19:11 15.04.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր տեղեկություն է հաղորդել կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն հաշվին կատարված մուտքերի մասին: «Տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 15.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 965508482.3 դրամ, իսկ […]
19:06 15.04.2020
Ի՞նչ են անելու այն մարդիկ, որոնք տունը պահում էին արտագնա աշխատանքով, իսկ հիմա ո՛չ կարող են մեկնել արտերկիր, ո՛չ էլ կարող են մեկնելու դեպքում աշխատանք գտնել։ Այս մասին այսօր կառավարությանը հարց ուղղեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վարչապետը բացատրեց, որ իրենք նախատեսում են մեծ ծավալի ճանապարհաշինություն իրականացնել, որի ժամանակ աշխատուժի անհրաժեշտություն է լինելու։ Նիկոլ Փաշինյանն ասաց, […]
18:59 15.04.2020
Հայաստանի կառավարության անունից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ գազի գինը իջեցնելու բանակցություններ սկսելու համար։ Գրիգորյանն արդեն ստացել է իր նամակի պատասխանը։ Այս մասին նա այսօր հայտնեց Ազգային ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս։ «Գազպրոմը» Գրիգորյանին պատասխանել է, որ իրենք ուշադրության կենտրոնում են պահում հարցը, և միաժամանակ տեղեկացրել է, որ այդ բանակցությունները լինելու են կառավարությունների […]
18:26 15.04.2020
ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել է մշտադիտարկում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ։ Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը բազմաթիվ դեպքերում համայնքների ղեկավարների կողմից, նախ, […]
18:24 15.04.2020
Եթե գյուղացիներն ունեն վարկային վատ պատմություն և այլ խնդիրներ, չեն կարողանում նոր վարկեր ստանալ, ապա գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը այդ խնդիրները լուծում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նշեց, որ կոոպերատիվների դեպքում կառավարությունը իր վրա է վերցնում խնդիրների զգալի մասը․ ստանձնում է ռիսկը մինչև 50 տոկոսով, վարկը տալիս է դրամով, վարկը […]
18:15 15.04.2020
Հայաստանում կան համայնքներ, որոնք գազաֆիկացված չեն, արդյունքում այդ բնակավայրերի բնակիչները ավելի շատ էլեկտրաէներգիա են ծախսում։ Ինչպե՞ս անել, որ այս բնակիչներին ավելի շատ օժանդակություն հասնի էլեկտրաէներգիայի ծախսի փոխհատուցման տեսանկյունից։ Այս հարցը կառավարությանն ուղղեցին Ազգային ժողովի առնվազն երկու պատգամավորներ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ իրենք ամեն օր համադրում են տեղեկությունները, որպեսզի գտնեն մեթոդ այդ մարդկանց նույնականացնելու համար։ […]
18:05 15.04.2020
Բանկերի կողմից արդեն կա բավարարված 220 հայտ՝ 10 մլրդ դրամ ծավալով: Այս մասին այսօր հայտարարել է ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության օժանդակության ծրագրերից օգտվողների թվին: «Ծրագրերին դիմել են արդեն ավելի քան 800 կազմակերպություններ Հայաստանում, նպատակը բազմազան է՝ աշխատավարձեր, հումք, նյութեր, սարքավորումներ: Փորձում են օգտվել կառավարության կողմից առաջարկված բոլոր 3 գործիքներից` ֆինանսավորում, […]
17:55 15.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղությամբ անելիքների քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է հաստատված 12 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Նշվել է, որ բոլոր ծրագրերի մասով արձանագրվում է դրական դինամիկա, հայտերի հավաքագրման գործընթացը շարունակվում է, հաստատված դիմումների հիման վրա տրամադրվում է նախատեսված տնտեսական և սոցիալական […]
17:10 15.04.2020
Դեռևս 2019-ի վերջին արդեն ֆինանսական համակարգը հաջող տարի փակեց և լավ տեմպերով սկսել էր 2020-ը, մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը: Մինչ ճգնաժամի սկսելը ֆինանսական համակարգի համար կային լավ հիմքեր: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը: «Դեռևս մարտի սկզբից, երբ կային որոշակի նշույլներ, որ ճգնաժամը կարող […]
17:04 15.04.2020
Հայաստանում եղել են ընկերություններ, որտեղ կորոնավիրուսը մտել և տարածվել է, իսկ եղել են ընկերություններ, որտեղ մտել է, բայց կանխարգելիչ միջոցառումների արդյունքում չի տարածվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ պարետատանը հանձնարարել է երկրորդների փորձը ուսումնասիրել և փոխանցել այն մյուս ընկերություններին։ Փաշինյանի խոսքերով՝ ընկերությունները ստիպված են լինելու վերաբացվել և աշխատել, […]
15:16 15.04.2020
Ղազախստանը պատրաստվում է հեռացնել այն խոչընդոտները, որոնք առկա էին հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանից և այլ երկրներից ներմուծված մեքենաների օրինականացման գործընթացում: Ըստ Kolesa.kz-ի՝ ապրիլի 16-ին ուժի մեջ կմտնի երկրի ներքին գործերի նախարարի կարգադրությունը Ղազախստանում տրանսպորտային միջոցների գրանցման կանոնները փոփոխելու մասին: «Ըստ փաստաթղթի՝ Ղազախստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների պետական գրանցումն այլևս առաջնային չի համարվի: Այսինքն՝ ԵԱՏՄ […]
14:15 15.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Ավագ Ավանեսյանի մամուլի ասուլիսի ժամանակ գյուղատնտեսական ապահովագրության վերաբերյալ հարց ևս հնչեց, որին պատասխանեց էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը՝ մանրամասնելով, որ այս պահին արդեն 700-ից ավելի գյուղատնտեսական ապահովագրությունների պայմանագիր է կնքված: Մանրամասները՝ տեսանյութում։
14:03 15.04.2020
Արդյոք աջակցություն կստանան երթուղային տրանսպորտի վարորդները և երբ կվերսկսվի աշխատանքը, որպեսզի քաղաքացիները կարողանան հասնել աշխատանքի հարցին ի պատասխան՝ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշեց, որ պարետատան կողմից հստակ որոշում և արձագանք է եղել այդ հարցի վերաբերյալ: «Հանրային տրանսպորտն ամենառիսկային փոխադրամիջոցն է համարվում, և այս պարագայում դրանց աշխատելու թույլատրումը լրացուցիչ ռիսկեր կառաջացնի: Վերջիններիս գործունեությունը դադարեցված է, և […]
13:16 15.04.2020
Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմը հայտարարությամբ տեղեկացրել է, որ Հայաստանին հասանելիք աջակցության ծավալը հասել է 206 միլիոն հատուկ փոխառության իրավունքների: Սա առանց պայմանների վարկ է, որը ուղղվելու է կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական և սոցիալական լարվածությունը մեղմելուն: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ վարկի առկայությունը հզորացնում է ՀՀ կառավարության հակահամաճարակային միջոցառումների […]
12:48 15.04.2020
ԵԱՏՄ շրջանակում ոչ միայն բժշկական նշանակության ապրանքները, անհատական պաշտպանիչ միջոցները, դեղորայքի մեջ կիրառվող նյութերը, այլ նաև գյուղատնտեսական նշանակության և պարենային ապահովվածության ապրանքները համապատասխան որոշմամբ ժամանակավորապես ազատվում են ներմուծման մաքսատուրքից: Այս որոշումն արդեն ուժի մեջ է մտել և գործում է պարզեցված ընթացակարգերով: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Փոխնախարարը […]
12:34 15.04.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ասուլիսի ժամանակ հաստատեց, որ երկուշաբթի օրվանից մի շարք ոլորտներ վերսկսել են իրենց աշխատանքը: Տնտեսական գործունեության տեսակներից, մասնավորապես, երկուշաբթի սկսել են աշխատել ծխախոտային տեսակների արտադրությունը, շինարարությունը՝ գրեթե ամբողջությամբ, բացառությամբ շինարարական ավարտական աշխատանքների: Վերսկսվել է նոր շինանյութերի արտադրությունը, սակայն՝ որոշակի սահմանափակումներով: Արդեն թույլատրվում է իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով տնտեսական գործունեությունը: Փոխնախարարը […]
22:14 14.04.2020
Ի՞նչ խնդիրներ են ծագում վարկավորման գործընթացում և արդյո՞ք գյուղացուն պետք է ասել՝ ինչ ցանի: Ոլորտային հարցերը բարձրացվել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները՝ տեսանյութում:
18:32 14.04.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ հերթական պետական սեփականություն հանդիսացած գույքի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում ի հայտ են բերվել առանձնապես խոշոր չափերով կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առերևույթ հատկանիշներ: Մասնավորապես պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից 2016թ. դեկտեմբերի 1-ին կազմված եզրակացությամբ գնահատվել է ՀՀ ԿԱ պետական գույքի […]
18:10 14.04.2020
Թեև կառավարության տարբեր ներկայացուցիչներ տարբեր վերլուծություններ են անում, բայց Հայաստանում պարենային, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ կա։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ թվելով թանկացած ապրանքները․ ալյուր, շաքարավազ, կարագ, հաց, հնդկաձավար, ոսպ, բրինձ, ցիտրուսային մրգեր, ախտահանող նյութեր, բժշկական դիմակներ, դեղորայքի որոշակի տեսականի։ Էնֆիաջյանն ասաց, որ այս մասին շատ են խոսել, սակայն ՏՄՊՊՀ-ն միջոցներ […]
18:06 14.04.2020
Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն այսօր քննարկվել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, գյուղատնտեսական վարկերին: Որքա՞ն գումար է տրամադրվել, ի՞նչ խնդիրներ են ծագում այդ գործընթացում: Մանրամասները՝ տեսանյութում:
17:42 14.04.2020
Հայաստանը պետք է արագացնի բանակցությունները ռուսական «Գազպրոմի» հետ՝ հայկական սահմանին գազի գինը նվազեցնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա նաև անդրադարձավ «Գազպրոմ Արմենիայի» այն հայտին, որով ընկերությունն առաջարկում է բարձրացնել գազի գինը հայաստանցի բաժանորդների համար։ «Սա այն ժամանակը չէ, որ մենք կարողանանք մեր բնակչության համար գազի սակագները բարձրացնել։ Դա […]
17:20 14.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից լիազորություններն առերևույթ չարաշահելու մի շարք հանգամանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության և աուդիտորական խմբի կողմից կազմված աուդիտի արդյունքների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական […]
16:36 14.04.2020
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի ապրիլի 9-13-ն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը. Թվով 20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում: Հիշեցնենք […]
16:04 14.04.2020
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։ 2. Առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը»,- ասված է որոշման մեջ: […]
15:50 14.04.2020
«Վարորդների համար առանձին ծրագիր չկա, բայց եթե վարորդը մեր ներկայացրած սոցիալական ծրագրերից որևէ մեկում ընդգրկված է, օրինակ, եթե գրանցված աշխատող է, կարող է օգտվել այդ ծրագրերից»,- այսօր` ապրիլի 14-ին, անդրադառնալով բողոքող վարորդների խնդրին, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ վարորդների համար առանձին ծրագիր այս պահին չի քննարկվում: […]
15:20 14.04.2020
ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները հանդես են եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության միասնականության և համաշխարհային տնտեսության կայունության, ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին, այդ թվում սոցիալական նշանակության ապրանքների՝ սննդամթերքի, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների, անհատական պաշտպանության բժշկական պարագաների»,- ասված […]
13:37 14.04.2020
Այս պահին կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը, որը կրկին վերաբերում է կոմունալ վճարներին: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված հերթական ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Այլ մանրամասներ առայժմ չնշեց: Մանրամասները՝ տեսանյութում:
13:30 14.04.2020
Այսօրվանից մտցվել են որոշակի թուլացումներ, և տնտեսական գործունեությունը թույլատրվում է: Հայաստանի կառավարությունն ընդունել է միջոցառումների փաթեթ՝ առայժմ 11 միջոցառում, որոնք ուղղված են մեղմել համավարակի թողած սոցիալ-տնտեսական հետևանքները, ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում: «Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերներ առաջ, որոնք սպառնում […]
13:22 14.04.2020
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի հայրենակիցնե՛ր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, հորդորներով, կամ տեղեկատվական նյութերով, որոնց հիմնական նպատակը եղել է փոխվստահության մթնոլորտում հարկ վճարողներին և հանրությանն օժանդակություն տրամադրելը` իրենց հարկերը վճարելու և պարտադիր վճարներ իրականացնելու սահմանադրական պարտականությունը կատարելու համար։ Այս կապակցությամբ, վստահ […]
13:04 14.04.2020
Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման ծրագրեր մշակելու ուղղությամբ: Այս պահին էլ քննարկումները ընթանում են նաև օնլայն հարթակում: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը հակիրճ ևս մեկ անգամ ներկայացրեց այս պահին կառավարության կողմից հաստատված 11 ծրագրերը և […]