TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1,7 անգամ ավելացել է լիզինգառուների թիվը․ Փաշինյան

12:44 25.01.2020

2019  թվականի ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգային ծրագրերով 210 շահառուի տրվել է 357 միավոր տեխնիկա։ Դրանցից 157 հատը եղել է տրակտոր։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «1,7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նաև պատմեց տավարաբուծության, այծաբուծության, խաղողի այգիների տնկման, հատապտղարանների հիմնման և այլ ծրագրերի արդյունքների մասին։ […]

̰
Մի՛ մոռացեք ՀԴՄ-ների և ձեր հարկային պարտավորությունների մասին. Նիկոլ Փաշինյան

12:27 25.01.2020

2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 միլիոն հատով ավելի ՀԴՄ կտրոն, քան նախորդ տարի։ Դա 38 տոկոսով է ավելի 2018 թվականի ցուցանիշից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ այդ ավել կտրոններին զուգահեռ առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 345 միլիարդ դրամով կամ 21,9 տոկոսով։ Մանրամասները` տեսանյութում:

̰
2020թ. կլուծվի 453 անօթևան ընտանիքի խնդիր. Նիկոլ Փաշինյան

12:20 25.01.2020

«Երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների առջև 1989-ից ձգվող կառավարության ունեցած  պարտավորությունների ամբողջական իրականացման նպատակով 2020 թվականին պետական բյուջեից  հատկացումներն ավելացել են 6 անգամ, և 2020 թվականին նախատեսվում է 3 մլրդ դրամ: 2020-ին կլուծվի 453 անօթևան ընտանիքի խնդիր: Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք, այսինքն` 10 անգամ ավելանում է այդ ծավալը: Աղետի […]

̰
Գյումրու քաղաքային ճանապարհաշինության համար 2020թ. հատկացվելու է 9.4 մլրդ դրամ. Փաշինյան

12:07 25.01.2020

«Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 20 տոկոսով, 2018-ի համեմատ՝ 18 տոկոսով, 2019-ի համեմատ` 11 տոկոսով՝ կազմելով 492 մլրդ դրամ: Առողջապահության ոլորտին տրվող հատկացումները 2017-ի համեմատ ավելացել են 37 տոկոսով, 2018-ի համեմատ` 43 տոկոսով, 2019-ի համեմատ` 24 տոկոսով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ: 2020 թվականին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային միջոցներն ավելացել են 2017 […]

̰
Հայաստանը տնտեսական աճով առաջինն է ԵԱՏՄ տարածքում. Նիկոլ Փաշինյան

11:52 25.01.2020

2019 թվականի 3 եռամսյակների նախնական տվյալներով` Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5 տոկոս, ինչը 1.6 տոկոսով ավելի է 2017 թվականի համապատասխան ցուցանիշից և 1.3 տոկոսով` 2018 թվականի ցուցանիշից: 3 եռամսյակների կտրվածքով  տնտեսության աճի տեմպով Հայաստանն առաջինն է ԵԱՏՄ տարածքում և ԱՊՀ երկրների շարքում, ԱՄՀ-ի տվյալներով՝  նաև ողջ  Եվրոպայում: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է Նիկոլ […]

̰
2019թ. երեք եռամսյակում Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7,5 տոկոս. Նիկոլ Փաշինյան

11:36 25.01.2020

2019թ. երեք եռամսյակում Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7,5 տոկոս: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Բազալտի խճաքարի ապօրինի հանքարդյունահանում Լճաշենում. պետությանը պատճառվել է 36 մլն դրամից ավելի վնաս

18:12 24.01.2020

ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։ Տեղեկությունների հիման վրա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պաշտոնատար անձանցից մեկը 2009 թվականից մինչ օրս շահադիտական նպատակներով չարաշահել է իր պաշտոնեական […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում առերեսվում է մի շարք խոչընդոտների. Տարոն Աճեմօղլու. VOA

18:08 24.01.2020

Transparency International-ը հրապարակել է իր ավանդական զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կոռուպցիայի հետ կապված վիճակին: Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, Հայաստանում հակակոռուպցիոն դրսևորումները մեկնաբանել է նաև հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն: Հայաստանը թավշյա հեղափոխությունից և նոր խորհրդարանի ձևավորումից հետո ցուցադրել է խոստումնալից առաջընթաց հակակոռուպցիոն բարեփոխումների ասպարեզում, նշված է Transparency International կազմակերպության այս տարվա զեկույցում: Անցյալ […]

̰
22 տոկոսով ավելացել են մաքսային իրավախախտումների բացահայտման դեպքերը

13:44 24.01.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2019 թվականի ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը, 2018 թվականի համեմատությամբ, ավելի է 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): Ընդ որում, 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ: Մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության […]

̰
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2019թ. արձանագրվել է մաքսային իրավախախտման 202 դեպք

13:28 24.01.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2019 թվականի ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը, 2018 թվականի համեմատությամբ, ավելի է 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մ/Ծ գնդապետ Վարդան Վարդանյանը: Ընդ որում, 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել […]

̰
Սկսնակներին և գործող բիզնեսներին անգրավ վարկեր կտրամադրվեն արտադրությունն ընդլայնելու նպատակով

13:20 24.01.2020

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ «Փոքր և միջին բիզնեսի զարգացման կենտրոնը» վերանվանվել է և այսուհետև կկոչվի «Ներդրումների աջակցման կենտրոն»։ «Ծրագրի ընդլայնման արդյունքում, պետության երաշխավորությամբ, անգրավ վարկեր կտրամադրվեն ինչպես սկսնակներին, այնպես էլ գործող բիզնեսներին, որոնք կցանկանան ընդլայնել արտադրությունը»,- նշված է կառավարության ֆեյսբուքյան գրառման մեջ։

̰
Պետգույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով. դատախազություն

12:31 24.01.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը պետական սեփականություն հանդիսացած հերթական գույքի օտարման գործընթացի վերաբերյալ, որի ընթացքում պարզվել են առերևույթ թույլ տրված հանցավոր դրսևորումներ: Մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից 2017թ. մարտին կազմված եզրակացությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված, ՀՀ-ին սեփականության […]

̰
Վերջում են ներկայացնում, դրա համար էլ տենց ա լինում. Ծառուկյանը՝ սպանդանոցների մասին

11:29 24.01.2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին լրագրողները հարց ուղղեցին սպանդանոցների հետ կապված իրավիճակի մասին: Հարցին՝ արդյո՞ք այս թեմայի շուրջ քննարկումների համար հանդիպել է վարչապետի հետ, Ծառուկյանը պատասխանեց. «Չենք հանդիպել վարչապետի հետ: Իմ տեսակետը գիտեք, որ բոլոր ոլորտների հետ էլ շփվում եմ, տեղյակ եմ ցանկացած հարցից, ցանկացած խնդրից, դրա լուծումն էլ հատ-հատ գիտեմ, պռոստո մի բան կարող եմ […]

̰
«Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով․ Փաշինյան

23:18 23.01.2020

«Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են: Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»:

̰
Սամվել Կարապետյանի կինն իր տարեդարձին հայկական տարազով պար է ներկայացրել հյուրերին

22:27 23.01.2020

Ծագումով հայ, ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը, հունվարի 21-ին նշել է իր 50-ամյակը: «Comedy Production» – ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինան, իր Instagram- ում տոնախմբությունից տեսահոլովակ է հրապարակել, որտեղ Էթերի Կարապետյանը հայկական ազգային տարազով է: Ջանիբեկյանը նաև RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ համատեղ լուսանկար է […]

̰
Ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր. վարչապետ

18:08 23.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր: «Այսօր Կենտրոնական բանկը շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել: Այս տարվա առաջին գնումը»,- գրել է վարչապետը:

̰
Պետք է նաև վստահ լինենք, որ 50.000 տնտեսություններ չեն տուժելու դրանից. Վարազդատ Կարապետյանը` սպանդանոցների մասին

15:58 23.01.2020

«Մսագործները նույնպես պետք է հնարավորություն ունենան մնալու իրենց բիզնեսի մեջ»,- հունվարի 23-ին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սպանդանոցների թեմային, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը: Նա իր խոսքում նշեց, որ ֆերմերներին պետք է բաժանել մի քանի խմբի: Կան անասնապահությամբ զբաղվող փոքր ու մեծ գյուղացիական տնտեսություններ, որոնց պետք է առանձին դիտարկել: «Մեր մտահոգությունը հենց […]

̰
Դավոսի ֆորումի հակառակորդները Ցյուրիխում անկարգություններ են կազմակերպել

15:17 23.01.2020

Շվեյցարիայի Ցյուրիխում բախումներ են տեղի ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) հակառակորդների և ոստիկանության միջև: Այդ մասին հինգշաբթի գիշերը հաղորդել է տեղի ոստիկանությունը: Նշվում է, որ անկարգությունները տեղի են ունեցել իշխանությունների հետ համաձայնեցրած «Ցյուրիխը WEF-ի դեմ» ակցիայի ժամանակ, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Արմատական ​​տրամադրություններով ցուցարարները կրակ են վառել և շշեր նետել ոստիկանների […]

̰
Սպանդանոցների թեմայով կառավարությունը պայման է առաջարկել

11:43 23.01.2020

Սպանդանոցների թեման շարունակում է մնալ օրակարգում: Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ցուցարարներին պայման են առաջարկել: Մինչև հուլիսի 1-ը պարտադիր է լինելու սպանդանոցային մորթը Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի օբյեկտների դեպքում, իսկ հանրապետության մյուս վայրերում իրավիճակը լինելու է այնպիսին, ինչպիսին փաստացի կար այս կարգավորումից առաջ: Հուլիսի 1-ից արդեն նոր կարգը գործելու է […]

̰
Միանշանակ, ստվերի կրճատում եղել է. Ռաֆիկ Մաշադյան

23:10 22.01.2020

Նախորդ տարեսկզբին ՊԵԿ կանխատեսումներն այն մասին, թե 2019թ. ընթացքում հարկերի հավաքագրումը կհասնի 100 մլրդ  դրամի, իրականացել են: Պետական եկամուտների մուտքերն ավելացել են, հարկ վճարողներին վերադարձվել է ավելի քան 42.8 մլրդ դրամ դեբետային գումար: «Եթե այդ գումարը չեզոքացնում ենք, ստացվում է, որ շուրջ 105 մլրդ դրամի չափով ավելի շատ հարկ է հավաքագրվել»,- ասել է ՊԵԿ նախագահի […]

̰
Շիրակի մարզում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեծ ակտիվություն է տիրում

22:00 22.01.2020

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեծ ակտիվություն է Շիրակի մարզում: Սեփական բիզնեսն սկսելու ու զարգացնելու պատրաստակամությամբ տասնյակ մարդիկ են դիմում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի մարզային մասնաճյուղին: Այն նախկին փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն է, որը կառուցվածքային փոփոխություններ է կրել ու ընդլայնում է գործունեությունը: Սկսնակ գործարարներին ընձեռվում են սեփական բիզնես հիմնելու նոր հնարավորություններ: Պետական երաշխավորությամբ 5 […]

̰
Մենք գնում ենք կանխիկի կրճատման ուղղությամբ. Ռաֆիկ Մաշադյան

21:46 22.01.2020

«Վարչարարության իմաստով շատ ավելի հեշտ կլինի, որպեսզի կանխիկն ընդհանրապես վերանա: Պետք է հասնենք այն պահին, որ հնարավորություն ունենանք այդ քայլին գնալու, կարծում եմ՝ Հայաստանում կանխիկն իսկապես վերացնելու հնարավորություններն այդքան էլ մեծ չեն: Ինչ վերաբերում է նոր սերնդի ՀԴՄ-ներին, դրանք շահագործվում են արդեն մի քանի տարի: Դրանք հնարավորություն ունեն անկանխիկ գործարքը ֆիքսել և այդ տվլայներն ուղարկել […]

̰
Amazon-ի ղեկավարը վերականգնել է աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը

21:30 22.01.2020

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է: Միլիարդատերը կորցրել էր առաջատարի դիրքերն այս հեղինակավոր ցուցակում ընդամենը երեք օրով, գրում է Forbes-ը: Բեզոսին առաջին հորիզոնականից տեղափոխել էր ֆրանսիական ընկերությունների խմբի LVMH (Louis Vuitton Moet Hennessy) տնօրեն Բեռնար Առնոն: Այժմ Բեզոսի կարողությունը գնահատվում է 116,1 միլիարդ դոլար: Երեք օրվա ընթացքում նրա կարողությունն ավելացել […]

̰
Միանշանակ պետք է անցնել սպանդանոցային համակարգի. Փաշինյանն անասնապահներին դիմեց առաջարկով

17:47 22.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց սպանդանոցների մասին: Պապոյանը նշեց՝ կան հարցեր, որոնց մասին հասարակությունը պետք է տեղեկացված լինի, օրինակ, այն, որ սպանդանոցների ստեղծումից հետո սատկած անասունի միս ՀՀ շուկաներում չի հայտնվելու, տավարի մսի անվան տակ ձիու միս չի վաճառվելու, հակահիգիենիկ, համաճարակային պայմաններում […]

̰
Գազի սակագինը բարձրանո՞ւմ է, թե՞ ոչ. հարց կառավարությանը

17:28 22.01.2020

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարությանը դիմեց հորդորով՝ հաստատել կամ հերքել գազի սակագնի բարձրացման մասին լուրերը: «ՀԾԿՀ-ն, որը կոչված է զսպելու հանրության համար հնարավոր բարձրացումները գների, հայտարարեց, որ «Գազպրոմ»-ը պատրաստվում է հայտ ներկայացնել գազի գինը թանկացնելու մասին: Ի՞նչ է տեղի ունենում՝ հայտարարվում է, որ գազի գինը սահմանին չի թանկանում, բայց կարող է հայտ ներկայացվել […]

̰
Անասնապահներն ու մսավաճառները փակել են Սևան-Երևան ավտոճանապարհը

15:50 22.01.2020

Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերից անասնապահներն ու մսավաճառները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել: Պահանջը նույնն է՝ չեղարկել մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին հունվարի 15-ից ուժի մեջ մտած որոշումը: Նշենք, որ անասնապահներն ու մսավաճառները փակել էին Սևան-Երևան ավտոճանապարհը:  

̰
Սուբվենցիոն ծրագրեր զարգացնելը պետք է հիմնական շարժիչ ուժը դառնա. վարչապետ

15:00 22.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է մարզպետների հետ և քննարկել 2020 թվականի անելիքները: Վարչապետը նկատել է, որ անհրաժեշտ է տարածքային զարգացմանը վերաբերող թիրախային հարցեր լուծել: «2018-2019 թվականների փորձը հուշում է, որ սուբվենցիոն ծրագրեր զարգացնելը պետք է հիմնական շարժիչ ուժը դառնա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրի արդյունքները` թվերով

13:48 22.01.2020

Ամփոփվել են գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի արդյունքները 12 ամիսներով: Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից: 2019 թվականին այդ ծրագրերի շրջանակներում տրամադրված 2,6 մլրդ դրամի դիմաց գյուղատնտեսությունում կատարվել է շուրջ 43 մլրդ դրամի ներդրում, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 1,8 անգամ: Աջակցության գործող ծրագրերի մասին մանրամասն՝ այստեղ:

̰
ԵՄ-ն ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության համար 900 մլն եվրո է հատկացրել

19:30 21.01.2020

Եվրահանձնաժողովը հաստատել է 900 միլիոն եվրո բյուջե մարդասիրական ճգնաժամերից տառապող երկրներին օգնելու համար: 2020-ին միջոցներ կհատկացվեն ավելի քան 80 երկրների: Այս մասին հունվարի 20-ին հաղորդել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից: Այսպիսով, 400 միլիոն եվրո կուղղվի Աֆրիկայի ծրագրերին, որտեղ ԵՄ միջոցները կօգնեն Կոնգոյի հակամարտության հետևանքով տուժած մարդկանց, Սահելում սննդային ճգնաժամից տառապողներին և նրանց, ովքեր ստիպված են եղել […]

̰
Սպանդանոցների վերաբերյալ պետության և ցուցարարների պահանջները տարբեր են, օրենքը՝ միակը. SHANTNEWS-ի անդրադարձը

19:11 21.01.2020

2018թ. կառավարությունը հստակ սահմանեց ՀՀ-ում կենդանիների սպանդի չափորոշիչները, սակայն անասունների մորթը շարունակվեց բակերում և այլ չնախատեսված վայրերում: Պատճառները տարբեր էին` մարզերում սպանդանոցներ չունենալուց մինչև իրազեկման պակաս և սովորույթի ուժ: Այս տարվա հունվարի 15-ից կառավարությունը սկսեց խստորեն կիրառել որոշումը: Մանրամասները` տեսանյութում:

̰
BACK_TO_TOP