22:00 22.01.2020
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեծ ակտիվություն է Շիրակի մարզում: Սեփական բիզնեսն սկսելու ու զարգացնելու պատրաստակամությամբ տասնյակ մարդիկ են դիմում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի մարզային մասնաճյուղին:
Այն նախկին փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն է, որը կառուցվածքային փոփոխություններ է կրել ու ընդլայնում է գործունեությունը: Սկսնակ գործարարներին ընձեռվում են սեփական բիզնես հիմնելու նոր հնարավորություններ: Պետական երաշխավորությամբ 5 տարով, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով մինչև 5 մլն դրամի վարկավորումն արդեն հասանելի է շատերին: Օպտիմալացումից ու վերակազմավորումից հետո փոքր ու միջին բիզնեսին խորհրդատվություն, աջակցություն ու ֆինանսավորում տրամադրող կառույցում 1 աշխատող է մնացել:
Արթուր Զաքարյանը մարզային կառույցի ղեկավարն էր, հիմա ներկայացուցիչ, լուծարման փոխարեն էլ տեղի ունեցավ գործառույթների փոփոխություն: 2018-ի համեմատ քառակի ավելի են եղել սկսնակ ծրագրերը 2019-ին, նույնքան էլ ավելի ֆինանսավորում է եղել՝ շուրջ 160 մլն դրամ:
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Շիրակի մասնաճյուղի ներկայացուցիչ Արթուր Զաքարյանը նշում է, որ ինքն էլ է անհանգստացած, թե մենակ ինչպես է հասցնելու։
30 տարի Ղազախստանում աշխատելուց հետո Սարատակ գյուղի բնակիչ Ռուբեն Պետրոսյանի վերադարձը հայրենի գյուղ նոր ծրագրերի ձեռնարկով էր: Փոքր ու միջին բիզնեսին պետության ֆինանսական աջակցությունը նրան հնարավորություն է տվել ջերմոց կառուցել: Կարկասն արդեն պատրաստ է, ոռոգման կաթիլային համակարգն են ացկացնում։ 340 քառակուսի մետր մակերեսով ջերմոցում առայժմ 1 մշակաբույս՝ վարունգ է աճեցնելու, հետագայում մտադիր է այլ կուլտուրաների մշակությունն ընդլայնել։ Շուկային ծանոթանալով՝ սկսնակ գործարարը համոզվել է, որ ջերմոցային տնտեսության զարգացման հնարավորություններ կան:
Սկսնակ գործարարների գաղափարներում կենտրոնի մարզային պատասխանատուն նշում է, որ բիզնեսի նոր ուղղություններ համարյա չկան, առաջարկվող ծրագրերով փորձում են արտադրական, սպասարկման, ինչպես նաև ծառայությունների ոլորտներում ավելի որակյալը ներմուծել, սա մրցակցային առավելություն է ստեղծում:
Նախկինում էլ հյուրատնային բիզնես գաղափարների դիմումներ եղել են, չեն ֆինանսավորվել: Միայն անցած տարի ավելի քան 10 հյուրատների գործունեության համար պետական աջակցություն է եղել: Մյուս բիզնեսները վերաբերել են հիմնականում կոշիկի, տրիկոտաժի արտադրություններին, սրճարանների, սննդի կետերի, ատամնաբուժարանների բացմանը:
2020 թվականի առաջին տասնօրյակում արդեն բիզնես ծրագրերի 40 հայտ է կենտրոնը ստացել: Հօգուտ սկսնակ գործարարների՝ ծրագրերը նոր փոփոխություններով կհաստատվեն: Ըստ Արթուր Զաքարյանի՝ տոկոսադրույքի և գումարի չափի առումով փոփոխություններ կլինեն, կարող է վարկավորումը մինչև 7 մլն դրամ սահմանվել՝ տարեկան մինչև 9 տոկոս տոկոսադրույքով։
Սկսնակ գործարարներին բանկերը հիմնականում չեն վարկավորում: «Ներդրումների աջակցման կենտրոնը» նոր գաղափարներով հանդես եկողների համար երաշխավոր է՝ առանց գրավի վարկավորման պայմանների կիրառման:
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...