15:04 23.04.2020
Տնտեսվարողներից շատերը հաշվետվություններ ներկայացնելիս սխալ են նշել տնտեսական գործունեության դասակարգիչը, ինչի պատճառով դուրս են մնացել տնտեսական աջակցության ծրագրերում ներառվելուց: Արդյո՞ք նրանք կարող են փոփոխել տնտեսական դասիչը, կա՞ն դրա համար մեխանիզմներ: Ասուլիսի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: «Կառավարության այսօրվա որոշումը, որով կարգավորվում են ութերորդ միջոցառման հիմնական դրույթները և կիրառման կարգը, նախատեսում է, […]
14:44 23.04.2020
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրել է, թե երեկ Ազգային ժողովի ընդունած օրինագծով ինչ փոփոխություններ են սպասվում հարկ վճարողների համար: Օրինագծով՝ հարկային պարտավորությունների չկատարման համար ուշացած օրերի նկատմամբ սահմանված տույժը նվազեցվել է: Մանրամասները՝ տեսանյութում:
13:02 23.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց առաջին եռամսյակում խոշոր հարկատուների՝ պետբյուջե վճարած հարկերի վիճակագրությունը: Վարչապետը հայտնեց առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 246 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018-ի նկատմամբ աճը կազմել է 37.4 տոկոս: Ցանկի 100 խոշորագույն հարկատուների կողմից վճարվել […]
12:44 23.04.2020
Այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Kcgjr7) շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը, տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը. ✅ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ), ✅նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), ✅սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), ✅զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։ ☑️9-րդ միջոցառման (https://bit.ly/3esMosE) շահառու է համարվում նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք […]
12:13 23.04.2020
Նավթի համաշխարհային գները զգալիորեն բարձրացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որ երկրի զինված ուժերը կրակ կբացեն իրանական ռազմական նավերի վրա, որոնք վտանգավորության աստիճանի կմոտենան ամերիկյան նավերին: Այս մասին են վկայում ապրիլի 23-ի առևտրային տվյալները: Այսպիսով, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հունիսի ֆյուչերսներն աճել են 2,18 դոլարով (10,70%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 22,55 […]
08:35 23.04.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Պարետի նոր որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը […]
18:40 22.04.2020
Տեքստիլի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները իրենք են դիմել պարետատուն՝ առաջարկելով, որ իրենք որոշեն՝ ցանկանո՞ւմ են այս պայմաններում վերաբացվել, թե՞ ոչ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այլ պատգամավորների մտահոգություններին։ Մակունցը բացատրեց, որ որոշ ձեռնարկություններ չեն ցանկանում պարետատան սահմանած կարգով վերագործարկել արտադրությունները։ Հետևաբար, ըստ Մակունցի, պարետատունն այսօր որոշում կընդունի, որի […]
18:36 22.04.2020
Greenpeace-ում դեմ են արտահայտվել կորոնավիրուսի համավարակի ընթացքում միրգն ու բանջարեղենը փաթեթավորելիս չվերամշակվող պլաստիկի օգտագործմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Կազմակերպությունում նշել են, որ մեկանգամյա օգտագործման ապրանքները և փաթեթները ևս կարող են լինել վարակի փոխանցողներ, ինչպես և բազմակի օգտագործման ապրանքները: «Greenpeace-ին հայտնի չէ անկախ գիտական որևէ հետազոտություն, որը կարող է ապացուցել մեկանգամյա փաթեթավորման […]
18:33 22.04.2020
Մեկ օրվա մեջ երկու անգամ գումարված արտահերթ նիստերի ընթացքում Ազգային ժողովն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենքի նախագիծը։ Երկրորդ անգամ նույնպես քվեարկությունը միաձայն էր՝ 107 կողմ։ Մելքումյանի նախագիծը միտված է կորոնավիրուսի պայմաններում տնտեսվարողների բեռը թեթևացնելուն։ Արդեն ընդունված օրենքը առաջարկում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի […]
18:30 22.04.2020
Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը Ազգային ժողովում պատասխանեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որը կառավարության մեղադրում է տեքստիլ արդյունաբերությանը բարդ իրավիճակի մեջ գցելու մեջ։ Մարուքյանը պնդում է, որ պարետատունը աշխատանքը կազմակերպելու այնպիսի պայմաններ է դրել, որ ձեռնարկությունները չեն կարող աշխատել։ Բայց, միաժամանակ, ըստ Մարուքյանի, այդ ձեռնարկությունները չեն ստանում նաև աջակցության ծրագրերի բաժինը։ Թունյանը պատասխանեց, որ կառավարության […]
18:02 22.04.2020
«Հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, հետևաբար, համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի, փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետը, ըստ այդմ, ավարտված է»,- տեղեկացնում են «Հայաստանի էլեկտրական […]
17:20 22.04.2020
Ռուսաստանի հայերի միությունը Շիրակի մարզին տրամադրել է 2000 սննդային փաթեթներ։ 1500 սննդային փաթեթները բաշխվելու են գյուղական համայնքներում: «Փաթեթները տրամադրվել են մարզի բոլոր համայնքներին` ըստ բնակչության թվի: Նախապես ներկայացված ցուցակներ չեն եղել, ամեն համայնք փաթեթները կտրամադրի առավել խոցելի և կարիքավոր ընտանիքներին: Գործընթացը կազմակերպվում է առավել թափանցիկ, հետագայում մենք դոնոր կազմակերպությանը կփոխանցենք բոլոր համայնքներից ստացված ցուցակները, որոնք […]
16:50 22.04.2020
Անցած շաբաթ ԱՄՀ-ն հրապարակել էր կանխատեսում, համաձայն որի՝ վրացական տնտեսությունը 2020 թվականին կնվազի 4%-ով, բայց 2021-ին սպասվում է 4% աճ, հայտնում է newsgeorgia.ge-ն: ԱՄՀ-ն պատրաստ է օգնել Վրաստանին մոբիլիզացնել 1,6 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի նպատակով: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Սելիմ Չակիրը: Ավելի վաղ Արժույթի միջազգային […]
16:29 22.04.2020
Կախեթիայում, գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված, արտոնություններ են սահմանվել ավտոմեքենաների երթևեկության համար: Գյուղացիներին թույլատրվել է ավտոմեքենաներով տեղաշարժվելու 4-ժամյա իրավունք: Այս մասին հաղորդել են շրջանային իշխանությունները, հայտնում է newsgeorgia.ge-ն: Հիշեցնենք՝ ավտոմեքենաների երթևեկությունն արգելվել է Վրաստանում ապրիլի 17-ից: «Մինչև ապրիլի 27-ը Վրաստանի շրջաններում՝ առավոտյան ժ. 06:00-08:00-ն և երեկոյան ժ. 18:00-19:00-ն, մարդատար մեքենաների տեղաշարժը թույլատրելի է, ինչը հատկապես կարևոր […]
16:05 22.04.2020
«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում: «Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի […]
15:45 22.04.2020
Եվրոպական միությունը 3 միլիարդ եվրո է հատկացրել հարևան 10 երկրներին՝ կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հայտարարությանը: Ինչպես նշվում է, ԵՄ-ն Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն է տրամադրել: Սա երկրներին հատկացված ամենամեծ գումարն է: Նաև միության 9 այլ գործընկերներ ստացել են ֆինանսական աջակցություն:
15:33 22.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել 2019-ին, բայց տարատեսակ պատճառներով չեն մաքսազերծվել 2019թ., պետք է ներկայացվեն համապատասխան մաքսային մարմին և ստանան պատշաճ ձևակերպում մինչև 2020թ. ապրիլի 30-ը։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին։
13:26 22.04.2020
Ամերիկյան ընտանիքների ավելի քան 40%-ը կորցրել է աշխատանքը կամ աշխատավարձի մեծ մասը: Այդ մասին վկայում են ամերիկյան Pew Research Center հետազոտական կենտրոնի հարցումները: Հարցումն անցկացվել է օնլայն տարբերակով, մասնակցել է 4917 մարդ, այն անցկացվել է ապրիլի 7-12-ը: Մեծահասակ բնակչության 28%-ն ասել է, որ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ ինքը կորցրել է աշխատանքը կորոնավիրուսի հետևանքով: […]
12:46 22.04.2020
Գերմանիայում աստիճանաբար թուլացնում են հակակորոնավիրուսային սահմանափակումները: Այս շաբաթ արդեն թույլատրել են բացել որոշ խանութներ, մասնավորեապես արդեն գործելու իրավունք ունենք գրախանութները, ավտոմեքենաների ու հեծանիվների սրահները: https://www.facebook.com/dw.russian/videos/2497908396980543/
12:40 22.04.2020
Էոկոնոմիկայի նախարարի տեղակալներն այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մասին, հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերում որոշակի փոփոխություններ են արվել: Նշվել է, որ մեծ հետաքրքրություն կա գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի նկատմամբ: ԿԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ կա 13 հազարից ավելի հայտադիմում, որի ընդհանուր ծավալը կազմում է 27.6 միլիարդ դրամ:
12:30 22.04.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը կփոխանցվի՝ որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար: Գումարը կփոխանցվի […]
12:02 22.04.2020
Եթե տնտեսվարողները ներդրումներ կատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, ապա հնարավորություն կունենան դրանք ծախսագրել իրենց հայեցողությամբ և անձամբ սահմանել հարկային պարտավորությունների ժամկետները: Նման արտոնություն է առաջարկում տնտեսվարողներին «Իմ քայլը» խմբակցությունը. այսօր ԱԺ-ում այն ներկայացրել է պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ սա համարելով ճգնաժամի հետևանքների մեղմման քայլ: «Նախագծով առաջարկում ենք լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Այսօրվա հարկային կարգավորումներով, եթե […]
11:02 22.04.2020
Արտոնյալ վարկային ռեսուրսներ և միանվագ դրամաշնորհներ բիզնեսին. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունն օժանդակության 5 ծրագիր է գործարկել։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:36 22.04.2020
Brent նավթի գինը 1999 թվականի դեկտեմբերի 11-ից ի վեր առաջին անգամ իջել է 16 դոլարից։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում նվազել է 17,33%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 15,98 դոլարի։ Ամերիկյան WTI նավթի գինը 4․75% անկումից հետո կազմում է 11․2 դոլար։
20:59 21.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցությունը մեկնարկել է հաստատված 13 միջոցառումների կատարման ամենօրյա մշտադիտարկման արդյունքների ամփոփմամբ։ Տնտեսական աջակցության ծրագրերի մասով նշվել է. 1-ին միջոցառման շրջանակում հաստատվել է 249 վարկային հայտ, ծավալը՝ 13 մլրդ 159 մլն դրամ, 2-րդ միջոցառման շրջանակում՝ 2943, որից 2632-ը գյուղացիական տնտեսությունների աջակցությանն […]
18:15 21.04.2020
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները գործարան են գնացել, պահանջում են աշխատել, հայտնում է Tert.am-ը: Tert.am-ը զրուցել է ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանի հետ, որը հայտնել է՝ աշխատակիցներին դեռ վաղուց են տեղյակ պահել, որ հիմա աշխատել չեն կարող և հարցերի դեպքում պարետին դիմեն: «Բայց չեն լսում, ներխուժում են արտադրամաս, ասում են՝ աշխատել ենք ուզում: Մարդիկ չեն կարողանում […]
16:47 21.04.2020
2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Պետական եկամուտների կոմիտեն վերջին երկու տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան: Տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված դրույթներով։ Մասնագետների կարծիքով՝ տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության լավագույն գործիքներից է և լայն տարածում […]
16:08 21.04.2020
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ նույնիսկ էներգիայի գների ներկայիս անկման համատեքստում մնում են պայմանագրային պարտավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Բելառուսի համար՝ հիշեցնելով, որ երբ կնքվեցին այդ համաձայնագրերը, էներգիայի սահմանված գինը շուկայականից ցածր էր: «Երբ գազի գինը, որն այժմ գործում է Հայաստանի և Բելառուսի համար, շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, ապա դա ընկալվում էր, որ […]