TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լուկաշենկոն կանխատեսել է համաշխարհային տնտեսության վերականգնումը

15:10 21.04.2020

Առաջիկա ամսվա ընթացքում համաշխարհային տնտեսությունը կվերադառնա բնականոն աշխատանքին. այս տեսակետն ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, hաղորդում է «БелТА»-ն: Լուկաշենկոյի խոսքերով՝ Եվրոպան «սկսել է բացվել»՝ չնայած կորոնավիրուսի հետևանքներին: «Մեկ ամսվա ընթացքում, վստահ եմ, համաշխարհային տնտեսությունը, հատկապես մեր հարևաններինը, կսկսի աշխատել»,- ասել է Բելառուսի նախագահը:

̰
Սաուդյան Արաբիայում խուճապ է նավթի գնի պատճառով

14:15 21.04.2020

Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են ժամանակից շուտ նվազեցնել նավթի արդյունահանումը երկրում։ Պատճառը նավթի համաշխարհային գների անկումն է մինչև այն մակարդակի, որ արդյունահանողները պատրաստ են վճարել, որպեսզի իրենցից վերցնեն նավթը։ Wall Street Journal-ին հայտնի է դարձել, որ սաուդյան նավթարդյունահանողները որոշել են դեռ մինչև մայիսի 1-ը նվազեցնել նավթի քանակը։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ արաբական արքունիքում արյան լոգանք են անվանել […]

̰
Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է հնդկաձավար չարտահանելու մեջ

13:26 21.04.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվել է երկրին վաճառել հնդկաձավար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ռուսաստանցիները հրաժարվել են մեզ հետ աշխատել, ինչպես եղել է խորհրդային տարիներին, երբ շատ հնդկաձավար էինք գնում: Այնտեղ ավելի շատ հնդկաձավար է աճում, քան մեզ մոտ»,- ասել է Լուկաշենկոն:  

̰
Ադրբեջանում նավթային ոլորտի ճգնաժամն անխուսափելի է. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

13:22 21.04.2020

Ադրբեջանում նավթային ոլորտի ճգնաժամը անխուսափելի է: Միայն պետական նավթային ընկերությունը 5000 աշխատակից է կրճատում: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթի» մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աջակցում ենք անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց. Նիկոլ Փաշինյան

12:15 21.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում աջակցում ենք անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց»,- գրել է նա:

̰
WTI տեսակի նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ դարձել է բացասական

23:22 20.04.2020

Նավթի գինը շարունակում է իջնել՝ հասնելով պատմական մինիմումի: Սա վերջին 30 տարվա ընթացքում գրանցված ամենամեծ անկումն է: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսների արժեքը պատմության մեջ առաջին անգամ բացասական է դարձել։ WTI տեսակի նավթի 2020թ․ մայիսին մատակարարման ֆյուչերսի արժեքը փլուզվել է գրեթե 162%-ով` հասնելով մեկ բարելի համար -11.42 դոլարի։

̰
Տնտեսական ճգնաժամի պատճառով ԵՄ-ում 59 միլիոն աշխատատեղերի առկայությունը վտանգված է. Financial Times

21:59 20.04.2020

Եվրոպական միությունում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով վտանգի է ենթարկվել գրեթե 59 միլիոն աշխատատեղ: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով McKinsey and Company միջազգային խորհրդատվական ընկերության զեկույցին: Վերլուծաբանների կարծիքով՝ ամենամեծ հարվածը կհասցվի հանրային սննդի, ինչպես նաև բնակարանային և հյուրանոցային ոլորտներին, որտեղ կենտրոնացած է վտանգի գոտում հայտնված աշխատատեղերի 74%-ը: Ըստ McKinsey-ի «հոռետեսական […]

̰
Ինչպիսի՞ն են Հայաստանի աջակցության ծրագրերը՝ մյուս երկրների համեմատ

15:57 20.04.2020

Ութերորդ միջոցառման դեպքում ավելի քան 78 հազար քաղաքացու աջակցություն է տրամադրվել շուրջ 5 մլրդ 450 մլն դրամի չափով: Այսօրվանից ներառվել է տուժած ոլորտների նոր ցանկ: Խոսքը ցամաքային մարդատար տրանսպորտային ծառայության, նախադպրոցական կրթության, սպորտի բնագավառում գործունեության, նաև զվարճությունների ու հանգստի կազմակերպման գործունեության մասին է: Այդ մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի […]

̰
Ովքե՞ր այսօրվանից կօգտվեն կառավարության միջոցառումներից

14:07 20.04.2020

Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման կառավարության միջոցառումներից այսօրվանից նոր խմբեր կարող են օգտվել: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նրա խոսքերով՝ առաջիկայում նոր միջոցառումներ են նախատեսվում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արցախում կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, նաև հնարավոր վտանգների մասին

13:08 20.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է տարածել կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: «Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն: Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ […]

̰
Սահմանափակումներն աստիճանաբար մեղմվելու են

12:33 20.04.2020

Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով որքա՞ն աջակցություն է ցուցաբերվել և քանի՞ շահառու է օգտվել կառավարության միջոցառումների շրջանակում: Կառավարությունում ասուլիսի ժամանակ այդ տվյալները ներկայացրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա նաև խոսել է սահմանափակումներն աստիճանաբար մեղմելու մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բոլորիդ մաղթում եմ բարձր իմունիտետ, իսկ բարձր իմունիտետի լավագույն գրավականը ժպիտն է. Զոհրաբյանը՝ լրագրողներին

12:20 20.04.2020

ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ճեպազրույցի ավարտին լրագրողները հարցրին խմբակցության պատգամավորներին, թե արդյոք բյուջեն կբավականացնի բազմաթիվ ծրագրերն ու առաջարկները իրականացնելու համար: Մելքումյանը պատասխանեց. «Մեր հաշվարկներով՝ մենք մենակ բյուջեի վրա պիտի հույս չդնենք, պետք է կարողանանք և՛ ներգրավել փոխառու միջոցներ, և՛  կապիտալ ծախսերը, որ ասել ենք, պիտի ճանապարհաշինությունը զարգանա, օրավարձով աշխատողներին բոլորին ներգրավենք այդ աշխատանքներում: Ես կարծում […]

̰
Լուծեք օրավարձով չգրանցված աշխատողների հարցը. «Բարգավաճ Հայաստանը» ներկայացրել է իր օրենսդրական նախաձեռնությունները

12:14 20.04.2020

Օրավարձով աշխատողները, տաքսու վարորդները, միայնակ ծերերն ու բազմազավակ ընտանիքները պետք է լինեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման ծրագրի շահառուները. նման 3 փաթեթ է ներկայացրել կառավարություն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Որոշ խմբերի աջակցություն ուղղվում է, բայց ոչ իրենց մոտեցումներով, այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում այդ առաջարկները, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններն են ներկայացրել խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը: […]

̰
Պարետը 24 ժամով արգելել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մարզերում

21:10 19.04.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր որոշում է ստորագրել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի […]

̰
Օժանդակության 1-ին ծրագրով մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն դրամի վարկ

21:04 19.04.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կառավարության պատրաստած տեսանյութը օժանդակության 1-ին ծրագրի մասին: «Օժանդակության 1-ին ծրագրով մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն դրամի վարկ մինչև 24 ամիս ժամկետով, իսկ առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմում է 0%-ից մինչև 6%՝ կախված վարկի նպատակից»,- ասված է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԵԱՏՄ-ն հաշվի է առնում այլ միությունների փորձը և չի շտապում ընդլայնվել. Պուտին

18:45 19.04.2020

Եվրասիական տնտեսական միությունը չի ձգտում հապճեպ ընդլայնման, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին նա ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի ժամանակ, որը հեռարձակվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքով, հայտնում է Вести.Ru-ն: ՌԴ նախագահի խոսքով՝  այլ տարածաշրջաններում ինտեգրացիոն գործընթացներում առաջանում են բազմաթիվ դժվարություններ: Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ն հաշվի է առնում այլ միությունների փորձը և չի շտապում […]

̰
Արարատի մարզի ջրային տարածքներից առգրավվել են կախովի ցանցեր

15:12 19.04.2020

Ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայց են կատարել ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում, մասնավորապես՝ Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։ Առգրավվել են տասնյակից ավելի կախովի ցանցեր («էկրաններ»), դնովի ցանց, տարվել են բացատրական աշխատանքներ, տրվել նախազգուշացումներ։ Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ, կկիրառվեն պատասխանատվության […]

̰
Ի՞նչ կանոնների է պետք հետևել շինարարություն ժամանակ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով

14:04 19.04.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է կառավարության պատրաստած տեսանյութն այն մասին, թե ինչ կանոնների պետք է հետևել շինարարություն ժամանակ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սուրեն Պապիկյանը մեկնել է Լոռու մարզ

13:52 19.04.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այցով գտնվում է Լոռու մարզում: Նախարարը նախ՝  հետևել է Սանահին կամրջի վերանորոգման աշխատանքներին, Սանահին-Հաղպատ ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին, ապա՝ շարժական քարաղացի ու ասֆալտգործարանի աշխատանքներին:

̰
Կարանտինից հետո Չինաստանում iPhone-ի վաճառքը ռեկորդների է հասել

11:00 19.04.2020

Չինաստանում կարանտինը չեղարկելուց հետո Apple iPhone-ի վաճառքի ցուցանիշը մարտին, համեմատած փետրվարի հետ, ավելացել է 416%-ով. մեկ ամսում չինացիները գնել են 2,5 մլն սարք: Այդ մասին հայտնում է ixbt.com-ը: Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ մարտին առհասարակ գնվել է 21,8 միլիոն սմարթֆոն, ինչը 241 տոկոսով ավելին է, քան փետրվարին  վաճառված սմարթֆոնների թիվը: Նախորդ […]

̰
Կորոնավիրուսի համավարակը կարող է աշխարհում սուրճի պակասություն առաջացնել. Bloomberg

20:00 18.04.2020

Կորոնավիրուսի տարածումը Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում կարող է հանգեցնել տնտեսական խնդիրների, մասնավորապես, աշխարհում սուրճի պակասության: Այդ գնահատականները ներկայացրել է Bloomberg-ը: Ըստ փորձագետների՝ «վտանգ կա, որ սուրճի հատիկներ հավաքող աշխատողների պակաս կլինի»: Թեև համաշխարհային շուկայում սուրճ մատակարարաող Լատինական Ամերիկայում COVID-19-ով վարակման դեպքերը դեռևս զգալիորեն քիչ են, քան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, սակայն հիվանդությունը սպառնում է սուրճը […]

̰
ԱՄՀ-ն Հայաստանին կարող է տրամադրել մինչև 280 մլն դոլար. հարցազրույց Նաթան Պորտերի հետ

18:24 18.04.2020

ՀՀ կառավարությունը բացառիկ հարցազրույց է արել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սոցիալական աջակցության 8 միջոցառումներից 6-ի համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա

16:19 18.04.2020

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը սոցիալական աջակցության գծով ծրագրեր է գործարկել: 8 միջոցառումներից 6-ի համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից: Ընդամենը պետք է այցելել https://dimum.ssa.am/ կայք և համապատասխան ծրագրի բաժնում մուտքագրել Ձեր տվյալները: Եթե շահառու եք, ապա համակարգը Ձեզ կտեղեկացնի, թե որ բանկից պետք է ստանաք գումարը:

̰
Եվրախորհրդարանն ընդունել է COVID-19-ից հետո ԵՄ-ի տնտեսական վերականգնման ծրագիր. Корреспондент

15:51 18.04.2020

Եվրախորհրդարանը հավանություն է տվել COVID-19 կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքներից ԵՄ երկրների տնտեսական վերականգնման պլանին: Այս մասին, Корреспондент-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը: «Շատ կարևոր էր, որ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը արտահայտվեց հօգուտ Եվրոպայի տնտեսական վերականգնման ծրագրի, ինչը նշանակում է օգտագործել բոլոր մատչելի ռեսուրսները՝ տնտեսությունը խթանելու համար, ներառյալ՝ միջազգային շուկաների ֆինանսավորման հնարավորությունը», – ասել է Եվրախորհրդարանի նախագահ […]

̰
Այս տարի պետք է փորձենք աշխատանքները մոտեցնել կուլմինացիային. Սուրեն Պապիկյանը՝ Վեդիի ջրամբարի մասին

14:38 18.04.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վեդիի ջրամբարի շինհրապարակում ծանոթանում է շինարարական աշխատանքներին: «Այս տարի պետք է փորձենք աշխատանքները մոտեցնել կուլմինացիային»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

̰
Օժանդակություն մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին․ սոցաջակցության 9-րդ միջոցառումն արդեն գործում է

12:35 18.04.2020

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ օժանդակություն մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին․ սոցիալական աջակցության 9-րդ միջոցառումն արդեն գործում է: Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ։ Դիմելու համար անցե՛ք այս հղումով՝ https://bit.ly/2wNh3zK։ Հակաճգնաժամային սոցիալական մյուս ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://dimum.ssa.am/ ։ Հարցերի դեպքում զանգահարե՛ք՝ 011 300 114 հեռախոսահամարին։

̰
Առաջիկայում տնտեսական բնույթի այլ ծրագրեր ևս կընդունվեն

21:59 17.04.2020

Այսօր իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այս ընթացքում ընդունված հակաճգնաժամային 13 միջոցառումներին: Նրա խոսքերով՝ քննարկումները շարունակվում են, և առաջիկայում տնտեսական բնույթի այլ ծրագրեր ևս ընդունվելու են: Մեկ առ մեկ ներկայացնելով բոլոր ծրագրերը՝ նա ընդգծեց այս ընթացքում դրանցից օգտված շահառուների թիվն ու տրամադրված օգնության չափը: Վարչապետը նկատեց նաև. «Այսօրվա դրությամբ՝ բանկերն ու վարկային […]

̰
Բրիտանիայում մտադիր են շաբաթական 1,5 հազար արհեստական շնչառության սարք արտադրել

21:56 17.04.2020

Բրիտանական ընկերությունները, որ կորոնավիրուսային պայմաններում միավորվել են արհեստական շնչառության սարքի հանատեղ շտապ արտադրություն սկսելու համար, արդեն ունեն առաջին արդյունքները։ Համատեղ ձեռնարկությունը հայտարարել է, որ առաջին 40 սարքերը շատ շուտով կհասնեն բուժհաստատություններին։ CNN-ը հայտնում է, որ բրիտանական ընկերությունների կոնսորցիումը մտադիր է առաջիկայում շաբաթական 1500 նման սարք արտադրելու արագության հասնել։ Իսկ սարքերն արդեն իսկ ստացել են բրիտանական […]

̰
Շատ դեպքերում, քաղաքացիները ծրագրի շահառու չեն դառնում գործատուների անպարտաճանաչության և ապօրինի գործունեության պատճառով. Նիկոլ Փաշինյան

20:49 17.04.2020

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել կորոնավիրուսի համաճարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անելիքների վերաբերյալ ուղերձով: Վարչապետը ներկայացրել է իրավիճակը աշխարհում և Հայաստանում՝ թվերի տեսքով: Փաշինյանն ընդգծել է, որ թեև հնարավոր է եղել հասնել նրան, որ այս պահին վարակի տարածման տեմպերը կառավարելի են, սակայն սահմանափակումներին ու կանոններին չհետևելը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Փաշինյանը նշել […]

̰
Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն արդյունավետ ընթացք ունեն. քննարկվել են աջակցության նոր ուղղությունները

19:23 17.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Վարչապետին զեկուցվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերի կատարման ընթացքը։ Պատասխանատուները ներկայացրել են ամենօրյա մշտադիտարկման արդյունքները և ցուցանիշները, որոնք վկայում են միջոցառումների դրական դինամիկայի մասին։ Նշվել է, որ դիմումների հավաքագրումն ու հաստատված հայտերի հիման վրա օժանդակության […]

̰
BACK_TO_TOP