ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «ՀՀ կառավարությունն իրականացնում է առաջին կարևոր քայլերը՝ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկա ստեղծելու համար։ Tetra Tech International Development Services-ի կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ-ի՝ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագիրն աջակցում է այս և այլ բարեփոխումների՝ բացելու Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան և Վրաստանի հետ ընդլայնելու միջսահմանային էներգետիկ առևտուրը»։

̰
Որքանո՞վ է արտակարգ դրությունը խանգարում տնտեսությանը․ քննարկում

23:08 09.01.2021

Կառավարությունը մտադիր է ևս վեց ամսով երկարացնել կարանտինը․ այս որոշմանը, ըստ էության, համաճարակաբանները կողմ են, իսկ տնտեսագետներն ու բիզնեսմեններն առնվազն վերապահումներ ունեն։ Երկարացնե՞լ կարանտինը, թե՞ ոչ․ այս թեմայով քննարկում է ծավալվել «Հեռանկարի» տաղավարում, որին մասնակցել են վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նավթի գների ռեկորդային աճ է տեղի ունեցել

20:15 08.01.2021

Լոնդոնի ICE բորսայում հյուսիս-եվրոպական Brent տեսակի նավթի գինը վերելք է ապրել: Ֆյուչերսային պայմանագրերի հրապարակման պահին՝ մարտին մեկ բարելի արժեքը 55,28 դոլար էր:Նախորդ առևտրային նստաշրջանի փակման մակարդակի համեմատ աճը կազմել է 1,6 տոկոս: Փետրվարյան ֆյուչերսներն ամերիկյան WTI տեսակի նավթի մեկ բարելի համար  արժեն 51,49 դոլար: Հունվարի 7-ին ավարտված պայմանագրային ժամկետների  համեմատ աճը կազմել է 1,2 տոկոս: […]

̰
ՊԵԿ-ը նախաձեռնում է հանդիպումներ հարկ վճարողների հետ

14:19 08.01.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը, 2021 թվական հունվարի 20-ից նախաձեռնում է հանդիպումներ հարկ վճարողների հետ` տարբեր ոլորտներում առկա հարկային և մաքսային խնդիրները քննարկելու համար: Հանդիպումների ընթացքում քննարկումներն առավել առարկայական դարձնելու նպատակով ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է ոլորտում առկա խնդիրների […]

̰
Լուկաշենկոն կորոնավիրուսն անվանել է «Աստծո պատիժ»

16:00 05.01.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է երկրի համար բնապահպանական խնդիրների կարևորության մասին և ենթադրել, որ Աստված մարդկությանը պատժել է կորոնավիրուսային համավարակով՝ բնության նկատմամբ կոպիտ վերաբերմունքի համար: «Իմ ամանորյա ուղերձի մեջ ես նշեցի էլեկտրական մեքենաների մասին, բայց հիմնական ուղերձն այն էր, որ Տերը մեզ հավանաբար կորոնավիրուսով է պատժել այն բանի համար, որ մենք կոպիտ ենք վերաբերվում […]

̰
Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%. ՀՀ էկոնոմիկայի նախարար

18:30 04.01.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է Հայաստանում  թռչնամսի արտադրությանը և ներդրումների կատարելու արդյունքում համապատասխան շահույք ստանալու հնարավորությանը․ . «Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, որը Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։ Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և […]

̰
Նավթի գներն աճում են

12:59 04.01.2021

Նոր տարվա աշխատանքային առաջին օրը նավթի էտալոնային տեսակների համաշխարհային գներն աճում են՝ նավթի արդյունահանման ծավալների վերաբերյալ «ՕՊԵԿ+»-ի որոշումների սպասման ֆոնին։ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մուհամմադ Բարկինդոն 2021 թվականի առաջին կիսամյակում շուկայի հեռանկարները գնահատել է ոչ միանշանակ։ Այսպիսով, լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 1,39 դոլարով (2,68%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով […]

̰
Հայաստանը նախկինում Թուրքիայից ներկրվող 2250 անվանում ապրանք ներմուծելու է Իրանից

18:10 03.01.2021

Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը նախատեսել է 2250 անվանում թուրքական ապրանքների ներմուծումն իրանական ապրանքներով փոխարինելու մասին: «Թուրքական պատժամիջոցների հետ կապված՝ Հայաստանը մտադիր է իրանական ապրանքներով փոխարինել Թուրքիայից 2250 անվանում ապրանքների ներկրումը», – ասել է իրանցի պաշտոնյան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի Mehr գործակալությունը,  դա լավ հնարավորություն կլինի իրանական արտադրողների համար։ Իրանցի […]

̰
Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել․գնահատվել է ավելի քան 30 հազար դոլար

19:45 02.01.2021

  Բիթքոին կրիպտոարժույթը 8%-ով թանկացել է և այժմ գերազանցում է 30․ 000 դոլարը։Հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը։ Կրիպտոարժույթը սկսել է թանկանալ դեկտեմբերի երկրորդ կեսից, դեկտեմբերի 16-ին արդեն  բիթքոինն արժեր 20․ 042 դոլար։ Արժույթների գներով մասնագիտացած պորտալները հաշվարկները կատարում են 20-ից ավելի բորսաների տվյալների համեմատությամբ։Օրինակ, CoinMarketCap-ի տվյալներով, կրիպտոարժույթի ներկա կուրսը  թանկացել է 2,50%-ով և կազմում է  […]

̰
Վրաստանը դարձել է էներգետիկ շուկայում միջազգային դերակատար. Գախարիա

14:25 02.01.2021

Վրաստանի տարածքով դեպի ԵՄ սկսվել է ադրբեջանական գազի մատակարարումը եվրոպական շուկա: Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանին հաջողվել է գազատարների միջոցով իր բնական գազը արտահանել եվրոպական շուկա: Հարավային գազային միջանցքը կապահովի Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից բնական գազի մատակարարումը Թուրքիա և ԵՄ երկրներ՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի տարածքներով: Այն կսպասարկի ԵՄ 10 խոշոր գնորդներին և Թուրքիային: […]

̰
ՊԵԿ-ը ոչ աշխատանքային օրերին սահմանել է հերթապահություն

12:48 28.12.2020

ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020թ. դեկտեմբերի 31-ին, 2021թ. հունվարի 4-ից 7-ը՝ ժամը 11.00-ից […]

̰
BACK_TO_TOP