TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.18 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գարեգին Բաղրամյանը չի բացառել սակագնի վերանայման հարցը

13:17 18.01.2020

Այսօր քննարկում է հրավիրվել գազի գնագոյացման ու Ռուսաստանի հետ բանակցությունների թեմայով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել գազի սակագնի վերանայման հարցը: Նա նաև ընդգծել է, որ թեև ֆինանսական կարողությունները 30 դոլարով շատ են ծախսվելու, բայց դա չի նշանակում` սակագնի բարձրացումը 30 դոլարով է լինելու: Մանրամասները` տեսանյութում:

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարզպետների հետ

12:40 18.01.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 17-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ 2020թ. առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է գործընկերներին նոր աշխատանքային տարվա մեկնարկի կապացությամբ՝ հույս հայտնելով, որ 2020թ. մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը կլինեն առավել արդյունավետ և չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին: Խորհրդակցության մեկնարկին […]

̰
Մեծ Բրիտանիայում միջոցառումներ են կազմակերպում Brexit-ի կապակցությամբ

12:35 18.01.2020

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու էպոպեայի ավարտին Լոնդոնում հատուկ միջոցառումներ են նախատեսում։ Մասնավորապես նախատեսվում է վարչապետ Բորիս Ջոնսոնի ուղերձը ազգին։ Այս մասին ասվում է վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Իսկ հունվարի 31-ին՝ այն օրը, երբ Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից, բրիտանական կառավարությունը հատուկ նիստ կանցկացնի։ Խորհրդանշական է, որ նիստը անցկացվելու է ոչ թե […]

̰
Սատկել են ձկները, որ առնչություն ունեն գետի հետ. ավազանի սեփականատեր

20:30 17.01.2020

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ձկների համար նախատեսված ավազաններում, որոնք գտնվում են Եղունարք գետի հարևանությամբ, սատկել է մոտ 5 հազար «Իշխան» տեսակի ձուկ: Ավազաններում գտնվող ձկներից բացի, սատկել են նաև գետի ձկները։ Ավազանի սեփականատերերը գնացել են ձկներին կերակրելո և դեռ ավազաններին չհասած տհաճ հոտ են զգացել: Գետն ամբողջությամբ պատված է […]

̰
Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է

19:53 17.01.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանն այսօր հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և ֆերմերների հետ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: ՍԱՏՄ պատասխանատուները նրանց ներկայացրել են սպանդանոցների ներկայացուցիչների հետ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանել խնդրահարույց հարցերին: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը պարզաբանել է, որ սպանդանոցները […]

̰
Կանխվել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման փորձը. ՊԵԿ

17:32 17.01.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո»  բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ Այսպես, Իրանի քաղաքացի Ս. Ղ-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: […]

̰
Եթե գյուղացին կանգնեց ոտքի, քաղաքացին սոված կմնա, ոչ մի «բոյնի». մսավաճառներն ու անասնապահները բողոքում են սպանդանոցների դեմ

16:12 17.01.2020

Մսավաճառներն ու անասնապահներն այսօր` հունվարի 17-ին, կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ իրենց հանձնած նամակի պատասխանը ստանալու համար, սակայն նրանց տեղեկացրել են, որ կառավարությունում այդ հարցի շուրջ քննարկում է ընթանում, պատասխանը կլինի ավելի ուշ: Հիշեցնենք, որ նրանք բողոքում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած օրենքի դեմ, որով թույլատրվում է միայն սպանդանոցային ծագման մսի վաճառքը: Ակցիայի […]

̰
Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա». Tert.am

11:21 17.01.2020

«Գազպրոմ Արմենիան» քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: Այս մասին Tert.am-ին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: «Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` համապատասխան հայտով»,- հայտնել են ընկերությունից: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

̰
Սահմանվել են սպանդի իրականացման առավելագույն գները, ստորագրվել է հուշագիր

17:32 16.01.2020

Սննդի անվտանգության տեսչական մարմնում այսօր՝ հունվարի 16-ին, շուրջ 30 սպանդանոցների ներկայացուցիչներ ստորագրել են փաստաթուղթ, որով սահմանվել է սպանդի իրականացման գնային առավելագույն շեմը: Այսպիսով, կենդանիների տերերից կենդանիների տեղափոխումը սպանդանոց մինչև 30 կմ շառավղով, 3 գլխից ոչ պակաս, իրականացվում է անվճար, իսկ մեկ կենդանու դեպքում՝ 3000 դրամ: Խոշոր կենդանու մորթը իրականացվելու է առավելագույնը 10 000, մանր եղջերավորների […]

̰
Ինչպե՞ս հաշվել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարները

17:26 16.01.2020

2020 թվականից գործող դրույքաչափերով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարները կարելի է հաշվարկել ՊԵԿ պաշտոնական կայքում տեղադրված նոր հաշվիչով: Այդ մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ կայքում տեղադրված հաշվիչով հաշվարկներ կարելի է անել այստեղ:

̰
Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները պետք է շտապեն մաքսազերծել ավտոմեքենաները սահմանված ժամկետում. ՊԵԿ

16:32 16.01.2020

Ավտոմեքենայի ներկրման համար 2019թ. նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին: Որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019թ. դրույքաչափերը, մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Այսինքն` պետք է ավտոմեքենան տեղակայել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին […]

̰
Օրինագիծը կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին. Բաբկեն Թունյանը լավ լուր է հայտնել

14:30 16.01.2020

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն տվեց իմ, Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի նախաձեռնությանը։ Հիշեցնեմ, որ առաջարկել ենք եկամտային հարկից ազատել մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերից ստացված եկամուտը, դիվիդենտի հարկից ազատել ցուցակված […]

̰
Մսավաճառները բողոքի ակցիա իրականացրին կառավարության առջև

14:24 16.01.2020

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում մսավաճառները: Սպանդանոցում սերտիֆիկատ չունեցող միսը շրջանառությունից դուրս է բերվել, իսկ հունվարի 15-ից խստացումներ են այս ոլորտում: Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը, որը խոստացավ բարձրացվող մի շարք հարցեր առանձին քննարկել: Մսավաճառները պնդում էին՝ կառավարությունը ծանոթ չէ սպանդանոցներում տիրող իրավիճակին: Ակցիան այսօր […]

̰
ԱԺ հանձնաժողովում քննարկվում է շրջիկ առևտրով զբաղվողների հարցը

13:25 16.01.2020

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն է ընթանում: Քննարկվել է «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Այն որոշակի դրույթներ է սահմանում Երևանի տարածքում առևտրի շրջիկ կետերի և շարժական սրճարանների գործունեության համար: Սիսակյանը պատմել է այդ […]

̰
Միշուստինը հայտարարել է, որ կառավարության կազմում փոփոխություններ կլինեն

12:54 16.01.2020

Վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը «Միացյալ Ռուսաստան» խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նոր կառավարությունում փոփոխություններ կլինեն: Այս մասին հայտնել է Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նևերովը: «Թեկնածուն ասել է, որ փոփոխություններ կլինեն»,- Նևերովի խոսքերը մեջբերում է ТАСС-ը: Ըստ РИА Новости-ի՝ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Կորնիենկոն նույնպես հայտարարել է Միշուստինի՝ կառավարության կազմը փոփոխելու ծրագրերի մասին: «Նա ասաց, որ […]

̰
Շիրակի մարզի 45 համայնք կարկտահարության վնասների փոխհատուցում կստանա

19:30 15.01.2020

Կառավարությունը փոխհատուցում է 2019 թվականի կարկտահարությունների հետևանքով տուժած գյուղացիների վնասը: Շիրակի մարզի 45 համայնքներում փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 240 մլն դրամ: Կառավարությունը չափանիշներ է սահմանել: Դրանցից առաջինն այն է, որ հատուցվում է այն գյուղացիների վնասը, որոնց ցանքերը կարկտահարվել են 50 և ավելի տոկոսով, ինչի հետևանքով Շիրակի մարզում 2000 հեկտարից ավելի տարածքներ փոխհատուցման ենթակա չեն: […]

̰
Մոսկվացի մասնագետները եզրակացրել են` շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի. «Դալմա Գարդեն մոլ»

19:12 15.01.2020

«Դալմա Գարդեն մոլ»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Դալմա Գարդեն մոլ»-ի շենքը կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի: «Հունվարի 9-ին «Դալմա Գարդեն մոլի» շենքի մի հատվածում նկատվեց վիբրացիա, որի արդյունքում ղեկավարությունը տարհանեց մոլում ներկա հաճախորդներին և աշխատակիցներին՝ ելնելով անվտանգության կանոններից, որից հետո մոլում սկսվեցին հետազոտական աշխատանքներ խնդիրը հասկանալու համար։ ԱԻՆ-ի կողմից հերքվեց այն հանգամանքը, որ […]

̰
Գնահատեմ լավ, որովհետև ավելի վատ կարող էր լինել. Արմեն Դարբինյանը` տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին

18:52 15.01.2020

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում 2019-ի տնտեսական ակտիվության 7.5 տոկոս ցուցանիշը դրական է գնահատել: «Գնահատեմ լավ, որովհետև ավելի վատ կարող էր լինել, գիտեք, այսինքն` որոշակի հիմք կա ենթադրելու, որ այս դրական տենդենցները կկարողանան զարգանալ տարվա ընթացքում և հետագայում»,- ասաց Դարբինյանը: Ի պատասխան մեր հարցին՝ նա անդրադարձել է նաև Հայաստանի՝ հարևան երկրի հետ […]

̰
Ինչպե՞ս բարելավել Հայաստանում Doing Business-ի ցուցիչը. քննարկում խորհրդարանում

16:46 15.01.2020

Հայաստանը Doing Business-ի կամ այլ կերպ ասած` գործարարությամբ զբաղվելու վերաբերյալ ցուցիչում գտնվում է ոչ բարենպաստ` 44-րդ հորիզոնականում: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ, որոնք կդյուրացնեն վարկային միջոցներ ներգրավելու հնարավորությունները: Նախագիծն այսօր ներկայացրել է արդարադատության փոխնախարարը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

̰
Մարդուն պետք է քաջալերել հաղթահարել աղքատությունը. վարչապետ

16:10 15.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր քննարկել են սոցիալական աջակցության նոր համակարգ ներդնելու ծրագիրը։ «Մեր խնդիրն է ներդնել այնպիսի համակարգ, որը մարդուն կքաջալերի հաղթահարել աղքատությունը և ոչ թե մնալ աղքատ»,- գրել է նա:

̰
Կառավարության անդամները քննարկել են անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցումը

15:50 15.01.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր վարչապետի մոտ քննարկմանը կառավարության մեր գործընկերներին ներկայացրեցինք անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցումը, որն առաջարկում ենք կիրառել։ Այն ենթադրում է, որ սոցիալական կարիքի գնահատումը և աջակցությունը հիմնված կլինի ոչ թե քաղաքացու սպառման, այլ եկամտի չափի վրա, այլ կերպ […]

̰
2019թ. ՀՀ-ում թողարկվել է 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին. վարչապետ

14:02 15.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: «Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առևտրաշրջանառություն: Շնորհակալ եմ […]

̰
Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր

13:46 15.01.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն։ Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: «Վարոս Սիմոնյանը, որը նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է, ողջունելով հյուրերին՝ համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ […]

̰
Բելառուսն այլընտրանք է փնտրում Ռուսաստանի նավթից հրաժարվելուց հետո

12:40 15.01.2020

Բելառուսը հարևան պետություններին ուղարկել է հայտարարություն, որ ընդունում է առաջարկներ բելառուսական գործարաններին նավթ մատակարարելու վերաբերյալ։ Սա եղել է այն բանից հետո, երբ Բելառուս-Ռուսաստան բանակցությունները մտել են փակուղի․ Բելառուսը հունվարի 1-ից չի ստանում ռուսական նավթ՝ գնի վերաբերյալ համաձայնության չգալու արդյունքում։ Պաշտոնական Մինսկն այդ հարցով դիմել է Ուկրաինային, Լեհաստանին, Բալթյան երկրներին, Ղազախստանին և Ադրբեջանին։ Այս պետություններից Լատվիան […]

̰
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԼՀԿ-ի նախագծին

12:29 15.01.2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր ներմուծման պահին ավելի քան 3 տարվա, բայց ոչ ավել քան 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկել 10 տոկոս դրույքաչափով, ներմուծման պահին ավելի քան 5 […]

̰
3-5 տարեկան մեքենաների համար ԱԱՀ սահմանել 10 տոկոսի չափով, իսկ 5-10 տարեկան մեքենաների համար՝ 5. ԱԺ-ում քննարկվում է ԼՀԿ նախագիծը

12:03 15.01.2020

Ազգային ժողովում այս տարվա առաջին նիստն է գումարել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում ընդգրկված էր 20 հարց, սակայն դրանցից 7-ը հանվեց լրամշակման համար: Առաջինը նիստում քննարկման դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող Գուրգեն Բաղդասարյանը ներկայացրեց նախագիծը, որը առաջարկում է 3-5 տարեկան մեքենաների համար ԱԱՀ սահմանել 10 […]

̰
Աշխատավարձի բարձրացումը կբերի՞ արդյոք պարգևավճարների կրճատման

21:59 14.01.2020

Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացված թվերը վերաբերում են նաև պարգևավճարներին: Բայց նախարար Տիգրան Խաչատրյանը նախ իր ընկալումների մասին խոսեց: Նրա խոսքերով՝ որպես ղեկավար սկզբունքորեն դեմ է պարգևավճարը որպես աշխատավարձ վճարելու մոտեցմանը: Ըստ նրա՝ այդ գումարը պետք է ստանան առանձնակի ջանքեր ցուցաբերող աշխատակիցները: Նա տեղեկացրեց նաև, որ խնդրել է մեկ ամսվա համար խրախուսել նախարարության բոլոր աշխատակիցներին: Առհասարակ, շուրջ […]

̰
Զբաղվածության ոլորտում աճ է գրանցվել

21:51 14.01.2020

Զբաղվածության մասով թվերը մեծացել են: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Մասնավոր հատվածում 9 ամսվա պաշտոնական տվյալներով՝ 40 հազարով աճ կա»: Ըստ ոլորտների` պատկերն այսպիսին է․ մշակող արդյունաբերություն, մեծածախ ու մանրածախ առևտուր, հանրային սննդի ոլորտ, ՏՏ, և այլն: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ինչպիսի՞ն է Հայաստանը օտարերկրյա ներդրողի տեսանկյունից

20:02 14.01.2020

«Մենք ձգտում ենք երկնիշ տնտեսական աճի»,- լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Դա մեկ օրում չի կարող լինել: Նախադրյալներ ստեղծելու համար, նրա խոսքերով, որոշակի ճանապարհ է պետք անցնել: Նա ավելացրեց նաև, որ էկոնոմիկայի ոլորտի ռազմավարությունը մշակվել է 5 ուղղություններով: Հինգից առաջինը՝ գյուղատնտեսությունն է: Տիգրան Խաչատրյանը բարձրաձայնում է՝ 2020 թվականի հիմքում […]

̰
Սիրիայից գաղթած կնոջ ձեռագործ օճառների սեփական բիզնեսը

19:00 14.01.2020

Հուրին, որը գաղթել է իր ընտանիքի հետ Սիրիայից, Եվրոպական միության աջակցությամբ հիմնադրել է ձեռագործ օճառների սեփական բիզնեսը։ Դիտեք տեսանյութը՝ ավելին իմանալու համար:

̰
BACK_TO_TOP