19:08 27.04.2020
Ծիրան և խաղող մշակողները, որոնք տարեսկզբին ապահովագրել էին իրենց բերքը գարնանային ցրտահարությունից, փոխհատուցում կստանան։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, իսկ գումարի չափը պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։ Մինչև այժմ կնքվել է մոտ 730 պայմանագիր։ «Այսօր անհրաժեշտ է, որ մեծ ներգրավում լինի նաև ֆերմերների կողմից, որպեսզի կարողանանք կայացնել […]
18:47 27.04.2020
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է. «Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը 2020 թվականի հունվար-մարտին կազմել է 4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6․4% աճի փոխարեն»:
17:10 27.04.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության գործունեությունը՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։ «Կասեցման որոշումներն առավելապես կայացվել են առևտրի կենտրոնների հանդեպ։ Արձանագրված խախտումների վերացման նպատակով նման որոշում կայացվել է նաև […]
15:55 27.04.2020
Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 13.375 աշխատող: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա տեղեկացրել է, որ Զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ 2019-ի վերջին տարածքային կենտրոններում գրանցվել է 85.000 աշխատանք փնտրող անձ, որից 61.000-ը գործազուրկի կարգավիճակ ունի: Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 […]
15:40 27.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Պարոն Չակրաբարտին ողջունել և դրական է համարել կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ՀՀ կառավարության հակաճգնաժամային լայն միջոցառումների իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը լիարժեք աջակցում է հայկական կողմի քայլերին ու ծրագրերին: […]
13:06 27.04.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագրով այս պահին կա հաստատված 461 հայտ, որի ընդհանուր գումարը կազմում է 5.2 մլրդ դրամ: Այս մասին այսօր`ապրիլի 27-ին, Կառավարության մամուլի սրահում կայացած հերթական ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց ծրագրի պայմաններն ու այն շահառուներին, որոնք կարող են օգտվել ծրագրից, մասնավորապես, 3-րդ միջոցառման […]
12:46 27.04.2020
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) համաձայն՝ նավթի արդյունահանման կրճատումն ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից, բայց Saudi Aramco-ն սկսել է նավթի արդյունահանման կրճատումը դեռ անցած շաբաթ: Saudi Aramco-ն անցած շաբաթ սկսեց կրճատել արտադրությունը՝ չսպասելով համաձայնագրի պայմաններին, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Այսպիսով Aramco-ն նվազեցնում է արտադրության ծավալը օրական շուրջ 12 մլն բարելով: ՕՊԵԿ+-ի համաձայնագիրը ժամկետից շուտ […]
12:36 27.04.2020
Տասնյակ նավթային տանկերներ են խարիսխ գցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ափերին: Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ի առափնյա պահպանությունից: Նշվում է, որ ապրիլի 23-ին Լոնգ Բիչ նավահանգստում 27 տանկեր է գրանցվել: Ներկայումս նավահանգիստների դիսպետչերները և զինվորականները վերահսկում են իրավիճակը և ապահովում այլ նավերի և շրջակա միջավայրի անվտանգությունը:
18:59 25.04.2020
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին, արդյո՞ք կշարունակվեն տեղումները. և ի՞նչ նշանակություն ունեն դրանք գյուղատնտեսության համար: SHANTNEWS-ի հարցերին պատասխանել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Չնայած առատ տեղումներին՝ ջրամբարները սակավաջուր են, այս մասին էլ տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Նրա խոսքով՝ խոշոր ջրամբարների գումարային ծավալը պակաս է […]
18:10 25.04.2020
Եվրամիության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ ևս 2,2 միլիոն լարի (շուրջ 700 հազար դոլար) կհատկացվի վրացի գյուղացիական տնտեսություններին՝ որպես օգնություն: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունը: Ֆինանսական աջակցություն կտրամադրվի հետևյալ ոլորտներին՝ բանջարեղեն, հացահատիկ, կարտոֆիլ, միս, կաթ: Աջակցություն կստանան գինեգործներն ու մեղվաբույծները: Շահառուներ կարող են լինել ինչպես ֆերմերները և […]
17:25 25.04.2020
Առատ տեղումներ կան, բայց ջրամբարները, միևնույն է, սակավաջուր են. այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Նրա խոսքով՝ խոշոր ջրամբարների գումարային ծավալը պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մանրամասները՝ աուդիոմեջբերման մեջ:
16:55 25.04.2020
Գործընկերների և դոնոր երկրների կաղմից Վրաստանի կառավարությանը որպես բյուջետային աջակցություն հատկացվող ֆինանսական օժանդակության զգալի մասը՝ մոտ 1,4 միլիարդ դոլար, կկազմի արտաքին պարտքը: Մնացած մասը՝ մոտ 100 միլիոնը դոլարը, դրամաշնորհների մաս է: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին: Ըստ նրա՝ արտաքին պարտքի նոր գումարի մեծ մասը պետք է ուղղվի կորոնավիրուսի հետևանքով առաջացած […]
16:50 25.04.2020
Գյումրիի քաղաքային տրանսպորտի վարորդները դժգոհում են սոցիալական աջակցության գումարի չափից: Հիշեցնենք, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ ապրիլի 1-ից արգելվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, նաև մշակվել է համապատասխան տրանսպորտային միջոցների վարորդների սոցիալական աջակցության չափը, որը պետք է հաշվարկվի վերջին 2 ամիսների միջին աշխատավարձի կեսի չափով: Գյումրիի քաղաքային տրանսպորտի վարորդների համար այս գումարը շատ փոքր է ստացվել: Պատճառները […]
16:00 25.04.2020
Տաջիկստանն այն եզակի երկրներից մեկն է, որ մինչև հիմա կորոնավիրուսով վարակման որևէ դեպքի մասին չի հայտնել։ Բայց իշխանությունները որոշել են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ համավարակին պատրաստ լինելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Մասնավորապես, իշխանություններն արգելել են հացահատիկի բոլոր տեսակների արտահանումը։ Արգելվել է նաև մսի բոլոր տեսակները, հավկիթը, կարտոֆիլը երկրի սահմաններրից դուրս տանելը։ Այս արգելքը […]
15:41 25.04.2020
Վաշինգտոնը Վրաստանին 64 միլիոն դոլար է հատկացրել հանրապետության անկախ տնտեսական զարգացման և եվրաատլանտյան ձգտումների խթանման համար: Այս մասին, Интерфакс-ի հաղորդմամբ, հայտնում է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը: Նշվում է, որ այս ֆինանսավորումը երկու երկրների միջև զարգացման աջակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի բաղկացուցիչ մասն է:
15:23 25.04.2020
Համավարակով պայմանավորված հայաստանյան տնտեսության անկումը կավարտվի երկրորդ եռամսյակում, և երկրի տնտեսությունը կսկսի վերականգնվել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում՝ տարվա վերջ արագացնելով աճի տեմպը, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։ «Իրավիճակը խիստ անորոշ է, և ճգնաժամն իրապես յուրահատուկ է։ Մենք կանխատեսել ենք, որ 2020 թվականին [Հայաստանում] […]
15:20 25.04.2020
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին, արդյո՞ք կբարձրանա օդի ջերմաստիճանը ու կնվազեն տեղումները. SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետը: Գագիկ Սուրենյանը խոսել է նաև ցրտահարության վտանգի մասին ու հայտնել, որ խոցելի հատվածներ են Լոռին, Սյունիքի նախալեռնային գոտիները: Մանրամասները՝ աուդիոմեջբերման մեջ:
14:50 25.04.2020
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է՝ հակաճգնաժամային 10-րդ ծրագրով մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն է տրամադրվում միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ, իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:14 24.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մեղմման միջոցառումների և հետագա անելիքների վերաբերյալ։ Նախ ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների կատարման արդյունքները: Նշվել է, որ այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական և տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով այս պահի դրությամբ […]
14:45 24.04.2020
Վրաստանի կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր է մշակել: Այսօր պարզ կդառնա, թե որքան աջակցություն է տրամադրվելու բնակչությանը: Ծրագրում ընդգրկված միջոցառումները ներառում են սոցիալական օգնություն, նաև աջակցություն բիզնեսին: Այսօր նաև կներկայացվի սահմանափակումների թուլացման ու տնտեսությունը բացելու ծրագիրը: Կառավարությունը նշում է, որ վարակի դեմ պայքարին զուգահեռ ամենօրյա ռեժիմով աշխատանք է տարվել հակաճգնաժամային ծրագրի վրա, առաջին փուլում որոշում էր ընդունվել […]
12:31 24.04.2020
«Գազպրոմ Արմենիան» ֆեյսբուքայն էջում տեղեկացնում է, որ կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը: Հաղորդագրության մեջ նշվում է. «Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»:
19:05 23.04.2020
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրել է, թե երեկ Ազգային ժողովի ընդունած օրինագծով ի՞նչ փոփոխություններ են սպասվում հարկ վճարողներին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՊԵԿ նախագահը խոսել է նաև ստեղծված իրավիճակում հարկային արձակուրդ տրամադրելու հնարավորության ու պետբյուջեի կատարողականի մասին: Պետեկամուտների կոմիտեի նախագահն այսօրվա ասուլիսը սկսեց Հարկային օրենսգրքում երեկ կատարված փոփոխությունները մանրամասնելով: Ազգային ժողովի ընդունած […]
16:55 23.04.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են՝ բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է: «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ ամսին երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին: Առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 […]
16:54 23.04.2020
Այն սցենարը, ինչ այսօր ներկայացվել է կառավարության նիստում, ենթադրվում է, որ մենք 2020 թվականի բյուջեի հիմքում ընկած 4.9 տոկոս տնտեսական իրական աճի փոխարեն կունենանք 2 տոկոս անկում: Այս մասին ապրիլի 23-ին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Համենայնդեպս, կանխատեսումները մեզ թույլ են տալիս այդպիսի եզրահանգման գալ: Եթե 7 տրիլիոն […]
16:40 23.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման ու տրամադրման, ինչպես նաև համալիր հարկային ստուգումների արդյունավետ և ամբողջական իրականացման նկատառումներից ելնելով, նախաձեռնել և հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին»» ՀՀ […]
16:27 23.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպությունները այս պահի դրությամբ վարկային արձակուրդ են տվել 430 հազար ֆիզիկական անձի՝ 20.3 միլիարդ դրամի չափով և 12 հազար 400 իրավաբանական անձի՝ 41.5 միլիարդ դրամի չափով։
15:51 23.04.2020
2019թ. արդյունքներով արձանագրվել է, որ այն նպատակները, որ ուներ հարկաբյուջետային քաղաքականությունը և պարտքի կառավարման ռազմավարությունը, իրականացվել են: Այս մասին ապրիլի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա ներկայացրել է նաև թվային տվյալներ, մասնավորապես, 2019-ի արդյունքներով արձանագրվել է 7,6 տոկոս իրական տնտեսական աճ և սա այն պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է […]
15:30 23.04.2020
Պարետի նոր որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում փոփոխություններ են կատարվել: Դրանք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, վերացվում են անցակետերը: Փոխարենը, ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ […]
15:04 23.04.2020
Տնտեսվարողներից շատերը հաշվետվություններ ներկայացնելիս սխալ են նշել տնտեսական գործունեության դասակարգիչը, ինչի պատճառով դուրս են մնացել տնտեսական աջակցության ծրագրերում ներառվելուց: Արդյո՞ք նրանք կարող են փոփոխել տնտեսական դասիչը, կա՞ն դրա համար մեխանիզմներ: Ասուլիսի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: «Կառավարության այսօրվա որոշումը, որով կարգավորվում են ութերորդ միջոցառման հիմնական դրույթները և կիրառման կարգը, նախատեսում է, […]