16:53 29.04.2020
Բազմաթիվ ձեռնարկատերեր դժգոհում են, որ թեև համապատասխանում են պետական աջակցության ծրագրերի չափորոշիչներին, սակայն դրանց դիմելիս մերժում են ստանում: Նման իրավիճակների համար ի՞նչ լուծումներ է առաջարկում նախարարությունը: Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցն են տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: «Գործնականում բացառվում է, որ եթե կազմակերպությունը բավարարել է չափանիշներին, մերժվի: Մասնավորապես, երրորդ միջոցառման […]
16:30 29.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից: «Ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է»,- գրել է նա:
13:14 29.04.2020
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին հարց է ուղղել Ատոմ Ջանջուղազյանին այն մասին, թե ինչու կառավարությունը բյուջեի ազատ միջոցները չի ուղղում սոցիալապես անապահով խավի խնդիրների լուծմանը: Ջանջուղազյանն իր խոսքում նշել է, որ հարցն արդեն իսկ հնչել է ու ստացել է պատասխան, հետևաբար, պատասխան ստանալու ակնկալիքով չէ, որ Մարուքյանը հարցը հնչեցնում է: Նման […]
12:56 29.04.2020
«260 մլրդ դրամի ո՞ր մասն է ուղղվելու ենթակառուցվածքային կապիտալ ծախսերին»,- ԱԺ-ում ֆինանսների նախարարին հարց է ուղղել պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Մենք գրեթե կրկնապատկել էինք մեծությունը, որն ուղղվելու էր կապիտալ ծախսերին, մենք քանի որ գործ էինք ունեցել 2018-2019թթ. ցածր ծախսերի հետ …»,- ներկայացրել է նախարարը՝ այդպես էլ հստակ պատսխան չտալով: Արման Բաբաջանյանն արձագանքել է. «Ես ավելի լավ […]
12:14 29.04.2020
ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները, վերադարձել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ. պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին նախագծին: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դարձյալ պնդել է, որ խոսքը միայն կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղվող միջոցների վերաբաշխմանն է վերաբերում, ընդդիմության պատգամավորները կրկին այն համարել են խորհրդարանի լիազորությունները սահմանափակող քայլ: Մանրամասները՝ տեսանյութում:
12:10 29.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի և տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար: Բացի գյուղտեխնիկայի տրամադրումը, Այրքում նախորդ տարի պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր: Կառուցվել է 1 խմոց, […]
23:10 28.04.2020
Այսօր «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով հարկ վճարողներին վերաբերող վերջին նորությանը, նշեց. «Որոշակի հայեցողություն ունենք, ինչը թույլատրում է ձեռնպահ մնալ մինչև 1,5 մլն ժամկետանց պարտավորություն ունենալու պարագայում հարկ վճարողների նկատմամբ արգելանքի գործառույթներ կիրառելուց, կամ չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարույթներ իրականացնելուց»: Նա նշեց, որ դա կապված է վերջերս ԱԺ կողմից […]
19:25 28.04.2020
ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկանքը։ Համաձայն վերջինիս՝ մշտադիտարկման արդյունքում պարզվել են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքների ղեկավարների կողմից բավականին ցածր վարձավճարով վարձակալության տրամադրելու, ապա դրանից […]
19:18 28.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որը կրում է «Տնտեսական գործունեությունը պետք է կազմակերպվի բարձր կարգապահության պայմաններում» խորագիրը: «Եկել է ժամանակը բարձրաձայնելու, հանրությանը ասելու, որ առաջիկա մեկ տարում մենք ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ: Եվ առաջին գործողությունը, որ պետք է բխի՝ մենք պետք է ինքներս և մեր հանրությանը ադապտացնենք կորոնավիրուսի պայմաններում ապրելու և զարգանալու»,- […]
18:58 28.04.2020
Կառավարությունն այսօր Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որով փոփոխություններ են կատարվում աշխատանքային հարաբերություններում՝ արտակարգ դրության և նման դեպքերով պայմանավորված։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, որ նախագծով մասնավորապես առաջարկվում է․ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողներին չհամարել պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանել, հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը և աշխատանքի ու […]
18:00 28.04.2020
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում շրջայցով եղել ԱՀ Հադրութ քաղաքի սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում: Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ […]
18:00 28.04.2020
Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նախագահությամբ կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալները և խորհրդի կազմում ընդգրկված ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարները: Անդրանիկ նիստում ներկայացվել են նորաստեղծ կառույցի hիմնական ուղենիշերը: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների […]
17:52 28.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննությամբ պարզվել են վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ոսկու առքուվաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, միաժամանակ իրականացնելով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության փոխտնօրենի լիազորությունները, նշված ընկերության ոսկեգործական իրերի առևտրի […]
16:30 28.04.2020
ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «2020 թ. ապրիլի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․0%: 2020թ. մարտին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է և կազմել 0.1%: Կորոնավիրուսի տարածումը և վերջինիս կանխարգելման առողջապահական […]
16:19 28.04.2020
Հայաստանյան բանկային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Այս մասին ասվում է Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրության մեջ: «Չնայած տարածաշրջանի ֆինանսական շուկաներում և առանձին երկրներում տեղի ունեցող բացասական երևույթներին՝ մեր բանկային համակարգը շարունակում է մնալ բավարար կապիտալացված և իրացվելի՝ շարունակելով անխափան սպասարկել իր հաճախորդներին։ Առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում […]
15:55 28.04.2020
Եթե Ազգային ժողովում քննարկումները պետք է լինեն այս մակարդակի, ապա ավելի լավ է՝ չլինեն։ Իմքայլական Բաբկեն Թունյանը այս միտքը արտահայտեց՝ արձագանքելով ԼՀԿ պատգամավորների հայտարարություններին։ Վերջինները պնդում են, որ կառավարությունը ազատ դրամական միջոցներ ունի, բայց չի օգտագործում կարիքավորներին օգնելու համար։ Թունյանը ասաց, որ Հայաստանում 300 միլիարդ, առավել ևս 385 միլիարդ դրամ ազատ փող չկա։ Նա նշեց, […]
15:50 28.04.2020
Կոտայքի մարզում հնարավոր է ապահովագրել ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, աշնանացան գարի/ցորեն և գարնանացան գարի/ցորեն մշակաբույսերը կարկուտի և հրդեհի ռիսկերից: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը: «Մարտի 30-ի դրությամբ մեր մարզի տնտեսվարողները կարկտահարության ռիսկերից արդեն ապահովագրել են կորիզավոր պտուղ (ծիրան՝ 1 հա) և հնդավոր (խնձոր՝ 11 հա)»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:30 28.04.2020
Կառավարության՝ Ազգային ժողով ներկայացրած նախագծերից մեկն այն մասին է, որ կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված պայմաններում կարողանա վերաբաշխումներ անել բյուջեում։ Ընդդիմությունն անհամաչափ է համարում այս հնարավորությունը։ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ արտակարգ դրության ժամկետը շուտով ավարտվելու է, իսկ կառավարությունը փորձում է բյուջեն ցանկացած պահի վերաբաշխելու հնարավորությամբ ապահովել իրեն անսահմանափակ ժամկետով՝ մինչև տարեվերջ։ Թանդիլյանի խոսքերով՝ դա Ազգային ժողովի […]
15:20 28.04.2020
Կառավարությունը պնդում է, որ փող չկա, իսկ եթե կա էլ, ապա ազատ չէ։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը այսպես բնորոշեց կառավարության պարզաբանումները փող չլինելու մասին։ Նա, սակայն, համաձայն չէ այդ պնդումների հետ։ Մարուքյանի բնորոշմամբ՝ Հայաստանում բախտի բերմամբ ձևավորվել է 385 միլիարդ դրամ, որը կուտակվել է մեքենաների ներմուծման, կապիտալ շինարարության չիրականացման հետևանքով։ Եթե այդ փողի մի մասը […]
14:50 28.04.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրին խոստացել է տնտեսական առումով «հիանալի հաջորդ տարի»՝ չնայած կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջացած դժվարություններին, հայտնում է РЕН ТВ-ն: «Կարծում եմ, որ մենք կունենանք ֆենոմենալ երրորդ եռամսյակ: Դուք կտեսնեք մեծ առաջընթաց երրորդ եռամսյակում, ապա անհավատալի չորրորդ եռամսյակ, և բացի դրանից՝ հաջորդ տարին կլինի հրաշալի»,- ճեպազրույցի ընթացքում ասել է ամերիկացի առաջնորդը: Բացի դրանից՝ […]
13:48 28.04.2020
Ադրբեջանի բանկային ոլորտն արձագանքում է նավթի գների անկմանը․ բանկերը սնանկության եզրին են։ Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
13:06 28.04.2020
Ազգային ժողովում քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում այնպիսին է, որ Հայաստանը կարող է ֆորս-մաժոր հայտարարել։ Դա, ըստ պատգամավորի, թույլ կտա հետաձգել պետական պարտքի մարումները։ Ֆինանսների նախարարը, սակայն, չի կիսում այդ կարծիքը։ Ատոմ Ջանջուղազյանն ընդունեց, որ պարտքի սպասարկման վրա ծախսվող մոտ 100 միլիոն դոլարը ներքին ծախսերին ուղղելը գայթակղիչ է, […]
12:48 28.04.2020
Իշխանությունը հաճախ քննադատության է ենթարկվում, որ չի օգտագործում գանձապետական միասնական հաշվի վրա եղած 300 միլիարդ դրամը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա ֆինանսների նախարարինն հարցրեց՝ այդ գումարը կարելի՞ է օգտագործել, թե՞ ոչ։ Նախարար Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, որ դրանք ազատ գումարներ չեն, պատկանում են հարկատուներին կամ համայնքներին, և կառավարությունը չի կարող […]
12:32 28.04.2020
Կառավարությունը կանխատեսում է, որ 4,9 տնտեսական աճի փոխարեն կլինի 2 տոկոս անկում։ Սակայն այս գնահատականի հետ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայն չէ։ Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում բյուջեի վերաբաշխումների նախագծի քննարկմանը։ Մելքումյանի խոսքով՝ անկումն ավելի մեծ է լինելու, քան կառավարությունը կանխատեսել է։ Նա դա կապում է նաև այն բանի հետ, որ եթե կառավարության օժանդակությունը բաշխվի […]
12:23 28.04.2020
Կառավարությունը այսօր նախաձեռնել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվի բյուջեում վերաբաշխումներ անելու նախագիծը։ Դրանով նախատեսվում է 150 միլիարդ դրամի գումարների տեղափոխություններ անել բյուջեի տարբեր հոդվածներում։ ԱԺ ամբիոնից ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե ինչին են ուղղվելու այդ գումարները։ Մանրամասները՝ տեսանյութում:
11:55 28.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացու հետ հերթական զրույցի ժամանակ նշեց, որ կոմունալ վճարումները հետաձգելու մասին հայտարարությունից օգտվել են շատերը, ովքեր դրա կարիքը չունեին: Դրա արդյունքում, ըստ վարչապետի, կարող էին լուրջ խնդիրներ առաջանալ: Փաշինյանն ասաց՝ տեսնելով, որ ընտրությունը լինելու է՝ երկրում հոսանք կա՞, թե՞ չկա, գազ կա՞, թե չկա՞, համաձայնություն են տվել, […]
11:30 28.04.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական […]
10:04 28.04.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «ՀԷԿ Շին» ՓԲԸ-ին պատկանող «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի։ «Դարանակ» ՓՀԷԿ-ի տնօրեն Լաերտ Գևորգյանին տրվել է խախտումները վերացնելու մասին հանձնարարական, նաև նշանակվել վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Իսկ Տեսչական […]
21:46 27.04.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագիրը, որը արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ է առաջարկում փոքր ու միջին ձեռնարկություններին, ընդլայնել է շահառու ոլորտները, հնարավորություն տալով ավելի շատ տնտեսվարողների օգտվել այդ ծրագրից: Մանրամասներն ու կատարված փոփոխություններն այսօր կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը: